Արա ԳԱԼՈՅԱՆ

Շումախերների հայրենիքը

17.11.2006

Վերջին մեկ-երկու ամսում մամուլը պարբերաբար անդրադառնում է «Զվարթնոց» օդանավակայանի խնդրին: Երկու շաբաթ առաջ Փարաքար ու Թաիրով գյուղերի բնակիչները նույնիսկ փակեցին ճանապարհը` բողոքելով այն շինարարական աշխատանքներից, որ տարվում են ճանապարհի վրա: 90-ականներից օդանավակայանի ճանապարհը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում: Մի քանի տարի շարունակ օդանավակայանն արտաքին աշխարհի հետ հաղորդակցման միակ միջոցն էր: Այդ տարիներից այս ճանապարհը վերածվեց յուրատեսակ …

կարդալ ավելին

Սահմանադրությանը մասամբ հակասելու դեպք

03.11.2006

ՀՀ Սահմանադրական դատարանը հազվադեպ է հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում: Հարկավ, նաեւ այն պատճառով, որ ՍԴ-ի որոշումները, որպես կանոն, կանխատեսելի էին: Ինչպես, օրինակ,1996թ. եւ 2003թ. նախագահական ընտրություններից հետո: Սակայն հոկտեմբերի 4-ին կայացած որոշումից հետո ակնհայտ դարձավ, որ Սահմանադրական դատարանը կամերային կամ ձեւական կառույցից վերածվում է հասարակական կյանքում նշանակալի ազդեցություն ունեցող մարմնի: Մոտ մեկ ամիս առաջ ՍԴ-ն …

կարդալ ավելին

Պարույրը, որ տնտեսական է ու տարօրինակ

29.10.2006

Տարադրամի շուկայում տեղի ունեցող փոփոխությունները շատերին հանգիստ չեն տալիս: Հատկապես իշխանություններին: Ամեն անգամ նրանք անհավանական հիմնավորումներ են բերում: Փորձելով բացատրել` թե ինչո՞ւ օր օրի արժեւորվող դրամը դրական հետեւանքներ չի ունենում, եւ ինչո՞ւ ժողովուրդը փողոց չի թափվում գովերգելու հայրենյաց իշխանավորներին: Ավելին` իշխանությունները մասամբ ընդունում են, որ տնտեսության գլխին նոր չարիք է կախվել: Արժեւորվող դրամի պարագայում երկրի …

կարդալ ավելին

Վագրենավորների նոր թվերն ու վերլուծությունները

21.10.2006

Հայաստանն ակնհայտորեն հակասությունների երկիր է: Հատկապես տնտեսության ոլորտում: Պարզ մարդկային տրամաբանությամբ երբեմն անհնար է որեւէ բան հասկանալ: Անկախ նրանից, թե ովքեր են խոսում մեր տնտեսության մասին: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչնե՞րը, թե՞ մեր տնտեսական ոլորտի իշխանավորները: Համաշխարհային բանկը մեր երկրի տնտեսության մասին գրելիս օգտագործում է «վագր» տնտեսագիտական տերմինը: Մյուս կողմից՝ խոսում մաքսային համակարգում բարեփոխումների դանդաղ տեմպի …

կարդալ ավելին

Շատ սովորական դարձող պատմություն

12.10.2006

Անցնող շաբաթվա տնտեսական նորությունները հիմնականում բացահայտումներ են: Բացահայտվել է գազի գողության դեպք, որն իր մասշտաբով ցնցող է: Հասարակությունը ոգեւորված է, թամաշան իսկապես ապահովված է: Նման տեսարանները հասարակության համար լավագույնն են ու կատարյալ: Որակով բացարձակապես չեն զիջում բրազիլական սերիալներին: «Հարուստներն էլ են լաց լինում» տեսարանը որպես խայծ անգերազանցելի է: Ողջ հասարակությունն ուշադիր հետեւում է Հակոբ Հակոբյան …

կարդալ ավելին

Տեղ-տեղ կաղացող վագրերի կյանքից

06.10.2006

Այս օրերին երկրի ֆինանսական շուկան նորից տատանվում է: Կայուն ու անընդհատ արժեզրկվող տարադրամը մի քանի դրամով արժեւորվեց: Մամուլում հրապարակումներ եղան տարադրամի շուկայում նկատված անհասկանալի գործարքների մասին: Ու նորից շատերի շուրթերին Կենտրոնական բանկի անունն է: Հակառակի պես ԿԲ-ն հոկտեմբերի 3-ին խորհրդի նիստ էր գումարել: Այդ մասին հաղորդագրությունն ընթերցած մարդու մոտ միանգամից կարթնանան խորհրդային տարիների մասին հիշողությունները: …

կարդալ ավելին

Կրթությունը բարձրագույն՝ առանց միջնակարգի

29.09.2006

Հասարակությունը միշտ էլ մի տեսակ պասիվ է արձագանքում հանրակրթությանը վերաբերող խնդիրներին: Կրթության նախարարությունում կամ Ազգային ժողովում պարբերաբար կազմակերպվող քննարկումներին միայն մասնագետներն են հետեւում: Բուլոնյան շարժմանը միանալու եւ մեր դպրոցական համակարգն արեւմտյան չափանիշներին համահունչ դարձնելու մղումով այս տարվանից ներդրվեց 12-ամյա ուսուցման համակարգ: Հանրակրթական դպրոցն անկախության 15 տարիների ընթացքում տոտալ բարեփոխումների փուլում է: Բարեփոխումներն այնքան անփույթ ու …

կարդալ ավելին

Սփյուռքը՝ որպես գյուղացու հարստացման տեխնոլոգի

22.09.2006

Այս շաբաթ տնտեսության շուրջ կատարվող իրադարձություններից ամենակարեւորը, հարկավ, «Հայաստան-Սփյուռք» համաժողովն է: Ընդհանրապես սփյուռքի հետ կազմակերպվող ցանկացած միջոցառում իր հիմքում, ի վերջո, տնտեսական է: Միջոցառման ընթացքում, վաղ թե ուշ, հնչելու է «մեզ փող տվեք» արտահայտությունը: Եվ այս միօրինակությունն արդեն ձանձրացրել է թե սփյուռքահայերին, թե մեզ` հայաստանցիներիս: Նախորդ համաժողովների փորձն ամփոփելով` այս տարի ՀՀ իշխանությունները հստակության աստիճանի …

կարդալ ավելին

Դրամի արժեւորումից շահող խավ փնտրելիս

14.09.2006

Անցած շաբաթը տնտեսական իմաստով որեւէ նորություն չբերեց: Տարադրամը ժամանակային փոքր դադարից հետո շարունակեց իր անկումը: Այս փաստից մի փոքր գրգռվեց Ազգային ժողովը: Անգամ փորձ արվեց դրամի կուրսը դարձնել խորհրդարանական քննարկումների առարկա ու Կենտրոնական բանկի նախագահին հաշվետվության կանչելու (կամ հրավիրելու) առաջարկ հնչեց: Հասարակությունը չարձագանքեց: Որովհետեւ ծանոթ պատկեր էր ու ավելի շուտ դեժավյու: Խորհրդարանական մի քննարկում ավել …

կարդալ ավելին

Գնաճը չնկատելու նպատակադրված քաղաքականություն

10.09.2006

Ի տարբերություն շոգերի` արձակուրդներն ավարտվեցին: Ընդ որում` միանգամից: Աշխատանքի լծվեցին բոլորը` իշխանություններից մինչեւ քրեական աշխարհ: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տնտեսության վիճակի համապարփակ տվյալներ: Ամենացնցողն իհարկե այն է, որ երկնիշ տնտեսական աճ արձանագրելուն զուգահեռ նվազել են արտահանումները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումները հունվար-հուլիս ամիսներին կրճատվել են 2,2 տոկոսով: Մեր տնտեսական ղեկավարությունը մեծ հույսեր էր կապում …

կարդալ ավելին

Հարկերի մեր բաժինն ու բեռը

01.09.2006

Մեր պետական կյանքում ամենաքիչ օգտագործվողը հավանաբար «հարկատու» հասկացությունն է: ՀՀ քաղաքացիներս համարյա երբեք չենք օգտվում հարկատուի մեր դիրքից ու իրավունքներից: Պետությունն էլ ի դեմս չինովնիկների առանձնահատուկ հարգանք չունի հարկատու քաղաքացիների հանդեպ: ՀՀ հարկային մարմինները պարբերաբար հրապարակում են խոշոր հարկատու կազմակերպությունների ցանկը: Հայաստանում երբեք չի հրապարակվել խոշոր հարկ մուծող քաղաքացիների անունները: Պատճառը, թվում է, թե պարզ …

կարդալ ավելին

Մի հանցագործության պատմություն

28.08.2006

Ամռան վերջում ազգս նոր զբաղմունք է գտել: Ավելի ճիշտ՝ ազգիս գրագետ հատվածը: Հանրապետական մամուլում քննարկման թեման երկրի օրհներգն է: Մտավորականությունը, սույն բառի օգտագործման համար իհարկե հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, կիսվել է երկու բանակի: Մի մասը կամ օրհնելով, կամ անիծելով խորհրդային անցյալը` պահանջում է վերականգնել խաչատրյանական հիմնը: Մյուս մասն էլ պահանջում է հարգել «գործող» հիմնը: Առաջինը …

կարդալ ավելին

Դպրոցի կամ դպրոցական խնդիր

21.08.2006

Որքան էլ տարօրինակ է` օգոստոսը խիստ ուսումնական ամիս է: Տարօրինակ է, որովհետեւ սովորողներն ու ուսանողներն այս ընթացքում ըմբոշխնում են ուսումնական տարիների արանքում ընկած ամենամեծ արձակուրդը: Սակայն ճիշտ այս պահն ուսումնական հաստատությունների համար ամենակարեւորն է: Բուհերն օգոստոսին ավարտում են «ընդունելության քննություն», իսկ դպրոցները՝ «հավաքագրում» կոչվող միջոցառումները: Մեր երկրում անցկացված կրթական բարեփոխումների հետեւանքով դրանք կրթական հաստատությունների կյանքում …

կարդալ ավելին

Շոգն անտանելի հանգիստ չի տալիս

16.08.2006

Ամառային տապը սառեցրել է հասարակական ու տնտեսական կյանքը Հայաստանում: Մեր երկրում օգոստոսն արձակուրդների տոտալ շրջան է: Տնտեսության միայն երկու ոլորտ է աշխատում ամբողջ թափով` շինարարությունն ու գյուղատնտեսությունը: Սա իհարկե սեզոնային բացատրություն ունի: Սակայն դատելով երկրի ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներից` լրիվ թափով աշխատում է նաեւ Կենտրոնական բանկը: Տարադրամն անշեղորեն արժեզրկվում է: Ամերիկյան դոլարի փոխարժեքն այս …

կարդալ ավելին

Երկակի անկումների սարսափից

08.08.2006

Այս շաբաթվա ամենացնցող տնտեսական նորությունը, հարկավ, տարադրամի հերթական արժեզրկումն էր: Ֆինանսական շուկայում կատարվող գործընթացներին մեր մամուլն անդրադառնում է տարբեր բառապաշարով: Իշխանամետ, այսինքն` «պատասխանատու» մամուլն այն որակում է «ազգային դրամի արժեւորում»: Չեմ թաքցնի, որ ինձ ավելի ճշմարտանման է թվում «տարադրամի արժեզրկում» արտահայտությունը, որն ավելի հաճախ օգտագործում են անկախ փորձագետները: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը նոր-նոր էր հրապարակել …

կարդալ ավելին

Հարկային 300 սպարտացի

28.07.2006

Հարկային տեսչությունը շարունակում է հաճելիորեն զարմացնել հասարակությանը: Այս շաբաթ երեք հետաքրքիր ցուցակ հրապարակվեց՝ 100 եւ ավելի աշխատողներ հայտարարագրած առեւտրային կազմակերպությունների, սոցիալական ապահովագրության վճար մուծած 300 խոշոր կազմակերպությունների եւ 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը: Դրանց ուսումնասիրությունը բավական հետաքրքիր օրինաչափություններ է բացահայտում: Առաջին հերթին պարզ է դառնում, թե սոցիալ-տնտեսական ցուցանիշներով որ ձեռնարկություններն են նշանակալի դեր գրավում երկրի …

կարդալ ավելին

Գիտնական քաղաքացին

28.07.2006

Երեկ լրանալու էր Վարդգես Գնունու ծննդյան 70-ամյակը: Առավոտյան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի աշխատակիցներն այցելեցին իրենց երկարամյա տնօրենի շիրմին: Կեսօրից հետո Մեխանիկայի ինստիտուտում կայացավ գիտական սեմինար: Մասնակիցների համար այն մի կողմից` տուրք էր իրենց գործընկերոջ ու ուսուցչի հիշատակին: Մյուս կողմից՝ այն նախապատրաստությունն էր Վարդգես Գնունու անվան միջազգային գիտական սեմինարի, որ կայանալու է սեպտեմբերին: Կազմակերպիչները …

կարդալ ավելին

Նենգափոխված կամ արժեզրկված գաղափար

21.07.2006

Մեր երկրում ամենաանհեթեթ զբաղմունքը հավանաբար պաշտոնական փաստաթղթեր կամ գրություններ ընթերցելն է: Անցած շաբաթ, դեպքերի բերումով, ես կրկնակի տրվեցի այդ անիմաստ զբաղմունքին: Նախ` ընթերցեցի «ՀՀ օրենքը եկամտահարկի մասին»: Հետո ծանոթացա «2005 թ. հաշվետու տարվա արդյունքներով ՀՀ պետական բյուջե երեք մլն դրամ եւ ավելի եկամտահարկ վճարողների (հարկային գործակալների) ցանկին»: Ցանկն անստորագիր հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: Այս …

կարդալ ավելին

Պարտքի արտաքին ու ներքին հմայքը

16.07.2006

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է «ՀՀ պետական պարտքի հաշվետվությունը» 2006թ. հունվարի 1-ի դրությամբ։ Պետական պարտքի նկատմամբ մեր հասարակության զգուշավոր վերաբերմունքը ավանդական է դարձել։ Նույնքան ավանդական է քաղաքական ուժերի անտարբերությունն այս ոլորտի հանդեպ։ Պատճառը հավանաբար այն է, որ մեր հայրենի իշխանություններն, ի վերջո, սովորել են պարտք վերցնել։ Դա կարելի է արձանագրել երկրի արտաքին պարտքի …

կարդալ ավելին

Կարգավորենք ու վերահսկենք լվացքը

09.07.2006

ՀՀ բանկային համակարգը հազվադեպ է հայտնվում հասարակական ուշադրության կենտրոնում։ Այս փաստը պարզ բացատրություն ունի։ Հասարակությունը լայն իմաստով որեւէ աղերս չունի բանկային համակարգի հետ։ Խորհրդային խնայբանկի ավանդների ճակատագրից հետո հասարակության մեծ մասն ապակյա «բանկաներում» փող պահելը գերադասում է բանկային ավանդներից։ Սակայն միջազգային ֆինանսական կառույցները նախանձախնդիր ու կայուն միջոցառումներ են կազմակերպում։ Դրանց նպատակն է` կանխել փողերի լվացման …

կարդալ ավելին