Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երբ չի փրկում անգամ ուրարտացի լինելը

27.11.2008

Լրագրողները սովորաբար զրույցի են հրավիրում քաղաքական գործիչների, արվեստագետների` վստահ, որ նրանց տեսակետն անասելի հետաքրքիր է ընթերցողներին: Հաճախ դա ամենեւին այդպես չի լինում: Դատելով արձագանքներից` ընթերցողին առավել հետաքրքիր են հեռուստատեսությամբ չերեւացող մարդիկ, ում կարծիքը երբեւէ որեւէ հրապարակային միջոցառման ժամանակ չի հնչել եւ նույնությամբ չի կրկնվում ասուլիսից ասուլիս: Այդպիսին է մեր այսօրվա զրուցակիցը` պարզապես ՀՀ քաղաքացի Կարեն …

կարդալ ավելին

Հինգ ժամ, եւ միայն հաճելի հուշեր

23.11.2008

«Կուլտուրա» հեռուստաընկերությունը հաղորդում էր պատրաստել խորհրդային տարիների քաղբյուրոյի ամենահայտնի դեմքերից մեկի` ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի մասին: Պատմում են, որ նա փայլուն կրթություն ուներ եւ չտեսնված էր տիրապետում անգլերենին, սակայն բանակցությունների ժամանակ բացառապես խոսում էր ռուսերեն եւ ինքն էլ օգտվում էր զրուցակցի թարգմանիչների ծառայությունից, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանար ճիշտ կողմնորոշվելու համար ժամանակ շահել կամ որոշ դեպքերում …

կարդալ ավելին

Ի վերջո, ո՞ւմ հայրենիքն է Աղդամը

22.11.2008

– Լեւո՛ն, Ղարաբաղի խնդիրն ընդդիմության առաջնորդի կարծիքով՝ հանգուցալուծման փուլում է: Շատ այլ վերլուծաբաններ գտնում են, որ քննարկումների ակտիվացումը վկայում է ընդամենը սառեցման հերթական փուլի մասին: Ըստ Ձեզ` ո՞ր կարծիքն է առավել հիմնավոր: – Հիմա առկա է, ինչպես դիվանագետներն են ասում` «բանակցությունների առարկա»: Այսինքն` ինչ-որ գործնական նախագիծ, տարբերակ այնպես է հանված քննարկման, որ ներգրավված կողմերը համարում …

կարդալ ավելին

Ձեզ նմաններ խայտառակել ռեսպուբլիկան

20.11.2008

Երբ մարտի 1-ի իրադարձություններից հետո արտակարգ դրության պայմաններում Հ1-ի լրագրողները զրուցում էին մայրաքաղաքի փողոցներում պատահական անցորդների հետ` մեր բոլոր քաղաքացիներն անխտիր` դատապարտելուց զատ կատարվածը եւ թթու խոսքեր հասցեագրելով ընդդիմությանը` վերջում անպայման ավելացնում էին, թե որքան անհարմար են զգում իրենք աշխարհի առաջ, ինչպես կարող էր հինավուրց մի երկրում, որպիսին է Հայաստանը, նման վանդալիզմ տեղի ունենալ, ինչպես …

կարդալ ավելին

1+1, այնուհանդերձ, հավասար է 2

12.11.2008

Ֆինանսական ճգնաժամն ԱՄՆ-ից հասավ հեռավոր Հայաստան: Հայերիս համար գլոբալ ճգնաժամն ունի բացառապես մեկ դրական կողմ. այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Հայաստանն, այնուամենայնիվ, աշխարհի մի մասն է: Եվ գուցե թե մեզ հաջողությամբ եւ համառորեն շրջանցում են ժողովրդավարությունն ու այլ կարեւոր արժեքները, սակայն գոնե ո՛չ ԱՄՆ ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Ֆինանսական ճգնաժամի խնդիրների մասնագիտական վերլուծությունը թողնելով մեր թերթի …

կարդալ ավելին

Խոր դեպրեսիայի մնայուն փուլ

12.11.2008

Ի՞նչ ենք հիշում մենք` հայաստանցիներս, մեր երկրի նախագահական ընտրություններից: Արժանի մրցակիցների ծրագրերի բախո՞ւմ, երկիրը քաղաքակրթական նոր մակարդակի հասցնելու ցանկությունների տարբեր ճանապարհնե՞ր, հաղթող եւ պարտված թեկնածուների արժանապատիվ վերաբերմունք միմյանց հանդե՞պ: Ամենեւին ոչ, եւ ճիշտ հակառակը: Սկսած 96 թվականից` իշխանությունն իր դիրքերը պահում է ամենաանհասկանալի մեթոդներով: Մրցակիցները միմյանց պատրաստ են մեղադրել, մեջբերում ենք բառացի` ճիվաղության, թուլամտության, ֆաշիզմի, …

կարդալ ավելին

Երկար ու տափակ՝ ինչպես Կառլոս Մեծի թուրը

05.11.2008

Արեւմուտքի մշակութային ագրեսիայով պայմանավորել մեր հասարակության ընդհանուր բարոյական անկումը, այնքան էլ լուրջ չէ: Մեղքը բարդել օտար գաղտնի ծառայությունների վրա, թե միտումնավոր մեր ազգը բթացնում են, մեզ բարոյազրկում եւ դարձնում սպառող հասարակություն, հեշտ է: Սակայն ո՞վ է մեղավոր, որ մշակույթի տեսակներից մեզ համար մատչելին, ընկալելին մնում է պարզունակը, ռաբիսը: Փելեշյանն իր ֆիլմը նկարահանելու համար գումար չունի, …

կարդալ ավելին

Եկամտաբեր պաշտոն

02.11.2008

Երբ օրեր առաջ ԶԼՄ-ները հայտնեցին Մաքսային պետական ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի բնակարանը թալանելու մասին լուրը՝ նշելով, որ հանցագործները, տունը թալանելուց բացի՝ կպչուն ժապավենով կապել են ընտանիքի անդամներին, անգամ երեխաներին, հետո խոշտանգել, բնականաբար, առաջին ռեակցիան զայրույթն էր՝ ինչպե՞ս կարելի է կողոպտել մեկ ուրիշի բնակարանը, այն էլ՝ նման դաժանությամբ: Երբ լրատվամիջոցները տպագրեցին նաեւ պարոն Ավետիսյանի «բնակարանի» …

կարդալ ավելին

Տասը դոլար, որ կարող են փոխել աշխարհը

29.10.2008

– Գրողների միության (ԳՄ) անդամ եք: Առհասարակ, ստեղծագործական միությունների, մասնավորապես՝ ԳՄ-ի դերը սպառված չէ՞: Շեքսպիրը, հայտնի է, որեւէ միության, առավել եւս ՝ գրողների, անդամ չի եղել, նույնը՝ Գյոթեն, մյուսները, սակայն կարծես այնքան էլ վատ չեն ստեղծագործել: – Շեքսպիրի ժամանակ ոչ միայն Գրողների միություն չկար, այլեւ էլեկտրականություն, բայց հիմա ոչ ոք չի ասում՝ մոմի լույսի տակ …

կարդալ ավելին

Փոթորիկ՝ մեկ բաժակ ջրո՞ւմ

26.10.2008

Երբ մի թեմայով սկսում են ամիսներով, անգամ տարիներով ջուր ծեծել, այն դադարում է հետաքրքիր ու ակտուալ լինելուց, եւ հասարակությունը ենթագիտակցորեն պատրաստվում է տվյալ խնդրի ցանկացած հանգուցալուծմանը, միայն թե չտեսնի կամ չլսի մահու չափ ձանձրացրած նույն մտքերը, նույն գնահատականներն ու նույն դեմքերին: Տարիների վաղեմությունը մոռացնում է շատ հանցագործություններ: Այդպես «հաջողվեց» անհետաքրքիր, այսինքն՝ հասարակության հետաքրքրությունների շրջանակից դուրս …

կարդալ ավելին

Նահանջ՝ երթով

21.10.2008

Ռուս-վրացական պատերազմից բավական ժամանակ անց, երբ մեր պետական գործիչները եւս սկսեցին անդրադառնալ խնդրին, վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, ով բավական հարգանքով խոսեց Վրաստանի ընդդիմության մասին՝ նշելով, թե պետության շահը վրացի ընդդիմադիրների համար երկրորդական է դարձնում ներքաղաքական խնդիրները: Նա չթաքցրեց իր հիացմունքն Ադրբեջանի, Ռուսաստանի ընդդիմության հանդեպ՝ նրանց պետականամետ վարքը հակադրելով Հայաստանի ընդդիմության պահվածքին: Հասկանալի է, որ ընդդիմություն …

կարդալ ավելին

Ազատ անկում

21.10.2008

Քաղբանտարկյալների, մասնավորապես՝ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները ԱԱԾ-ի կողմից հրապարակային քննարկման նյութ դարձնելը ամենեւին չեն հիմնավորում ենթադրությունը, թե նրա գործողություններն ուղղված էին ՀՀ ներքաղաքական վիճակի ապակայունացմանը, «քաղաքացիական անհնազանդության իրավիճակի ստեղծմանը՝ դրանով իսկ հիմքեր ստեղծելով ՀՀ-ում հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրագործման համար»: Սակայն այս դեպքում վտանգը ոչ թե երկրում հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը փոխելու հավանականությունն է, …

կարդալ ավելին

Գիտություն. ավելի շուտ մեռած՝ քան ողջ

14.10.2008

Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում: 1983թ. պաշտպանել է թեկնածուական, 2000թ.` դոկտորական թեզերը Սանկտ Պետերբուրգի Պետական համալսարանի ակադեմիկոս Ա. Ֆոկի անվան ֆիզիկայի ինստիտուտի տեսական բաժնում: 1995թ. մասնակցել է ՌԴ Գերհամակարգչային առաջին ինստիտուտի հիմնադրման աշխատանքներին եւ ստեղծել Քվանտային համակարգերի եւ Քվանտային պրոցեսների լաբորատորիան: Հիմնարար աշխատանքներ է կատարել բազմամասնիկ քվանտային համակարգերի դինամիկայի, ստոխաստիկ քվանտային համակարգերի եւ …

կարդալ ավելին

Ծառայում եմ, բայց արդյո՞ք Հայրենիքիս

11.10.2008

Ժակ Բրելն ասում էր, որ մարդու կյանքում կա երկու կարեւոր իրադարձություն՝ ծննդյան եւ մահվան տարեթվերը, իսկ այն, ինչ դրանց մեջտեղում է, խոշոր հաշվով, արդեն այնքան էլ էական չէ: Մարդու համար այս երկու կարեւոր տարեթվերին Հայաստանում ավելանում է եւս մեկը՝ տասնութ տարեկանը, երբ երիտասարդը պետք է զորակոչվի բանակ: Տասնութ տարին երիտասարդի համար կարող է լինել նույնքան …

կարդալ ավելին

«Այս իրականությունը կարծես ֆոկուսից փախած լինի»

09.10.2008

Արարատ լեռ բարձրանալուց հետո այն իրականությունը, որ կա արդեն լեռան ստորոտում կամ մի փոքր այս կողմ՝ Հայաստանում, դժվար է այլ կերպ բնութագրել: Լեռան բարձրությունից այդ ամենը չի երեւում: Ժամանակավորապես: Բոլորովին վերջերս, «Արարատից՝ Սիոն» ֆիլմի նկարահանումների առիթով, Արարատ էր բարձրացել նաեւ արժանապատիվ տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նա, ի դեպ, առաջին հոգեւորականն է, ով բարձրացել է Արարատ: …

կարդալ ավելին

Եվ դարձյալ՝ E 2-E 4

06.10.2008

Ասելիքը, որով հանդես եկավ հանրապետության նախագահը խորհրդարանում՝ սեպտեմբերի 2-ին, ամենեւին չունեցավ այն ծանրությունն ու ելքը, որն ակնկալվում էր: Այս ելույթ-ուղերձի հանդեպ հասարակության ուշադրությունն առավել ընդգծված էր նախեւառաջ համաներման սպասումից: Լավատեսները հաշվի չէին առել, որ Հայաստանի Անկախության օրվա առիթը համաներման համար չօգտագործած նախագահը դժվար թե իրեն նման քայլ թույլ տար ԱԺ ամբիոնից, որի հեղինակությունը բարձրացնել, դատելով …

կարդալ ավելին

Ընտրություններ. ժանրի ճգնաժամ

01.10.2008

Մոտավորապես տասներեք տարի է՝ հայ լրագրողների՝ նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ ընտրությունների բոլոր նյութերը գրեթե նույն բովանդակությունն ունեն. ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, կեղծիքներով, իշխող կուսակցության թեկնածուի «տղաները» ծեծել են ընդդիմության թեկնածուների վստահված անձանց, բաց քվեարկությունների, լցոնումների դեպքեր են արձանագրվել: Ինչպես միջնադարյան ասպետական վեպերի դեպքում. բավական էր կարդալ դրանցից մեկը, կարող էիր հպարտանալ, որ կարդացել ես բոլորը: …

կարդալ ավելին

Հայը

28.09.2008

Դժվար է առարկել Ամերիկայի հայկական գաղթօջախում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հատկապես այն հատվածին, ուր նա շեշտում էր, թե հայերին այսօր անհրաժեշտ է միասնականություն, որ հայը հայ է՝ անկախ իր լեզվական, կրոնական, քաղաքական, գաղափարական նախապատվություններից: Նա, ի թիվս բազում ճշմարտությունների, նաեւ շեշտեց, թե Սփյուռքն ուծացման վտանգի առաջ է, եւ ոչ թե Հայաստանը պետք է օժանդակություն …

կարդալ ավելին

…Ներեցին անգամ Բարաբբային

24.09.2008

Տրաֆարետային միջոցառումները, որոնք արդեն տասնյոթ տարի սեպտեմբերի 21-ին անփոփոխ սցենարով մատուցվում են հասարակությանը, այս տարի կարող էին եւ նոր արժեք ունենալ: Հանրապետության հրապարակում հայ երգիչների ոչ այնքան թարմ ռեպերտուարին ծանոթանալու կամ հրավառությամբ հիանալու տրամադրություն ունենալ ՀՀ քաղաքացիներից քչերը կարող էին իրենց թույլ տալ. թերեւս հանրապետության տարբեր գյուղերից մայրաքաղաք եկած երիտասարդները: Իսկ երկրի նախագահն այդ օրը …

կարդալ ավելին

Հեղինակազրկման առավելությունները

23.09.2008

Հանուն հանրապետության նախագահի, հայտնի օլիգարխի հետ բարեկամության, նրանց մտերմիկ ժպիտին արժանանալու կամ այնպես անելու, որ հրապարակային որեւէ միջոցառման ժամանակ բոլորի ներկայությամբ արժանանան ուշադրության առանձնահատուկ նշանի՝ հայ քաղաքական գործիչները, մտավորականները եւ բոլոր նրանք, ովքեր ունեն նման հնարավորություն, միմյանց հրելով՝ օգտվում են դրանից՝ չկարեւորելով իրենց թողած տպավորությունը: Խոշոր իմաստով, հասարակական կարծիքն առանձնապես լուրջ արժեք չէ, քանի որ …

կարդալ ավելին