Անցած կիրակի երեկոյան ռուսաստանյան պետական «Կուլտուրա» հեռուստաալիքը ուղիղ եթերով համերգ էր հեռարձակում մոսկովյան Կրեմլի դահլիճից։ Հայաստանում «Կուլտուրա» ալիքը վերահեռարձակվում է։ Բայց դա չէր խանգարել, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը եւս ուղիղ հեռարձակեր նույն համերգը։ Ճիշտ ու ճիշտ խորհրդային տարիների նման, տեղական հեռուստաընկերությունը միացել էր կայսրության կենտրոնական հեռուստատեսությանը։ Մանավանդ, որ արդարացում կար` կրեմլյան համերգով սկսվում էր հայկական …
կարդալ ավելինՏնտեսական բարեփոխումներն ու զարգացումներն ի վերջո հանգեցնում են քաղաքական փոփոխությունների։ Այս հանրահայտ ճշմարտությունը մեր երկրում կարելի է դիտարկել Էներգետիկայի նախարարության օրինակով։ Մոտ 10 տարի առաջ ՀՀ էներգետիկայի նախարարն իր քաղաքական ու հասարակական կշռով ավելին էր, քան նախարարը։ Էներգետիկական ճգնաժամի հաղթահարման հետ միասին նվազեց նախարարի հեղինակությունը։ Իսկ համակարգում իրականացված լայնամասշտաբ սեփականաշնորհումից հետո իշխանական օղակներում սկսեցին քննարկել …
կարդալ ավելինՀայաստանցի հեռուստադիտողի համար հետամանորյա ամենակարեւոր իրադարձությունը հարկավ մատուցեցին հեռուստածրագրեր տպագրող թերթերը։ Դրանցում բացակայում են ռուսաստանյան «Առաջին ալիք» եւ «Ռոսիա» հեռուստաընկերությունների ծրագրերը։ Այս հեռուստաալիքները, որոնց մեր հեռուստադիտողը շարունակում է անվանել «ՕՌՏ» եւ «ՌՏՌ», բավական բարձր վարկանիշ ունեն։ Խորհրդային նախկին հանրապետությունների մի մասում (օրինակ` հարեւան Վրաստանում) դրանք վաղուց չեն հեռարձակվում։ Օտարերկրյա հեռուստաընկերությունների (հատկապես պետական ընկերությունների) վերահեռարձակումն առաջին …
կարդալ ավելինՏնտեսական թեմաներով գրող լրագրողի համար ամենադժվարը, թերեւս, տարվա վերջին հոդվածը գրելն է։ Վերջին` նշանակում է ամփոփիչ։ Տնտեսական տարին սակայն պաշտոնապես ամփոփվում է շատ ավելի ուշ։ Ազգային վիճակագրական ծառայությունը տարին կամփոփի առնվազն երկու ամիս հետո։ Իսկ կառավարությունը օրենքով պարտավորված է բյուջեի կատարողականը խորհրդարանին ներկայացնել մինչեւ մայիսի 1-ը։ Կառավարությունը միշտ էլ «հարգել է» այս օրենքը եւ տարեկան …
կարդալ ավելինԿոմունիստական վարչակարգը փորձում էր ժողովրդին համոզել, որ կյանքը Խորհրդային Միությունում տոն է։ Խորհրդային օրացույցը մի գլուխ տոներից էր բաղկացած։ Բոլոր մասնագիտություններն իրենց տոներն ունեին։ Այդ` ոչ այն է մասնագիտական, ոչ այն է տոնական, ոչ այն է աշխատանքային օրացույցը, չգիտես ինչու, «բարեխղճորեն» պահում ենք։ Երկու օր առաջ հայ հասարակության Խթը-ական ծագում ունեցող հատվածը նշեց իր մասնագիտական …
կարդալ ավելինՀայաստանի տնտեսական կյանքում ցանկացած ձեռնարկ ի վերջո վերածվում է թամաշայի։ Դրական ամեն մի քայլ, վիճակը բարելավելու փոխարեն, վերածվում է աբսուրդի։ Վերջին տարիներին Հարկային տեսչությունը բարեխղճորեն հրապարակում է երկու շատ կարեւոր ցուցակ` «Առաջին 300 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարման հարկերի մեծության մասին» եւ «1 մլն դրամ եւ ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողների» մասին։ …
կարդալ ավելինԵրեւանի անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործընթացները փոխում են մայրաքաղաքի ու շրջակա տարածքների պատկերը։ Հինգ-վեց տարի առաջ Քաղաքաշինության նախարարությունը եւ քաղաքի գլխավոր ճարտարապետը հայտարարեցին, որ մշակվել է Երեւանի կառուցապատման նոր հայեցակարգ։ Հարակից տարածքներն անխնա կլանելու փոխարեն, հայտարարվեց, որ Երեւանն այլեւս չի ընդլայնվելու։ Այդ պահին դժվար էր պատկերացնել, որ մայրաքաղաքում շինարարական բում կսկսվի, եւ քաղաքն այսքան …
կարդալ ավելինԱնաչառ դիտորդը պարտավոր է արձանագրել, որ Հայաստանը զարգանում է տարերայնորեն։ Հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտներում կառավարման քաղաքականությունն իսպառ բացակայում է։ Ապրում ենք «Ինչ կստացվի` կստացվի» սկզբունքով։ Եթե խնդիրներ առաջանան` ընթացքում կլուծենք։ Ոչինչ չենք փորձում կանխատեսել եւ փորձել նախօրոք բացառել հնարավոր հետագա բարդությունները։ Ճիշտ այս սկզբունքով հիմա վերակառուցում ենք Երեւանը։ Քաղաքի կենտրոնում ընթացող շինարարությունը ճարտարապետաշինարարական որեւէ …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկը շրջանառության մեջ է դրել Հայաստանի տնտեսության հերթական ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրությունը բավական երկար վերնագիր ունի` «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող գործարար միջավայրի եւ ձեռնարկատիրական գործունեության ուսումնասիրություն»։ Այն արված է երկու չափանիշներով։ Նախ` Հայաստանի տնտեսությունը դիտարկված է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրների հետ համեմատության մեջ։ …
կարդալ ավելինՎերջին շաբաթվա տնտեսական ամենակարեւոր իրադարձությունը կատարվեց ՀՀ սահմաններից հեռու։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ թանկանալու է Հայաստան առաքվող գազի գինը։ Ենթադրվող թանկացման ծավալն ահռելի է` ավելի քան 2 անգամ։ 1000 խորանարդ մետրը` 56 դոլար գործող արժեքի փոխարեն` Ռուսաստանը պատրաստվում է պահանջել 120 դոլար։ Այսինքն, 2006-ի հունվարի 1-ից ՌԴ-ն պատրաստվում …
կարդալ ավելինՎերջին տարիներին բյուջետային քննարկումները պակաս դիտարժան են։ Խորհրդարանական խմբերն ու խմբակցություններն իրենց կուսակցությունները ներկայացնող նախարարների բաժին բյուջետային գումարների քննարկումն այլեւս հրապարակային չեն անում։ Այդ բանակցություններն ընթանում են կուլիսներում` հասարակությունից թաքուն։ Հետեւաբար` պետական բյուջեի խորհրդարանական քննարկումներ առերեւույթ չկան։ Պետության տնտեսական հիմնական փաստաթղթի օրենքի ուժ ստանալու գործընթացն ընթանում է հասարակական անտարբերության մթնոլորտում։ 2006-ի բյուջեի քննարկումն առայժմ մեկ …
կարդալ ավելինԱյս շաբաթ խորհրդարանն ավարտեց 2006թ. բյուջեի քննարկման նախնական փուլը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տխուր էր։ Անգամ մամուլից չթաքցրեց իր հիասթափությունը։ Նախարարին թվում է, թե իր ղեկավարած հիմնարկությունը լավ փաստաթուղթ էր ներկայացրել խորհրդարան, իսկ Ազգային ժողովը պատշաճ մակարդակով չքննարկեց այն։ Խորհրդարանն այս կազմով բյուջետային երրորդ քննարկումն է անցկացնում եւ հասարակությունն, ի տարբերություն Վ. Խաչատրյանի, …
կարդալ ավելինՎերջին շրջանում իշխանություններն առիթը բաց չեն թողնում մեզ ուրախացնելու համար։ Խոսքը միայն Էրեբունի-Երեւան եւ այլ միջոցառումների մասին չէ։ Օրինակ` գարնանը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը ուրախ-ուրախ հայտնեց, որ արտադրվող ներքին արդյունքով մենք արդեն գերազանցում ենք Խորհրդային Հայաստանին։ Հիմա էլ 2006թ. պետբյուջեն հրապարակելով` իշխանությունները նոր աչքալուսանք են տալիս։ Եկող տարի մենք ունենալու ենք 1 մլրդ դոլարը գերազանցող …
կարդալ ավելինՎերջին շրջանի քաղաքական ամենահայտնի ատրակցիոնը կապված է բնակչության խորհրդային տարիների ավանդների հետ։ Քաղաքական ուժերը փորձում են ավանդների վերադարձի հեղինակային իրավունքը սեփականաշնորհել։ Աղմուկն այնքան բարձր է, որ դժվար է կողմնորոշվել. սա տնտեսակա՞ն խնդիր է, թե՞ քաղաքական։ Ամենաակտիվն ու ոգեւորվածը, բնականաբար, «Օրինաց երկիրն» է։ Այս կուսակցությունը փորձում է բնակչությանը, այսինքն` ապագա ընտրողներին հիշեցնել, որ դա իր նախընտրական …
կարդալ ավելինԴժվար է միանշանակ պնդել` խորհրդային մարդու գլխում տնտեսակա՞ն գիտելիքներն են ավելի պինդ նստած, թե՞ քաղաքատնտեսական։ Հետեւաբար ետխորհրդային մարդը դժվար է կողմնորոշվում. տնտեսական նպատակահարմարություն կոչվածը տնտեսակա՞ն երեւույթ է, թե՞ քաղաքական։ Վերջին 1-2 շաբաթը սովորական չես համարի։ Հայաստանն ապրում էր բուռն կյանքով։ Օդանավակայանից մինչեւ Մաշտոցի պողոտա մեկ Ֆինլանդիայի դրոշներ էին կախված, մեկ` Լատվիայի։ Իրար ետեւից Հայաստան էին …
կարդալ ավելինԱրդեն մի քանի տարի օգոստոս ամսին երկրի ֆինանսական շուկան ցնցվում է, երկրորդ շաբաթից հետո ազգային դրամն արժեւորվում է։ Տնտեսության դասական պատկերացումների համաձայն` պիտի որ հակառակը լիներ։ Անզեն աչքով անգամ նկատելի է, որ այդ ամսին զբոսաշրջիկները սովորականից շատ են։ Իշխանությունները սիրում են խոսել տուրիզմի աճի մասին` ընդգծելով, որ տուրիստների ներդրումները երկրի տնտեսության զարգացման պայմաններից մեկն է։ …
կարդալ ավելինԿան թեմաներ, որոնց լրատվամիջոցներն անդրադառնում են հիմնականում գրանտային ծրագրերի շրջանակում։ Դրանք, որպես կանոն, անհետաքրքիր թեմաներ են։ Նույնչափ անհետաքրքիր են նաեւ այդ թեմաներն արծարծող հոդվածներն ու հեռուստահաղորդումները։ Բնապահպանական, սոցիալական խոցելի խմբերի խնդիրները ներկայացնող նյութերի մասին է խոսքը։ Գրանտատու կազմակերպությունները հավանաբար գիտեն սա, բայց տարիներ շարունակ ֆինանսավորում են այդ թեմաները։ Նրանց հետեւողական ֆինանսավորումը արդյունք, կարծես, տալիս է։ …
կարդալ ավելինՊետական պարտքի մասին գրող լրագրողները գիտեն, որ շատերը ներքին պարտք հասկացությունը շփոթում են կառավարության չվճարած գումարների հետ։ Տնտեսագետների շրջանում եւս քիչ չեն շփոթողները։ Վերջերս նույնիսկ դոկտորական դիսերտացիա է ներկայացվել պաշտպանության, որի հեղինակը ներքին պարտքը շփոթել էր ապառք հասկացության հետ։ Հայաստանի ներքին պարտքի ձեւավորման պատմությունը սկսվեց 1995թ., երբ կառավարությունը սկսեց թողարկել կարճաժամկետ պարտատոմսեր։ Այդ շրջանում շատերն …
կարդալ ավելինՊետական պարտքի մասին ցանկացած խոսակցություն հասարակությունը ջղագրգիռ է ընդունում։ Դարդոտած հոգոց հանելով` հայ մարդը սիրում է կրկնել, որ իշխանությունների ագահության պատճառով իր թոռներն ու ծոռներն են մարելու երկրի պարտքը։ ՀՀ պետական պարտքը հրապարակված պաշտոնական վերջին տվյալներով կազմում է 1 մլրդ 114 մլն 540 հազար դոլար։ Հայաստանի պետական պարտքն ընդամենը 13 տարվա պատմություն ունի։ Հասարակությունը միշտ …
կարդալ ավելինՍեպտեմբերի 1-ն իշխանությունների համար տոն է։ Նրանք ամեն տարի այն դիմավորում են տոնական ասուլիսներով։ Պատմում են, թե որքան փող են ծախսել ամառվա ամիսներին, քանի դպրոց են նորոգել, քանի դպրոցի կտուր կարկատել։ Մի քանի տարի առաջ Հանրային հեռուստատեսությունը երկու ամիս շարունակ գովազդում էր, որ առաջին դասարան գնաց 44 հազար երեխա։ Այս տարի տոնական տրամադրություն չկա։ Սպասվող …
կարդալ ավելին