Արա ԳԱԼՈՅԱՆ

Տոն, որ վաճառում են

07.02.2009

Տոնավաճառների առեւտրի կարգավորման նպատակով կառավարությունն իրար է անցել: Օրը մի բան որոշում են: Բայց տոնավաճառներում հաշվիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու հարցում կառավարությունը հաստատակամ է: Անհողդողդ հաստատակամ: «Ինչո՞ւ» հարցին միանշանակ պատասխան գտնելը դժվար է: Տոնավաճառները Հայաստանում խիստ տարածված երեւույթ են: Հասարակական մասշտաբ ունեցող երեւույթ: Փորձագիտական տվյալներով՝ տոնավաճառների միջոցով լուծվում է հասարակության 10-15 տոկոսի ապրուստի խնդիրը: Տոնավաճառները մի քանի …

կարդալ ավելին

Տուր ինձ մեկ միլիարդ

30.01.2009

Տնտեսական ճգնաժամը լրիվ մոռացության մատնեց երկնիշ տնտեսական աճը: Իշխանություններն այլեւս դրանով չեն հպարտանում: Ավելին` միայն միանիշ աճ են խոստանում: Սա ճգնաժամի դրական կողմն է: Բայց կա նաեւ բացասականը: Մեր իշխանությունները թեւերը քշտած՝ պարտքով փող են փնտրում: Ընդ որում` բոլորը: Կառավարությունը խնդրում է Ռուսաստանից ու Համաշխարհային բանկից: Խորհրդարանը` Չինաստանից: Կարծես մրցում են իրար հետ: Բայց օրենսդիր …

կարդալ ավելին

Պարգեւը գտավ հերոսին

24.01.2009

Հայաստանի իշխանություններին բնութագրելիս ամենադիպուկ բառը, թերեւս, պարգեւառատն է: Իրենց իշխանության 70 տարիների ընթացքում բոլշեւիկներն ինչ պարգեւ հորինել էին` արդեն վերականգնված է: Դա դեռ ոչինչ: Մեր հարազատ իշխանությունները փորձում են 10 տարում ավելի շատ մարդու պարգեւատրել, քան բոլշեւիկները 70 տարում: Քանակով ավելի շատ մարդու: Հին ու նոր պետական տոներին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարգեւատրած անձանց …

կարդալ ավելին

Օրեր, որ ցնցեցին Հայաստանը, բայց մնացին աննկատ

17.01.2009

Ամանորի տոներից մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկն անհավանական բան պատմեց: Նա վստահեցնում էր, որ Ուռուցքաբանական հիվանդանոցի բոլոր հիվանդներին պարտադրել են դուրս գրվել եւ գնալ տուն: «Բոլորին, պատկերացնո՞ւմ ես, բոլորին»,- պնդում էր ծանոթս: Նա հույս ուներ, որ մամուլի հրապարակումն այդ մասին կարող էր փոխել իրավիճակը: Անկեղծ ասած՝ չհավատացի: Հայաստանի առողջապահական համակարգի մասին՝ ընդհանրապես, իսկ ուռուցքաբանության …

կարդալ ավելին

Ընկեր Փանջունին ու տնտեսական ճգնաժամը

23.12.2008

Տնտեսական տարին տխուր է ավարտվում: Համաշխարհային ճգնաժամից սահմռկել են բոլորը: Մեծ ու փոքր տնտեսություն ունեցող երկրները ցնցվում են: Իսկ մենք, չի կարելի ասել, թե՝ խաղաղ ենք մեր լեռների պես: Տնտեսության բոլոր ոլորտներում գործարարները բողոքում են: Ներմուծողները բողոքում են առեւտրի ծավալների անկումից: Արտադրողները` համաշխարհային գնանկումից ու պատվերների կրճատումից: Վիճծառայությունը գրում է շինարարության ծավալների կրճատման մասին: Կենտրոնական …

կարդալ ավելին

Ունեզրկենք ունեզրկողներին

14.12.2008

«Բջնի» հանքային ջրի գործարանի հետ կապված խնդիրները մոտենում են տարօրինակ հանգուցալուծման: ՀՀ նորօրյա պատմության մեջ այն աննախադեպ է: Առաջին անգամ հրապարակավ աճուրդի է դրվում աշխատող ձեռնարկություն: Ձեռնարկություն, որ վերջին տարիներին հաջողացրել էր երկու ապրանքանիշ մտցնել շուկա: «Բջնի» հանքային ջուրը հայտնի ապրանքանիշ էր նաեւ Խորհրդային Հայաստանում: Բայց հայտնի էր որպես երկրորդ կարգի հանքային ջուր, որ անգամ …

կարդալ ավելին

Վայ թե սկսել ա

06.12.2008

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը նոր փուլ է մտել: Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում ճգնաժամից տուժող բոլոր երկրներում պետական ծրագրեր են իրականացվում: Չի կարելի ասել, թե դրանք էապես տարբերվում են իրարից: Բոլոր երկրներում կառավարությունները փորձում են առաջին հերթին օգնել այն խոշոր ընկերություններին, որոնց սնանկացումը համակարգային աղետի կհասցնի: Աջակցություն ստացողների ցուցակում կարելի է հանդիպել եւ՛ արտադրության, եւ՛ ֆինանսական ոլորտի …

կարդալ ավելին

Պավլիկ Մորոզովն՝ ընդդեմ Պավլիկ Մորոզովի

28.11.2008

Մեր իշխանություններն, արդեն հինգ-վեց տարի է, անողոք պայքար են մղում կոռուպցիայի դեմ: Ոչ թե անողոք ու տարերային, այլ` հատուկ մշակված ծրագրով: Ծրագիր, որ միջազգային ֆինանսական կառույցների հավանությանն է արժանացել: Հավանություն տալուց զատ, այդ կազմակերպությունները ֆինանսավորում են կոռուպցիայի դեմ պայքարը: Փողը ստանալուց հետո մեր իշխանությունները նույնիսկ հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծեցին: Բուռն քննարկումների արդյունքում որոշվեց կոռուպցիայի դեմ պայքարել …

կարդալ ավելին

Ինչ անեմ, ինչ անեմ, էլ ինչ անեմ

23.11.2008

Հարազատ կառավարության գործելաոճը չարաճճի մանչուկի վարք է հիշեցնում: Մանչուկ, որ հերթական արարքից հետո հերթական նկատողությունն է ստացել: Ստացել ու աչքի պոչով շուրջբոլորն է զննում: Անդադար մտածելով՝ «Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, է՞լ ինչ անեմ»: Ու պատկերացրեք՝ ամեն անգամ անելիք գտնում է: Գտնում ու զարմացնում է հասարակությանը: Անցած մեկ-երկու շաբաթվա ընթացքում Ազգային ժողովից մինչեւ զանազան բանավիճային ակումբներ …

կարդալ ավելին

Խնայողություն, Հորացիո

14.11.2008

«Խնայողություն, Հորացիո, մեռելահացի կերակուրները սառը մատուցվեցին»: Բացատրեց շեքսպիրյան Համլետը, երբ հոր մեռելահացի խորտիկները սառը մատուցվեցին մոր հարսանեկան սեղանին: Խնայողությունն այսօր մարդկության առաջին խնդիրն է դարձել: Տնտեսական ճգնաժամի պատճառով: Սոցիոլոգները փորձում են պարզել, թե մարդիկ ինչի՞ հաշվին են խնայելու: Հատկապես, որ աշխատատեղ կորցնելու հեռանկարը մասշտաբային է: Արեւմտյան երկրների բնակիչները պատրաստվում են խնայել գազի, էլեկտրաէներգիայի եւ հագուստի …

կարդալ ավելին

Ուսյալ զավակը վերադառնում է

07.11.2008

Երկու շաբաթ առաջ գրել էի, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների համար գանձ է: Նրա ցանկացած ելույթ հոդվածի նյութ է: Հոնորարի աղբյուր: Չարաչար սխալվել էի: Նրա ելույթները ոչ թե մեկ, այլ երկու եւ ավելի հոդվածի նյութ են: Հոնորարի մշտնջենական աղբյուր: Սեպտեմբերի սկզբին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստվում է ֆինանսավորել արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող …

կարդալ ավելին

200-ից հանած 20 տարվա բարեկամություն

02.11.2008

Երեկ հայկական մամուլը «Չեն ֆինանսավորի» վերնագրով տիրաժավորեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հայտարարությունը: Ռուսական այս ընկերությունը մտադիր չէ ֆինանսավորել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը: Այն Հայաստանին է անհրաժեշտ: Հետեւաբար, Հայաստանն էլ պիտի գումարներ հայթայթի երկրի շրջափակումը ճեղքող այս ու մնացած բոլոր ձեռնարկների համար: Դժվարանում եմ բացատրել, թե ինչու է ռուսական ընկերությունն անկեղծացել: Նախկինում երբեք նման բան չի եղել: Երբ …

կարդալ ավելին

Ուսյալ զավակին փայփայող երկիրը

23.10.2008

Տնտեսության համար՝ չգիտեմ, բայց լրագրողների համար վարչապետ Տիգրան Սարգսյանը գանձի արժեք ունի: Նրա ցանկացած ելույթ հոդվածի նյութ է: Հոնորարի աղբյուր: Հատկապես, որ վարչապետը սիրում է պատմել իր պլանների մասին: Սեպտեմբերի վերջին, օրինակ, վարչապետը կրթության մասին հայտարարություն արեց: Հերթական ազգանպաստ հայտարարությունը: Հետայսու Հայաստանի իշխանությունները, պարզվում է, ֆինանսավորելու են բոլոր այն ուսանողներին, ովքեր կընդունվեն ամենաբարձր վարկանիշ ունեցող …

կարդալ ավելին

Լավ վերաբերմունք առ ծերերը

17.10.2008

Կենսաթոշակների ավելացման մասին ցանկացած հայտարարություն մեր երկրում միանգամից դառնում է ամենաքննարկվող թեման: Պատճառները բազմաթիվ են: Փոքր քաղաքներում ու գյուղական բնակավայրերում թոշակառուները կայուն եկամուտ ունեցող են համարվում: Խանութները նրանց թոշակի չափով ապրանք են պարտք տալիս: Վստահ, որ թոշակառուները գրաֆիկով կփակեն պարտքերը: Սա մեկ: Երկրորդը` արտագնա աշխատանքի մեկնածները միշտ չէ, որ կայուն գրաֆիկով են փող ուղարկում իրենց …

կարդալ ավելին

Խորը անդունդներից ամենախորը

10.10.2008

Համաշխարհային լրատվության առաջին էջերում տնտեսական թեմաներ են: Միջազգային հեռուստաընկերությունների լրատվական թողարկումների կեսից ավելին տնտեսական տեղեկատվություն է ու վերլուծություններ: Համաշխարհային տնտեսությունը ցնցվում է: Սակարաններում արձանագրվող ամեն անկումից հետո համոզվում ես, որ ֆինանսական անդունդն անդունդներից ամենախորն է: Ամերիկյան ճգնաժամն արագ փոխանցվեց Եվրոպա: Ռուսական իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ իրենց տնտեսությունն առողջ է: Որ ճգնաժամի ներքին պատճառներ …

կարդալ ավելին

Հայ-ամերիկյան ֆինանսական առածանի

02.10.2008

Հայաստանը հերթական անգամ անմասն մնաց համաշխարհային ֆինանսա-տնտեսական ցնցումներից: Ու ավելորդ անգամ ապացուցվեց, որ մեր տնտեսությունն առավելագույնս կտրված է համաշխարհայինից: Փորձագետներից ոմանք խորհուրդ են տալիս շատ չոգեւորվել: Նրանց կարծիքով՝ բացասական երեւույթներ, վաղ թե ուշ, ի հայտ են գալու: Ռուսաստանյան կապիտալի ներկայությունը մեր տնտեսության մեջ խիստ մեծ է, եւ ռուսաստանյան ընկերությունների ֆինանսական խնդիրները Հայաստանում նկատելի կլինեն եկող …

կարդալ ավելին

Էլի երկնիշ, բայց գնաճ

28.09.2008

Կայացավ: Լավատեսներն ու հոռետեսներն էլ չեն վիճի գազի գների շուրջ: Հաջորդ տարվա ապրիլի 1-ից Հայաստանը ռուսական գազը կներմուծի հազար խորանարդ մետրը 154 դոլարով: Իսկ 2010թ. ապրիլի 1-ից՝ 200 դոլարով: Մեկ ու մեզանից չկախված աշխարհաքաղաքական գործոնի հաշվարկով իհարկե: Եթե ռուս-վրացական հարաբերությունների արդյունքում գազատարը շարունակի անխափան գործել: Մեր տնտեսվարողները կողմնորոշվելու համար բավական ու բավարար ժամանակ ունեն: Եթե …

կարդալ ավելին

Տասնմեկ տարի անց

22.09.2008

Ուղիղ տասնմեկ տարի անց Վերահսկիչ պալատն իր ուսումնասիրություն-հաշվետվությունով կրկին դառնում է հասարակական հետաքրքրության թիրախ: 1997-ին էլ Վերահսկիչ պալատը սրսուռ սկսեց: Խոշոր ծավալի յուրացումներ ու ոչ արդյունավետ տնօրինված գումարներ էին հայտնաբերվել: Դրանք, որպես կանոն, դատական հեռանկար չունեցան: Ավելին` Վերահսկիչ պալատում կատարվեցին կադրային լուրջ փոփոխություններ, որոնք հանգեցրին այդ կառույցի թուլացմանը: Հետագա բոլոր տարիներին Վերահսկիչ պալատը երկրի տնտեսական …

կարդալ ավելին

Աննման նմանություն

13.09.2008

Անցած կիրակի տեղական ընտրություններն ամփոփելով՝ թաղապետերից մեկն իրավացիորեն նկատել էր, որ «Առանց զոհերի ընտրություններ անցկացնելն արդեն իսկ հաջողություն է»: Արդեն տեւական ժամանակ է, հասարակական ցանկացած միջոցառում հաջողված կարելի է համարել, եթե զոհեր չկան: Անգամ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պարտությունը Թուրքիայի հավաքականից հաջողություն է: Որովհետեւ ավանդական կուսակցությունը մարզադաշտը արյան ծով չդարձրեց: Ու այս առումով տեղական ընտրությունները կարելի …

կարդալ ավելին

Դպրոցը՝ որպես ուժային կառույց

06.09.2008

Հայաստանում ուսումնական տարվա սկիզբն առանձնահատուկ է նշվում: Պետության պաշտոնյաներն այդ օրը դպրոց են գնում (մտքներում հաստատ ուրախանալով, որ իրենցից դաս չեն հարցնի): Գնում են ու ելույթ ունենում կրթության կարեւորության մասին: Մի քանի տարի առաջ իշխանությունները կրթությունն այնքան էին կարեւորել, որ բարեփոխումների ծրագիր էին մտածել: Ծրագրին հատուկ ու օտար անուն էին գտել` «օպտիմալացում»: Թե ինչպես իրականացվեց …

կարդալ ավելին