Արա ԳԱԼՈՅԱՆ

Ինձ մի՛ գաղտնալսիր, ոստիկան

06.04.2007

Հայաստանի հեռախոսացանցը նորից իշխանությունների ու հասարակության ուշադրության կենտրոնում է: Ամեն ինչ սկսվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարօրինակ հայտարարությունից: Ազգային անվտանգության անունից հանդես գալով՝ այս հանձնաժողովը հեռախոսակապի ոլորտի ընկերություններին պարտադրեց հուլիսի 1-ից գրանցել իրենց բաժանորդներին: Մինչ այդ «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլն» իրենց «իզի» եւ «ալո» քարտերն իրացնում էին ազատ վաճառքով: Հիմա նրանք պարտավորված են հականե-հանվանե գրանցել …

կարդալ ավելին

Անձն ու համակարգը

01.04.2007

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության գործունեության ցանկացած գնահատական այսօր հապճեպ է: Այս օրերին միայն զգայական ընկալումը չէ, որ բարդացնում է խնդիրը: Յոթ տարվա գործունեության վերլուծությունն իրոք բարդ գործ է: Այդ յոթ տարիները երկրի քաղաքական ու սոցիալ-տնտեսական կյանքում հակասական շրջան են: Իհարկե, կարելի է վերցնել 1999թ. տնտեսական ցուցանիշները ու դրանց ֆոնի վրա փաստարկել, թե որքան հաջողություններ ենք …

կարդալ ավելին

Խոհեմ ժողովրդի աղախինները

23.03.2007

Խորհրդահայ հասարակությունը կայուն ցինիզմով էր վերաբերվում հասարակական գիտություններին: Ժամանակները փոխվեցին, բայց ցինիզմը մնաց, ու դրանից ամենաշատը տուժում է, կարծես, սոցիոլոգիան: Հասարակագիտության այս ոլորտի բախտն ամենեւին չի բերում: Սկզբում կոմունիստները սոցիոլոգիան կեղծ գիտություն էին համարում եւ անվանում իմպերիալիզմի աղախին: Հետեւաբար՝ արգելել էին: Հետո թույլատրեցին ու փորձեցին օգտվել: Հիմա մեր քաղաքական ուժերն են աջ ու ձախ պախարակում …

կարդալ ավելին

Փոթորիկ մի բաժակ հանքային ջրում

15.03.2007

Հայաստանի համար ջուրը միշտ էլ առանձնահատուկ երեւույթ է եղել: Բոլոր ժամանակներում՝ Նոյի ջրհեղեղից մինչեւ երկիրը ջրի վաճառքով պահելու տեսլականը: Թվում էր՝ հասկացել էինք, որ ջուր ծախելով ազգ չես պահի: Բայց փորձեր, այնուամենայնիվ, անում էինք: Ճիշտ է, ջրի արտահանումից ընդամենը մի երկու ընտանիք էին շահում, սակայն դա չէր խանգարում, որ ազգովի հպարտանայինք: Ու հանկարծ մի քանի …

կարդալ ավելին

Քաղաքականության գարնանային ռեզերվը

10.03.2007

Գարունները Հայաստանում տարօրինակ են: Չորս-հինգ տարին մեկ դրանք սովորական չեն, այլ ընտրական են: Մոտ 10 տարի է՝ մենք խորհրդարան ու երկրի նախագահ ընտրում ենք հենց գարնանը: Այս տարի գարունը չգիտեմ, բայց նախընտրական գարունը շուտ եկավ: Ձնհալից հետո փողոցներում խոտ ու ծաղկի փոխարեն` ձնակույտերի տեղում աղբակույտեր հայտնվեցին: Իսկ շենքերի ճակատներն աղտոտվեցին քաղաքական պլակատներով: Աջ ու ձախ …

կարդալ ավելին

Նախընտրական խոստումների սարսափից

03.03.2007

Հասարակական կյանքն արտաքնապես հանգիստ է: Անդորր է, ինչպես նախընտրական քամիներից առաջ: Երկրի տնտեսական կյանքում էլ էական ոչինչ չի կատարվում: Դրամի փոխարժեքը գամվել-մնացել է նույն ցուցանիշի վրա: Եթե այն շուկայական կարգավորում ունենար` այլ պատկեր պիտի լիներ: Հայկական տնտեսության որակի՝ թույլ տնտեսություն ունեցող երկրներում ընտրություններից առաջ ազգային դրամը սովորաբար արժեզրկվում է: Առաջին հերթին՝ քաղաքական փոփոխությունների ու ցնցումների …

կարդալ ավելին

Իրավագիտակցության գալու կոչեր

28.02.2007

Այս փետրվարը հարկավ կմտնի հայոց իրավագիտության պատմության մեջ: Նախ` փետրվարի 2-ին կայացած ՀՀ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը բավական ինքնատիպ արտահայտվեց մեր դատական համակարգի մասին: Նա ասաց. «Մեղադրանքի պաշտպանության ոլորտի օբյեկտիվ դժվարություններից, խնդիրներից զատ, մենք վերջին ժամանակներս ավելի հաճախ ենք հանդիպում որոշ դատավորների եւ դատարանների՝ գործի փաստական հանգամանքներից ու ապացույցներից, …

կարդալ ավելին

Անունդ, ասա անունդ

18.02.2007

Մեծ կոմբինատորի հանրահայտ միտքը տեղեկատվական տեխնոլոգիաների դարում պետք է որ այլ կերպ հնչի: Մոտավորապես այսպես` «Ինտերնետը ճոխություն չէ»: Իսկ ի՞նչ է, միանշանակ դժվար է ասել: Փոխարենը կարող եմ վստահեցնել, որ դա մի անիրական տարածք է, ուր կարելի է տարօրինակ ու հետաքրքիր տվյալներ գտնել: Անգամ` հայկական տիրույթում: Օրինակ, մեր Ազգային վիճակագրության ծառայության կայքում կա հետեւյալ տեղեկատվությունը` …

կարդալ ավելին

Զբոսաշրջիկը Հայաստանում ավելին է

09.02.2007

Զբոսաշրջիկը Հայաստանում իսկապես ավելին է, քան այլ երկրում: Խոսքը միայն այն մասին չէ, որ մենք այդ ոլորտով զբաղվող նախարարություն ունենք: Մոտ ութ տարի առաջ զբոսաշրջության զարգացումը հայտարարվեց գերակա ոլորտ: Իսկ մեր իշխանությունների կողմից գերակա հայտարարված բոլոր ոլորտները, հայտնի բան է, աճ պիտի արձանագրեն: Գոնե՝ վիճակագրական պաշտոնական տեղեկագրերում: 2001 թ., երբ նշում էինք Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, …

կարդալ ավելին

Վարդագույն տեսլականների ավարտը

03.02.2007

Հայաստանի տնտեսության մասին գրող լրագրողները պարբերաբար ստիպված են անդրադառնալ հայ-ռուսական հարաբերություններին: Բազմաթիվ պատճառներով: Նախ` առաջին դեմքերն են շուտ-շուտ ու շատ-շատ հանդիպում: Հանդիպելուց էլ` պարբերաբար շեշտում են, որ տնտեսական հարաբերությունները ցանկալի մակարդակ չունեն: Պուտին-Քոչարյան վերջին հանդիպումն էլ բացառություն չէր: Էլի խոսվեց այն մասին, որ Ռուսաստանը ներդրումային դիրքով զբաղեցնում է «ամոթալի երկրորդ տեղը»: Մեր արտաքին տնտեսական գործընկերների …

կարդալ ավելին

Սահակաշվիլիի PR դափնիները

28.01.2007

Հայ հասարակությունը հետամանորյան «զապոյ»-ից ուշքի գալով զարմացավ: Արդեն չորրորդ շաբաթն է, փողոցներում պետավտոտեսուչներ չկան: Ասել, թե կատարվածն անակնկալ էր, ճիշտ չէ: Վերջին ամիսներին հասարակական (անգամ զուտ քաղաքական) քննարկումներում այս մասին շատ էր խոսվում: Հարեւան Վրաստանում նախագահ Սահակաշվիլին իշխանության գալուց հետո լուծարեց Պետավտոտեսչությունը: ժամանակակից բառապաշարով ասած՝ դա հիանալի PR ակցիա էր: Արեւմուտքը Վրաստանի նոր վարչակարգի այս …

կարդալ ավելին

Հիմնական բնազդի օրհներգը

21.01.2007

Անցած տարվա վերջին ամիսների քաղաքական քննարկումների հիմնական թեման մեր երկրի օրհներգն էր: 2006-ին վերջապես մշակույթի նախարար ունեցանք, ով հասարակությանը չսպառնաց, թե խթանելու է ազգային մշակույթը: Նոր նախարարի ելույթներն այլեւս հրապարակային ընթերցանության նյութեր չէին: Նախարարը ոչ Բորոդինին էր հյուրանոցային լյուքս համար պատվիրում, ոչ էլ հացի կտորն էր գետնից բարձրացնում ու «մեղա» ասելով՝ մի բարձր տեղ դնում, …

կարդալ ավելին

Գովազդով փչացրած տոներ

16.01.2007

Ամանորի տոներն այս տարի ավելի քան տնական էին: Սառնամանիքը շատերին ստիպեց տոներն անցկացնել տանը: Ոչ քաղաքապետարանի, ոչ տարբեր մշակութային ու ոչ այնքան մշակութային օջախների անցկացրած միջոցառումները չկարողացան բնակչությանը տնից դուրս հանել: Ցուրտը ստիպեց մոռանալ նաեւ փոխադարձ այցելությունների ավանդույթը: Ու այս պարագային բնակչության մեծ մասի համար ժամանց կազմակերպելու հիմնական միջոց կարող էր դառնալ հեռուստացույցը: Կարող էր, …

կարդալ ավելին

Նախատոնական տեսարաններ

29.12.2006

Նախկին քաղաքապետի հրաժարականից հետո հայ հասարակությունը գիտի, որ մայրաքաղաքի քաղաքապետները նստած են փողի վրա: Այդ մասին` ՀՀ նախագահի հրապարակային հայտարարությունից գիտի: Ներկա քաղաքապետն էլ ջանք ու եռանդ չխնայելով ուզում է ապացուցել, որ փողի վրա նստած մարդը տարբերվում է մյուսներից: Տարբերվում է, ասենք, տրամաբանությամբ: Նա նկատում է երեւույթներ, որ ուրիշը չի նկատում: Այս երկուշաբթի մամուլի ասուլիսում …

կարդալ ավելին

Գների հիմնավորման սպառնալիք

23.12.2006

Անցած շաբաթ հանդգնել էինք ենթադրել, որ իշխանությունները սկսել են գները նվազեցնելու հնարավորություններ փնտրել: Նման ենթադրության համար հիմք էր այն, ինչ կատարվում է մեր նախատոնական շուկայում: Մի քանի ապրանքատեսակներ էժանացել են: Իհարկե, մեր ֆինանսատնտեսական իշխանավորների մոտ մեծ է այդ գործընթացները դրամի արժեւորումով բացատրելու գայթակղությունը: Բայց շուկայում նվազել են ընդամենը մի քանի ապրանքատեսակի գներ: Հետեւաբար, դրանք հասարակական …

կարդալ ավելին

Նախատոնական լոգանք

16.12.2006

Ազգային դրամի կուրսի կայունությունը ֆինանսական թեման մամուլի համար դարձրեց պակաս հրապուրիչ: Բնականաբար: Բոլորն էլ սակայն վստահ էին, որ կայունությունը երկար չի տեւի: Այս օրերին, երբ սկսվում է տոնական մեծ առեւտուրը, առկա են տնտեսագիտական բոլոր նախադրյալները դրամի արժեւորման հերթական փուլը մեկնաբանելու համար: Մեր տնտեսական ղեկավարությունը հո չէ՞ր կարող ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը: Նախատոնական օրերին բնակչությունը …

կարդալ ավելին

Սա Երեւանն է

13.12.2006

Վերջին շրջանում Երեւանը պարբերաբար դառնում է հասարակական խոսք ու զրույցի թեմա: Մի քանի պատճառով: Առաջինն, իհարկե, այն է, ինչ կատարվում է մեր մայրաքաղաքի հետ: Համարյա 40 տարվա կայունությունից հետո փոխվում է Երեւանի արդեն հին ու ծանոթ ճարտարապետական տեսքը: Երկրորդ` դարձյալ 40-ամյա կայունությունից հետո փոխվում է քաղաքային բնակչության կառուցվածքը: Մայրաքաղաքի կյանքում տեղի ունեցող այս բուռն տեղաշարժերն …

կարդալ ավելին

Դակեք խնդրեմ

10.12.2006

Ոչ ոք չէր կասկածում, որ 2007թ. պետբյուջեի նախագիծը խորհրդարանը կվավերացնի: Կվավերացնի առանց սկզբունքային փոփոխությունների: Այս փաստը ցանկության դեպքում կարելի է համարել խորհրդարանի եւ կառավարության համագործակցության արդյունք: Իհարկե, կարելի է բացատրել նաեւ նրանով, որ խորհրդարանն անհրաժեշտ ինտելեկտուալ ու մասնագիտական որակ չունի նման բարդության խնդիրներ լրջորեն վերլուծելու համար: Հնարավոր է, որ այս երկու բացատրությունն էլ ճիշտ են: …

կարդալ ավելին

Մոռացված հմտություններ

24.11.2006

Ազգային դրամի 13-ամյակը Կենտրոնական բանկի գործունեությանն անդրադառնալու եւս մեկ հարմար առիթ է: Իհարկե, կարելի է տարիների հեռվից մեկիկ-մեկիկ հիշել ու քննադատել բոլոր բացթողումները: Օրինակ՝ ինչպես ուշացվեց լումայի եւ մետաղական (1-5 դրամանոց) դրամի ներդրումը: Եվ դա այլ պատճառների հետ ինչպես խթանեց արժեզրկումը: Բայց 13-ամյա հեռավորությունից հետո էլ հիմնավոր կասկածներ կան, որ ֆինանսավարկային ոլորտում կառավարչական անհրաժեշտ հմտություններ …

կարդալ ավելին

Մեր հավաքելիք փողերը

18.11.2006

Վերջին մեկ ամսվա տնտեսական կյանքի կիզակետում երկրի եկող տարվա բյուջեն է: Կառավարությունն օրենքով նախատեսված ժամկետներում խորհրդարանին ներկայացրեց 2007թ. բյուջեի նախագիծը: ԱԺ-ն էլ, իր հերթին, պլանային քննարկումներով հաստատում է այն: Նախորդ տարիներին խորհրդարանի աշխատակազմը բյուջեի մի քանի հարյուր էջանոց նախագիծը բազմացնում ու բաժանում էր պատգամավորներին: Այս տարի մեր իշխանությունները գնացին խնայողության: Պատգամավորներին բաժանվեց ընդամենը 44 էջանոց …

կարդալ ավելին