Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեր կրթության որակը

19.07.2012

Մեր կրթության համակարգի խնդիրները հասարակական ուշադրության կենտրոնում պարբերաբար են հայտնվում: Գլխավոր գործոնը սեզոնն է: Բարձրագույն կրթության մասին հասարակությունը խոսում է միայն ամռան ամիսներին` երբ ինչ-որ ծանոթի երեխա միասնական կոչվող քննություններ է հանձնում: Հանձնում ու սպասում է արդյունքներին: Միասնական քննությունների արդյունքներն այս տարի հրապարակվեցին քննությունների ավարտից մեկ ամիս հետո: Հիմա հասարակությունը մասամբ կուրախանա բուհ ընդունված դիմորդների …

կարդալ ավելին

Տնտեսության կեղծ հմայքը

12.07.2012

Անցնող տնտեսական շաբաթը տարօրինակ էր: Տնտեսական լրատվությունն ավելի մեծ հետաքրքրությամբ էր ընթերցվում, քան քրեականը: Հավանաբար` նաեւ այն պատճառով, որ մեր տնտեսությունն աներեւակայելի քրեականացված է: Այլապես, ասենք, ինչո՞ւ պիտի մեր իշխանությունները մի քանի ամիս շարունակ գաղտնի պահեն, թե ի վերջո ինչ գնով է Հայաստան ներմուծվում ռուսական գազը: Միայն երեկ մեր Էներգետիկայի նախարարությունը պաշտոնապես հաստատեց, որ բանակցություններ …

կարդալ ավելին

Աշխույժ կայունություն

05.07.2012

Կառավարությունն ավանդույթը փոխեց: Հինգշաբթի օրվա փոխարեն` հերթական նիստը չորեքշաբթի անցկացրեց: Բայց դա որեւէ ազդեցություն չունեցավ ու ոչնչի վրա չազդեց: Համարյա չազդեց: Չհաշված այն փաստը, որ վարչապետն ու արդարադատության նախարարն իրար չհասկացան: Էլեկտրոնային մամուլը շտապեց հայտարարել, որ նրանք մի փոքր վիճել են: Պատճառը նոտարական գրասենյակների գործունեությունն է: Վարչապետը զայրացած հայտարարել էր, որ «մենք չենք կարող հանգիստ …

կարդալ ավելին

Մեր պատկերով ու նմանությամբ

28.06.2012

Պաշտոնական տեղեկատվություն ընթերցելն ամենաուրախ զբաղմունքը չէ: Եթե, իհարկե, ծրագրային փաստաթուղթ չես ընթերցում: «Էլ ավելի բարելավենք», «խթանելով ամրապնդենք», կամ «նպաստենք» արտահայտությունները կարող են հանդիպել, ասենք, կառավարության գործունեության ծրագրում: Իսկ այ, պաշտոնական տեղեկատվության կամ վերլուծության մեջ քարոզչական նման արտահայտությունների չեք հանդիպի: Նաեւ այն պատճառով, որ դրանք մտադրությունների ու բարի ցանկությունների հռչակագրեր չեն: Այլ` հայաստանյան իրավիճակի նկարագիր: Իսկ …

կարդալ ավելին

Էլի ՆԷՊ

21.06.2012

Հարազատ վիճակագրական ծառայությունն էլի երջանկացրեց բոլորիս: Շտապ հավաքագրված տվյալների ամփոփմամբ հրապարակեց 2012-ի առաջին հինգ ամիսների տնտեսական տվյալները: Փորձը ցույց է տալիս, որ «շտապ հավաքագրված տվյալներ» կոչվածը հետագայում փոփոխության համարյա չի ենթարկվում: Հաստատ չեն փոփոխվում տնտեսական աճ արձանագրող թվերը: Եթե փոփոխվում էլ են, ապա միայն ավելի փայլուն պատկեր կերտելու ուղղությամբ: Այնպես որ, կարելի է ուրախանալ նաեւ …

կարդալ ավելին

Երկիր լվացքատուն

14.06.2012

Տնտեսական շաբաթը տարօրինակ միապաղաղ էր: Դժվար է ասել` պատճառը շո՞գն է, թե՞ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Թերեւս, երկուսը միասին: Շոգ ամառը ջրավաճառի երազանքն է: Ջուր վաճառողները բարձրացրեցին «Ջերմուկի», «Բջնիի» ու մյուս ջրերի գները: Ազգային դրամը շարունակում է անկանխատեսելի տեմպերով արժեզրկվել: Բայց դա ոչ մեկի հոգսը չէ: Ազգս ֆուտբոլ է ըմբոշխնում: Միայն Գյուղնախարարության ղեկավարությունն է ստեպ-ստեպ հայտարարում, …

կարդալ ավելին

Հավատանք, որ լռվենք

07.06.2012

Դժվար է միանշանակ ասել, թե այս շաբաթ որն էր տնտեսական ամենակարեւոր լուրը: Առաջնության դափնին երկու հավակնորդ ունի: ՀՀ վարչապետի նշանակումը եւ դրամի արագ արժեզրկումը: Պարզ սպառողի համար, իհարկե, կա երրորդը՝ գնաճը: Բայց դրան ուշադրություն դարձնող չկա: Այլապես հայաստանյան տնտեսական լուրերի թոփ-տասնյակում գնաճը երբեք առաջին տեղը չի զիջի: Հետեւաբար, վերադառնանք վարչապետի նշանակմանն ու արժեզրկման տեղեկատվությանը: Մանավանդ …

կարդալ ավելին

Ինչպես խայտառակել ռեսպուբլիկա

31.05.2012

Ենթադրում էի, որ այս թեմային կրկին անդրադառնալու առիթ չէր լինելու: Արդեն ուղիղ երկու տարի չորս ամիս է, երկու երիտասարդ՝ Ստեփան Հովակիմյանը եւ Վահրամ Քերոբյանը, ազատազրկված են: Նրանք մեղադրվում են 2010թ. հունվարին «Մոսկվա» կինոթատրոնում գողություն կատարելու մեջ: Մեր արդարադատության համակարգն այս ընթացքում երիտասարդներին ձերբակալել է ու մինչեւ հիմա չի կարողանում դատարանում ապացուցել նրանց հանցանքը: Կարծեմ` 60-ից …

կարդալ ավելին

Տարօրինակ ֆինանսական շաբաթ

24.05.2012

Անցած ֆինանսական շաբաթն ինչ-որ իմաստով տարօրինակ էր: Խոսքն ամենեւին էլ դրամի արժեզրկման մասին չէ: Դա սպասված էր: Ընտրակաշառքի արդյունքում կանխիկ փողի զանգվածը վաղ թե ուշ իր ավերը գործելու էր: Բայց սա լուրջ վտանգ չէ: Ի վերջո, մեր տնտեսությունն իր ծավալներով շատ պուճուր է: Կենտրոնական բանկի վարած «դրամավարկային քաղաքականություն» խրոխտ անունը կրող գործառույթն, ի վերջո, նույն …

կարդալ ավելին

Վերադարձնելու ժամանակը

17.05.2012

Տնտեսական ամենալուրջ սպասումը շարունակում են մնալ գնաճն ու դրամի արժեզրկումը: Զանգվածային լրատվամիջոցները համարյա ամեն օր «գուժում» են որեւէ ապրանքի թանկանալու փաստը՝ մեկ ծխախոտի, մեկ շաքարավազի: Եվ այդպես շարունակ: Մյուս կողմից` տարադրամի փոխարժեքն է առավելագույնս մոտեցել 400 դրամի սահմանագծին: Հոգեբանական սահմանագծին: Այդ ցուցանիշի հաղթահարումից հետո դրամի արժեզրկումը կարող է ավելի թափով ընթանալ: Չի կարելի ասել, որ …

կարդալ ավելին

Լավատեսական ողբերգություն

10.05.2012

Մեր տնտեսությունը նախընտրական ցնցումներից հետո միանգամից հայտնվեց հետընտրական սպասումների շրջանում: Նախընտրական շրջանի համարյա բոլոր կանխատեսումներն իրականացան: Այն, որ դրամի փոխարժեքը տարադրամի նկատմամբ նվազելու էր, պարզ էր: Նախընտրական ծախսերը հոգալու համար ահագին գումար էր պետք դրամի վերածել: Նախընտրական ծախսերի մեծ մասն, ի վերջո, դրամով է արվում: Բուկլետների տպագրությունից` մինչեւ ընտրակաշառք: Սա, իհարկե, պաշտոնապես երբեք չի հայտարարվի: …

կարդալ ավելին

Տարբերիր, եթե կարող ես

04.05.2012

Տնտեսական շաբաթը տարօրինակորեն հագեցած էր: Եվ իրադարձություններով, եւ տեղեկատվությամբ: Ամենակարեւոր իրադարձությունը ցավալիորեն սպասված էր: ԱՄՆ իշխանությունները վաղուց էին հայտարարել, որ դադարեցնելու են «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի ֆինանսավորումը: Խոստացել ու դադարեցրել էին: 2006թ. գործող հիմնադրամը միջպետական համաձայնագրով 235 մլն դոլարի ծրագրեր պիտի իրականացներ: Բայց իրականացրեց միայն 177 մլն դոլարի չափով: Ու հիմա մեր կառավարությունը ստիպված …

կարդալ ավելին

Ցաքուցրիվ ու անգաղափար

26.04.2012

Հայոց աշխարհից մինչեւ ալամ աշխարհ ընտրություններ են: Կամա թե ակամա հետեւում ես: Հետեւում ես ու համեմատում: Հատկապես, եթե չես կողմնորոշվել, թե համամասնական ցուցակում որ կուսակցությանն ես ձայնդ տալու: Հետեւում ես ու հասկանում, թե որքան հեշտ է, օրինակ, ֆրանսիացի լինելը: Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետությունում ամեն ինչ կայուն է: Նախագահական ընտրություններում էլի առաջին փուլով նախագահ չընտրվեց: Հիմա այդ …

կարդալ ավելին

Համահունչ հակասություն

19.04.2012

Ինչ համահունչ է ամեն ինչ: Գարնան հետ բնությունն է աշխուժանում: Ընտրապայքարի հետ՝ քաղաքական կյանքը: Էս վերջինից պրծում չկա: Հայկական լրատվամիջոցներում հայկական ընտրարշավն է, արտասահմանյաններում՝ ֆրանսիական, ամերիկյան, լատինաամերիկյան նախագահական ու համանման ընտրարշավները: Ուզես-չուզես` համեմատում ես: Հատկապես, որ տնտեսական ֆոնը նույնն է: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը նախընտրական փուլ մտած բոլոր երկրներում սոցիալ-տնտեսական խնդիրներն են ամենակարեւորը դարձել: Ֆրանսիայի, ԱՄՆ …

կարդալ ավելին

Կուսակցական պետության առօրյան

12.04.2012

Շաբաթվա տնտեսական հիմնական լուրերը հակասական էին: Ինչպես վայել է այս նախընտրական շրջանին: Այս ընթացքում սովորաբար ահագին բան պարզ ու նկատելի է դառնում: Ցավոք, քչերն են դրանց ուշադրություն դարձնում, եւ այդ բացահայտումները կորում են նախընտրական աղմուկի մեջ: Մինչդեռ դրանք արձանագրում են անգամ կառավարման որակն ու արդյունավետությունը: Տնտեսական շաբաթը շարունակեց արձանագրել ազգային դրամի դանդաղ ու կայուն արժեզրկումը: …

կարդալ ավելին

Տնտեսության ընտրական հատվածը

05.04.2012

Խորհրդարանական ընտրություններն արդեն թողնում են իրենց ազդեցությունը տնտեսության վրա: Ըստ պաշտոնական վիճակագրության` փետրվար ամսին ամենացածր գնաճն է արձանագրվել: Մարտին վստահաբար ավելի սրսուռ պատկեր է արձանագրվելու: Պաշտոնական վիճակագրությունը բազում ապրանքների գծով գնանկում է արձանագրելու: Եվ սա իր բացատրությունն ունի: Չնայած Հանրապետական կուսակցության խոստումներին` մեր խոշոր գործարարների մեծ մասն, այնուամենայնիվ, առաջադրվեց: Առաջադրված օլիգարխները` որպես խոշոր ներկրող ու …

կարդալ ավելին

Կեղծ ու պիղծ գիտություն

29.03.2012

Անցած շաբաթվա ֆոնին էս մեկը հիասթափությունների շաբաթ էր: Թե տնտեսական առումով, թե քաղաքական, այսինքն` նախընտրական: Պարզ բան է՝ հիմա ամեն ինչ է նախընտրական «տրամաբանությանը» ենթարկվում: Դրամի արժեւորման հույսերը չարդարացան: Ոչ պարսկաստանցիները կանխիկ տարադրամի սպասված ծավալ մսխեցին մեր շուկայում: Ոչ էլ կուսակցական ռեյտինգները ֆինանսավորող օլիգարխներն են շտապում կանխիկ տարադրամը ազգային արժույթի վերածել՝ վասն քվեի: Դրամի անկյալ …

կարդալ ավելին

Խաղերումեն բեզարիլ իմ

22.03.2012

Սկսվեց: Բոլոր իմաստներով ամենայուրօրինակ շաբաթը սկսվեց: Ոչինչ անել հնարավոր չէ: Ոչ հայկական էլեկտրոնային ու տպագիր մամուլ նայել կամ կարդալ: Ոչ էլ քաղաքում զբոսնել: Նախընտրական կրքերը ձեռքներիցս խլել է մամուլը: Քաղաքը՝ «Նովրուզ բայրամ» տոնը նշող մեր հարեւան պարսկաստանցիները: Ազգային ժողովի այս ընտրությունները էապես տարբերվում են նախորդներից: Այն համեմատելի է, թերեւս, միայն 1991թ. Գերագույն Խորհրդի ընտրությունների հետ: …

կարդալ ավելին

Եղանակին համահունչ

15.03.2012

Կարելի է ասել, որ մեր տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները խիստ բնական են: Ավելի ստույգ ասած՝ լիովին համահունչ են բնության հետ: Օրինակ՝ հենց ձյուն է գալիս, ճանապարհները փակվում են: Հենց ճանապարհները փակվում են, անմիջապես աճում են գները: Հատկապես գյուղմթերքների գները: Թե՛ տեղական արտադրության, թե՛ ներմուծված: Անգամ Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրեց, որ հունվարին սպառողական գների ինդեքսն …

կարդալ ավելին

Թիֆլիս քաղաքը պատվական

08.03.2012

Մասնագիտության բերումով վերջին տարիներին հաճախ եմ այցելում Թբիլիսի: Հետեւաբար, առանձնահատուկ ուշադրությամբ եմ ընթերցում Վրաստանի ու Թբիլիսիի մասին մեր մամուլում եղած հրապարակումները: Այս հոդվածիս առիթը հերթական այցս չէ: Այլ` «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրված Եղիշե Պետրոսյանի հարցազրույցը: «Արձագանք» ստուդիայի ղեկավարը հարցազրույցում ասել էր, որ ամեն անգամ Թբիլիսի գնալիս իրեն վիրավորված է զգում: Խոսքը մտավորականի գնահատականի մասին է: …

կարդալ ավելին