Երբ հանկարծ խանութում հայտնաբերում ես, որ սննդամթերքի ու այլ ապրանքների գները կտրուկ աճել են, պետք չէ խուճապի մատնվել: Դա չի օգնի: Նաեւ պետք չէ պաշտոնական բացատրություններ փնտրել: Պատասխանատու լրատվամիջոցներն, ինչպես միշտ, խելամտորեն շրջանցում են այդ թեման: Կենտրոնական բանկի ղեկավարությունն էլ չի շտապի որեւէ բացատրություն հրապարակել: Չնայած, որ ըստ օրենքի՝ դա նրանց համարյա միակ պարտականությունն է: …
կարդալ ավելինԵրկարատեւ ու ծանր անկումներից հետո տարադրամը Հայաստանում սկսեց արժեւորվել: Սպասելի էր, թե ոչ` դժվար է ասել: Բոլորը բացատրություն են փնտրում: Փորձում են գուշակել. սա դրամի անկման սկի՞զբ է, թե՞ ժամանակավոր ու հաղթահարելի երեւույթ: Մասնագետներն ու գործարարները մեր ֆինանսական շուկայի գործընթացները հասկանալու համար երբեմն նաեւ տնտեսական բացատրություններ են փնտրում: Այս անգամ նման բացատրություններ կարծես կարելի է …
կարդալ ավելինՈւսումնական տարվա սկզբին Արմավիրում կատարվող իրադարձությունները միջնադարյան գռեհիկ անեկդոտ են հիշեցնում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր մարզի աշակերտներին պարտադրում է դպրոց ներկայանալ նույն համազգեստով: Մարզի բնակչությունը կանգնել է փաստի առաջ: Նրանց մի մասն ասում է, որ դպրոցական համազգեստի համար 17 հազար դրամ վճարելը վեր է իր ուժերից: Բայց տեղական ինքնակառավարման մարմինները լծվել են բնակչության դիմադրությունը …
կարդալ ավելինՕգոստոսյան արձակուրդների ընթացքում ամենակարեւոր տնտեսական իրադարձությունը, թերեւս, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներն էին: Ճիշտ այն պահին, երբ հասարակության մեծ մասը՝ նախարար ու պատգամավորից մինչեւ ուսանող ու աշակերտ, վայելում էին ամառային արձակուրդները, վիճակագիրներն ամփոփեցին մեր տնտեսությունը: Հրապարակվեցին այս տարվա առաջին կիսամյակի հիմնական տվյալները: Դրանցում արտառոց ոչինչ չկար: Մեր տնտեսությունը շարունակում է աճել: Աճում է վերջին տարիներին բնորոշ …
կարդալ ավելինՀայտնի է, որ Երեւանի կենտրոնում ընթացող շինարարություններն էլիտար են որակված: Աջ ու ձախ բուսնող իրար կպած էլիտար շենքերի համար տարածքներ ազատելը մասնավորի համար բարդ խնդիր էր: Ուստի այդ գործն իր վրա վերցրեց պետությունը: Բայց պետական փաստաթղթերում «տարածք ազատել էլիտար շենքերի համար» արտահայտությունը, հարկավ, անհեթեթ կհնչեր, ուստի հորինվեց ավելի քաղաքակիրթ ու ընդունելի ձեւակերպում` «բացառիկ` գերակա հանրային …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ տեղի ունեցավ անսպասելին: Մատենադարանի մասին հասարակական խոսք ու զրույցն իսկապես անսպասելի ընթացք ստացավ: Ձեռագրերի ինստիտուտը մշտապես կասկածից դուրս էր: Հասարակական կարծիքում այն մշտապես ազգային հպարտության առարկա էր եւ ընկալվում է հայագիտության միջնաբերդ: Երկու տարի առաջ իրար հետեւից սկսեցին թոշակի ուղարկվել գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները: Շատերն էին կարծում, որ առաջացած տարիքի ղեկավարներին թոշակի ուղարկելու ՀՀ …
կարդալ ավելինՄեր հասարակությունը նորից տեղեկացված է: ՀՀ ԿԲ նախագահը հերթական հարցազրույցում նորից արձանագրել է, որ «ազգային դրամի արժեւորումը շարունակվելու է»: Բացատրությունը նորից նույնն է՝ «ֆինանսական նշանակալի հոսքերը, մասնավորապես՝ օտարերկրյա տրանսֆերները եւ առնվազն տասը տոկոսանոց տնտեսական աճը»: Ահա, հենց սրանք են նպաստում ազգային արժույթի ամրապնդմանը: Նպաստում են՝ բոլոր պաշտոնական բացատրություններում: ԿԲ նախագահն այս մոտեցումներով վաղուց արդեն ինքնատիպ …
կարդալ ավելինԹե ինչպես՝ քաղաքավարի ասած՝ սխալ, իսկ իրականում՝ անգրագետ կազմված թեստերով, ՀՀ Գիտության ու կրթության նախարարությունը Գիտելիքի ստուգման նորաստեղծ կենտրոնի հետ վարկաբեկեցին միասնական քննության համակարգը, շատերի ափսոսանքը հարուցեց: Նաեւ զարմանքը: Հայոց լեզվի բուհական քննություններն առաջին տարին չէ, որ թեստային համակարգով է անցկացվում: Եվ տարօրինակ է, որ մեր չինովնիկներին հաջողվեց վարկաբեկել միասնական քննության կարգը: Հիմա մենք նոր …
կարդալ ավելինԻնչ լավ է, որ մեր տնտեսության հիմնական` անշեղ ու երկնիշ ցուցանիշները շատերը լուրջ չեն ընդունում: Այլապես բավական տխուր պատկեր կարձանագրվեր: Զարգացած երկրների կառավարությունները գրանտ-օգնություններ չէին տրամադրի: Հազարամյակի մարտահրավերների ծրագրի մեջ չէին ընդգրկի: Իսկապես դժվար է պատկերացնել, որ որեւէ մեկը ցանկանա օգնել տարիներ շարունակ երկնիշ աճ արձանագրող տնտեսությանը: Այդպիսի տնտեսությունները համընդհանուր հարգանքի են արժանանում: Առանց հեգնանքի …
կարդալ ավելինԱսել, թե քաղաքային իշխանությունները չեն փորձում կարգավորել փողոցային երթեւեկությունը, սխալ կլինի: Բայց փոքր ու համարյա ծախսեր չպահանջող միջոցների փոխարեն նրանք ընտրել են երկարաժամկետ ու ֆինանսական լուրջ ներդրումներ պահանջող նախագծեր: Օրինակ, Բաղրամյան փողոցին որպես այլընտրանք կառուցվող էստակադան: Երկու տարի առաջ մեծ հույսեր կապվեցին օդանավակայանի ճանապարհի հետ: Այն ճաղերով ցանկապատվեց: Մարդիկ շարունակում են ճաղերի արանքներով անցնելով հատել …
կարդալ ավելինՇինարարության ոլորտն ու անշարժ գույքի շուկան մեր տնտեսական կյանքի ամենաարդյունավետ բնութագրիչներն են դարձել: Այս ոլորտներն իրենց մասշտաբով ու տեսակարար կշռով համեմատելի են միայն գյուղատնտեսության հետ: Հետեւաբար, ամենազգայունն են քաղաքական ու տնտեսական գործընթացների նկատմամբ: Հետաքրքիր էր դիտարկելը, թե ինչպես էր անշարժ գույքն արձագանքում խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական ողջ շրջանը «մեռյալ սեզոն» էր: Առքուվաճառքի գործարքներ համարյա չէին կատարվում: …
կարդալ ավելինԱվելի քան վստահ էի, որ ստիպված կլինեմ անդրադառնալ դպրոցական միասնական քննություններին: Հունիսի 2-ին, երբ պաշտոնապես հրապարակվեցին քննական թեստերի չորս տարբերակները, ակնհայտ էր, որ հեղինակը (կամ հեղինակները) գրագետ ու հազվագյուտ լեզվազգացողություն ունեցող մասնագետ է: Մասնագետ, ով հավանաբար նպատակ էր դրել հնարավորինս բարդ ու շփոթեցնող թեստեր կազմել: Որքանով է ազնիվ այս մղումը, դժվար է ասել: Որովհետեւ հասկանալի …
կարդալ ավելինԱնցած շաբաթ տնտեսական ամենակարեւոր միջոցառումը Երեւանում կայացած ԱՊՀ Էլեկտրաէներգիական խորհրդի 31-րդ նիստն էր: Հասարակությունն ու մամուլը հազվագյուտ անտարբեր էին այս միջոցառման հանդեպ: Մինչդեռ ավարտից հետո այն բավական հետաքրքիր զարգացումներ ունեցավ: Ցուցաբերված անտարբերությունն, իհարկե, դրական պատճառներ ունի: Էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից հետո մենք անտարբեր ենք տնտեսության այս ոլորտի նկատմամբ: Ոլորտ, որի բարեփոխումներն, իրար հերթ չտալով, իրենց լուրջ …
կարդալ ավելինՄիասնական ընդունելության քննությունները, որի մասին մի քանի տարի անընդմեջ խոսվում էր, կայացավ: Ավելի ճիշտ` համարյա կայացման փուլում է: Հունիսի 1-ին հանրակրթական դպրոցի 50 հազար շրջանավարտներ նույն օրը եւ միաժամանակ կհանձնեն դպրոցի ավարտական ու բուհի ընդունելության քննություններ: Պաշտոնական տվյալներով՝ շրջանավարտներից մոտ 15 հազարը կհանձնի միայն ավարտական, իսկ մնացած 35 հազարը՝ նաեւ ընդունելության քննություն: Կրթության նախարարությունը մի …
կարդալ ավելինԽորհրդարանական ընտրությունները միանգամից ավարտվեցին: Հեռուստաընկերությունները միանգամից վերադարձան իրենց սովորական` երաժշտական զվարճալի ծրագրերին: Հատկապես՝ Հանրայինը, որն առանց ժամանակ կորցնելու քաղաքական գովազդից միանգամից անցավ եվրատեսիլային երաժշտության: Վերջին մի քանի օրը հեռուստաընկերությունները երաժշտական հաղորդումներն ընդհատում են լրատվական կոչվող ծրագրերում ասելու, որ միջազգային դիտորդները խիստ ու շատ գոհ են մեր խորհրդարանական ընտրություններից: Եթերներում այլեւս իրենց առյուծ ու մյուսներին աղվես …
կարդալ ավելինՍպորտային թեմաներով չգրող լրագրողները հազվադեպ են անդրադառնում այդ ոլորտին: Մինչդեռ սպորտը հասարակության համար բոլոր ժամանակներում եղել է ավելին, քան սոսկ մարզանքն ու մարմնակրթությունը: Առնվազն անտիկ շրջանից: Սպորտը երբեմն դառնում է ժամանակի հիմնական բնութագրիչ: 60-ականներին Խորհրդային Միության ողջ տարածքում պատանիները Յուրի Գագարինի օրինակով երազում էին տիեզերագնաց դառնալ: Մինչդեռ նրանց հայ սերնդակիցների մեծ մասն, այս երազանքից բացի, …
կարդալ ավելինՎիճակագրական` հատկապես պետական վիճակագրական, տվյալների հրապարակման հարցում արդեն վաղուց դարձել ենք տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունը: Պետական բոլոր կառույցները, որպես կանոն, հրապարակում են գործունեության մասին օրենքով պարտադրված հաշվետվությունները: Բոլոր այդ հրապարակումները հիշեցնում են «երկու լուր ունեմ, մեկը՝ լավը, մյուսը՝ վատը» նախադասությամբ սկսվող անեկդոտները: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերջին հրապարակումն էլ այս շարքից էր: Պաշտոնապես հրապարակվել են …
կարդալ ավելինԱյս անգամ «Առաջին 300 խոշոր հարկ վճարողների հարկերի եւ տուրքերի մեծությունների» ցանկը ՀՀ հարկային ծառայությունը հրապարակեց ապրիլի 24-ի նախօրյակին: Սա պատահական համընկնում էր, թե կանխամտածված քայլ, դժվար է ասել: Փոխարենը կարելի է ասել, որ դաժան էր: Մանավանդ, որ ցանկում նորությունները քիչ են: 1700-ամյա քրիստոնեական մշակույթ ունեցող երկրում այդպես էլ չտեսանք, թե այդ ինչպես են հարկային …
կարդալ ավելինՎերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները բավական կայուն են: Իշխանությունների մակարդակով մի գլուխ խոսվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Դարավոր բարեկամությունից «օգտվելով»՝ ՀՀ շատ քաղաքացիներ (պաշտոնական վիճակագրական տվյալներ չկան) սեզոնային կամ ավելի երկարատեւ ժամանակով աշխատում են Ռուսաստանում: Հովվերգական այս պատկերը պարբերաբար խախտվում է: Մեկ-մեկ հայերը Ռուսաստանում ռաբիս միջոցառումներ են կազմակերպում: Այդ գավառական միջոցառումների արանքում Ռուսաստանում սպանված …
կարդալ ավելինԵրկրորդ շաբաթն է, ազգային դրամը շարունակում է խեղճանալ: Բնակչությունը նկատելիորեն խանդավառված է: Որովհետեւ` ի տարբերություն պաշտոնական տեսակետների, հստակ գիտի, որ իր եկամուտների մեծ մասն ապահովում է արտագնա աշխատուժը: Արտասահմանում էլ հակառակի պես աշխատավարձ մեր դրամով չեն վճարում: Ուստի բնակչության մեծ մասը «ցավով» է ընդունում դրամի արժեւորման քաղաքականությամբ իրեն թալանելը: 2007-ի խորհրդարանական ընտրությունների շեմին սկսված հակառակ …
կարդալ ավելին