Գերմանական «Agenda Media» պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն` անդրադառնալով Ադրբեջանի խնդիրներին, ասել է. «Անկախության 20 տարիների ընթացքում Ադրբեջանը խորհրդային կայսրության ծայրամասում գտնվող կոմունիստական երկրից վերածվել է վստահաբար զարգացող ժողովրդավարական պետության: Դրանում մեծ դեր է խաղացել նաեւ մարդկանց մտածելակերպի փոփոխումը: Ադրբեջանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից մեկը եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին Ադրբեջանի հետագա ինտեգրումն է: Սակայն մենք այնքան միամիտ չենք, որ ինտեգրացիայի անվան տակ հասկանանք տվյալ կառույցներին անդամակցելը: Մենք մեր քաղաքականությունը չենք կառուցում ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու կամ չանդամակցելու սկզբունքների վրա»: