Նախընտրական անցած քարոզարշավն արդեն կարելի է վերլուծել: Մեր հասարակագետների ճնշող մեծամասնության համար ժամանակակից հասարակական գործընթացները մասնագիտական հետաքրքրության թեմա չեն դառնում: Եվ այդ անշնորհակալ գործը մնում է լրագրողների ուսերին: Մյուսները գերադասում են արդարանալ մտավորականի վեհերոտ լինելու պնդումով: Ես դեմ չեմ առաջինը սկսել: Հատկապես, որ քարոզարշավն իսկապես տարբերվում էր նախորդներից: Հայ հասարակությանը պարբերաբար մատուցվեց այն, ինչ իմ …
կարդալ ավելինՎերջին երկու-երեք ամիսներին ազգային դրամի վարքը տարօրինակորեն գոհացուցիչ էր։ Հասարակության բոլոր շերտերի համար։ Դրամն արձանագրեց չափավոր արժեզրկում։ Վերջին ցնցումի ժամանակ, երբ դրամը «մանրեց» 300-ի հոգեբանական սահմանը, բոլորը հասկացան, որ այդպես չի կարելի։ Վերջին երկու տարում պաշտոնապես նվազեցվում են արտերկրից ստացվող տրանսֆեր-օգնությունների պաշտոնական թվերը։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ բնակչության էական հատվածն ապրում է դրանց հաշվին։ …
կարդալ ավելինԵթե մոռանանք Շեքսպիրի ողբերգությունը, պիտի համաձայնենք, որ չկա ավելի տխուր պատմություն, քան խորհրդային ավանդների վերադարձի մասին լեգենդը: Հայաստանում այն նորօրյա բանահյուսության է վերածվել: Դա 1995թ. խորհրդարանական ընտրություններից սկսած բոլոր ամբոխահաճ ելույթների կիզակետն է: 2003թ. ԱԺ ընտրություններում այս թեման որոշիչ դերակատարում ունեցավ: Խորհրդարանի նախագահ ընտրվեց այն ամենաշատը շահարկող քաղաքական ուժի ղեկավարը: Հետո կատարվածը հայտնի է: Խորհրդարանական …
կարդալ ավելինԱնցած շաբաթ բանկային թեմայով հոդված գրելիս չէի պատկերացնում, որ որեւէ արձագանք կունենա: Նախ` նախընտրական շրջանն արդեն ավարտական փուլ է մտել: Հասարակական կյանքը խիստ քաղաքականացված է: Երկրորդ՝ Կենտրոնական բանկը միշտ էլ ձեւացնում է, թե չի նկատում իր ոլորտին վերաբերող հոդվածները: Եվ վերջապես՝ բանկային թեման միշտ էլ պակաս հրապուրիչ է ընթերցողի համար: Հոդվածին արձագանքողները հիմնականում մանր բիզնեսով …
կարդալ ավելինՆախընտրական շրջանը որոշակի իմաստով ձանձրալի շրջան է: Զբաղմունք գտնելն ահագին բարդ գործ է, եթե բավարար չափով քաղաքականացված չես: Խոսք ու զրույցի հիմնական թեման շուրջբոլորն ընտրություններն են: Ում միօրինակ ու տաղտկալի են թվում նախընտրական ելույթներն ու միջոցառումները` ինտերնետի հայկական տիրույթում կարդալու նոր բան գտնելը բարդ է: Մյուս կողմից՝ կարելի է ընթերցել այն, ինչին նախկինում ժամանակը չէր …
կարդալ ավելինՀայաստանի տնտեսությունը բավական կապված է համաշխարհային տնտեսության հետ: Խոսքն, իհարկե, տնտեսության իրական հատվածի մասին չէ: Մեր արտահանումների մեջ ամենամեծ ապրանքն աշխատուժն է: Հայաստանի բնակչության էական հատվածն ապրում է արտագնա աշխատուժի հաշվին: Հասկանալի է, որ արտասահմանում նրանք աշխատավարձ ՀՀ դրամով չեն ստանում: Արտերկրի հարազատներից ստացվող օգնությունները եւս հայկական դրամով չեն առաքվում: Հենց այս պատճառով էլ մեր …
կարդալ ավելինՀետամանորյա ցրտերի պատճառով չես հանդգնի նույնիսկ նախընտրական պայքարը թեժ անվանել: Մինչդեռ ՀՀ նախագահի թեկնածուներն իրար ետեւից հրապարակում են իրենց ծրագրերը: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ նախընտրական բացիկներ են բաժանվում: Այս ցուրտ օրերին կարելի է նստել տանը, դիմավորել դռնեդուռ ընկած քարոզչական խմբերին եւ նրանցից ստանալ քարոզչական թերթոններ: Կարելի է նաեւ հնարավորության դեպքում Ինտերնետով հետեւել դեպքերի զարգացմանը: Նախընտրական …
կարդալ ավելինԵթե որեւէ մեկը փորձի ամփոփել տնտեսական տարին, հարկավ, կարեւորագույն իրադարձություն պիտի նկատի տնտեսվարողներ-պետություն հարաբերությունների զարգացումը: Անցնող տարին այս առումով առանձնահատուկ էր: Նախ՝ արդարացնող դատավճռով հանգրվանային լուծում ստացավ «Ռոյալ Արմենիա»-պետություն վեճը: Ճիշտ է, պարտությունից հետո պետությունը շատ արագ հակահարձակման անցավ: Հիմա ոչ ոք չի կասկածում, որ հանդուգն գործարարները կպատժվեն: Սակայն, միեւնույն է, արդարացնող միջանկյալ դատավճիռը նախադեպ …
կարդալ ավելինԵրեքշաբթի օրը թերթերը տարօրինակ վերնագրերով լույս տեսան: «Պարգեւատրեիք, էլի»,- առաջարկում էր թերթերից մեկը: «Բացարձակ ցինիզմ»,- արձանագրում էր մյուսի վերնագիրը: «Գյումրվա «հերոսները» դատապարտվեցին»,- ոչ այն է՝ վախենում, ոչ այն է՝ պատասխանատու վերաբերմունք էր ցուցաբերում երրորդ թերթը: Եվ այսպես շարունակ: (Խիստ իշխանամետ մամուլում այս լուրը չկար): Հանցագործների ու նրանց գործած հանցագործության հանդեպ հերթական հաղթանակն էր տարել արդարադատությունը: …
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայությունը սովորություն է դարձրել «Սպառողական գների ինդեքսը» հրապարակելը: Ինձ մոտ սովորություն է դարձել դրանք ընթերցելը: Դեդեկտիվի իրական սիրահարները կհասկանան: Չկա ավելի հաճելի զբաղմունք, քան համոզվելը, որ դու դեդեկտիվի հեղինակից խելոք ես, ու հետեւելը, թե ինչպես է նա փորձում մինչեւ վերջ քեզնից թաքցնել իրական հանցագործին: Ճիշտ այդպես, երբ դու արդեն ինքդ գիտես առաջին անհրաժեշտության …
կարդալ ավելինՏնտեսական շաբաթը տարօրինակ սկսվեց: Նույնքան տարօրինակ, որքան մեր տնտեսական իրականությունը, կամ մեր Կենտրոնական բանկի գործունեությունը: ԿԲ-ն՝ սարսափած ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներից, որոշել էր մեծացնել բանկերի տարադրամային պահուստները: Այսուհետ ՀՀ տարածքում գործող բանկերը պարտավոր են ներգրաված տարադրամային միջոցների 12 տոկոսը պահուստավորել ԿԲ-ում (նախկին 8-ի փոխարեն): Հիմնավորումը պարզ էր` գրասենյակը (այսինքն` ԿԲ-ն), որ տարիներ շարունակ հայտարարում …
կարդալ ավելինՎիճակագրությունը որոշակի իմաստով գործիք է, որով կարելի է չափել աշխատանքը: Որքան ես գիտեմ՝ խորհրդարանական վիճակագրություն, որպես այդպիսին, չկա: Փոխարենը վստահաբար կարող ենք պնդել, որ ՀՀ Ազգային ժողովն իր աշխատանքներում ամենաթափանցիկ մարմինն է: Որքան էլ որ Հանրային հեռուստատեսությունը մոնտաժի ԱԺ նիստերի հեռարձակումը: Խորհրդարանական ինտերնետ կայքում բավարար տեղեկություն կա, որով հնարավոր է հասկանալ ու գնահատել իշխանության այս …
կարդալ ավելին«Այն, ինչ գյուղացու համար իր տունն է, քաղաքաբնակի համար քաղաքն է»,- կարծում է Շպենգլերը: Նա վստահ է, որ բոլոր քաղաքակրթությունները ձեւավորվել ու զարգացել են քաղաքում: Եթե այս պնդումը ճիշտ է նաեւ մեր ազգային մշակույթի պարագային, ապա տխուր հետեւություն պիտի անենք: Այսօր մեր ազգային մշակույթը ոչնչացվում է մեր մայրաքաղաքում: Անցած շաբաթ հենց մայրաքաղաքում տեղի ունեցավ մի …
կարդալ ավելինՇաբաթվա տնտեսական կարեւոր իրադարձության հեղինակը, հարկավ, Հարկային պետական ծառայությունն է: Հարկայինը Ոստիկանության հետ համատեղ՝ ստուգումների ակտիվ գործընթաց է սանձազերծել: Այս ակտիվության տակ շատերը քաղաքական ենթատեքստ են տեսնում: Հատկապես, որ ստուգումների կիզակետում հիմնականում Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերություններն են: Մեկ-երկու ամիս առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ստուգումների պատճառով կփակվի «Բջնի» հանքային ջրերի գործարանը: Հատկապես, որ …
կարդալ ավելինՏնտեսական այս շաբաթը սկսվեց բենզինի ու դիզվառելիքի գների աճով: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ սպասվում է, որ վառելիքի գների 10 տոկոսանոց աճը շղթայաձեւ սպառողական ապրանքների 10 տոկոսանոց գնաճ կապահովի: Գնաճը սպառնում է դառնալ տնտեսության մասին գրող լրագրողների միակ թեման: Երկու պատճառով: Նախ` դա մեր երկրում դարձել է ամենօրյա գործընթաց: Երկրորդ` գնաճը մասամբ սկսել է հետաքրքրել նաեւ …
կարդալ ավելինՍպառողական շուկայում այս շաբաթ շաքարավազի հետ կատարվածին պաշտոնական հնարավոր (այսինքն` անհեթեթ) պատասխաններ դեռ կտրվեն: Մինչդեռ ակնհայտ դարձավ, որ մեր ներքին շուկան հնարավորինս բաց է ցանկացած սպեկուլյացիայի համար: Եվ, որ գնագոյացման շուկայական մեխանիզմները չեն գործում: Լայն պահանջարկի ապրանքներ ներկրող ցանկացած գործարար կամ գործարարների խումբ կարող է ցնցում առաջացնել շուկայում: Ցնցում, որ միաժամանակ գնաճ ու սպառման ծավալների …
կարդալ ավելինԱրդեն հանրահայտ դարձած 106 բանաձեւին Թուրքիայի պատասխանը չուշացավ: Թուրքիայում քննարկվում են Հայաստանի դեմ կիրառվելիք տնտեսական պատժամիջոցները: Առաջին քայլը, թերեւս, այդ երկրում աշխատող մոտ 100 ՀՀ քաղաքացիների ձերբակալությունն էր: ՀՅԴ ներկայացուցիչը փորձեց այս փաստը մեկնաբանել ոչ որպես պատասխան, այլ, որ «Թուրքիան որոշել է խիստ լինել այս (վիզաներ տրամադրելու.- Ա.Գ.) հարցում»: Եթե հաշվի առնենք, որ հարեւան երկրում, …
կարդալ ավելինO sancta simplicitas. Ինչ ոգեւորությամբ էի կարդում այս օտարահունչ բառերն ուսանող ժամանակ: Այն պահին, երբ դու ուսանող ես, ամեն ինչ բավական պարզ է: Կա կայացած աշխարհն՝ իր բոլոր պայմանականություններով, ու կաս դու: Դու, որ ազատ ես այդ բոլոր պայմանականություններից ու պատրաստ ես հեղափոխելու ամեն ինչ: Պատրաստ ես քո դասախոսներին, անգամ ամենահարազատ մարդկանց բացատրել, որ նրանք …
կարդալ ավելինԿենտրոնական բանկը դժվար, համարյա անլուծելի խնդրի առջեւ է կանգնած: Այս անգամ հասարակությանը դժվար է լինելու համոզել, որ ԿԲ-ն կատարել է իր համարյա միակ պարտականությունը: Տարեվերջին հաստատ դժվար է լինելու միանիշ թվով գնաճի ցուցանիշ արձանագրելը: Որովհետեւ օր օրի թափ հավաքող գնաճն արդեն սպառնում է եռանիշ ցուցանիշներ արձանագրել: Դրությանն առավել ողբերգականություն է հաղորդում այն, որ այս անգամ …
կարդալ ավելինՄարզեր այցելող ցանկացած մարդ կհաստատի, որ այնտեղ յուրաքանչյուրն իր պարտքն է համարում բողոքել տնտեսական վիճակից: «Այստեղ կյանք չկա, կյանքը Երեւանում է» արտահայտությունն ամենակիրառելին է մարզերում: Հազվադեպ մայրաքաղաք եկողները տեսնում են շինարարության ծավալները, շքեղ խանութները, այդ ամենին գումարում «Հայլուր» ծրագրից ստացած տպավորություններն ու հանգում այդ դառը մտքին: Մարդու բնույթն է այդպիսին: Պաշտոնական վիճակագրության տվյալներն էլ են …
կարդալ ավելին