Արա ԳԱԼՈՅԱՆ

Գրում են կրկին

23.02.2012

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել: Բայց բոլոր քաղաքական ուժերն ինքնաբուխ սկսել են հասարակական կարծիքի մշակման գործընթացը: Ով ինչպես կարող է: Սոցիալ-տնտեսական կյանքն ամբողջությամբ հայտնվել է նախընտրական աստղակերպի տակ: Համարյա բոլոր լուրերի թիրախում ապագա ընտրություններն են: Օրինակ. Տնտեսական մրցակցության հանձնաժողովը հայտարարել է, որ խոշոր մասշտաբի բացահայտումներ է արել պետական գնումների համակարգում: Պարզվում է, որ մեկուկես տասնյակ …

կարդալ ավելին

Էլի խոստումնալից ապագա

16.02.2012

Ուրախ ժամանակներ են սպասում բոլորիս: Երկիրը հերթական նախընտրական փուլն է մտնում: Հերթական անգամ մենք պարզ հասարակությունից վերածվում ենք ընտրազանգվածի: Ճիշտ է, նախորդ տարիների նման` մեր ընտրական քվեն ոչինչ չի որոշելու, բայց մի քանի ամիս բոլոր քաղաքական ուժերը մեր հետ քաղաքավարի են խոսելու: Բոլոր կուսակցությունները հավուր պատշաճի մեզ համոզելու են, որ իրենց գոյության նպատակը մեզ ծառայելն …

կարդալ ավելին

Որտեղ հաց՝ այնտեղ կաց

09.02.2012

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հետաքրքիր վիճակագրական տվյալներ է տարածել: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության տվյալների բազայի վրա դիտարկվել են Թուրքիայի հետ այն երկրների տնտեսական հարաբերությունները, որոնք ճանաչել են 1915թ. Մեծ եղեռնը: Տվյալները հակասում են թուրքական քաղաքական շրջանակների հայտարարություններին: Ֆրանսիայի Սենատի հանրահայտ որոշումից հետո թուրք պաշտոնատարները անդադար խոսում են Ֆրանսիայի հետ տնտեսական կապերը խզելու մասին: 1995թ. …

կարդալ ավելին

Տարօրինակ իրավագիտակցություն

02.02.2012

Խորհրդային տարիներին մտավորականություն կոչված խավն առանձնահատուկ դիրք ուներ: Նախ` իրենց այդ խավին վերագրողներն էին հենց այդպես կարծում: Մտավորականների ամենակազմակերպված հատվածը Գիտությունների ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի աշխատակիցներն էին: Գիտնականների ու դասախոսների այս երկու խոշոր կոլեկտիվներին թվում էր, որ իրենք հասարակության առջեւ ինչ-որ պարտք ու պատասխանատվություն ունեն: 1960-80-ականներին գիտնականների ու դասախոսների ընդհանուր ու հատկապես կուսակցական ժողովները …

կարդալ ավելին

Աղքատ երազողների երկիրը

26.01.2012

Ազգային վիճակագրական ծառայության բազմաթիվ հրապարակումներում կարելի է տեսնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեր տնտեսական ու սոցիալական կյանքի վրա: Դրանք ինքնին հետաքրքիր են ու սահմռկեցուցիչ: Օրինակ` աղքատության թեմայով կատարված ուսումնասիրությունները: Բնակչության աղքատության տվյալները 2008-2010 թվականներին որոշելու համար մեր վիճակագիրները հատուկ սանդղակ են կազմել: Եթե չափահաս մեկ քաղաքացու ամսական ծախսը կազմել է 33.5 հազար դրամից քիչ, նա …

կարդալ ավելին

Նախընտրական տնտեսություն

19.01.2012

Տարվա առաջին օրերին դրամի արժեզրկումն ու կայունացումն արտառոց չէր: Այլ կերպ ասած` սպասումներն արդարացան: Նախատոնական օրերին դրամի քանակը շրջանառության մեջ աճել էր: Հիմա արդեն կկրճատվի ու «դրամի լողացող կուրս» կոչված գործընթացը նորից կդառնա խիստ վերահսկելի: Այնքան վերահսկելի, որ 2012թ. տնտեսական տարվա սպասումներն ու կանխատեսումները տնտեսության իրական գործընթացներից անկախ կընթանան: Ինչպես նախորդ տարիներին: Բայց 2012-ի տնտեսական …

կարդալ ավելին

Օրվա խորհրդին համահունչ

22.12.2011

Լավատեսը դեկտեմբերի 22-ը բնութագրելիս հավանաբար կասի, որ այսօր ամենակարճ ցերեկն է: Հոռետեսը բնականաբար կարձանագրի, որ այսօր ամենաերկար գիշերն է: Իսկ տնտեսական թեմաներով գրող լրագրողի համար այս օրն ամենեւին այլ բնութագիր ունի: Այն լիովին համահունչ է մեր տնտեսությանը: Հարկվող ու չհարկվող՝ ստվերային տնտեսությունների հարաբերակցության իմաստով: Ցանկացած մեկը, ով կհանդգնի պնդել, թե մեր տնտեսության հարկվող հատվածն ավելի …

կարդալ ավելին

Հիշել անհիշելին

15.12.2011

Ահա եւ եկավ: Տնտեսական թեմաներով գրող լրագրողի համար եկավ ամենադժվար հոդվածը բստրելու ժամանակը: Տարվա ընթացքում հեշտ է, չես նայում` տնտեսություն կա-չկա, մի բան գրում ես: Դժվարը տնտեսական տարվա ամփոփիչ հոդված գրելն է: Եթե բռնես ու մի նախադասություն ունեցող հոդված գրես` օրինակ. «2011 տնտեսական տարին ոչնչով աչքի չընկավ»` անկեղծ կլինի: Ավելին` ընթերցողների մեծ մասը հետդ կհամաձայնի: …

կարդալ ավելին

Քաղաքակիրթ ու կատաղի փողեր

08.12.2011

Եթե նկատել եք, մեր տնտեսական պաշտոնական վիճակագրությունը ահագին հոդաբաշխ է: Այսինքն` տնտեսության բավական ներկայանալի պատկեր է նկարագրում: Անկախ այն փաստից` որեւէ նախարարությո՞ւն է այն հրապարակում, Ազգային վիճծառայությո՞ւնը, թե՞ Կենտրոնական բանկը: Բազմաթիվ կետերով դրանք չեն համընկնում տնտեսության իրական վիճակի հետ, բայց կուռ են ու տրամաբանական: Զուտ այդ պատճառով մասնագետների մի մասը կորցրել է հետաքրքրությունը տնտեսական պաշտոնական …

կարդալ ավելին

Ասուն կամ անասուն

01.12.2011

Վերջին մի քանի շաբաթը մեր խորհրդարանն անընդմեջ նույն գործով է զբաղված: Խորհրդարանը փորձում է ցուցադրել, թե ինչ անկառավարելի վիճակում է հայտնվել պետական ապարատը: Պետական բարձրագույն օրենսդիր ու գործադիր մարմիններից` մինչեւ ինքնակառավարման օղակներ: Լրատվամիջոցներն, իհարկե, խորհրդարանի հետ մրցակցության մեջ մտած` իրենք էլ էին փորձում նկարագրել այդ վիճակը: Բայց բոլորովին մի բան է, երբ մամուլում կարդում ես, …

կարդալ ավելին

Բյուջեի թաքուն հույսերը

24.11.2011

Քնքշության աստիճանի դանդաղ է բացահայտվում հարկային այն փաթեթը, որ կառավարությունը ներկայացրել էր 2012թ. բյուջեի նախագծի հետ: Կամաց-կամաց պարզ է դառնում, թե ինչ հնարքների հետ է կառավարությունն իր հույսերը կապել: Հանաք բան չի` մոտ 100 մլրդ դրամ ավելի հարկ հավաքելու պարտավորություն է ստանձնել հարազատ կառավարությունը: Բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ոչ խորհրդարանը, ոչ անգամ կառավարությունը որեւէ վերաբերմունք …

կարդալ ավելին

Այդ քաղցր բառը՝ սոցիալական

17.11.2011

Մեր Սահմանադրության տեքստը շատ հատու է սկսվում: Առաջին հոդվածն առարկություն չհանդուրժելով` հայտարարում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Քաղաքական մեկնաբաններին է վայել քննարկելը, թե այն որքանով է համապատասխանում իրականությանը: Գոնե այն հատվածով, թե մեր երկիրը որքանով է «ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական»: Բայց նույնիսկ նրանց չի հաջողվի այդ բնութագրերին ավելացնել «սոցիալական» եզրույթը: …

կարդալ ավելին

Խորախորհուրդ բյուջե

10.11.2011

Պատկերը սահմռկեցուցիչ է: Մեղմ ասած: 2012թ պետբյուջեի նախագիծը «քննարկվում» է կատարյալ անտարբերության պայմաններում: Երեկ կառավարությունը` ի դեմս հարկային մարմինների ղեկավարության, խորհրդարան էր ներկայացել: Ըստ մամուլի, «քննարկում» կոչվածն անցել է դատարկ դահլիճում: Մասնակցել են մեկ զույգ եւ երկու կենտ (կամ հակառակը) թվով խորհրդարանականներ: Մինչդեռ «Բյուջե 2012-ը» ահագին տարբերվում է նախորդներից: Խոսքն ամենեւին էլ ֆիզիկական ծավալների մասին …

կարդալ ավելին

Բիզնեսի հաստ ու բարակ կողմը

03.11.2011

Հայաստանը կարգին կանոնակարգված երկիր է: Տնտեսության կառավարման ու աջակցության ինչ կառույց ասես` ունենք: Հայեցի, գեղեցիկ ու հնչեղ անուններով: Օրինակ` «ՀՀ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ»: Հնչում է, չէ՞: Երեկ այդ խորհրդի երկրորդ նիստն էր ՀՀ կառավարությունում: Որովհետեւ այդ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կատարեց իր պաշտոնական պարտականությունը՝ բացեց նիստը ու ելույթ …

կարդալ ավելին

Քեզ է՞լ հաշվեցին

27.10.2011

Մարդահամարը մի տեսակ աննկատ սկսվեց: Առաջին երկու օրը մամուլում տեղեկատվություն հրապարակվեց, որ բնակչությունը մի տեսակ դժկամությամբ է ընդունում հաշվարարներին: Իսկ ընդունելուց հետո զայրանում է հաշվարարների տված հարցերից: Իսկապես դժվար է պատկերացնել, որ 40-60 տոկոս ստվերային տնտեսություն ունեցող երկրում քաղաքացիները բաց-բաց պատասխանեն իրենց եկամուտների ծավալի ու աղբյուրի մասին հարցերի: Հատկապես, որ այս մարդահամարով մեր իշխանությունները ոչ …

կարդալ ավելին

Բյուջե թերթելիս

20.10.2011

Նախորդ տարիներին ավանդույթ կար: Երբ կառավարությունը եկող տարվա բյուջեի նախագիծ էր ներկայացնում, այն անպայման որեւէ անուն էր ստանում: Բյուջեին մի անուն հենց ինքը` կառավարությունն էր կպցնում, երկրորդ անունը` ընդդիմությունը: «Բյուջե 2012»-ը այդ բախտին չարժանացավ: Այս փաստաթղթի նկատմամբ անտարբերությունը աննախադեպ է: Ընդամենը մեկ-երկու քաղաքական գործիչ տնտեսագետներ միայն իրենց կարծիքը հրապարակեցին: Բնականաբար` բացասական կարծիքը: Իշխանամետ եւ ակադեմիական` …

կարդալ ավելին

Անաշխատ եկամուտներ

13.10.2011

Անցնող տնտեսական շաբաթը ինչ-որ իմաստով սակագների շաբաթ էր: Հայաստանում գործող սակագների մասին բավական շատ տեղեկատվություն հրապարակվեց: Շատ ու տարօրինակ: Նախ՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթը տպագրեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հարցազրույցը: Լրագրողը հարցրել էր. «Ճի՞շտ է, որ «ԱրմենՏելը» երկու տարուց ավելի ցանկանում է իջեցնել ֆիքսված հեռախոսակապի սակագները, բայց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ձեզ թույլ …

կարդալ ավելին

Անտարբեր բյուջե

06.10.2011

Մի քանի օր առաջ հրապարակվեց «ՀՀ 2012 թ. բյուջեի մասին օրենքի» նախագիծը: Հրապարակվեց հասարակական բացարձակ անտարբերության պարագայում: Լրատվամիջոցները հիմնականում սահմանափակվեցին մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումով: Մինչդեռ խոսքը գնում է եկող տարվա տնտեսական հիմնական փաստաթղթի մասին: Նույնիսկ 90-ականներին երկրի համեստ՝ մի երեք-հինգ հարյուր միլիոնանոց բյուջեների քննարկումներն ավելի աշխույժ էին ընթանում: Խորհրդարանի հանձնաժողովներում պատգամավորական բուռն քննարկումներ էին: Խորհրդարանական եւ …

կարդալ ավելին

Նոր ոլորտի հին զբաղմունքը

29.09.2011

Այսօր արդեն դժվար է հիշել, թե ե՞րբ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) հայտարարեց գերակա ոլորտ: Բայց կարելի է արձանագրել, որ այդ հայտարարությունը իրական (նշանակալի) արդյունք չտվեց: Չնայած, որ մեր վերջին գոնե երեք վարչապետները ՏՏ ոլորտի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ պարբերաբար քննարկումներ են կազմակերպում: Քննարկում ու հասարակությանը համոզում են, որ ոլորտը պատշաճ տեմպերով է զարգանում: Ինտերնետ …

կարդալ ավելին

Անկախության բարոյականությունը

15.09.2011

Հոբելյանական միջոցառումների ֆոնին մեր էական ձախողումների մասին գրելը հավանաբար տեղին չէ: Բայց դժվար թե որեւէ մեկն այն անբարոյական քայլ համարի: Հատկապես իշխանության ներկայացուցիչները: Որովհետեւ բարոյականությունն ընդհանրապես մեր հասարակական ու քաղաքական կյանքում կատեգորիա չի: Երկու նախկին նախագահ ունենք եւ մեկ գործող: Բայց դժվար է հիշել մի դեպք, երբ հրապարակային որեւէ ելույթի մեջ մեր երեք նախագահներն օգտագործած …

կարդալ ավելին