Հայաստանի նորագույն պատմությունն ինչ-որ իմաստով պետական կառավարման մարմինների դեմ պայքարի պատմություն է: Ավելի ճիշտ, պետական կառավարման մարմինների կրճատման ծրագրերի պատմություն: 90-ականների սկզբից ամենաարդիական թեման կառավարման մարմինները բեռնաթափելն է: Ավելորդ ու անարդյունավետ հաստիքներից բեռնաթափելը: 4-5 տարին մեկ հարազատ իշխանությունները բարձրացնում են այս խնդիրը: Բարձրացնում ու հայտարարում են, որ այսուհետ մեզ ավելի էժան են ղեկավարելու: Այսինքն՝ կրճատելու …
կարդալ ավելինԱնցած շաբաթ տեղի ունեցած ահագին բան կարելի է տնտեսական որակել: Մի շաբաթում Հարկային տեսչությունը խոշոր հարկատուների ցանկը հրապարակեց: Հետո Գիտությունների ազգային ակադեմիայում վարչապետը գիտության արդի վիճակի գնահատականը տվեց: Տնտեսական տեսանկյունից, բնականաբար: ԳԱԱ-ն տարեկան ժողով էր անում: «Այլեւս տեղին չէ, երբ ԳԱԱ-ն բարձրացնում է խնդիրներ: Եկել է ժամանակը, որ ԳԱԱ-ն պատասխանի առկա հարցերին»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը: …
կարդալ ավելինՄեր հասարակությունը վերապահ վերաբերմունք ունի վիճակագրության հանդեպ: Սա հայտնի փաստ է: Այն, որ իշխանություններն էլ լուրջ չեն ընկալում դրանք, պակաս հայտնի ու համարյա անապացուցելի փաստ է: Ավելի ստույգ՝ անապացուցելի էր մինչեւ երեկ: Երկու-երեք օր առաջ Ազգային վիճվարչությունը հրապարակեց, որ երկրի գյուղատնտեսությունն աճում է (այս տարվա առաջին եռամսյակում՝ 2,7 տոկոսի չափով): Համարյա մեկ օրվա ընթացքում ՀՀ …
կարդալ ավելինԱռաջ պարզ էր խորհրդային մարդու համար: Պարզից էլ պարզ էր, թե ով է իրեն նվիրել իր միապաղաղ կյանքը: 30-50-ականներին նվիրատուն ժողովուրդների հայր Ստալինն էր: Հետագա տարիներին` հարազատ Կոմունիստական Կուսակցությունը: Անկախությունից հետո արդեն պարզ չէ: Պարզ չէ, թե ինչու է կյանքը միօրինակ ու միանման ետխորհրդային երկրներում: Ինտերնետային մամուլը կարդալիս, եթե լեզվին ուշադրություն չդարձնես, ոչ մի կերպ …
կարդալ ավելինՍովորաբար համարվում է, որ մեր երկրի ներքին կյանքում սոցիալական խնդիրները գործոն չեն: Անցած 20 տարիների ընթացքում սոցիալական որեւէ պրոբլեմ հասարակական դժգոհության պատճառ չի դարձել: Բունտի կամ գոնե ցույցերի մակարդակի դժգոհության: 90-ականների առաջին կեսին (էներգետիկ ճգնաժամի ամենաթունդ տարիներին) քիչ թե շատ բազմամարդ էին խաբված ավանդատուների հանրահավաքները: Խոսքն այդ տարիներին իրար ետեւից պայթող նորաթուխ բանկերի ու ֆինանսական …
կարդալ ավելինՎերջապես: Ապրիլի 1-ից գնաճի սպասումներին համընթաց Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի տվյալները սպառողական ապրանքների գների մասին: Մեր վիճակագրական ծառայությունը միշտ հաջողում է համեստ գնաճ նկարագրել: Անկախ գնաճի իրական վիճակից: Բայց վիճակագրական տեղեկատվությանը հետեւողները նկատում են, որ վիճակագիրների գործը գնալով բարդանում է: Նաեւ այն պատճառով, որ տնտեսական տեղեկատվությունը թաքցնել հնարավոր չէ: Եթե հավատանք …
կարդալ ավելինՏարադրամի շուկայում վեր ու վար ձգող գործընթացները մեր ներքաղաքական կյանքում ձեւավորված կայուն ու տարօրինակ ավանդույթների արդյունք են: Չտեսնելու տալն, օրինակ: Երբ բոլոր տառաճանաչները գիտեին, որ երկրագնդի վրա մոլեգնում է տնտեսական ճգնաժամը, մերոնք ասում էին՝ «Դա մեզ չի վերաբերում»: Հետո` վերաբերեց: Մեկ-մեկուկես տարի համաշխարհային ճգնաժամը սեփական ձախողումները դուրս գրելու տարբերակ էր: Հանքահումքային գների աճից ու շինարարության …
կարդալ ավելին«Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից»,- արձանագրում է ՀՀ Սահմանադրությունը: Արձանագրում, բայց չի ասում, թե ինչու: Փոխարենը Սահմանադրության հինգ հոդվածում բացատրված են կառավարության գործառույթները: Բացատրված են` հղկված ու խմբագրված նախադասություններով: Բայց դրանք ընթերցելն ամենեւին էլ պարտադիր չէ: Սահմանադրության մյուս հոդվածների նման` դրանք իրականության հետ աղերս չունեն: ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետում, օրինակ, գրված է՝ …
կարդալ ավելինԱնցած շաբաթ խորհրդարանականների ձեռամբ հիմնական թեմա դարձավ հողային օրենսդրությունը: Մեր Հողային օրենսգիրքը բավական երկար ու դժվար պատմություն ունի: Օրենքը, եթե հիշողությունս չի դավաճանում, քննարկվում էր 93-94 թթ.: Այսինքն՝ առաջին գումարման խորհրդարանում: Հետո` երկրորդում ու երրորդում: Քննարկումները պարբերաբար հետաքրքիր էին: Օրենքի նախկին բոլոր նախագծերում վեճի հիմնական թեմաները օտարերկրացիներին հող գնելու իրավունք տալ-չտալուն էին վերաբերում: 90-ականներին մեր …
կարդալ ավելինԱնցած շաբաթվա տնտեսական ամենակարեւոր իրադարձությունը հարկավ գազի սակագնի բարձրացումն է: Իրադարձություն, որն իր բացասական հետքը կթողնի ողջ տնտեսության վրա: Հնարավոր է նաեւ, որ սակագների վերանայման հերթական շղթան ձեւավորվի: Հասարակական կարծիքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդամենը դակող կառույց է: Այն ավելի շուտ քարոզչական աշխատանքներ է իրականացնում: Տարիներ շարունակ նույն պատկերն է: Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր …
կարդալ ավելինՀարմարավետ բազկաթոռին թիկնած պաշտոնական տեղեկատվություն կարդալն առանձնահատուկ հաճույք է: «Կարելի է ասել, որ Հայաստանում ճգնաժամն անկում է ապրել, եւ աճ է արձանագրվում»,- առարկություն չընդունող տոնով օրերս հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Երեւի իրավունք ունի, բայց ափսոս չի ճշգրտել, թե կոնկրետ ինչն է աճ արձանագրում: Մեր չինովնիկներին սովորաբար պաշտոնական տնտեսական վիճակագրությունն է ոգեշնչում իրականությունից …
կարդալ ավելին«Երբ մարդ ոչինչ չունի, չի խանգարի ունենալ մի հսկա մեծամտություն»,- գրել է Չարենցն իր նամակներից մեկում: Այս նախադասությունն, իմ կարծիքով, լիովին բնութագրում է մեր երկրի բարձրագույն կրթության համակարգը: Տնտեսության իրական հատվածի իմաստով համարյա ոչինչ չունենալով` մենք ունենք եղած պուճուրիկ տնտեսությանն անհամատեղելի բարձրագույն կրթության ուռճացված համակարգ: 2007թ. դպրոցն ավարտող շրջանավարտների քանակն անշեղորեն նվազում է: Փոխարենը հակադարձ …
կարդալ ավելինՀասարակական զրույցների թեման այս օրերին նորից հեռուստաեթերն է: Պատճառը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է: Մոտ մեկ տարի առաջ, երբ ընդունվեց հեռուստատեսության ու ռադիոյի նոր օրենքը, քննարկումներն այսքան բուռն չէին: Մինչդեռ հենց այդ օրենքով ՀՌԱՀ-ին վերապահվեցին գործառույթներ, որոնք իրականում այս մարմնին հնարավորություն էին տալիս արդեն բովանդակային քննության ենթարկել հեռուստառադիո եթերը: ՀՌԱՀ-ի գործունեությունը հայաստանյան տպագիր մամուլին …
կարդալ ավելինՌուս գրականությունից է հայտնի, որ բոլոր երջանիկ ընտանիքները իրար նման են, իսկ յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: Դժվար է միանշանակ ասել, որ այս պնդումը կարելի է անել նաեւ պետությունների մասին: Որովհետեւ բոլոր կառավարիչներն ու հասարակական երեւույթներ ուսումնասիրող մասնագետները հակված են տարբեր պետությունների կյանքում ընդհանրություններ գտնել: Նույն այդ պետությունների առաջընթացն ապահովելու ազնիվ մղումով: Այս օրերին …
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց անցած տարվա տնտեսական ցուցանիշները: Հրապարակեց` «շտապ հավաքագրված նախնական մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներ» անունով: Հրապարակումը վերջ տվեց հայկական տնտեսության անկման կանխատեսում-բանավեճերին: Վերջ տվեց ու բանավեճերը միանգամից տեղափոխեց նոր փուլ: Տնտեսությունն ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցեց մոտ 15 ու կես տոկոսանոց անկում: Սա այն դեպքում, երբ տնտեսությունը չափում ենք ազգային դրամով: Մասնագետներից շատերն այս գնահատականի …
կարդալ ավելինՆոր տարին սկսեցինք բավական տարօրինակ: Այսինքն` երկար արձակուրդով: Հունվարի առաջին 10 օրը երկիրը չէր աշխատում: Համարյա ամբողջությամբ: Եզակի բացառություններից էր Երգի պետական թատրոնը: Ամանորյա սեղաններից հոգնած հանդիսատեսին երգի թատրոնում անակնկալ էր սպասում: Այստեղ մյուզիքլի շնորհանդես էր: Հայկական մյուզիքլի շնորհանդես: Հեղինակները Անիտա Հախվերդյանն ու Արթուր Գրիգորյանն են: Դժվարանում եմ ասել, թե ինչու էր բեմելը անցկացվում ամանորյա …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ այցելել էի Երեւանի պետական համալսարանի Աբովյան փողոցում գտնվող մասնաշենք: Միջանցքում մի աղջիկ թուղթ էր բաժանում: Վերցրեցի: Փոքրիկ թղթի կտորի վրա գրված էր՝ «Լայֆ քոմփնի Գիտություն գրուպ» եւ մեկ քաղաքային ու ինը բջջային հեռախոսահամարներ: Առաջարկում էին զանգահարել ամեն օր եւ ցանկացած ժամի: «Մենք աշխատում ենք ձեզ համար, եւ համար 1-ինն ենք Հայաստանում»,- …
կարդալ ավելին«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակեց այս տարվա հեռուստամարաթոնի արդյունքները: Արդեն հայտնի էր, որ հանգանակվել է 15 մլն 750 հազար ԱՄՆ դոլար: Ավելի քան երկու անգամ պակաս գումար, քան անցած տարի: 2008-ի 35 մլն դոլարանոց հանգանակությունը, ցավոք, դեռ երկար կմնա անգերազանցելի: Տարբեր պատճառներով: Բայց այս տարվա ցուցանիշը, կարծում եմ, կարեւոր է: Ոչ միայն այն պատճառով, որ համաշխարհային …
կարդալ ավելինԱնցած շաբաթ հարազատ կառավարությունը թոշակառուներին «աչքալուսանք» տվեց: Երկու «աչքալուսանք»: Միանգամից` երկու: Նախ հայտարարվեց, որ կենսաթոշակների բարձրացման նախընտրական խոստումը չի կատարվելու: Այսինքն՝ 2010-ին թոշակների ու համանման նպաստ-վճարների բարձրացում չսպասեք: Այս փաստն անակնկալ չես համարի: 2010-ի բյուջեն ներկայացնելուց արդեն ամեն ինչ պարզ էր: Այդ պատճառով էլ գործադիր իշխանությունը ջանք չարեց հասարակությանը որեւէ բացատրություն տալու: Համաշխարհային տնտեսական ճգնաժամ …
կարդալ ավելինՏնտեսական ճգնաժամը գոտիները ձգելու ժամանակ է: Բոլորս գիտենք: Որովհետեւ այն այսօր համաշխարհային մասշտաբներ ունի: Սկզբում, իհարկե, պատրաստ չէինք: Մեր կառավարությունը համոզում էր, որ Հայաստանին ոչինչ չի սպառնում: Հետո այն ազդեց մեր դրամապանակի վրա: Զգացինք: Զգացինք ու անցանք խնայողության ռեժիմի: Որքան հնարավոր է: Հետեւաբար ակնկալում էինք, որ նույն խնայողության ռեժիմին են անցել նաեւ մեր իշխանությունները: Մամուլում, …
կարդալ ավելին