Այս տարին Հայաստանի տնտեսության պատմության մեջ երկար կհիշվի: Ոչ միայն համաշխարհային ճգնաժամի հետեւանքներով: Տարվա սկզբին մեր երկրի արտաքին պարտքը կարգին համեստ էր: Այն կազմում էր ակնկալվող ՀՆԱ-ի 12-13 տոկոսը: Բայց մեր կառավարությունն ու Կենտրոնական բանկը տարին սկսեցին ակտիվ: Մեր քաղաքական ու ֆինանսական իշխանությունները թեւերը քշտած աջ ու ձախ փող պարտք տվող էին ման գալիս: Պարտք …
կարդալ ավելինՀԴՄ-ների տեղադրումը մեր նոր կառավարության նույնքան նոր տնտեսական քաղաքականության ամենասիրելի հատվածն է: Այս եզրակացությանը կարելի է հանգել՝ տեսնելով, թե որքան միջոցներ են ներդրվում ՀԴՄ կտրոնային համակարգի գովազդի վրա: ՀԴՄ համակարգի ցանկացած վերլուծություն մեր իշխանավորներն ընդունում են համարյա որպես անձնական վիրավորանք: Մինչդեռ հենց պաշտոնական տեղեկատվությունն է արձանագրում, որ ՀԴՄ-ների տեղադրումից հետո նվազել է ներքին ապրանքաշրջանառությունը: Նվազել …
կարդալ ավելին«Շահում եք դուք, շահում է պետությունը»,- համոզում են գովազդային ցուցանակները, հեռուստառադիոգովազդները: Ամենուր են համոզում: Փողոցում, տանը, հասարակական տրանսպորտում: Միակ տեղը, ուր այս գովազդը հակառակն է համոզում, տնտեսական պաշտոնական հաշվետվություններն են: «Համբերեք ու կտեսնեք, թե ոնց են աճելու ներքին ապրանքաշրջանառությունից հարկվող գումարները: Դուք միայն գնումներ կատարելուց հետո պահանջեք կտրոնը: Մնացածը մեր գործն է: Տեսեք՝ ոնց ենք …
կարդալ ավելինԱվելի տարօրինակ արարողություն, քան հանրահայտ «Վերջին զանգ» կոչված միջոցառումն է, դժվար է պատկերացնել: Հայոց պատմության մեջ դրա համարժեքը կամ գոնե նմանակը չունենք: Ոչ այն պատճառով, որ նույն ու բազմադարյա պատմության ընթացքում դպրոցներ չենք ունեցել: Դպրոց, դպրանոց ու այլ կրթական օջախներ Հայաստանում միշտ են եղել: Հետեւաբար` շրջանավարտներ են միշտ եղել: Բայց այն, ինչը վերջին 30-35 տարում …
կարդալ ավելինԼրագրողներին խորհուրդ տվողները քիչ չեն: Այս կամ այն միջոցառման ընթացքում ցանկացած մեկը կարող է մոտենալ ու սկսել խորհուրդներ տալ: Ինչի մասին եւ ինչ թեմայով գրել: Վերջին շաբաթներին ամենաշատը փորձում են ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ տարիներ շարունակ կայացած ավանդույթ է դարձել բուհական ընդունելության քննությունների շեմին փոխել Կրթության ու գիտության նախարարին: Լրագրողներից շատերը կհաստատեն, որ …
կարդալ ավելինԱրեւելքում պոետները համարվում են աստվածային շնորհ ունեցող: Պոետն Արեւելքում վեր է ժամանակից: Նրա ստեղծագործություններն են այն շաղախը, որով ազգային մշակույթն ամրագրվում է համամարդկայինին: Մայիսի 19-ին Երեւանի պետական համալսարանի Պալյանների անվան դահլիճում գիտաժողով էր: Ներկա պաշտոնական հյուրերի թվում էին ՀՀ-ում հավատարմագրված Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանները: Հայ պաշտոնյաների ու արեւելագետների հետ համատեղ՝ նրանք մասնակցում …
կարդալ ավելինՍկսվեց: Բայց ի՞նչն, առայժմ հայտնի չէ: Հայտնի է, որ ավստրալական Worley Parsons կոնսորցիումը «հաղթող է ճանաչվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման համար կառավարող ընկերության ընտրության հայտամրցույթում»: Պաշտոնական տեղեկատվությունը նաեւ ընդգծում է, որ մրցույթին մասնակցել է երկու ընկերություն: Ավստրալականի առաջարկն ավելի լավն է համարվել, քան մեկ այլ` միջազգային ընկերության առաջարկը: Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու …
կարդալ ավելինՀայրենի կառավարությանը ոչ մի կերպ չէր հաջողվում կատարել 2009 թ. պետբյուջեն: Առաջին եռամսյակի երկու ամսվա տվյալներով՝ բյուջեի եկամուտների մասը կատարվել էր 45,6 տոկոսով, ծախսայինը` 50,3: Այսինքն՝ մարտ ամսին «Բյուջեի մասին ՀՀ օրենքը» կատարելու համար կառավարությունը պիտի հաջողեր հավաքել ու ծախսել առնվազն այնքան գումար, որքան հավաքել ու ծախսել էր հունվար-փետրվար ամիսներին: Միասին վերցրած: Բոլորի համար ակնհայտ …
կարդալ ավելինԱմեն ինչ անակնկալ սկսվեց: Բոլոր նրանց համար, ովքեր կորցրել էին տողատակերով կարդալու խորհրդային հմտությունը: Հարազատ կառավարությունը նախ հայտարարեց, որ 2009թ. պետբյուջեն չի վերանայի: Հետո նոր հայտարարություն եղավ: Կառավարությունը վստահեցրեց, որ առաջին եռամսյակում նախատեսված որոշ ծախսեր տեղափոխում է վերջին եռամսյակ: Տողատակից պարզ էր, որ բյուջեն չի կատարվում: Առաջին ու պաշտոնական ահազանգը պետբյուջեի հունվար-փետրվար ամիսների կատարողականի հրապարակումն …
կարդալ ավելինԱյս թեմային երրորդ անգամ եմ անդրադառնում: Առաջինը` ՀՀ կառավարության որոշման առիթով էր: Մեր իշխանությունները 7-8 ամիս առաջ հայտարարեցին իրենց նոր ու փայլուն ծրագրի մասին: Ծրագիր, որը պիտի աջակցեր արտասահմանյան բուհերում սովորող հայ ուսանողներին եւ շնորհալիներին հնարավորություն տար սովորելու այդ բուհերում: Առաջին հոդվածում ենթադրել էինք, որ հայրենի իշխանությունները պատրաստվում են պետական բյուջեի հաշվին կազմակերպել իրենց սիրասուն …
կարդալ ավելինՀայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները նորից թեժացել են: Անգամ օտար մամուլում քաղաքական վերլուծություններ են սահմանի բացման հնարավորությունների ու հնարավոր հետեւանքների մասին: Սահմանը փակ պահելը թուրքական ակնկալիքները չարդարացրեց: Հայաստանը 1990-ականների սկզբից լրացուցիչ բարդություններով կարողացավ լուծել իր առջեւ ծառացած խնդիրները: Թե՛ ռազմական, թե՛ տնտեսական զարգացման առումով: Ավելին, պաշտոնական հարաբերությունների բացակայության պարագային մեր երկրների միջեւ տնտեսական որոշակի հարաբերություններ …
կարդալ ավելինՎերջապես համընկավ: Մի քանի տարի շարունակ կառավարությունն անընդհատ խոսում էր մանր ու միջին բիզնեսը խթանելու մասին: Խոսում էր առիթով ու անառիթ: Ծրագրեր էր կազմում: Գրանտներ ու վարկեր էր ստանում մանր բիզնեսին աջակցելու համար: Ու վերջապես վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում տնտեսական կյանքի հիմնական նորությունները վերաբերում են մանր ու միջին բիզնեսին: Մեկ՝ տոնավաճառների խանութպաններն են գործադուլ անում: …
կարդալ ավելինՊետության ղեկավարների առօրյան, թերեւս, ամենահետաքրքիր թեմաներից է: Թեմա, որ կարոտ է լուրջ մշակութաբանական վերլուծության: Խորհրդային մարդու համար ղեկավարի էտալոնը Լենինն էր: Հասարակ մարդիկ հենց նրանից էին ակնկալում թե՛ հասարակական, թե՛ իրենց կենցաղային խնդիրների լուծումը: Մեռած ու չթաղված ղեկավարը հասարակության արագահաս պաշտպանն էր: Մարդու իրավունքների եւ առավել եւս դրանց պաշտպանի կարիք չկար: Ղեկավարի պաշտամունքը համաժողովրդական գործ …
կարդալ ավելինՀամաշխարհային տնտեսական ճգնաժամը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների թեմայով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քննարկման էր հրավիրել կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպման մասին հրապարակված պաշտոնական տեղեկատվության մեջ ամենահետաքրքիրը, հարկավ, վարչապետ Տ. Սարգսյանի ելույթն էր: Այն առումով, որ հենց կառավարությանն է վերապահված ճգնաժամի դեմն առնելը: Դատելով վարչապետի ելույթից՝ մեր կառավարությունը ճգնաժամի դեմ պայքարի իր …
կարդալ ավելինՏնտեսական վիճակագրության ընթերցանությունն առանձնահատուկ հմայք ունի: Հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի օրերին: Բոլոր երկրներում խոսում են տնտեսության կրճատման ու ֆինանսական կառույցների ձախողումների մասին: Իսկ Հայաստանում խոսվում է ընդամենը աճի տեմպերի դանդաղման մասին: Պաշտոնական դեմքերի հատընտիր ճառերը լսելուց հետո ցանկացած քաղաքացու հոգին հարկավ փառավորվում է: Այ, եթե կարողանայինք ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիներին ստիպել քնելուց առաջ մի քանի …
կարդալ ավելինՀիմա ամենահետաքրքիր թեման տնտեսական գործընթացների հնարավոր զարգացումներն են: Տարադրամի շուկայում իրավիճակը առերեւույթ կայուն է: Հետեւաբար՝ կարելի է եզրակացնել, որ պահանջարկը բավարարվել է: Վերջին մի քանի տարիներին դրամի արժեւորման գործընթացը բնակչության խնայողություններ ունեցող հատվածին «համոզել» էր փողը պահել դրամով: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բանկային ավանդների կեսից ավելին հենց ազգային դրամով ավանդներն էին: Մեկ-երկու շաբաթվա ընթացքում պատկերը փոխվեց: …
կարդալ ավելին«ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը` քննարկելով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծված իրավիճակը, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը կայուն է, բավարար կապիտալիզացված, գերիրացվելի եւ պատրաստ` դիմակայելու ճգնաժամի հետագա մարտահրավերներին»: Անհավատալի է, բայց այս նախաբանով է սկսվում Կենտրոնական բանկի մարտի 3-ի մամլո հաղորդագրությունը: Հաղորդագրության տարածման պահին ԿԲ կայքում դրամի փոխարժեքը 305 դրամ էր 1 դոլարի …
կարդալ ավելինՀին խորհրդային անեկդոտը պատմում էր, որ երբ 80-ականներին դեպի կոմունիզմ ընթացող գնացքը կանգնեց, խորհրդային իշխանությունները ժողովրդին հանձնարարեցին շարունակել տարուբերվել-ցնցվել կանգնած գնացքում: Սույնով տպավորություն էր ստեղծվում, թե գնացքն ամբողջ թափով շարունակում է սլանալ դեպի պայծառ ապագա: Մեր իշխանություններն էլ նույն վարքագիծն ունեն: Նույն անեկդոտիկ վարքագիծը: Նախ հայտարարում են, որ ճգնաժամ չկա: Հետո խոսում այն մասին, թե …
կարդալ ավելինԲոլորին է հայտնի, որ պատմությունը ուսուցիչ է: Բավական տարօրինակ ուսուցիչ, ումից ոչ ոք ոչինչ չի սովորում: Զուտ այս պատճառով հասարակական կյանքին հետեւողների մոտ պարբերաբար դեժավյուի զգացում կա: Հենց այդ տպավորություններով եմ հետեւում մերօրյա քաղաքական դատավարություններին: Խոսքն, առաջին հերթին, Գագիկ Ջհանգիրյանի ու «Յոթի գործի» մասին է: Ամիսներ շարունակ ինձ չէր լքում զգացումը, որ այդ դատավարությունների մասին …
կարդալ ավելինՍրանք այն խոսքերն են, որ կարտասանի վերջին հինգ տարվա Հայաստանի ժողովրդագրության ցուցանիշներն ուսումնասիրողը: Հինգ տարի անընդմեջ Հայաստանի ժողովրդագրական հիմնական ցուցանիշները համարյա չեն փոխվում: Մեր երկրի բնակչության թիվը լռվել-մնացել է 3 մլն 200 հազարի վրա: Լռվել է համարյա 1995 թվականից: Մի քիչ ավելանում է: Կամ` նույնքան քիչ պակասում: Համաշխարհային ուրբանիզացիոն գործընթացներին հակառակ՝ երկրում 0,1 տոկոսով ավելացել …
կարդալ ավելին