Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայի վախը

07.09.2005

Ահագին անվախ ազգ ենք: Մեզ չի վախեցնում այն, որ Ադրբեջանն անընդհատ մեծացնում է իր ռազմական բյուջեն: Հավանաբար աշխարհի ամենաքաջարի ազգը կլինեինք, եթե չլիներ սեփականաշնորհումը: Հասարակական ունեցվածքի լայնամասշտաբ սեփականաշնորհումը սկսվել է 1994թ.: Անցած 10 տարիների ընթացքում, թվում է, հասարակությունը պետք է որ սեփականաշնորհմանը վարժված լիներ: Մինչդեռ մենք ցնցվում ենք` հենց խոսք է բացվում որեւէ նկատելի օբյեկտի, …

կարդալ ավելին

Ստանիսլավսկու մեթոդը վիճակագրությունում

27.08.2005

Ինչո՞ւ զարմանալ Հայաստանում տնտեսական վիճակագրությունը վերածվել է տոնի։ Ցանկացած հրապարակում աճի նոր ռեկորդ է սահմանում։ Ճիշտ եւ ճիշտ խորհրդային վիճակագրության նման։ Մեր Ազգային ծառայությունը վերջին տարիներն ամփոփում է 11-12 տոկոսանոց աճով։ Ամենամյա այդ ամփոփագրերին արդեն վարժվել էինք։ Նույնիսկ սկսել էինք լուրջ չընդունել։ Սակայն վերջին հրապարակումն անսպասելի էր։ Ոչ այն պատճառով, որ 2005-ի առաջին կիսամյակն էր …

կարդալ ավելին

Ապագայի պարզեցված հայը

27.08.2005

Բուհական ընդունելության քննությունների արդյունքների հրապարակումները, քննություն ընդունող դասախոսների հարցազրույցները եւ կրթության ու գիտության նախարարի ասուլիսն այս թեմային նորից անդրադառնալու առիթ է։ Ընդունելության քննությունների առթիվ քիչ է մնում պաշտոնական սուգ հայտարարվի։ Բոլորը ցնցված են։ (Առաջին հերթին՝ բանասերի կրթություն ունեցող նախարարը)։ Անբավարար գնահատական ամենաշատն արձանագրվել է Հայոց լեզու եւ գրականություն, ինչպես նաեւ՝ Հայ ժոողովրդի պատմություն առարկաներից։ Այն …

կարդալ ավելին

Եկեք չխոսենք

27.08.2005

«ԱրմենՏելին» պարբերաբար հաջողվում է անել այն, ինչ չեն կարողանում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը՝ համախմբել ժողովրդին։ Կապի համակարգի հանդեպ ունեցած միասնական վերաբերմունքով հայերին, իսկապես, կարելի է գրանցել «Գինեսի գրքում»։ Տարիներ ի վեր ձեւավորված այդ վերաբերմունքը հատկապես թանձրացավ հունիսին, երբ բջջային կապի ոլորտ մտավ երկրորդ օպերատորը։ «Ղ-Տելեկոմի» հայտնությունը անհասկանալի իրավիճակ ստեղծեց կապի համակարգում։ Ամբողջ ամիս երկու «մրցակից» …

կարդալ ավելին

Միայն կողոպուտ

03.08.2005

Մեր իշխանությունները զարմացած են։ Չեն հասկանում, թե ինչ է իրենցից ուզում Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակը։ Վերջին 3 շաբաթում գրասենյակի ղեկավարությունը հրապարակայնորեն բացատրություն է պահանջում ՌԱՕ ԵԷՍ-ին Հայաստանի էլեկտրացանցերը վերավաճառելու մասին։ Իշխանությունների հետ ու նրանց նման զարմացած է իշխանամետ մամուլը։ Ոչ մի կերպ չեն հասկանում ՀԲ Երեւանյան գրասենյակի կոշտ դիրքորոշումը։ Մինչդեռ, այդ վարքի տակ, քաղաքական ենթատեքստից …

կարդալ ավելին

Որքան նման ենք իրար

20.07.2005

Հայ մարդն առանձնահատուկ վերաբերմունք ունի գրի նկատմամբ։ «Գիրս մնա հիշատակող» կարգախոսով դարեր շարունակ մատյաններն են գրվել։ Իսկ հիմա հաշվետվություններն են գրվում։ Տնտեսական հաշվետվություններ։ Դրանք ակնհայտ գրվում են ոչ թե ժամանակակից մարդու, այլ դարերի համար։ Ժամանակակիցը երկրի տնտեսական ցուցանիշները հաշվետվություններով չէ, որ ընկալում է։ Երկրի տնտեսության վիճակը սովորական մարդը սովորաբար գնահատում է ամենակայուն չափանիշով՝ սեփական դրամապանակի …

կարդալ ավելին

Հիմար եղբայրը

19.07.2005

Անցած շաբաթվա տնտեսական ամենացնցող նորությունը հարկավ ՀՀ էներգացանցերի վերավաճառքն էր։ Հետաքրքիրն այն էր, որ տեղեկությունը մամուլի (իմա՝ հասարակության) համար բացվեց ոչ թե փաթեթային, այլ փուլային տարբերակով։ Այսինքն՝ մաս-մաս։ Եվ շատ բան դեռեւս բաց տեքստով ասված չէ։ Անցած շաբաթվա սկզբում միջազգային ֆինանսական կազմակերպություններից մեկը ներքին կարգով շրջանառության մեջ դրեց այն լուրը, որ ՌԱՕ ԵԷՍ-ի ֆինանսական հաշվետվության …

կարդալ ավելին

Թեժ ամռան սարսափից

03.07.2005

Եթե նկատել եք, «թեժ ամառ» բառակապակցությունն իսպառ բացակայում է մեր մամուլի բառապաշարից։ «Թեժ գարուն» կա, «թեժ աշուն» կա, հնարավոր է երբեմն գտնել «թեժ ձմեռ» սպառնալիքը, «թեժ ամառ» չկա։ Ամառն ուրիշ հոգսերի շրջան է։ Ազգի մի մասն արձակուրդային տրամադրության մեջ է։ Մյուս մասն ընդունելության քննություններով է զբաղված։ Ընդունելության քննությունները, դրանց դերն ու նշանակությունը հայ իրականության մեջ …

կարդալ ավելին

Տրամաբանության արձակուրդը

03.07.2005

Գովազդային ընդմիջում Ինչո՞ւ հայ մեծահարուստներին չեն հետաքրքրում տեղեկատվական տեխնոլոգիաները. լրագրողի այս հարցին ոլորտի գործարարներից մեկի պատասխանը որքան անկեղծ, նույնքան սահմռկեցուցիչ էր։ Ըստ նրա՝ մեր օլիգարխների համար նոր տեխնոլոգիաներն անհասկանալի ոլորտ են։ Ոչ տնտեսական մեթոդներով ձեւավորված հայաստանյան տնտեսական գրուպների, հոլդինգների, կայսրությունների, կոնցեռնների տերերի ինտելեկտուալ մակարդակն ու գեղագիտական ճաշակը կարելի է չափել գովազդներով։ Այն գովազդներով, որոնք ներկայացվում …

կարդալ ավելին

Թափուր աթոռ, դատարկ պարտավորություն

03.07.2005

Չստացվեց Անցած շաբաթ տնտեսական կյանքում ամենացնցող լուրը ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի մասին էր։ Տարածված կարծիքի համաձայն՝ ՀՀ Տնտեսական դատարանը կայացած կառույց է։ Սա թերեւս դատական համակարգի այն օղակն էր, որի հանդեպ հասարակական ոչ բացասական կարծիք էր ձեւավորվել։ Դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի նոր նշանակում ստանալու պատճառով հանկարծ թափուր մնաց Տնտեսական դատարանի նախագահի աթոռը։ Թափուր մնաց ընդամենը մի …

կարդալ ավելին

Վագրի անատոմիան

26.06.2005

Անցած տարի պաշտոնապես հայտարարվեց, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշով Հայաստանը հավասարվել է 1989թ. մակարդակին։ Մինչ այդ արդեն տապալվել էր արտգործնախարարի «կովկասյան վագր» արտահայտությունը շրջանառության մեջ դնելու փորձը։ Ամենեւին ոչ այն պատճառով, որ Կովկասում վագրեր չկան։ Կովկասյան ոչ մի երկիր առայժմ ի վիճակի չէ հավակնելու «տնտեսական վագր» տիտղոսին։ ՀՆԱ-ի հայտարարած մեծ թվից հետո հասարակության մեջ ավելի …

կարդալ ավելին

Քաղաքացիական խոնարհությամբ

09.06.2005

Սառը վերաբերմունք Հոկտեմբերի 26-ին խորհրդարանը «քննարկեց» եւ հաստատեց 2004թ. բյուջեի կատարողականը։ Հիասթափված էին բոլորը՝ եւ՛ կառավարության անդամները, եւ՛ անգամ իշխանամետ լրատվամիջոցները։ Երկրի տնտեսական հիմնական հաշվետվությունը ներկայացնելու համար կառավարությունը ԱԺ էր ներկայացել համարյա լրիվ կազմով։ Չէին ներկայացել պատգամավորները։ Նիստերի դահլիճում նախարարները քանակով ավելի շատ էին խորհրդարանականներից։ Արդյունքը դժվար չէր կռահել՝ հայտարարվեց, որ բյուջեն կատարվել է ամբողջությամբ։ …

կարդալ ավելին

Տնտեսության մետաֆիզիկան

01.06.2005

Տնտեսապես ակտիվ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Աշխատանքային շուկան ՀՀ-ում» ձեռնարկ։ Այս ուսումնասիրությունը հնարավոր է, որ օգնի որեւէ կերպ ընկալել (կամ հասկանալ) մեր տնտեսական կյանքը։ Հնարավոր է եւ հակառակը։ Առավել անբացատրելի կդարձնի այն մետաֆիզիկական պատկերը, որը մասնագետներից ոմանք «Հայաստանի տնտեսություն» են կոչում։ Նախ՝ հավատարիմ մնալով մարդահամարի հայտարարած 3 մլն-ը գերազանցող թվին, հայտարարվում է հետեւյալը. 2004թ. …

կարդալ ավելին

Մանանեխ ռազմական գործընկերների համար

31.05.2005

Այս շաբաթ կարեւորագույն իրադարձությունը հարկավ Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստն էր։ Այն իններորդն էր։ Ինչից կարելի էր ենթադրել, որ հայ եւ ռուս որոշ պատգամավորներ պարբերաբար հավաքվելու եւ ինչ-ինչ հարցեր քննարկելու սովորություն ունեն։ Այդ քննարկումներից հետո համատեղ ասուլիս կազմակերպելու գեղեցիկ ավանդույթ էլ կա։ Հանձնաժողովի համանախագահներ Վահան Հովհաննիսյանի եւ Նիկոլայ Ռիժկովի խոսքերից պարզ դարձավ, որ հայ-ռուսական հարաբերություններն …

կարդալ ավելին

Արժեւորման սարսափից հետո

22.05.2005

Ցնցումների կանխազգացում Հայաստանը հայտարարված է քաղաքական կայուն համակարգ եւ անշեղ՝ երկնիշ թվով աճող տնտեսություն ունեցող երկիր։ Այսինքն՝ երկիր, ուր միակ լողացող երեւույթը դրամի փոխարժեքն է։ Հենց այս պատճառով էլ երկրի մամուլի ուշադրությունը բեւեռված է ֆինանսական համակարգի վրա։ Անցած շաբաթ ԶԼՄ-ներին հետեւող ցանկացած մեկը կարող էր եզրակացնել, որ երկրի միակ աշխատող կառույցը Կենտրոնական բանկն է։ ՀՀ …

կարդալ ավելին

300-ը եւ մեկը նրանցից

13.05.2005

Է՞ս էիք ուզում Հրապարակվեց 300 խոշոր հարկ վճարողների ցուցակը։ Ցուցակն ուսումնասիրողների տպավորությունները տարբեր են։ Գնահատականները՝ եւս։ Բոլորն այդ ցուցակում փնտրում էին մեր օլիգարխներին՝ իրենց տնտեսություններով հանդերձ։ Շատերին չգտան։ Օլիգարխներն իրենց արդարացնելու համար սկսեցին լուրեր տարածել, թե իրենց տնտեսությունները հարկային մուծումների ցուցակում դրոբված են։ Իբր՝ փնտրեք եւ կգտնեք մեր լուրջ հարկային ավանդը երկրի տնտեսական կյանքում։ Ես …

կարդալ ավելին

Նոր հարկատեսակի սպասումով

13.05.2005

Հասարակական ախ ու վախը, որ ուղեկցում է դրամի արժեւորման գործընթացին, որեւէ ազդեցություն չունեցավ։ Գոնե առայժմ։ Իշխանությունները հասարակությանը փորձում էին համոզել, որ դա անկառավարելի ու տարերային աղետ է։ Գարնանային հեղեղումների կամ երկրաշարժի նման։ Բայց ասել, թե նրանք չեն ըմբռնում դրամի կուրսի բարձրացման բացասական հետեւանքները, չափազանցություն կլինի։ Անցած մի քանի ամիսների ընթացքում հասարակությունից գաղտնի՝ իշխանության ներսում սուր …

կարդալ ավելին

Մեծ բողոքին ընդառաջ

13.05.2005

Տնտեսության պաշտոնական աճի ֆոնի վրա անցած շաբաթ եւս հիմնական թեման ֆինանսական ճգնաժամն էր։ Դրամի կուրսի աճի տնտեսության վրա թողած բացասական հետեւանքների մասին մինչեւ անցած շաբաթ հիմնականում խոսում էին կառավարիչները (հին ու նոր) եւ տեսաբան տնտեսագետները։ Նրանք բոլորը միակարծիք էին, որ արտահանմանը միտված տնտեսվարողները նկատելի վնասներ էին կրելու։ Գործարարները լուռ էին։ Բայց վերջին մի քանի օրվա …

կարդալ ավելին

Խոսք տնտեսական աճի մասին

13.05.2005

Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի հարցում անկասկած իրավացի է։ ՀՀ նախագահի բոլոր հրապարակային ելույթները դառնում են փորձագետների, քաղաքական դեմքերի եւ լրագրողների վերլուծության նյութ։ Այ, երեկ-առաջին օրը, հանրապետության մամուլը տիրաժավորել էր նրա անկեղծ խոստովանությունը, որ կինը խորհուրդ է տալիս տնտեսական աճից չխոսել։ Ճիշտ խորհուրդ։ Որովհետեւ պարզ չէ, թե ովքեր են կատարում տնտեսական վերլուծություններ նախագահի համար։ Տնտեսագիտությունն …

կարդալ ավելին

Տուժում ենք բոլորս

12.05.2005

Ֆինանսական հովվերգություն Դժվար է հիշել որեւէ նախադեպ, երբ երկրում տիրող ֆինանսական հարցերի մեջ ֆինանսավարկային իրավիճակը հասարակական նման ուշադրության է արժանանում։ Ապրիլի 5-ին միջազգային ֆինանսական շուկաներում կատարված իրադարձությունը որոշ օրաթերթեր նույնիսկ տպագրեցին առաջին էջում։ Միջազգային շուկաներում ԱՄՆ դոլարն արժեւորվում է մյուս հիմնական տարադրամների (հատկապես՝ եվրոյի) նկատմամբ։ Այն պահից, ինչ դոլարը Հայաստանում սկսեց իր վայրէջքը, մենք ազգովի …

կարդալ ավելին