Արա ԳԱԼՈՅԱՆ

Բենզին «վաբշե» չկա

29.08.2008

Վերնագիրը տնտեսական ճգնաժամի տարիների հանրահայտ անեկդոտից է: Հուսով եմ` վերապատմելու կարիք չկա: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ 90-ականների տնտեսական ճգնաժամը հենց բենզինից սկսվեց: Այսինքն` դրա պակասից: Ճիշտ ու ճիշտ՝ ինչպես հիմա: Աշխարհաքաղաքական իմաստով ոչինչ չի փոխվել: Հայաստանը շարունակում է զարգանալ (թե՞ գոյատեւել) նույն շրջափակման պայմաններում: Սակայն նախորդ ճգնաժամի պայմաններում մեր երկիրը հաղթական պատերազմ էր մղում: …

կարդալ ավելին

Նորից ռոմանս ու կրկին անսեր

24.08.2008

Հարկային ու մաքսային ծառայությունները հերթական անգամ միավորվեցին: Երեւի այն պատճառով, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանն «անջատողական» անունը չկպչի: Չնայած հիմքերը կան` կառավարությունը ձեւավորելիս ֆինանսներն անջատվել էին տնտեսությունից: Հովհարային անջատումների տարիներին գործադիր իշխանության ներսում ստորաբաժանումների անջատում-միացումներն ավելի հաճախ էին տեղի ունենում: Այն ժամանակ միջազգային կազմակերպությունները երկու-երեք տարին մեկ կառուցվածքային վարկեր էին տրամադրում: Վարկերի նպատակը կառավարման համակարգը կատարելագործելն …

կարդալ ավելին

Հայրենասեր, բայց մերկ արքաներ

15.08.2008

Ցանկացած քաղաքական գործիչ, երբ չգիտի ինչ անել, դառնում է հայրենասեր: Նրանց թվում է, թե հայրենասիրությունից խոսողին շատ բան է ներվում: Բայց պատմությունը ներում է միայն հաղթողին: Իսկ պարտված հայրենասերներն ընդամենը կարեկցանքի պես վերաբերմունքի են արժանանում: Միլոշեւիչը փորձեց Հարավսլավիայի փլատակների տակից հզոր հայրենիք հանել: Նա իր ձգտման մեջ, հնարավոր է, ազնիվ էր: Բայց երկիրն ու մայրաքաղաքը …

կարդալ ավելին

Թանկ ու կրակ

20.07.2008

Անցած տարվա վերջին համաշխարհային շուկայում սննդամթերքի գնի կտրուկ աճը կրկնակի սրեց ուշադրությունն այս հարցի շուրջ: Կրկնակի` որովհետեւ գները Հայաստանում ավելի վաղ էին թռիչքաձեւ աճ արձանագրել: Անցած ամառ համարյա երկու անգամ թանկացավ ձեթը, կիսով չափ՝ կարագը, եւ այլն: Պաշտոնական բացատրությունները հայտնի են: Դրանք միշտ մատնանշում են արտաքին շուկայի գործընթացները: Սպառողին այդպես էլ պարզ չէ` ի՞նչ համակարգով …

կարդալ ավելին

Կայացած, բայց միայն մթության քողի ներքո

05.07.2008

Հայրենի իշխանությունները սիրում են հպարտանալ մեր երկրի բանկային համակարգով: Հպարտանում եւ պատեհ-անպատեհ հայտարարում են, որ այն կայացած կառույց է: Նաեւ ձեռքից եկածն անում են այդ համակարգն ուժեղացնելու համար: Խորհրդարանը նույնիսկ հատուկ օրենք է ընդունել այն մասին, որ, կարծեմ, 2009-ի հունվարից գործատուներն աշխատավարձ վճարելու են միայն բանկային քարտերի միջոցով: Այսինքն` բարձր աշխատավարձ ստացողների գումարը որոշակի ժամանակով …

կարդալ ավելին

Թվանշանների ազգային տարբերակ

29.06.2008

Այս օրերին եւս արթնացող բնակչությանն անակնկալ էր սպասում: Օրգիշերով՝ տնտեսությունն էլի աճել էր: Այսինքն՝ դրամն էլի 1-1,5 տոկոսով արժեւորվել էր: Բավական տեւական ժամանակահատված դրամ-տարադրամ հարաբերությունը կայուն էր, եւ հայրենի իշխանությունները հազվադեպ էին խոսում տնտեսության երկնիշ աճի մասին: Պաշտոնական վիճակագրությունը համառորեն շարունակում էր աճն արձանագրել, իսկ դրամն «անշարժացել» էր 1 դոլարը 300 դրամ փոխարժեքի վրա: 300-անոց …

կարդալ ավելին

Չկա նախկին էնտուզիազմը

22.06.2008

Մեր նորանշանակ կառավարությունը ձեռքից եկածն անում է, որ մամուլը չկարողանա պահել նրան 100 օր չքննադատելու ավանդույթը: Կառավարությունն ինքնաբուխ զբոսանք-շրջագայության է ելել երկրով մեկ: Նույնիսկ խոստանում է կառավարության նիստերն արտագնա անցկացնել: Գյումրեցիներին արդեն խոստացել են Գյումրին տարածաշրջանի սպորտային կենտրոն դարձնել: Դիլիջանցիներին ավելի օրիգինալ խոստում է տրված` այն դառնալու է տարածաշրջանի ֆինանսական կենտրոն: Ղափանցիներին երեւի կխոստանան, որ …

կարդալ ավելին

Համաշխարհային գների շունչը դարձիր

15.06.2008

Պարենային ապրանքների համաշխարհային գները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Այս շաբաթ Հռոմում ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) համաժողով էր անցկացնում: Մասնակցում էին 183 երկրների ներկայացուցիչներ: Համաժողովում հրապարակված տվյալները խիստ հակասական են: Մի կողմից՝ արձանագրվում է, որ գյուղատնտեսական ոլորտը համաշխարհային մասշտաբով նպաստավոր է դարձել ներդրումների համար, միջազգային ներդրումային խոշորագույն հիմնադրամներն արդեն մեծ գումարներ են հատկացնում …

կարդալ ավելին

Երես առած երեսփոխաններ

06.06.2008

Քաղաքացիական անկատար հասարակությունը, կամ, եթե կուզեք, դրա բացակայությունն ահագին լայն հնարավորություններ է ընձեռում իշխանություններին: Մաքուր հայերենով ասած` նրանք կարգին երես են առնում: Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված պետական բարձրագույն չինովնիկների ու հենց իրենց` պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հարցը: Մի քանի օր առաջ խորհրդարանը պատրաստվում էր մի քանի լրացուցիչ հանձնաժողով ձեւավորել: Նրանց ամենեւին չի հետաքրքրում, թե …

կարդալ ավելին

Գլադիատորական խաղեր

01.06.2008

Ո՛չ Օլիմպիական, ո՛չ Համահայկական խաղերը Հայաստանում այնքան ոգեւորություն չեն ծնում, որքան ամենամյա Գլադիատորական խաղերը: Յուրաքանչյուր տարի, մայիս ամսին, ավելի ստույգ` մայիսի 24-25-ին, բազմաթիվ հայ ընտանիքներ իրենց շրջանավարտ երեխաներին ճանապարհում են պաշտոնապես «Վերջին զանգ» կոչված միջոցառմանը: Միջոցառում, որ իր դաժան հետեւանքներով համեմատելի է «ռուսական ռուլետկա» կոչված խաղի, իսկ մասսայականությամբ` միմիայն գլադիատորական մարտերի հետ: Ամեն տարի երկրի …

կարդալ ավելին

Ինչպես գրել մեծատառ «Ճ»

23.05.2008

Հայաստանում գործող օրենքների ու դրանց լրացումների քանակից տպավորություն կարող է ստեղծվել, որ իրոք տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունն ենք: Միայն տրանսպորտի ու ճանապարհային երթեւեկության մասին մի քանի օրենք ունենք: Տարիների ընթացքում դրանք բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել ու լրամշակվել: Վերջին տարիներին անհասկանալի ու կիսատ-պռատ բարեփոխումների գործընթացում է Պետավտոտեսչության համակարգը: Հայրենի տնտեսությունն այս բարեփոխումների տակից դուրս չեկավ: Խորհրդարանը Պետավտոտեսչությունը …

կարդալ ավելին

Հերթական փոխհատուցումներ բյուջեից

16.05.2008

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակությանը պարբերաբար հիշեցնում է իր մասին: Դա սովորաբար կատարվում է այն պահին, երբ տնտեսական կյանքում արտառոց միջադեպեր են գրանցվում: Մայիսի սկզբին գազի լիցքավորման գների աճն ու հետագա նվազումը հարմար առիթ է, որ հանձնաժողովը հիշեցնի իր գոյության մասին: Մեր փոքր տնտեսական շուկան նման խրոխտ անունով հանձնաժողովին չի կարող մեծածավալ աշխատանք ապահովել: Փոքր …

կարդալ ավելին

Ոսկե ձվեր ածող հավեր

12.05.2008

Հայրենի իշխանությունների քայլերին հետեւողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանք առաջնորդվում են հաստատուն, բայց անհասկանալի տրամաբանությամբ: Անկախ երկրում տվյալ պահին իշխող սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակից՝ մեր գործադիր իշխանություններն իրենց անելիքից չեն շեղվում: Մի քանի տարի առաջ գործադիրի խելքին փչել էր սոցիալական քարտերի համակարգ ներդնել երկրում: Կարգին մեծ ու, բառի ուղիղ իմաստով, համաժողովրդական միջոցառում էր: …

կարդալ ավելին

Կուշտը սովածին չի հասկանա

04.05.2008

Ոչ ոք չէր կասկածում, որ մեր խորհրդարանը մեկ օրում կկարդա, կհասկանա ու կընդունի Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը: Մեր խորհրդարանականները երբեք չեն ընկրկում նման խնդիրների առջեւ: Հարյուրավոր էջերից բաղկացած օրենսգրքերն են մեկ-երկու օրում քննարկվում ու հաստատվում: 43 էջանոց ծրագիր կարդալ ու ըմբռնելը հասարակ գործ է ԱԺ պատգամավոր ինտելեկտուալների համար: Ծրագիրն ընկալելու հարցում նրանց հավանաբար օգնեց Տիգրան …

կարդալ ավելին

Առա՛ջ, Երեւան

28.04.2008

Շոու ծրագրերը հիմա ամենամոդայիկն են: Եվ անգամ մեր հարկահավաք մարմիններն են սովորություն դարձրել տարին չորս անգամ ժողովրդին զվարճացնել: Եռամսյակը մեկ նրանք հարկային վիճակագրություն են հրապարակում: Իսկապես զվարճալի է, ասենք, 300 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելը: Վերցրեք որ հրապարակումն ուզում եք: Համարյա ոչինչ չի փոխվում: Տարածաշրջանի ամենակայուն պետության ամենակայուն տնտեսությունն է: Ցուցակում նույն ընկերություններն են: Համարյա նույն …

կարդալ ավելին

ԿԲ-ի երկրորդ գրոհը

18.04.2008

Հայաստանում կատարվածն ինչ-որ իմաստով կարելի է համարել ՀՀ կառավարությունը «վերցնելու» Կենտրոնական բանկի երկրորդ փորձ: Առաջինը, որ շատերն են մոռացել, տեղի ունեցավ ուղիղ տասը տարի առաջ: Կենտրոնական բանկի երիտասարդ ղեկավարներից Արմեն Դարբինյանը 1998թ. նշանակվեց ՀՀ վարչապետ: Նրա ինքնահռչակ «մասնագետների» կառավարությունը ժողովրդի հիշողության մեջ մնաց այդ շրջանի մոդայիկ կոնֆետի անունով` «կինդեր սյուրպրիզ»: Մոտ վեց ամիս հետո երիտասարդ …

կարդալ ավելին

Պաշտոնական սողացող գնաճ

11.04.2008

Մեր ներքին շուկայում սողացող գնաճի տվյալների ամփոփման ետեւից պաշտոնական վիճակագրությունը չի հասցնում: Վիճակագրական ծառայության ցանկացած հրապարակում արդեն ուշացած է եւ չի արտահայտում այդ պահին շուկայում գործող գները: Անցած շաբաթ սպառողը նորից տհաճ անակնկալներ արձանագրեց: Պարենային ապրանքները նորից թանկացան: Օրինակ, կարագի բոլոր տեսակներն անակնկալ թանկացան մոտ 500 դրամով: Վիճակագրությունը նոր-նոր էր արձանագրել, որ այս սննդամթերքը տարվա …

կարդալ ավելին

Տնտեսապես չպատճառաբանված հոռետեսություն

06.04.2008

Հիմա ամեն ինչն են քաղաքականացնում: Եվ դա այլեւս զարմանալի չէ: Բայց անգամ սա հնարավորություն չի տալիս պնդել, որ տնտեսությունը քաղաքականացնելը զուտ հայկական երեւույթ է: Մոտ 200 տարի մարդկությանը հայտնի է «քաղաքատնտեսություն» տերմինը: Հետեւաբար ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի ասուլիսի քաղաքական երանգները սպասելի էին: Բոլոր առումներով: Սպասելի էին մեր …

կարդալ ավելին

Գդալով ուտելու ժամանակը

28.03.2008

Մեր ներքին շուկայում ընթացող գնաճի մասին հիմա խոսում են բոլորը: Անգամ պետական կառույցներին է այն հետաքրքրել: Պաշտոնապես հայտարարվում է, որ «ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ անցկացվեց ներքին շուկայում սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ»: Իշխանություններին կարծես սկսում են հետաքրքրել երկրում ընթացող տնտեսական գործընթացների սոցիալական հետեւանքները: Տարեսկզբից կենսաթոշակների 60 եւ …

կարդալ ավելին

Ակնհայտ ապաշնորհություն

23.03.2008

Նույնիսկ այս օրերին տնտեսական որոշ հարցեր հասարակական հետաքրքրության նյութ են: Դրանցով անգամ իշխանություններն են հետաքրքրված: Առաջնայինն, իհարկե, պարզեցված հարկն է: Մոտ մի տարի առաջ սկսված քննարկումներից ու ընդունված փոփոխություններից, կարծես, բոլորն են դժգոհ: 2008թ. բյուջեին կից ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթում էլ պարզեցված հարկի վերանայում էր ենթադրվում: Արդյունքում ստվերային տնտեսության դեմ պայքարի զոհասեղանին դրվեց փոքր բիզնեսը: …

կարդալ ավելին