Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Դու ոչ վերջինը՝ թյուրիմացաբար, 43-րդը՝ ճակատագրով

15.06.2008

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո զարգացումների, մարտի մեկի առավոտյան եւ ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատվության զգալի մասը հասարակությունը եւ անգամ գործող իշխանությունները կապում են նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանի հետ` նրա վրա բարդելով դեպքերի կործանարար ընթացքը: Այն, որ վերոնշյալ դեպքերի պատասխանատուն նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանն է, ապա նոր՝ Սերժ Սարգսյանը, Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում շեշտեց նաեւ Լեւոն …

կարդալ ավելին

«Ձայնից զրկելուն կարող են հաջորդել սանկցիաները»

13.06.2008

– Դավի՛թ, տպավորությունը, թե իշխանությունների ողջ էներգիան ուղղված է միջիշխանական խնդիրների լուծմանը, եւ դա է պատճառը, որ հասարակությունն այդպես էլ չի տեսնում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ջանքերը, ըստ Ձեզ, օբյեկտի՞վ է: – Չէի շտապի եզրակացնել, թե ողջ էներգիան գնում է ներքին պայքարին: Չեմ կարծում, որ իշխանությունները ցանկանում են բարեփոխումներ անել եւ լուծել քաղաքական ճգնաժամը: Դրա …

կարդալ ավելին

Վերջիններ, ովքեր համառորեն առաջիններ են դառնում

08.06.2008

Հայաստանում մի տարօրինակ իրավիճակ է. նրանք, ովքեր պետք է լինեին ազատության մեջ, մեկուսարաններում են, իսկ շատ-շատերը, ովքեր վաղուց պետք է սեւ խավիարի կամ խորոված թառափի փոխարեն՝ բանտային շիլայով սնվեին, ոչ միայն մեկուսացված չեն հասարակությունից, այլեւ մագլցում են պետական նորանոր պաշտոններն ի վեր: Փետրվարի 19-ից եւ հատկապես մարտի 1-ից հետո ՀՀ-ի մեկուսարաններ է տեղափոխվել մեր երկրի …

կարդալ ավելին

«Ես միշտ նույն բանի դեմ եմ բողոքում»

04.06.2008

– Արմա՛ն, զրույցից առաջ դիտեցինք Ձեր որոշ աշխատանքներ: Հետաքրքիր է, որ մինչեւ մարտի 1-ի դեպքերն արդե՛ն անդրադարձել էիք Հյուսիսային պողոտայի թեմային` որպես անհնազանդություն արտահայտելու համար հարմար վայրի: – Այն, ինչ տեսնում եմ կյանքում, գործերիս մեջ եմ պատկերում: Սակայն ինձ դուր եկավ Ձեր այն հարցը, որ տվեցիք հեռախոսով` արդյոք տարբերություն կա՞ այսօրվա արվեստի եւ Վերածնունդի դարաշրջանի …

կարդալ ավելին

Անընդհատ վերադարձ

01.06.2008

Վերջին անգամ ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի պաշտոնամուտի արարողությանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսած հասարակությունն ապրիլի 24-ին նրան երկար փնտրեց, սակայն այդպես էլ որեւէ կերպ չնկատեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մատույցներում: Նրան տեսնել չհաջողվեց նաեւ Մայիսի 9-ին, Հայրենական պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ: Հետեւաբար, Մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի տոնակատարություններին ու շքերթին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը …

կարդալ ավելին

«Ոճիր եւ պատիժ». գործ, որի հեղինակն ամենեւին Դոստոեւսկին չէ

29.05.2008

– Օրերս ընդգծված ցուցադրականությամբ, օրը ցերեկով ԱԱԾ աշխատակիցները համալսարանից, ուսանողների աչքի առաջ ձեռնաշղթաներ հագցրեցին ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս Կառլեն Մատինյանին եւ տարան ոչ անհայտ ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է արդարացի կառավարության նախաձեռնությունը` կոռուպցիայի դեմ պայքարը սկսել ոչ թե իրենց շարքերից, իրավապահ համակարգից, այլ հենց կրթական համակարգից: – Կարեւոր չեմ համարում` որտեղից են սկսում: …

կարդալ ավելին

Պրիմիտիվությունը միայնակ չի գալիս

25.05.2008

Գուցե վիճակագիրները չեն էլ հասցրել արձանագրել, որ մեր աչքի առաջ մարտի 1-ից հետո հայաստանցու կյանքի միջին տեւողությունը դառնում է 40-50 տարեկանը: Ինֆարկտները եւ նախաինֆարկտային վիճակները, համաձայն մեր սրտաբաններից մեկի պնդման, աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Սակայն կյանքի անցողիկությունը մեր քաղաքական գործիչների համար այն «արժեքը» չէ, որը կարող է դրդել, ասենք, այնպիսի վիճակի, որպիսին լրջությունն է: Մեր …

կարդալ ավելին

Խոսե՞լ ծաղիկների մասին, թե՞ չխոսել

22.05.2008

– Պարոն Խզմալյան, ընդունված է հասարակությունը բաժանել երկու մասերի` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի համակիրների: Դուք եւս հակված եք կարծել, որ այլ համակրություններ ունեցող մարդիկ հասարակությունում չկա՞ն: – Մենք միաբջիջ մարդիկ չենք, որ բաժանվենք երկու մասի: Ես ինքս չեմ պատկանում ո՛չ մեկ, ո՛չ մյուս ճամբարին: Բայց վերջին ամիսներին պարբերաբար կրկնել եմ` եթե ինչ-որ մեկը հավակնություն …

կարդալ ավելին

Հասարակությունն՝ էպիզոդներում

18.05.2008

Դեռեւս նախագահական ընտրություններից առաջ էր կարեւորվում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կամ, վատթարագույն դեպքում, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ դեմառդեմ հանդիպման անհրաժեշտությունը: Թե՛ Տեր-Պետրոսյանը եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանը երբեւէ չեն թաքցրել, որ միմյանց չեն ախորժում, ավելին` մեկն ակնհայտորեն տհաճություն է զգում մյուսին մտաբերելիս եւ իր զգացողություններն արտահայտում է բարձրաձայն: Այս մարդկանց ստատուսը, սակայն, թույլ …

կարդալ ավելին

Մեր կառուցած տունն առայժմ ծղոտից է

15.05.2008

– Էդգա՛ր, Դուք ամեն երեւույթ դիտարկում եք գլոբալ տեսանկյունից` որքանո՞վ է այն ներդաշնակ տիեզերական կարգին, որքանո՞վ է բխում հոգեւոր կանոններից: Ըստ այդմ, հետաքրքիր է, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններն այդ բարձրությունից ինչպե՞ս են ընկալվում: – Բերեմ անգլիական հեքիաթի օրինակը: 3 մարդ պետք է տուն կառուցեին: Յուրաքանչյուրն իր տունը կառուցեց իր կերպին համապատասխան: Մեկը` ծղոտից, մեկը` …

կարդալ ավելին

Չստացվեց. ինչպես եւ սպասվում էր

12.05.2008

Քանի դեռ հայերս չունենք մեր սեփական «Մշակույթ» հեռուստաալիքը, որի ստեղծումը, դատելով հրապարակային ելույթներում առանց հեգելու հնչող «Ներսես Շնորհալի», «Մաղաքիա Օրմանյան» եւ այլ հատուկ անուններից, այնքան էլ հեռու չէ, ստիպված ենք առայժմ հղումներ անել ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի հաղորդումներին: Օրերս «Կուլտուրան» հաղորդում էր պատրաստել Նոբելյան մրցանակակիր Պյոտր Կապիցայի մասին: Հաղորդումը եզրափակվեց գիտնականի այն մտքով, թե ինքն ազատ …

կարդալ ավելին

«Իրավունք ունե՞մ հարգել Արամ Մանուկյանին, իսկ Լեւոնին՝ ոչ»

07.05.2008

– Պարոն Իգիթյան, երկրի ներսում ներքաղաքական իրավիճակը լարված է, հասարակությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում հատկապես Սերժ Սարգսյանից: Կան բազմաթիվ ձերբակալվածներ, նորանոր մարդկանց են ներգրավում քրեական գործի մեջ, սակայն մտավորականներն այս թեմայով որեւէ անգամ չեն հավաքվում, իշխանություններից չեն պահանջում ազատ արձակել քաղաքական հայացքների համար ձերբակալված մարդկանց: Մեր ակադեմիկոսներին միայն մեկ անգամ միավորել է Սերժ Սարգսյանից …

կարդալ ավելին

… Եվ վաղն ամեն ինչ կսկսվի նորից

05.05.2008

Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում թեեւ հստակեցվեց, որ շարժման առանցքային նպատակներից մեկը նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն այդ նպատակի իրականացման համար որոշ ժամանակ է պահանջվում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ գործող իշխանությունների համար եթե ժամանակից շուտ աշխատանքը դադարեցնելու սպառնալիք լինի էլ, ապա այն տեղի կունենա ամենեւին ոչ ժողովրդական ալիքի ուժով կամ …

կարդալ ավելին

«ՀՀ քաղաքացիություն ստանալ այսօր արդեն չեմ ցանկանում»

30.04.2008

Սփյուռքահայերի, հատկապես Թուրքիայում բնակվող հայ համայնքի գոյության մասին հայաստանցիներս առավել հիշում ենք կա՛մ դրամահավաքների ժամանակ, կա՛մ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` Ապրիլի 24-ին: Կարծել, թե աշխարհի գրեթե բոլոր երկրներով սփռված մեր ազգակիցները չեն զգում հայրենիքի` իրենց հանդեպ դրսեւորած միայն սպառողական վերաբերմունքը, թյուրիմացություն է: Դրա մասին կարող է վկայել նաեւ«Ակոս» թերթի Հայաստանի ներկայացուցիչ Տիրան Լոքմագյոզյանը: – Տիրան, …

կարդալ ավելին

93 տարի՝ դասից բացակա

28.04.2008

Ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես եւ նախորդ բոլոր տարիներին, երկրի բարձրաստիճան այրերը կրկնեցին նույն կլիշեն. «Օ՜, այն, ինչ տեղի ունեցավ նախորդ դարասկզբին, հանցագործություն էր ողջ մարդկության դեմ: Հայերի կոտորածը մի ցավ է, որը, այսպես թե այնպես, անդրադարձել է յուրաքանչյուր հայ ընտանիքի ճակատագրին, սակայն պետք է հետեւություններ անել, դաս քաղել ցեղասպանությունից եւ անել այնպես, որ նման …

կարդալ ավելին

«Համաձայն եմ, տգետ մարդն իրո՛ք վտանգավոր է»

23.04.2008

– Տիկին Նադեժդա, ժամանակին ակտիվ քաղաքականությամբ էիք զբաղվում, երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր էիք: Վաղուց է արդեն, որ Հայաստանում ներքաղաքական որեւէ իրադարձության ոչ միայն չեք մասնակցում, այլ անգամ չեք արձագանքում: Ի՞նչն է Ձեզ ետ պահում քաղաքականությունից, եթե հաշվի առնենք, որ դրանով այսօր Հայաստանում զբաղվում են նրանք, ովքեր ընդգծված ծույլ չեն: – Երբ ես պատգամավոր էի, …

կարդալ ավելին

Չուտել մարդու միս, խմել այծի կաթ

20.04.2008

Հետեւելով նորանշանակ վարչապետի ելույթին` ուղղված կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին, տպավորությունն այնպիսին էր, որ նա զրուցում է ՊՏՈՒ-ի (պրոֆտեխուսումնարանի) սաների հետ, որոնց պետք է խիստ, բայց դանդաղ եւ հանդարտ բացատրել, որ համակարգչից օգտվել չիմանալը կամ ինքնակրթության գործոնն անտեսելն ամոթ է ու վատ: Որ պետք է աշխատել ինքնազարգացման ուղղությամբ. չիմանալն ամոթ չէ, չսովորելն է ամոթ: Թեեւ այս …

կարդալ ավելին

Հերոսների «հերոսական» ներկայից

17.04.2008

Պատերազմից խաղաղ կյանք վերադարձած հերոսների թեման գուցե ժամանակավրեպ լիներ, եթե Հայաստանը չգտնվեր հարաբերական անդորրի փուլում եւ եթե պատերազմի ավարտից հետո մինչ օրս պատերազմի շատ հերոսներ խաղաղ կյանքում իրենց տեղը գտնելու, գոյատեւելու համար չօգտվեին բացառապես ռազմի դաշտում իրենց արդարացնող մեթոդներից: Վերջին իրադարձությունները` կապված ՀՀ պաշտպանության արդեն նախկին փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտոնանկության, դրա իրական պատճառների, նրա …

կարդալ ավելին

Նկատված վրիպակներ

13.04.2008

ՀՀ երրորդ նախագահի երդման արարողության սցենարը, ամենայն հավանականությամբ, գրել էին այն նույն մարդիկ, ովքեր կազմակերպել էին Սերժ Սարգսյանի` Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ոչ անհայտ հանրահավաքը: Երկու դեպքում էլ սցենարը մտածված էր այնպես, որ միջոցառումը հնարավորինս շատ անհարմարություններ պատճառի ու նյարդայնացնի ՀՀ քաղաքացիներին: Հանրահավաքի ժամանակ աշխատավորական կոլեկտիվներին պարտադրված էր զանգվածաբար թողնել աշխատանքը եւ առանց այլեւայլությունների ներկա …

կարդալ ավելին

«Դե ուրեմն եկեք հանրաքվե անենք եւ որոշենք չլինել անկախ»

11.04.2008

– Լեւո՛ն, Դուք կարծում եք, որ Հայաստանն այն պետություններից է, որն օրինաչափորեն պետք է որ վաղուց գոյություն չունենար, բայց գոյություն ունի: Այս թեզը, թերեւս, հիմնավորման կարիք ունի: – Հիմնավորումը Հայաստանի վերածագումն է դատարկ տեղում, 1828 թվականից սկսած: Այս տարածքներում ապրել է 100.000 մարդ, որոնցից հայ էր 25 հազարը: Այն տարածքներում, որոնք միացվել են Ռուսաստանի կայսրությանը, …

կարդալ ավելին