Չի բացառում քաղաքացիական պատերազմը

21/06/2012

«Զինվորականներն ակնհայտորեն վճռականորեն են տրամադրված իրենց իշխանությունը պահպանելու հարցում: Իսկ իսլամիստները, անկախ այն բանից, թե Մուրսին հաղթե՞լ է, թե՞ ոչ` շարունակելու են փորձերը իշխանական կառույցները գրավելու ուղղությամբ: Հեղափոխությունը շարունակվում է եւ կարող է վերաճել քաղաքացիական պատերազմիգ»,- մեր թղթակցի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե Եգիպտոսում իսլամիստների թեկնածուի հնարավոր հաղթանակը կարո՞ղ է ազդել երկրում իրավիճակի ապակայունացման վրա, եթե հաշվի առնենք, որ ընտրություններից անմիջապես առաջ Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը (ԶՈՒԲԽ) ստիպեց Սահմանադրական դատարանին որոշում ընդունել երկրի նորընտիր խորհրդարանի Ստորին պալատի լուծարման մասին, որի մեծ մասը կազմում էին իսլամիստները, ասել է Մոսկվայի «Մերձավոր Արեւելքի ինստիտուտի» տնօրեն Եվգենի Սատանովսկին: