Հոբելյանները, որոշակի իմաստով, անցածը ի մի բերելու առիթ են: Արժեր, որ հայ մշակութաբաններն ու ազգագրագետները վերլուծեին բոլոր այն միֆերն ու լեգենդները, որ մենք հյուսել ենք անկախության քսան տարում: Դրանց գիտական վերլուծությունը մեր ազգային ինքնագիտակցությունը բոլորովին այլ մակարդակի կբարձրացներ: Մենք մեզ ավելի լավ կճանաչեինք: Զարգացման ավելի հստակ ու, որ ամենակարեւորն է, իրագործելի ծրագրեր կկազմեինք: Բայց ազգիս …
կարդալ ավելինՕլիգարխների թեման նորից մոդայիկ է դարձել: Ազդեցիկ մեծահարուստներին հիմա բոլորն են քննադատում: Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը: Թե՛ իշխանամետ (պատասխանատու), թե՛ ոչ իշխանամետ (այսինքն ոչ այնքան պատասխանատու) մամուլը: Ընդդիմությունն իր գործն ավելի հստակ է անում: Հրապարակել է ԱԺ պատգամավորի մանդատ ունեցողների ունեցվածքի ցուցակը: Հիմա բոլորը քննարկում են. նման խոշոր սեփականատերերի առկայությունը խորհրդարանում սահմանադրակա՞ն է, թե՞ հակասահմանադրական: …
կարդալ ավելինՀՀ գյուղփոխնախարարի հրապարակած տվյալներով` Հայաստանում 20 տոկոսով կրճատվել է ձվի արտադրությունը: Սա անակնկալ էր: Այն մարդու համար, ով չի հետեւում ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին: Ուղիղ մեկ տարի առաջ մեր շուկայում զարմանահրաշ գործընթացներ էին: Ձուն, այսինքն` հավկիթը, վաճառվում էր 5-10 դրամով: Լավատես սպառողը երջանկացել էր: Ոչ ոք ոչինչ չէր հասկանում: Մամուլում մեկ հաստատվում, մեկ հերքվում էին …
կարդալ ավելին«Ամառը թեժ է լինելու»,- մի ժամանակ սպառնում էին հանրահայտ գովազդն ու արմատական ընդդիմությունը: Պարբերաբար ու տարիներ շարունակ: Երբեմնակի նրանց հետ ձեն ձենի է տալիս հայրենյաց հիդրոմետ ծառայությունը: Միակ մխիթարանքը վարչապետ Տիգրան Սարգսյանի կանխատեսումն էր: Ամռան շեմին նա հայտարարեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին գնանկում է լինելու: Համարձակ հայտարարություն էր: Ու պատասխանատու: Հայրենյաց տնտեսագետներից համարյա ոչ ոք մինչ …
կարդալ ավելինԷս շաբաթ տնտեսական տեղեկատվությունից ամենաանհասկանալին ռուսական լրատվամիջոցների հայտարարածն էր: Պարզվում է` իրենք ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրողն են: Ո՞վ կկասկածեր: Համ գազ ունեն, համ նավթ: Դրան գումարած` լայնահուն գետեր: Անցած դարի հիդրոէլեկտրակայաններով: Դրանք, իհարկե, պարբերաբար շարքից դուրս են գալիս: Բայց դե, ֆինանսական վնասներն ու առավել եւս` մարդկային կորուստները Ռուսաստանում հաշվելն ընդունված չէ: Մեծ երկիր է: Բնակչության թիվն, …
կարդալ ավելինՆոր սերնդի համար Մադագասկարը մուլտֆիլմ է: Բայց մեր վարչապետի բնորոշմամբ` «պատահական» ու «անհայտ մասնագետների վերլուծություններ» հրապարակող «Ֆորբսի տվյալներով»` Մադագասկարը երկիր է: Ավելին, աշխարհի ամենաթույլ զարգացած երկրներից է: Բնակչության 75 տոկոսը միջազգային բոլոր չափանիշներով աղքատ է: Մադագասկարի տնտեսապես ակտիվ բնակչության (մոտ 8 մլն մարդ) 80 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: Մադագասկարի ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը ապահովում …
կարդալ ավելինԱրտագաղթի թեման պարբերաբար դառնում է մոդայիկ: Մոդայիկ ու շահարկվող: Վերջին շահարկումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռամբ էր: Մեր թերթին տված հարցազրույցում վարչապետը բավական տարօրինակ (թե՞ անկեղծ) վերլուծություն էր արել: Այնքան տարօրինակ, որ լրատվության ու քաղաքականության ոլորտներում պատերազմներ սկսվեցին: Նույնիսկ պահանջեցին նրա հրաժարականը: Բոլորը վարչապետին քարկոծում են: Անգամ յուրայինները նրան չպաշտպանեցին: Քանի որ բոլորը հստակ հասկանում …
կարդալ ավելինԱյս շաբաթվա տնտեսական կարեւորագույն իրադարձություններն էին ՀՀ վարչապետի հարցազրույցը մեր թերթին եւ սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի ասուլիսը: Դրանք էլեկտրոնային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում ամենաքննարկվող նյութերը դարձան: Ու անմիջապես` նախորդ դարի բառապաշարով ասած` «դեռ թանաքը չչորացած»: «Ինչո՞ւ» հարցին դժվար է միանշանակ պատասխանելը: Որովհետեւ դրանցում լայն իմաստով նորություն չկար: Ուստի հիշեցնում ենք խորհրդային հայտնի անեկդոտը: Ծեր հրեան …
կարդալ ավելինԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ դժվար է միանշանակ պնդել, որ «Մոսկովն աշխարհի կենտրոն» չէ: Բելառուսի, Ուկրաինայի, Միջին Ասիայի եւ Անդրկովկասի բնակիչների մի մասն այդ պնդման հետ չի համաձայնի: Պաշտոնական տվյալներ չկան, թե որքան հայ եւ հայաստանցի է ապրում Ռուսաստանի մայրաքաղաքում: Փորձագիտական տվյալներն էլ խիստ տարբեր են: Ըստ դրանց` միայն Մոսկվայում 500-800 հազար հայ է ապրում: (Իսկ …
կարդալ ավելինՀիմա արդեն դժվարությամբ ենք հիշում բոլոր այն առասպելները, որոնք հյուսվեցին ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ: Բայց մի քանիսը մոռանալու բան չէին: Հետեւաբար` ոչ ոք չի մոռացել: Իսկապես չի կարելի մոռանալ աշխարհը ծիրանով կերակրելու ու վրայից նույն աշխարհին հայկական սառնորակ ջուր խմեցնելու փառահեղ ծրագրերը: Դրանք հիմա մանկամտություն կարելի է գնահատել: Ոչ միայն շուկայական տնտեսության տեսանկյունից, այլեւ` զուտ բնակլիմայական: …
կարդալ ավելինՕրվա տնտեսական լրատվությունից դժվար է ընտրել հիմնական լուրը: Որովհետեւ երկու հիմնական հավակնորդ կա: Մի կողմում Համաշխարհային բանկն է: Մյուսում` ՀՀ Տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Համաշխարհային բանկը «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» անունով զեկույց է հրապարակել: Իսկ մեր տնտեսական մրցակցության հանձնաժողովը` իր տիտանական աշխատանքի մի բեկորը: Երկու հարգարժան հիմնարկների հրապարակումները քրտնաջան աշխատանքի արդյունք են: ՀԲ-ն իր ուսումնասիրությունների …
կարդալ ավելինՔաղաքականությունը նորից ամենամոդայիկ զբաղմունքը դարձավ: Նորից աջ ու ձախ վերլուծություններ են: Բոլորը փորձում են գուշակել` կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ: Տնտեսական խնդիրները մղվել են երկրորդ պլան: Մինչդեռ ամենեւին էլ կարեւոր չէ` կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ: Առաջին հերթին այն պարզ պատճառով` որ հերթական խորհրդարանական ընտրություններին մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել: Հետեւաբար, կարեւորն այն …
կարդալ ավելինԱյս տարվա մայիս ամիսն առանձնահատուկ է: Ոչ միայն եղանակային պայմանների եւ գյուղմթերքների աննախադեպ գների պատճառով: Վերջին տարիների մայիսին բնորոշ «Միասնական քննություն» կոչվածը չկա: Իր թերհաս թեստ-քննություններով ու դրանց շուրջ բորբոքվող կրքերով: Կրքերն այս անգամ ավելի ուշ են շիկանալու: Ուսումնական տարվա շեմին: Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են մեր կառավարության աշխատաոճին, չեն զարմանա: Որովհետեւ մենք արտակարգ կառավարություն …
կարդալ ավելինԱնցնող շաբաթվա տնտեսական ամենակարեւոր լուրի հեղինակը ՀՀ դատախազությունն էր: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում փող են յուրացրել: Ահագին փող: Երկու տարում` մոտ 113 մլն 182 հազար դրամ: Այն երկու տարիների ընթացքում, երբ մեր կառավարությունը բարեփոխում էր կենսաթոշակային հիմնադրամը: Այդ պահին բազմաթիվ փորձագետներ էին նշում, որ բարեփոխումները մեծացնում են կոռուպցիոն ռիսկերը: …
կարդալ ավելինՎերջին տարիներին էներգետիկայի ոլորտն ամենեւին հետաքրքիր չէ մամուլի ու հասարակության համար: Եվ դա, հավանաբար, բնական է: Անցան այն ժամանակները, երբ երկրում ամենահայտնի մարդը էներգետիկայի նախարարն էր, իսկ ամենակարեւոր ծանոթը` թաղի «լույսի մարդը»: Հիմա բոլորն են համոզված, որ էներգետիկ ճգնաժամը վերջնականապես հաղթահարված է: Եվ հասարակական հետաքրքրության միակ թեման էլեկտրաէներգիայի սակագինն է: Հասարակությունից բացի, այս ոլորտի նկատմամբ …
կարդալ ավելինՆոր տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում զարմանալի արագությամբ է ընթանում: Երեւի ժամանակի շունչն է պարտադրում: Կամ էլ ղեկավարին հետեւելու անզուսպ մղումը: Հիմա միայն ամենաալարկոտ չինովնիկը «ֆեյսբուկիստ» կամ «բլոգեր» չէ: Սա միանշանակ դրական երեւույթ է: Պետական պաշտոնյաները գոնե վիրտուալ տարածքում կարող են շփվել իրականության հետ: Բայց վերջերս տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման բացառիկ ձեւի հանդիպեցի: Ինտերնետ տարածքում, պարզվում է, կարելի …
կարդալ ավելինՄեր իշխանությունները ծանր տարան «Gallup» ընկերության տարածած տեղեկատվությունը: Ինչպես միշտ, ձեւացրին, թե չեն նկատել, բայց ծանր տարան: Կատակ բան չէր: Հասարակական հարցումների ամենահայտնի ընկերությունն էր տխուր բաներ հրապարակել: Հայաստանցիների 54 տոկոսն այս ընկերության հարցման տվյալներով գտնում է, որ չի ապրում, այլ պայքարում է գոյատեւման համար: Եվս 34 տոկոսի համար Հայաստանում ապրելը հավասարազոր է տառապանքի: Փաստորեն, …
կարդալ ավելինՏնտեսական տեղեկատվությունը սարսափ-ֆիլմեր է հիշեցնում: Թե պաշտոնականը, թե ոչ պաշտոնականը: Հիչքոկի ֆիլմերը դիտելը պակաս հուզական զբաղմունք է: Մեր տնտեսական տեղեկատվությունը գրվում է հիչքոկյան մեթոդով: Յուրաքանչյուր լուր կարդալուց հետո համոզվում ես, որ վիճակը վատ է: Վատ է, բայց գիտես, որ հաջորդ լուրն ավելի վատն է լինելու: Մե՛կ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն է ասում, որ Հայաստանը չի կարող …
կարդալ ավելին«Մեծ բեկման» տարվանից հետո գյուղատնտեսության մասին այսքան խոսել էին մեկ էլ 60-ականներին: Երբ «հարազատ կոմունիստական կուսակցությունը» որոշեց մսի, կաթի եւ այլ սննդամթերքների արտադրության գծով հասնել ու անցնել Ամերիկային: Բայց հետո նույն կուսակցությունը մեյդան գցեց պողպատի, տրակտորի ու այլ սարքավորումների արտադրության քանակով նույն ցուցանիշն ապահովելու լոզունգը: Մեյդան գցեց, ու գյուղատնտեսությունը հասարակական ուշադրությունից դուրս մնաց: Հավանաբար, նաեւ …
կարդալ ավելինՀայաստանում նոր համաճարակ է սկսվել: Վերջը չի երեւում: Աջ ու ձախ դատական հայցեր են մամուլի դեմ: Քնից շուտ վեր կացողը օրվա մամուլն է կարդում ու վազում դատարան` որեւէ լրատվամիջոցից իր պատիվը պաշտպանելու: Դատարաններն ու Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ծանրաբեռնված աշխատում են: Մի քանի օր առաջ կալանք դրվեց «Հրապարակ» օրաթերթի ֆինանսական հաշիվների վրա: Դատական ակտերի …
կարդալ ավելին