Արա ԳԱԼՈՅԱՆ

Տիտաննեի մենամարտ

12.05.2005

Երկրի տնտեսական կյանքում անցած շաբաթ ամենալուրջ իրադարձությունը, հարկավ, մամուլում հրապարակված նամակներն էին։ Մարտի 24-ին հրապարակվեց Հրանտ Բագրատյանի բաց նամակը նախագահ Ռ. Քոչարյանին։ Մարտի 25-ին հրապարակվեց պատասխանը. նախագահի փոխարեն գրել էր ՀՀ Կենտրոնական բանկը։ Ճիշտ է, մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես էր ԿԲ-ն՝ խորհրդով, աշխատակազմով, սեղան-աթոռով, մասնաշենքերով, շարժական ու անշարժ մյուս գույքերով նստել ու …

կարդալ ավելին

Ձյուն գա գլխիդ

12.05.2005

Ավագ դուստրս 8-րդ դասարանում է սովորում։ Հետեւաբար, ես արդեն 8 տարի է գիտեմ, որ դասագրքերը լինում են երկու տեսակի։ Մարդկային` սովորական դասագրքեր եւ դասագրքեր, որոնք հաստատված են ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից։ Դասագրքերի մասին պատկերացումներս ու գիտելիքներս այս տարի խորացան` կրտսեր դուստրս առաջին դասարանցի է, եւ հիմա գիտեմ, որ որքան էլ վատը լինի նախորդ …

կարդալ ավելին

Անմնացորդ սեփականաշնորհվող երկիր

12.05.2005

Մեր հասարակության անտարբերության մասին խոսակցությունները չափազանցված են։ Ճիշտ է, մի փոքր, բայց հաստատ չափազանցված են։ Հասարակությունը երբեմն-երբեմն արձագանքում է, երբ հարցականի տակ է հայտնվում որեւէ կենսական ոլորտ։ Հիմա էլ ալարկոտ ու անշտապ քննարկվում է երկաթուղու ոլորտում հնարավոր բարեփոխումների հարցը։ Իշխանությունները, ի դեմս կապի եւ տրանսպորտի նախարարի, հայտարարել են սպասվող բարեփոխումների մասին։ Հայ հասարակությունը, փորձից ելնելով, …

կարդալ ավելին

Ժողովրդագրական Հայաստան

12.05.2005

Վերջին մեկուկես տասնամյակի արտագաղթը միայն հասարակական անհանգստության պատճառ է դարձել։ Այն պատշաճ մակարդակով վերլուծված չէ։ Պատճառը երեւի այն է, որ արտագաղթի հասարակական, ժողովրդագրական, տնտեսական բացասական հետեւանքները դեռեւս նկատելի չեն մեր կյանքում։ Ժողովրդագրական մեկ-երկու վերլուծություն իհարկե արվում է։ Դրանց հիմնական բացահայտումն այն է, որ երկրից առավելապես մեկնել է աշխատունակ տարիքի բնակչությունը։ Բայց դա մի փաստ է, …

կարդալ ավելին

Մեր նկարած երջանկությունը

10.05.2005

Հայաստանը հակասությունների երկիր է։ Մեր մոտ հակասական է ամեն ինչ։ «ՀՀ բյուջեի մասին» օրենքով կառավարությունը պարտավոր է բյուջեի կատարողականությունը Ազգային ժողով ներկայացնել մինչեւ մայիսի 1-ը։ Կենտրոնական բանկն իր նախորդ տարվա բյուջե-հաշվետվությունը պարտավոր է ներկայացնել մինչեւ հուլիսի 1-ը։ Այսինքն` օրենքները պահանջում են ընդհանուրն ամփոփել ավելի շուտ, քան դրա բաղկացուցիչ մի մասը։ օրենսդրական այս հակասությանը պետք չէ …

կարդալ ավելին

Հապճեպ մահախոսական

10.05.2005

Հայ գործարար կյանքը կարծես կանգնած է հերթական անդառնալի կորուստ արձանագրելու փաստի առջեւ։ Ընդ որում, տնտեսությունից այն ժամանակ հեռացած արտադրական ձեռնարկությունների հասցրած վերքերը դեռ չսպիացած։ Սակայն սուգն այս անգամ երկար չի տեւի։ Պատճառն այն է, որ հերթական զոհը ֆինանսական ոլորտից է։ Եվրամիություն ձգտող մեր ոգին արդեն հանդուրժող է շատ փոքրամասնությունների հանդեպ։ Փոխարենը, հոգու խորքում մենք, միեւնույն …

կարդալ ավելին

Գուշակիր մեղեդին

07.05.2005

Բանկային համակարգը թերեւս ամենափակն է մամուլի համար։ Պատճառն այն չէ, որ այս ոլորտի գաղտնիքները պաշտպանված են օրենքով։ Բանկային համակարգի գործառույթները հանրամատչելի ներկայացնելը բավական բարդ գործ է։ Մյուս կողմից էլ, դրանք պակաս հետաքրքիր են հասարակական լայն շերտերի համար։ ՀՀ բանկային համակարգի ու ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ լայնամասշտաբ հետաքրքրասիրություն կար 90-ական թթ. առաջին կեսին։ Այդ տարիներին արագ-արագ բանկեր …

կարդալ ավելին

Սեւ օրերի փողերը

07.05.2005

Անդրանիկ Մարգարյանի կառավարության երկարակեցությունն այլեւս քաղաքական վերլուծությունների հրապուրիչ թեմա չէ։ Իսկ ՀՀ կառավարությունների գործունեությունները, որպես կանոն, տնտեսական վերլուծությունների չեն արժանանում։ Մինչեւ այժմ միակ բացառությունը Հրանտ Բագրատյանի կառավարությունն էր։ Այն, որ մյուս վարչապետները (ներառյալ` Ռոբերտ Քոչարյանը) տնտեսական վերլուծության չեն արժանացել, տնտեսագետների մեղքը չէ։ ՀՀ նախորդ 8 վարչապետները կամ շատ կարճ ժամանակ են պաշտոնավարել, կամ տնտեսական ինքնատիպ …

կարդալ ավելին

Հիմա էլ փողն անելիք չունի

07.05.2005

Հայաստանը ընդգծված հակասությունների երկիր է։ Պաշտոնական տվյալներով անգամ երկրի բնակչության կեսից ավելին աղքատ է եւ դժվարությամբ է օրվա հացի փող հայթայթում։ Տրամագծորեն հակառակ պատկեր է խոշոր գործարարների շրջանում։ Որքան էլ որ տարօրինակ է, նրանց փողն անելիք չունի։ Այս պատկերը ստեղծվել է վերջին 10-15 տարիների տնտեսական զարգացումների արդյունքում։ 1996-98թթ. մամուլում արդեն կային մասնագիտական վերլուծություններ, որ մանր …

կարդալ ավելին

Մեր գրպանի փողերը

07.05.2005

Եթե նկատել եք, երկակի ստանդարտներն ընդունված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Բոլորս էլ գիտենք, որ ուրիշի գործերին խառնվելն ու ուրիշի գրպանի փողերը հաշվելը, շատ քաղաքավարի ասած, վեհ զբաղմունքներ չեն։ Բայց ընդունեք, որ սիրում ենք զբաղվել դրանով։ Ավելին, դա երբեմն դարձնում ենք հասարակական քննարկումների նյութ։ Ազգային վիճակագրական ծառայությունն այդ գործով զբաղվում է գիտական մակարդակով. հանրապետության բյուջեի, …

կարդալ ավելին

Շարժումներ անշարժ գույքի շուկայում

06.05.2005

Անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանում բոլորն են հետեւում։ Հայտնի է, որ հայ մարդը նախընտրում է ունենալ սեփական «չորս պատը»։ Արեւմտյան երկրներում եւ հատկապես Ամերիկայում պատկերն այլ է։ Այնտեղ նախընտրում են ապրել տվյալ պահի իրենց վաստակին համապատասխանող վարձով բնակարաններում։ Բայց մենք՝ հայերս անգամ ԱՄՆ-ում ենք գերադասում ձեռք բերել սեփական կացարան։ Հնարավոր է, որ բնավորության …

կարդալ ավելին

Ա լա Գասետ

04.05.2005

Տարեմուտն ամփոփումների շրջան է։ Մամուլն այս պահին սովորաբար տուրք տալով հասարակական պահանջին, փորձում է տալ անցնող տարվա հանրագումարը։ Հասարակական-քաղաքական կյանքն ամփոփելն ավելի հեշտ է, քան՝ տնտեսականը։ Զուտ այն պատճառով, որ տնտեսական հիմնական ցուցանիշները հաշվարկվում եւ հրապարակվում են տարեմուտից առնվազն երեք ամիս հետո։ Այսինքն՝ այն պահին, երբ հաշվետվությունների նկատմամբ հասարակական պահանջը նվազած է լինում։ Այս պահին …

կարդալ ավելին

Մակրոտնտեսությունը՝ տոնական սեղանին

04.05.2005

Մեր՝ ՀՀ շարքային քաղաքացիներիս կենցաղն ու ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները կարծես միմյանց հետ որեւէ աղերս չունեն։ Մակրոտնտեսությունը, որի մասին այդքան սիրում են  խոսել մեր տնտեսական իշխանությունները, անընդհատ աճ է արձանագրում։ Ի տարբերություն շարքային քաղաքացու կենցաղի    ։ Արդյունքում՝ հասարակությունը խիստ կայուն անտարբերությամբ է վերաբերվում տնտեսության ընդհանուր ցուցանիշներին։ Մինչդեռ տնտեսական վիճակագրությունը դրան արժանի չէ։ Ի վերջո, այն պարբերաբար …

կարդալ ավելին