Արա ԳԱԼՈՅԱՆ

Պանրի համը

21.10.2010

Տարօրինակ է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը չհասցրեց վայելել սեփական հերթական ծրագիրը հրապարակելու հաճույքը: Կարծեմ երկուշաբթի օրը վարչապետը հայտարարեց, որ 2011-ը «Հայկական պանիր» ծրագրի տարի է լինելու: Ասել կուզի՝ 2011-ին խրախուսվելու է պանրի արտահանումը: Նույնիսկ արտահանման գծագիրն է կազմված` նախ Ռուսաստան, ապա այլ երկրներ: Ցավոք, այս ծրագիրն առաջինը չէ: Անկախության ակունքներում շատերին էր թվում, որ երկիրը կարելի …

կարդալ ավելին

Փոքրիկ ողբերգություններ

14.10.2010

Հետաքրքիր է դիտարկել Հայաստանում տեղեկատվության տարածման արագությունը: Հասարակական հնչեղության ցանկացած տեսանյութ մի քանի ամիս կարող է աննկատ մնալ «Facebook»-ում կամ «YouTube»-ում: Բայց բավական է դրանց անդրադառնան «ավանդական» լրատվամիջոցները` պատկերը փոխվում է: Հենց թերթերում հայտնվեց Պուշկինի անվան դպրոցի տեսանյութի մասին տեղեկատվությունը` հետեւանքները չուշացան: Դպրոցականին ծեծող ու վիրավորող ուսուցիչը աշխատանքից ազատվելու դիմում գրեց: ՀՀ Կրթության ու գիտության …

կարդալ ավելին

Շատ տխուր պատմություն

07.10.2010

Չհասցրեցինք: Ոչ Ազգային վիճակագրությունը հասցրեց հրապարակել «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2010թ. հունվար-սեպտեմբեր» հաշվետվությունը, ոչ էլ մենք հասցրինք կարդալ: Ափսոս: Ի՜նչ ոգեւորությամբ էինք ընթերցելու օգոստոս ամսի հետ համեմատած գյուղմթերքների գների նվազումը սեպտեմբերին: Եղանակը միանգամից փչացավ, ու գյուղմթերքների գները միանգամից թռան: Ուստի սեպտեմբերյան գների համեմատությունը օգոստոս ամսվա տվյալների հետ՝ անիմաստ դարձավ: Բայց մեր վիճակագիրները գները միայն նախորդ …

կարդալ ավելին

Նմանության տարբերությունը

30.09.2010

ՀՀ ազգային անվտանգության դրույթով նախատեսված ՀՀ Ֆինանսների նախարարության գործունեության ծրագիր» անունով փաստաթուղթն ընթերցողի հոգին փառավորում է: Լավ փաստաթուղթ է: Հասկանալի գրված: Պարզ շարադրված դասագրքային ճշմարտությունները կարող են հասկանալի լինել անգամ մեր խորհրդարանականներին: Ոչ բոլորին, իհարկե: Բայց տեսական պարզ մակարդակում ներկայացված է մակրոտնտեսական կայունության, տնտեսության ճյուղերի համամասնական զարգացման անհրաժեշտությունը: Ինչպես նաեւ այլ այբուբենային ճշմարտություններ: Մի խոսքով` …

կարդալ ավելին

Ցնցող ու ծանր աշուն

23.09.2010

Այս աշունը տնտեսական իմաստով տագնապի շրջան է: Ժողովրդական առածը զգուշացնում է, որ փորձանքը երբեք միայնակ չի գալիս: Համաշխարհային տնտեսական ճգնաժամին հաջորդեց գյուղատնտեսական ծանր տարի: Հատկապես Հայաստանում: Մեր վաստակաշատ գյուղնախարարությունը նախորդ տարիների նման հպարտորեն չի զեկուցում բերք ու բարիքի քանակի մասին: Չի զեկուցում ու պաշտոնական լրատվամիջոցներին չի տրամադրում տեղեկատվություն իր հմուտ ղեկավարությամբ իրացվող մթերումների մասին: Անգամ …

կարդալ ավելին

Ոխերիմ բարեկամներ

09.09.2010

«Չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, կան միայն մշտական շահեր»,- հայտարարեց (ավելի ճիշտ` կրկնեց) Հայաստանն անկախանալիս: Հայտարարեց ու սկսեց հեռու ու մոտ դրացիների հետ հարաբերություններ հաստատել: Ճիշտ այդ պահից ամենատարօրինակ հարաբերությունները հաստատվեցին Ռուսաստանի հետ: Բոլոր հարմար առիթներին մեր իշխանություններն ու մտավորականության մի մասը Ռուսաստանին հիշեցնում էր (եւ է) պատմական արմատներ ունեցող բարեկամության մասին: Իսկ ռուսական …

կարդալ ավելին

Կորուսյալ, բայց դրախտ

02.09.2010

Հայ մարդու համար Թուրքիայում ճանապարհորդելը դժվար է: Անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից: Հատկապես, եթե ճանապարհորդում ես այն տարածքում, որը համարում ես պատմական հայրենիք: Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի տարածքում 15-օրյա շրջագայության տպավորություններն ամփոփելը, հարկավ, ժամանակ կպահանջի: Հետեւաբար՝ այն,- ինչ այս պահին նկարագրում եմ, ավելի շատ հուզական երանգ ունի: Առաջին բանը, որ աչքի է զարնում, ամենուրեք …

կարդալ ավելին

Բուհերը հաշվելու ժամանակը

28.08.2010

Աշունը ճտերին հաշվելու ժամանակն է: Իսկ աշնան շեմը` բուհերը հաշվելու: Համենայնդեպս իրավիճակն է այդպիսին: Կրթության ու գիտության նախարարությունը ամռանը պարապ չի նստել, այլ ստուգել է 25 ոչ պետական բուհ: Ստուգման արդյունքում 7 մասնավոր համալսարաններ զրկվել են արտոնագրերից: Արդյունքում 2000 ուսանող սեպտեմբերի 1-ին կզրկվի իր Alma Mater հաճախելու հաճույքից: Սրա նախադեպը մեր կրթական համակարգն ունի: Անցած …

կարդալ ավելին

Զգա տարբերությունը

19.08.2010

Հուլիս ամսվա ողբերգական դեպքերը փոխեցին հասարակական վերաբերմունքը բանակի նկատմամբ: Խորհրդային ավանդույթին հավատարիմ մեր բանակը զորակոչում է նոր-նոր արբունքահասության հասած 18-ամյա պատանիներ: Ուստի մեր հասարակության մեծ մասի համար մեր զինվորները դեռ երեխաներ են: Մինչ հուլիս ամիսը բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքը կարելի էր համեմատել ծնողի վերաբերմունքի հետ: Ճիշտ ու ճիշտ այն ծնողի, ով չի նկատում իր երեխաների …

կարդալ ավելին

Հուրհրատող բարեփոխում

22.07.2010

Հիմա տնտեսական ամենահետաքրքիր թեման սպառողական գները չեն: Գյուղմթերքների աննախադեպ բարձր գների հետ արդեն համակերպվել ենք: Համակերպվել ենք նաեւ այդ առիթով տրվող պաշտոնական «ամբաղ-զամբաղ» բացատրությունների հետ: Ուստի ամենահետաքրքիր թեման կենսաթոշակն է: Խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ վավերացրել է կենսաթոշակների ու նպաստների ոլորտում կառավարության ներկայացրած բարեփոխումների օրենքի նախագիծը: Այս թեմայի մասին անգամ որոշ կուսակցություններ են հայտարարություններ արել: Ընդդիմությունն …

կարդալ ավելին

Մեր չորս թշնամիները

15.07.2010

Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է: Բայց տեղ-տեղ: ՀՀ-ին, որպես կանոն, հաջողվում է խուսափել ՀԽՍՀ-ի պարտավորություններից: Օրինակ` «Օրինաց երկրի» փայփայած ավանդների փոխհատուցումը: Փոխարենը՝ մեր երկիրը ժառանգեց խորհրդային համարյա բոլոր արատները: Խորհրդային գյուղատնտեսության ամենադիպուկ նկարագիրը տրված էր հետեւյալ արտահայտությամբ` «Խորհրդային գյուղատնտեսությունը չորս թշնամի ունի` տարվա չորս եղանակները»: Եթե նկատել եք, այս ասացվածքը մենք մեկին մեկ կարող …

կարդալ ավելին

Մտորումներ ֆուտբոլի կեսին

08.07.2010

Արդեն մի ամիս է՝ աշխարհը ֆուտբոլ է դիտում: Ամեն ինչ մղվել է երկրորդ պլան: Ուստի լրագրողի համար դժվար է հաղթահարել ֆուտբոլի մասին գրելու գայթակղությունը: Հատկապես, որ այս առաջնությունն իսկապես առանձնահատուկ է: Առանձնահատուկ է բազում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ու դրսեւորումներով: Սա առաջին առաջնությունն է Աֆրիկայում: Առաջնություն, որ բավական տարօրինակ մեկնարկեց: Նախ վուվուզելն էր ձանձրացնում: Հետո …

կարդալ ավելին

Նորից աճեց

05.07.2010

Արդեն ահագին ժամանակ է` տնտեսությունն աճում է: Անկախ ամեն ինչից, գիշեր-ցերեկ անխնա աճում է: Ոչ մի կերպ հնարավոր չէ դեմն առնել: Բորսաներից ամեն օր սահմռկեցուցիչ տեղեկատվություն է հաղորդվում: Ազգային դրամը նորից ոտատակ է առել համաշխարհային արտարժույթները: Օր օրի արժեւորվում է: Ու որպեսզի այդ հեքիաթային իրավիճակն ազգին քիչ թե շատ հասկանալի դառնա, պաշտոնական վիճակագրություն է հրապարակվում: …

կարդալ ավելին

Վարձակալված Երեւան

24.06.2010

Տարիներ առաջ Ռուբեն Հախվերդյանը Երեւանի մասին երգեց ու գրեց` «Անտեր ու դուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական»: Պոետի փոխարեն դժվար է միանշանակ ասել, որ այն կոնկրետ մարդկանց մասին է գրված: Որովհետեւ երգը բնութագրական դարձավ մայրաքաղաքի իրար հերթափոխող իշխանությունների համար: Երեւանում տարեցտարի փոքրանում է «հասարակական տարածք» ու «հասարակական շահ» հասկացությունների ծավալը: Այդ հասկացությունները տեսանելի ապագայում …

կարդալ ավելին

Հայկական վուվուզել

17.06.2010

Հասարակական կյանքի ոչ մի երեւույթ այս օրերին լսելի չէ: Միասնական քննությունների շուրջ աղմուկը խլացրել է ամեն ինչ: Նույնիսկ Ֆուտբոլային արդեն հանրահայտ դարձած վուվուզելների ձայնը: Երրորդ տարին է՝ շրջանավարտները միասնական կոչված քննություններ են հանձնում: Երրորդ հունիսն է, որ շրջանավարտներն ու հասարակությունը բողոքում են քննական թեստերից: Բայց այս տարվա թեստերը, դատելով հասարակական արձագանքներից, ավելի անտանելի են: Մինչդեռ …

կարդալ ավելին

Վարչապետի դասերը

10.06.2010

Տարօրինակ բաներ են կատարվում մեր երկրում: Ուսումնական տարվա ավարտին բոլորը խոսում են իրենց ստացած դասերի մասին: Շրջանավարտներին հերթական թեստ-թյուրիմացությունն է բաժին ընկել, ու նրանք մաքառում են «Միասնական քննություն» կոչվածի դեմ: Մեր կառավարությունն էլ նույնքան ինքնամոռաց պայքարում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ: «Ճգնաժամը հնարավորություն է բացահայտելու մեր տնտեսական համակարգի ուժեղ եւ թույլ կողմերը եւ դասեր քաղել …

կարդալ ավելին

Անհամամասնական Հայաստան

02.06.2010

Վերջին տարիներին, ըստ ազգագրագետների, Հայաստանում խիստ բացասական վերաբերմունք կա Երեւանի հանդեպ: Երեւանի ու երեւանցիների հանդեպ: Գավառական մեծ ու փոքր քաղաքներից մայրաքաղաք եկած մարդու համար դժվար է: Դժվար է ու ցավալի՝ տեսնել մայրաքաղաքն իր աշխույժ կյանքով, գիշերային լուսավորությամբ: Վերջին մեկ-երկու տարին մասնագիտության բերումով հայաստանյան շատ բնակավայրերում եմ եղել: Առանց բացառության, ամենուր լսել եմ նույն ձեւակերպումը. «Մեր …

կարդալ ավելին

Հովհարային ու բոլորովին նոր անջատումներ

26.05.2010

Բոլորս գիտենք, որ մեր տնտեսությունն անհնար է բնութագրել՝ չօգտագործելով «մոնոպոլիա» բառը: Տնտեսության բոլոր հնարավոր ու անհնար ոլորտները մոնոպոլիզացված են: Քաղաքացին որպես սպառող՝ պաշտպանված չէ: Ուստի ստիպված է համակերպվել մոնոպոլիստների քմահաճույքներին: Հայաստանում զուտ ձեւական տեսանկյունից քաղաքացիական հասարակության համարյա բոլոր ատրիբուտներն առկա են: Բնական մոնոպոլիստների մատուցած ծառայությունների որակն ու սակագինը վերահսկելու նպատակով հատուկ հանձնաժողով կա: Բայց չի …

կարդալ ավելին

Քո մայր լեզուն

19.05.2010

Հիմա բոլորը քափ-քրտինք մտած խոսում են օտարալեզու դպրոցների մասին: ՀՀ կրթության նախարարությունը պատրաստվում է նման դպրոցներ բացել: Համարյա բոլորը դեմ են: Փաստարկները հասկանալի են ու տրամաբանական: Օտար լեզվով մատուցվող կրթությունը դժվար թե բարելավի հանրակրթության որակը: Որակ, որից բոլորն են դժգոհում: Բայց կա մի տեսանկյուն, որի դիրքերից օտարալեզու դպրոցների գոյությունը կարելի է արդարացնել: Եթե դուք ընթերցում …

կարդալ ավելին

Երկրի ուսյալ զավակների բողոքը

12.05.2010

Մեր ուսանողները մի թեթեւ զայրացած են: Նույնիսկ փորձում են ցույցեր կազմակերպել: Պատճառը տարկետման իրավունքով ասպիրանտուրայի տեղերի կրճատումն է: Զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տվող տեղերի կրճատումը: Ուսանողաց ազնիվ դասը պնդում է, որ Կրթության նախարարությունն իրեն խանգարում է գիտությամբ զբաղվել: Գենետիկան իսկապես ճշգրիտ գիտություն դուրս եկավ: Մեր երեխաները ճիշտ ու ճիշտ մեր կտորն են: Պապերի գործի շարունակողը: …

կարդալ ավելին