Արա ԳԱԼՈՅԱՆ

Հանց Մուրադ Փարսադանովիչ

31.03.2011

Մեր իշխանություններին ամենամտահոգողը գյուղատնտեսությունն է: Մեր վարչապետն առիթը (իմա` աշխատող տեսախցիկ ու ձայնագրիչ) բաց չի թողնում: Երկու-երեք շաբաթ է, հասարակությունն ըմբոշխնում է նրա կուլտուր-լուսավորական ելույթները: Վարչապետն ինքն է բացատրում գյուղատնտեսության նկատմամբ իշխանությունների մտահոգության պատճառը` 2010թ. «Մենք ունեցել ենք աննախադեպ անկում գյուղատնտեսության ոլորտում` 13,5 տոկոսանոց, ընդ որում, կային ճյուղեր, որտեղ անկումը մինչեւ 40 տոկոսի էր հասնում»: …

կարդալ ավելին

Արտառոց նմանություն

24.03.2011

Տարերային աղետները հոռետեսների համար աստեղային պահ են: Կամ` նման մի բան: Ճիշտ այս պահին են նրանք հայտնվում հասարակական ուշադրության կենտրոնում: Հայտնվում ու հասարակական կարծիքն իրենց ետեւից են քարշ տալիս: Դրա փայլուն օրինակները մենք կարող ենք գտնել մեր նորօրյա պատմության էջերում: 1998թ. դեկտեմբերյան երկրաշարժը ջրի երես հանեց հոռետեսների այդ խավին: Արդյունքում` հասարակական հզոր կամքը իրար ետեւից …

կարդալ ավելին

Ավիացիայի գերիները

17.03.2011

Մեր ավիացիայում գործընթացները հետաքրքիր զարգացում ստացան: Նախ` «Զվարթնոց» օդանավակայանը մի քանի ժամ չսպասարկեց «Արմավիայի» չվերթերը: Իսկ երեկ «Արմավիան» մեկ ժամով ուշացրեց իր չվերթներից մեկը: Հետաձգեց` ի նշան «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած բարձր գների: Բարձր գներից բողոքելը սպառնում է մեր ազգային նկարագրի բնութագրիչ դառնալ: Բողոքում ենք բոլորս: Օլիգարխից` մինչեւ արեւածաղիկ վաճառող թոշակառու տատիկը: Օլիգարխների բողոքն, իհարկե, ամենալսելին …

կարդալ ավելին

ԱՊՊԱ-ն՝ որպես հանցավոր համաձայնություն

10.03.2011

Փութաջանությունը, որով հարազատ կառավարությունը ներդրեց ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրությունը, արդեն իր պտուղներն է տալիս: Նախ՝ պարզ դարձավ, որ մինչեւ հունվարի 27-ը նույնքան ավտովթար գրանցվեց Հայաստանում, որքան 2010թ. ամբողջությամբ: Ավտովթարներից հիմա արդեն բոլորն են բողոքում: Վարորդներն ասում են, որ վթարից հետո երկար են սպասում` մինչեւ հայտնվեն պետավտոտեսուչ ոստիկանները, այնուհետեւ` ապահովագրական գործակալները: Արդյունքում` երկարատեւ խցանումներ են առաջանում …

կարդալ ավելին

Չհերկած խոպան

03.03.2011

Հայաստանյան էլեկտրոնային մամուլում ամենաշատը քննարկվող նյութը վերաբերում է Ազգային մրցունակության հիմնադրամին: Ավելի ստույգ` այդ հիմնադրամի նախագահի աշխատավարձին: Այն մի քանի անգամ գերազանցում է հայաստանյան ամենաբարձր աշխատավարձերը: Իսկ մասնավոր հատվածում էլ դժվար թե գտնվի մի գործարար, որ իրեն պաշտոնապես 6 մլն 200 հազար դրամ աշխատավարձ նշանակած լինի: Պատկերը երկակի զգացումներ է ծնում: Թեպետ ոչ ոք չի …

կարդալ ավելին

Գնաճի հրեշի անվերջ վերադարձը

24.02.2011

Այս օրերին հասարակությանը ամենաշատը գներն են հետաքրքրում: Հիմնական համարվող սննդամթերքի գները: Որովհետեւ մի օր սոխը գինն է բարձրանում: Հաջորդ օրը` կարտոֆիլի: Իսկ դրանից առաջ կաթնամթերք արտադրողներն էին նույն բանն արել: Ոչ ոք ոչինչ չի հասկանում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը կարծես ավարտվել է: Ավելին` բոլորը խոսում են տնտեսության վերականգնման ու աշխուժացման մասին: Համարյա բոլոր երկրներում: Բացառությամբ Հայաստանի, …

կարդալ ավելին

Գրասենյակը մեռավ

17.02.2011

Մոտ տասը տարի առաջ մեր տնտեսական լրատվության հիմնական հերոսը հանրահայտ «Լինսի» հիմնադրամն էր: Վերջին օրերին այս հիմնադրամը համաշխարհային լրատվության առաջին էջերում է: Պատճառը պարզ է: Հիմնադրամի հիմնադիրը` պաշտոնապես ամենահարուստ հայ գործարար Քըրք Քըրքորյանը որոշել է փակել հիմնադրամը: Հիմնադրամի «մնացորդային» 200 մլն դոլար գումարը Քըրքորյանը նվիրաբերել է Կալիֆոռնիայի համալսարանին: Այս փաստը հավանաբար մեզանից շատերին ցնցեց: Մեր …

կարդալ ավելին

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԸ

10.02.2011

Գիտությանը վերաբերող խնդիրները հասարակական հնչեղություն չունեն: Գոնե վերջին 10-15 տարում: Չհաշված, իհարկե, գիտության դերի անկման եւ գիտության «ծերացման» մասին հազվադեպ հնչող ախ ու վախը: Դեկտեմբերին Գիտությունների ազգային ակադեմիան հերթական ընտրությունը հայտարարեց: Իսկական ու թղթակից անդամների ահագին տեղեր թափուր մնացին: Միակ ուրախացողը երեւի ՀՀ Կառավարությունն էր: Որովհետեւ խնայվեց ակադեմիկոսներին ու թղթակից անդամներին տրվող «պատվովճար» կոչվող գումարը: …

կարդալ ավելին

Ազգանպաստ ու ժամանակավրեպ

03.02.2011

Մեր իշխանությունների գործունեությունն ամենեւին համահունչ չէ ոչ իրավիճակի, ոչ ժամանակի հետ: Հայտնի կատակին համահունչ` «Բա հո առողջ տրամաբանությունը թողած՝ փաստերի հե՞տ չեն հաշվի նստելու»: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ամենաթեժ պահին, օրինակ, ոգեկոչվեց ՀԴՄ ծրագիրը: Ոչ մի փաստարկ հաշվի չառնվեց: Ոչ այն, որ «Վասն հանապազօրյա բյուջեի» ներդրվող ՀԴՄ-ները աշխատատեղեր կկրճատեն: Ոչ էլ այն, որ այդ ձեռնարկը տնտեսական …

կարդալ ավելին

Չղջիկները քո եղկ ու խելոք

27.01.2011

Անցած դարի 70-80-ականներին Հայաստանում հայոց լեզուն պետականորեն նվաստացվում էր: Իշխանության ու քաղքենու լեզուն ռուսերենն էր: Ռուսական դպրոցների ուսուցիչները չարաճճի երեխաներին սպառնում էին` ասելով. «Եթե շարունակես` քեզ կհեռացնենք եւ հայկական դպրոց կուղարկենք»: Բայց պետական քաղաքականությունը հզոր հակազդեցություն էր ծնել: Հակազդեցություն, որի արդյունքում 1977թ. «բրեժնեւյան» սահմանադրության մեջ հայոց լեզվին տրվեց պետական, բայց երկրորդ լեզվի կարգավիճակ: Իսկ 1993թ.` …

կարդալ ավելին

Գազային սպասումներ

20.01.2011

Ամանորը միայն անցած տարին ամփոփելու շրջան չէ: Կանխատեսումներ կատարելն ավելի գայթակղիչ է: Հատկապես, եթե սխալվելու հնարավորությունը զրոյական է: Հիմա բոլորի համար էլ պարզ է, որ մնացյալ աշխարհի համար Ճագար-Նապաստակի տարին Հայաստանի համար գազի տարի է լինելու: 2011-ին գազի սակագնի թանկացման իրողությանը հասարակությանը պատրաստում էին դեռ անցած աշնանից: Հիմա բոլորը սպասում են ապրիլի 1-ին: Չնայած, որ …

կարդալ ավելին

2010-ի սովորական առանձնահատկությունը

23.12.2010

Բոլորը մի տեսակ ալարկոտ ու անշտապ տնտեսական տարի են ամփոփում: Ոչ պաշտոնապես, իհարկե: Տնտեսության պատկերը ներկայացնող տվյալները երկու ամիս հետո նոր կհրապարակվեն: Հիմա հնչող գնահատականները ընդհանուր են ու ոչ կոնկրետ: 2010-ը ամբողջ աշխարհի համար հետճգնաժամային տարի էր: Բայց մեր պարագան այլ է: Հիշո՞ւմ եք` ճգնաժամն էլ մեզ մոտ այլ կերպ սկսվեց ու ընթացավ: Ահագին տարօրինակ …

կարդալ ավելին

Հիմնական խնդիրը

16.12.2010

Մեր Կենտրոնական բանկի բախտն ակնհայտ չի բերել: Կառավարման մյուս մարմինները կամքի ազատություն ունեն: Ինչով ուզենան` դրանով էլ կզբաղվեն: Որովհետեւ գործող օրենսդրությունը չի սահմանել նրանց գործունեության (կամ գոյության) հիմնական խնդիրը: Այսինքն` ապրիորի հասկանալի է, թե ինչով պիտի զբաղվի ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ Ազգային ժողովը, Սահմանադրական ու մյուս դատարանները, Արտաքին գործերի կամ Մշակույթի նախարարությունները: ՀՀ օրենսդրությունն, իհարկե, …

կարդալ ավելին

Վասն բյուջեի եւ օլիգարխաց

09.12.2010

Ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրման թեման երկրորդ պլան մղվեց: Նաեւ այն պատճառով, որ հասարակական քննարկումները Հայաստանում երբեք շոշափելի արդյունք չեն տալիս: Անգամ հասարակական մասշտաբի խնդիրների քննարկումը: Վերջին երկու օրվա թեման ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի հարցազրույցն է: Մեր տնտեսական վիճակը նկարագրող եւ լավատեսություն չպարունակող հարցազրույցը: Աղանբեգյանը հատկապես ընդգծում է այն, որ մենք շարունակում ենք խրվել պարտքերի մեջ: Վերջին …

կարդալ ավելին

Վիրտուալ իրազեկում

02.12.2010

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս առիթով աշխարհում ահագին տարօրինակ բաներ են կատարվում: «Մեղքի մայրաքաղաքի» համբավ ունեցող Հոլիվուդում աստղերը որոշել են բարեգործություն անել: Նրանք մտադիր են 1 մլն դոլար գումար հավաքել հիվանդ մանկահասակ երեխաներին օգնելու համար: Ազնիվ մղում է: Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության` աշխարհում այդ հիվանդությամբ վարակված մինչեւ 5 տարեկան 5 մլն …

կարդալ ավելին

Անսքող նախանձ

25.11.2010

Հասկանում եմ, որ օրիգինալ չեմ: Նախանձը խիստ մարդկային երեւույթ է: Ժողովուրդը հըլը երբվանից է ասացվածքի մակարդակում արձանագրել, որ «Հարեւանի հարսը միշտ էլ ավելի սիրուն է»: Խոսքն ամենեւին էլ Վրաստանի գոզալների մասին չէ: Վերջին տարիներին վրացիներին նախանձելը դարձել է մեր առօրյայի անքակտելի մաս: Բոլոր պատեհ առիթներով նախանձելը: Սկզբում չէինք էլ հավատում, որ վրաց պետավտոտեսուչները կաշառք չեն …

կարդալ ավելին

Կենսաթոշակային սեր՝ առ Հայրենիք

18.11.2010

Մեր խորհրդարանն իրեն բնորոշ ալարկոտությամբ պետական կենսաթոշակների օրենքն է բարեփոխում: Ֆրանսիայի կառավարությանը մի քանի ամիս տեւած գործադուլ-հանրահավաքները հաղթահարելու գնով հաջողվեց կենսաթոշակների մասին նոր օրենք ընդունել: Ֆրանսիացիների հիմնական բողոքը կենսաթոշակի անցնելու տարիքը 60-ից 62 դարձնելու դեմ էր: 2002թ. մեր իշխանությունները հասարակական կատարյալ անտարբերության պայմաններում լուծեցին այդ խնդիրը: Լուծեցին շատ ավելի կոշտ տարբերակով: Կենսաթոշակի անցնելու տարիքը 25 …

կարդալ ավելին

Եռկռոռդ վեպից հետո

11.11.2010

Եղեռնը վերապրած երրորդ ու չորրորդ սերնդի համար անակնկալ բացվեց Արեւմտյան Հայաստան այցելելու հնարավորությունը: Հնարավորություն, որից զրկված էին առաջին երկու սերունդները: Իմ պարագային` պապս ու հայրս: Նրանք Կարսի մասին շատ էին խոսում: Պապս Կարսում էր ծնվել: Իսկ հայրս Կարսն այդպես էլ չտեսավ: Հարկավ նկատել եք, որ Արեւմտյան Հայաստան այցելած հայն անպայման պատմում է իր ճանապարհորդության մասին: …

կարդալ ավելին

Սեւ փողերի հինգ տոկոսը

04.11.2010

Անցնող տնտեսական շաբաթվա հիմնական նորությունները պանրի թանկացումն ու կենսաթոշակային խորհրդարանական լսումներն էին: Տնտեսական մրցակցության հանձնաժողովը հայտարարեց, որ ուսումնասիրելու է պանրի շուկան: 10-15 օրից ինչ-որ բան կհրապարակվի: Բայց հույս կապել իհարկե պետք չէ: Ձվի շուկան էլ ամառն ուսումնասիրվեց: Ուսումնասիրվեց ու ոչինչ չհայտնաբերվեց: Նույնիսկ այն` ինչ գիտեին բոլորը: Փոխարենը` հետաքրքիր զարգացումներ են խոստանում կենսաթոշակային ոլորտի բարեփոխումները: Բարեփոխումների …

կարդալ ավելին

Դիտեք մեզ կրկին

28.10.2010

Նորից մրցույթ է: Ու նորից եթեր վերադառնալու հույսով հայտ է ներկայացրել «Ա1+» հեռուստաընկերությունը: «Ա1+»-ը 2002թ. մայիսից հետո մասնակցում է հեռարձակման արտոնագիր ստանալու համար ՀՌԱՀ-ի հայտարարած բոլոր մրցույթներին: Ամեն անգամ մերժում է ստանում ու նախանձելի համառությամբ մասնակցում հաջորդին: 2002-ին «Ա1+»-ի եթերազրկումից հետո այդ պահին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց` «Եթե չլիներ «Ա1+» հեռուստաընկերությունը, ապա պետք կլիներ …

կարդալ ավելին