Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեկ ազգ, մեկ մայրաքաղաքային մշակույթ

30.06.2006

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոն։ Համարյա հնչեղ է ու վեհ։ Ոչ թե այն պատճառով, որ պետական բյուջեից 117 մլն դրամ է հատկացված այս միջոցառմանը։ Ոչ էլ այն պատճառով, որ երկրորդն է։ Մասնակիցների թիվը մոտ 2 հազար է` Հայաստանից եւ Սփյուռքից։ Միջոցառման արարողություններն անցկացվում են մայրաքաղաքի բոլոր շքեղ հանդիսասրահներում ու թատրոններում։ Ղազախստանից, Սիրիայից, …

կարդալ ավելին

Ամառ ժամանակ

23.06.2006

Քաղաքներում ամռանը ժամանակը դանդաղ է հոսում։ Նեգրական բլյուզից կամ սպիլիչուելից դանդաղ։ Գյուղերում հեշտ է։ Գյուղացին զբաղմունք ունի` այգի ու բանջարանոց է ջրում, խնամում, բերք հավաքում։ Քաղաքում (հատկապես մայրաքաղաքում) զբաղմունք չկա։ Տեսարան էլ չկա։ Բառի բոլոր իմաստներով։ Պատուհանների տակ կառուցված (կամ կառուցվող) հերթական անհեթեթ բարձրահարկը փակել է դեպի լյառն Մասիս բացվող տեսարանը։ Ազգային ժողովն էլ ավարտել …

կարդալ ավելին

Կանանց քաղաքը

16.06.2006

«Սկսվեց մեր ամիսը,- ասաց գործընկերուհիս,- այլեւս ազատ ենք կենցաղային հոգսերից, եւ քաղաքն էլ մերն է»: Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկն էր ոգեւորել նրան: Կանայք ուղիղ մեկ ամիս ազատ են իրենց ամուսնու, ընկերոջ, հոր, եղբոր խնամք-հոգսերից: Որեւէ մեկի համար անհանգստանալ պետք չէ` տղամարդիկ, եթե տանը չեն, ապա որեւէ տեղ ընկերովի ֆուտբոլ են նայում: Տղամարդիկ նույնիսկ սնվելու հարցն …

կարդալ ավելին

Ապակե գազանանոց

09.06.2006

Կառավարությունը, հայտնի բան է, ռազմի կածան է դուրս եկել։ Պայքարում է կոռուպցիայի դեմ։ Ճիշտ է, անարգանքի սյունին դեռեւս ոչ մի կաշառակեր չի գամվելու. բոլոր չինովնիկների գանգամաշկը տեղում է։ Բայց կառավարությունը համառորեն շարունակում է իր պայքարը։ Անգամ օգտվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իր իրավունքից։ Մի շաբաթ առաջ կառավարությունն օրենքի նախագիծ էր բերել հասցրել Ազգային ժողովի …

կարդալ ավելին

Ծխածածկույթի քողի ներքո

03.06.2006

Ազգային ժողովի նախկին նախագահի հրաժարականի շուրջ ծագած կիսաքաղաքական ու կիսագողական հարայ-հրոցը ստվերեց այդ հիմնարկության անմիջական գործունեությունը։ Մինչդեռ հենց այդ ընթացքում խորհրդարան ներկայացված եւ արդեն ընդունված օրենսդրական մի նախաձեռնություն արժանի էր հասարակական ուշադրության։ Խոսքն ակցիզային հարկի մասնավոր մի դրույքաչափի մասին է։ ԱԺ ՄԱԿ խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ նվազեցրեց ներկրվող սիգարների ակցիզային հարկի դրույքաչափը։ Տրամաբանություն կարծես կա` 500 …

կարդալ ավելին

Ապրե՛ք երեխեք

26.05.2006

Ժողովրդագրության նկատմամբ հասարակական հետաքրքրությունը վերջին տարիներին նվազել է։ Պատճառը, հավանաբար, 2001թ. մարդահամարն էր։ Նախ` մարդահամարի տվյալները հրապարակվեցին բավական ուշ` 2003թ.։ Անցած ժամանակի պատճառով մարդահամարի ամփոփ տվյալների նկատմամբ սպասումն ու հետաքրքրությունը մարել էր։ Սրան գումարած` փորձագետներից ոմանք կասկածելի համարեցին երկրի բնակչության 3 մլն-անոց ցուցանիշը։ Եվ ահա վերջապես Վիճակագրության ազգային ծառայությունը ժողովրդագրության մասին նոր ժողովածու հրապարակեց։ Բնականաբար` …

կարդալ ավելին

Անպատասխան հարցը

14.05.2006

Մեր հասարակությունը միշտ էլ որոշակի վերապահությամբ է ընդունում հասարակական հետազոտությունների արդյունքները։ Պատճառը թերեւս ընտրությունների շեմին հրապարակվող սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներն են։ Մյուս կողմից, սակայն, հասարակական խնդիրների ուսումնասիրություն-հետազոտություններն ինքնին հազվադեպ են։ Հավանաբար` թանկ լինելու պատճառով։ Հետեւաբար, ցանկացած հետազոտություն ինքնին արդեն արժանի է ուշադրության։ Հատկապես Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անցկացված «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» վիճակագրական վերլուծական զեկույցը։ Այն …

կարդալ ավելին

Անշարժ ու անդորր գույքի շուկան

01.05.2006

Երեւանի անշարժ գույքի շուկայում տարօրինակ անդորր է։ Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող գործակալություններում բողոքում են, որ արդեն կես տարի է, կտրուկ նվազել է գործարքների թիվը։ Նույնն են պնդում նաեւ նոտարական գրասենյակների աշխատակիցները։ Բնակարանների առք ու վաճառքով զբաղվողները երեւանյան անշարժ գույքի շուկան հստակ բաժանում են երկու հատվածի` հին ու նորակառույց բնակարանների։ Շուկայի այս հատվածներում խիստ տարբեր իրավիճակ …

կարդալ ավելին

Մեր աչքի գերանը

22.04.2006

Արդեն քանի ամիս հայ հասարակությունը հուզված է։ Ազգային մտավորականությունն անընդհատ խոսում է ադրբեջանցի վանդալիստների մասին, ովքեր ջարդում ու պղծում են Ջուղայի խաչքարերը։ Այդ տեսարանը ներկայացնող կադրերն անհաշիվ անգամ ցուցադրվել են հայկական համարյա բոլոր հեռուստաալիքներով։ Միջնադարյան հուշարձանների ոչնչացման առիթով բարձրացրած մեր բողոքը լսեցին անգամ Եվրոպայում։ Եվրախորհուրդը խոստացավ հատուկ հանձնախումբ ուղարկել Նախիջեւան` հարցը տեղում ուսումնասիրելու համար։ Ես …

կարդալ ավելին

Հրազդանի որբը

15.04.2006

ՀՀ կառավարության ստորագրած ամեն մի համաձայնագիր հայ հասարակությունն ընդունում է որպես կատարված փաստ։ Նույնքան օբյեկտիվ փաստ, որքան ցանկացած երկրաշարժ կամ այլ տարերային աղետ։ Համաձայնեք, որ հասարակությունը հաշտվել է այն մտքի հետ, որ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն արդեն փոխանցվել (կամ հանձնվել) է ռուսական «Գազպրոմին»։ Ոչ ոք չի հիշում, որ նման արժեքի պետական գույքի սեփականաշնորհման (կամ ապապետականացման) …

կարդալ ավելին

Զուտ վարկանիշային ու շահամոլ անբարոյականություն

07.04.2006

Այս պահին, երբ քննարկման է դրված ազգային անվտանգության հայեցակարգը, հանկարծ նկատում ես, որ ՀՀ-ն` որպես պետություն, անպաշտպան է։ Հասարակական կյանքի ոլորտները կարգավորող օրենքները, որպես կանոն, իրենց հիմքում գործուն պաշտպանական համակարգեր չունեն։ Օրինակ` «Գովազդի մասին» օրենքը գործում է 1996 թվականից։ Ենթադրվում է, որ այն պիտի կանոնակարգեր գովազդի ոլորտը։ Հատկապես, որ օրենքն ինքնին վատը չէ (հավանաբար արտագրված …

կարդալ ավելին

Գեղ կանգնի՝ ասֆալտ կփռի

02.04.2006

Իրականացավ երկար փայփայված երազանքը։ Ավելի ճիշտ` երազանքները։ Մարտի 27-ին ԱՄՆ իշխանությունները հրապարակավ լեգիտիմ ճանաչեցին ՀՀ իշխանություններին։ Ավելին, պարտավորվեցին մեր իշխանություններին փող նվիրել։ Վաշինգտոնում «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը Հայաստանին 235 մլն դոլար տրամադրելու համաձայնագիր ստորագրեց։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը մեր իշխանություններին որակեց «ընտրված»։ Ասել, թե սա մեր իշխանությունների երկու-երեք տարիների քրտնաջան …

կարդալ ավելին

Անհավասար մարտերում ընկածները

24.03.2006

Անցած շաբաթը հանգիստ էր։ Հայրենի իշխանությունները ոչ ոքի չզարմացրին։ Մի տեսակ տխուր էր առանց արտգործնախարարի կամ Կենտրոնական բանկի խրատող բացատրությունների։ Մի խոսքով, «հաց ու տեսարան» ապահովելու հարցում մեր իշխանությունները թերացան։ Հացի պակասի հետ վաղուց ենք հաշտվել, բայց էդ է, հա, մնում էինք առանց տեսարանի։ Եթե, իհարկե, չլինեին «Արմենիա» հեռուստաընկերությունն ու մայրաքաղաքի իշխանությունները։ Նախ` «Արմենիա» հեռուստաընկերությունը …

կարդալ ավելին

Տաք ձմռան ռուսական տարբերակը

17.03.2006

Կայացավ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մարտի 10-ի որոշմամբ գազի գները Հայաստանում ապրիլի 10-ից կբարձրանան։ Հասարակությունն արդեն պատրաստ էր այս նորությանը։ Ռուսաստանը դեռ անցած տարի էր խոստացել բարձրացնել Վրաստան եւ Հայաստան մատակարարվող գազի սակագինը։ Հետո ՌԴ նախագահը մեզ «Տաք ձմեռ» շնորհելով` խոստացավ գները բարձրացնել ավելի ուշ` ենթադրվում է` ապրիլի 1-ից։ Հենց այս ենթադրությունն էլ «ՀայՌուսգազարդին» դրդեց …

կարդալ ավելին

Իրերն իրենց անուններով կոչողը

10.03.2006

Այս շաբաթվա ամենացնցող լուրը, որ առնչվում է Հայոց նորագույն պատմությանն ու Հայաստանի Հանրապետությանը, տպագրեց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթը։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի «հավանական պաշտոնանկության վերաբերյալ լուրերը վերջնականորեն իրականություն են դառնում»,- գրում է այս թերթը։ Դեսպանի պաշտոնանկության պատճառը համարվում է անցյալ տարի Կալիֆոռնիայի Բըրքլի համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրա ելույթը։ Հայոց եղեռնի մասին խոսելիս նա …

կարդալ ավելին

Ապաքաղաքական հեռուստավարկանիշեր

05.03.2006

Երեւանյան հեռուստաընկերությունների ծրագրերի վարկանիշերի առաջին հրապարակումները քաղաքական բովանդակություն ստացան։ Հասարակությունն առայժմ պատշաճ տեղեկացված էլ չէ, թե ինչ վարկանիշերի մասին է խոսքը։ Մինչդեռ ԱԺ պատգամավորների մի մասն արդեն քաղաքական վերլուծության է ենթարկում Հանրային հեռուստատեսության նախագահի ելույթը։ Պատճառը, երեւի, այն է, որ Հայաստանում հասարակական կյանքի բոլոր երեւույթներն անհարկի ու անթույլատրելի չափով քաղաքականացված են։ Հնարավոր է, որ ավելի …

կարդալ ավելին

Հայացք ներսից, կամ հակառակը

24.02.2006

Արտերկրի մամուլում Հայաստանի տնտեսական կյանքը հազվադեպ է լուսաբանվում։ «Forbes» հանդեսի ռուսական տարբերակի փետրվարյան համարում տեղ գտած հրապարակումն այդ հազվադեպ օրինակներից է։ Այն ինքնին արժանի է վերլուծության։ Ի վերջո, նման հրապարակումներից կարելի է պարզել թե՛ Հայաստանի, թե՛ հայկական տնտեսության վարկանիշն արտերկրում։ Եթե, իհարկե, նման վարկանիշեր գոյություն ունեն։ «Forbes»-ի հեղինակը չի թաքցնում, որ մեր երկիր այցելելուց առաջ …

կարդալ ավելին

Կանխատեսելի պատասխանի սպասում

18.02.2006

Անցած շաբաթն ինձ համար բանկային էր։ Ավելի ճիշտ` կենտրոնական բանկային։ Նախ` ՀՀ ԿԲ մամուլի քարտուղարը նամակ էր ուղարկել «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագրին։ Քանի որ նամակն ուղարկված էր «պատասխանի իրավունքով», ես ինձ թույլ տվեցի կարդալ ուրիշին հասցեագրված նամակը։ Ի վերջո, այն գրվել էր մեր թերթի փետրվարի 19-ի համարում լույս տեսած իմ «Հաստատ, բայց անկանխատեսում» հոդվածին …

կարդալ ավելին

Հաստատ, բայց անկախատեսում

10.02.2006

ՀՀ Կենտրոնական բանկի գործունեությունը տեղ-տեղ թափանցիկ է։ ԿԲ-ն անցած շաբաթ հրապարակեց «ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը»։ Այն մասնագիտական հրապարակային վերլուծության դեռեւս չի արժանացել։ Այդ ծավալուն փաստաթղթի ամբողջական վերլուծությունը երեւի ժամանակ է պահանջում։ Մինչդեռ ծրագրում կա առնվազն մեկ դրույթ, որ կարծես տնտեսական բուռն բանավեճերի տեղիք պիտի տար։ Ծրագրում հայտարարվում է, որ «2006թ. ԿԲ-ն կսկսի գնաճի լիարժեք նպատակադրման …

կարդալ ավելին

Թռչնագրիպից անկումների սարսափից

04.02.2006

Թռչնագրիպի մասին վերջին օրերին քիչ են խոսում։ Պատճառը ցուրտ եղանակն է։ Այդ վարակի վերջին օղակը Թուրքիայի արեւելյան նահանգներն էին, ուր արդեն 10 օր է օդի ջերմաստիճանը ռեկորդային ցածր է։ Մինուս 30 աստիճանի հասնող ցուրտը լրատվամիջոցների հաղորդագրությունից ջնջեց թռչնագրիպի մասին լուրերը։ Դա արդեն առողջապահական հիմնարկների խնդիր չէ։ Համաճարակաբանները մինչեւ գարուն շունչ քաշելու ժամանակ ստացան։ Եվ արդեն …

կարդալ ավելին