Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ինչո՞ւ ապշած ես, լճա՛կ

24.07.2012

Վերջին 10 տարիներին հաջողվել էր Սեւանի մակարդակը բարձացնել 4մ 12 սմ-ով: Վաստակած հանգստի մեկնելուց առաջ նոր խորհրդարանը 93 կողմ, 12 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու օրենսդրական փաթեթը: Ջրառի դեպքում լճի մակարդակը կարող է նվազել 10-12 սմ-ով: Բնապահպաններն իշխանությունների այս նախագիծը համարում են չհիմնավորված եւ անգամ` ապազգային: …

կարդալ ավելին

Անսահման տխուր էր սահմանին

17.07.2012

Տավուշի մարզի Դովեղ սահմանամերձ գյուղում հայտնվեցի լրիվ պատահաբար: Նույն մեքենայում, որով Նոյեմբերյանի Կողբ գյուղ էի մեկնում, երիտասարդ մի աղջիկ կար` Դովեղից: Վարորդը նախ պետք է նրան տեղ հասցներ: Մինչ այդ` աղջիկը պատմում էր, որ գյուղն այժմ ունի մոտ 450 բնակիչ (թեեւ պաշտոնական տվյալներով` բնակիչների թիվը 670 է): «Գյուղից հեռանում են` ով կարող է: Մնացել են …

կարդալ ավելին

Ամեն սեւ բան Օթելլո չէ

14.07.2012

Ակնկալիքը, թե Հայաստանում համաժողովրդական ընդվզման ալիք կբարձրանա` շնորհիվ քաղաքացիական նախաձեռնությունների, ժամանակի հետ փոքրանում է: Բողոքի յուրաքանչյուր ակցիայից հետո օդում հարցեր են մնում` ինչո՞ւ ողբերգական ոչ մի իրադարձություն ձեռք չի բերում համաժողովրդական նշանակություն եւ փողոց չի հանում բոլորին: Ինչո՞ւ են բողոքի ալիքները լոկալ եւ, որպես կանոն, ոչ այնքան մարդաշատ: Եվ դա` այն դեպքում, երբ անխտիր բոլորը …

կարդալ ավելին

Բարեվ եւ ցտեսություն

10.07.2012

Դեռեւս անցած տարվա մարտին Սիրիայում ծավալված հակակառավարական ցույցերն արդեն վերածվել են քաղաքացիական բախումների: Զոհերի թիվն աճում է ամեն օր, նրանց թվում` նաեւ սիրիահայեր: Սիրիայում ունեինք կազմակերպված, մոտ 60.000-անոց հայկական համայնք: Այս թիվն արդեն անցյալ ժամանակում է. Սիրիայում բնակվող հայերը հեռանում են երկրից: Ունենալով լիբանանահայերի, իրաքահայերի նախադեպերը` ակնկալվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը կկռահեր, որ սիրիահայերի հոսք …

կարդալ ավելին

Հուշարձան հիմարությանը

05.07.2012

Հեռավոր, հատկապես սահմանամերձ գյուղերում, արդեն շատ վաղուց է` հուշարձաններ չեն կանգնեցնում: Գնացեք Սեւանից մինչեւ Նոյեմբերյան: Միակ հուշարձանը, որը կա անխտիր բոլոր, անգամ մոռացված ու գրեթե անմարդաբնակ գյուղերում, Անհայտ զինվորին նվիրված արձանն է` զինվորը` գրկին փոքրիկ երեխա: Հասկանալու համար, թե երբ կանգնեցված կլինեն այդ հուշարձանները, բավական է հիշել, որ Անհայտ զինվորը խորհրդանշում է Հայրենական Մեծ պատերազմը …

կարդալ ավելին

Դավադրություն: Սեփական ժողովրդի դեմ

03.07.2012

Օրեր առաջ «Հարսնաքարում» ծեծի ենթարկված 35-ամյա ռազմական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանը մահացավ… Թեեւ նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր, սակայն, միեւնույն է, նա դեռ ողջ էր: Եվ բոլորս օրվա լրահոսից նախեւառաջ ակնկալում էինք Վահեի առողջության մասին լուրը: Քանի դեռ նրա սիրտը բաբախում էր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բժշկից բոլորս սպասում էինք …

կարդալ ավելին

«Անկեղծությունը շփոթում ենք դիվանագիտության հետ»

26.06.2012

Ցեղասպանության թեմայով ընդունված է գրել միայն ապրիլ ամսի 23-25-ը: Սակայն, ամեն օր, այսպես թե այնպես, առնչվում ենք Ցեղասպանությանն ու դրա հետեւանքներին. Եղեռնի զոհերի հարազատներն այսօր էլ շարունակում են ստանալ իրենց հեռավոր նախնիների խնայողությունները կամ պայքարել` դրանք ստանալու ուղղությամբ: Ցեղասպանության թեմայով շարունակում են լույս տեսնել գրքեր, կատարվել ուսումնասիրություններ: Առջեւում Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է` խորհրդանշական ժամանակահատված` վերջնականապես …

կարդալ ավելին

Իսկ անբարոյականները շարունակում են խայտառակել

23.06.2012

Եթե լսես երկրի նախագահի խոսքը` արտասանած նորանշանակ կառավարության ներկայությամբ` առանց իմանալու` ով է գեղեցիկ այդ տողերի հեղինակը, կարող ես վկայել` բավականին ներկայանալի տեքստ է: Նախ` լսում ես` առանց հոգնելու: Եվ հետո` ինքդ էլ չես նկատում` ինչպես ես տեղ-տեղ գլխով համաձայնության նշաններ անում: Սակայն ամեն ինչ միանգամից փոխվում է, երբ գիտակցում ես` տեքստի հեղինակը ՀՀ նախագահն …

կարդալ ավելին

«Ուրբաթ օրը մզկիթում ավելի շատ մահմեդական կա, քան կիրակի՝ քրիստոնյա՝ եկեղեցում»

19.06.2012

Հայերիս համար մեր առաքելությունն ու նաեւ առավելությունն աշխարհում, թերեւս, ամեն ինչում առաջինը լինելն է: Այդ առումով` հիմնական հաղթաթուղթը քրիստոնեությունն է, որն առաջինը մենք ենք պետականորեն ընդունել: Փոխհարաբերությունները բոլոր մակարդակներում ու ոլորտներում թույլ են տալիս պնդել, որ քրիստոնեությունը` որպես հոգեւոր արժեքների համակարգ, մեր երկրում կիրառական չէ, ավելորդ չէ վերադառնալ ակունքներին եւ դարձյալ փորձել հասկանալ` ի՞նչ ենք …

կարդալ ավելին

Գործ N…

16.06.2012

Յուրաքանչյուր հնչեղ քրեական գործ ստիպում է հիշել Ֆուշեի` արդեն դասական դարձած խոսքը. «Ասեք մեկ նախադասություն, եւ ես ձեզ կձերբակալեմ` որպես հայրենիքի դավաճանի»: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում կա՛մ այլեւս ազնիվ մարդ չի մնացել, կա՛մ իշխանություններն այնքան հմուտ են բանսարկությունների ոլորտում, որ յուրաքանչյուրի համար Քրեական օրենսգրքից կարող են առանձնացնել հարմար մի հոդված: Հիշո՞ւմ եք` ինչ պատահեց, …

կարդալ ավելին

Ընդվզող մարդը

12.06.2012

Հայաստանում բողոքի զանգվածային ալիքը կամ բողոքի սոլո ակցիան կարո՞ղ է ինչ-որ բան փոխել: Որպես կանոն` ո՛չ: Միակ դրական նախադեպը, թերեւս, Մաշտոցի պուրակում երիտասարդ բնապահպանների շուրջօրյա ակցիան էր: Իսկ օրինաչափությունն այլ է. բողոքի զանազան ակցիաները հետաքրքիր նյութ են փոքրիկ ռեպորտաժների համար, որոնց բովանդակությունը հաջորդ րոպեին արդեն անդառնալիորեն մոռացվում է: Այդպես մեր աչքի առաջ պարբերաբար բողոքում են …

կարդալ ավելին

Մի՛ սպանիր

09.06.2012

Այս տարվա ապրիլի 27-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում, Տավուշի մարզի Մովսես-Այգեպար գյուղերի միջեւ ընկած հատվածում, հայտնաբերվեց երեք հայ զինծառայողի դիակ: Պաշտոնական վարկածն այդ ժամանակ էլ շատ անսպասելի էր` ադրբեջանական դիվերսիոն-դեսանտային խումբ է մուտք գործել ՀՀ զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածք: Ադրբեջանցիներն էլ սպանել էին մեր զինվորներին, ապա անպատվել նրանց անկենդան մարմինները: Սա նշանակում է, որ դեռեւս ապրիլի …

կարդալ ավելին

Գյուղական պեյզաժ

05.06.2012

Ի տարբերություն Մթնաձորի` Թաիրով ավանի տարածքով դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհը միայն առաջին ձյան հետ չէ, որ փակվում է: Այն հավասարաչափ անանցանելի է տարվա բոլո՛ր եղանակներին: Ինքս այդ ճանապարհով անցնում եմ արդեն երեք տարի: Բազմաթիվ խորը փոսեր ու խորդուբորդություններ, որոնց ամեն սանտիմետրն արդեն գրեթե հարազատ է թաղամասի բնակիչներին: Հնաբնակներն ասում են, որ իրենք …

կարդալ ավելին

Միայն դու չտխրես ու լաց չլինես

02.06.2012

Հունիսի 1-ին փորձեցի պաշտպանել երեխաներիս` իրենց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Դա արեցի ամենատրիվիալ ձեւով` պիցցա` սրճարաններից մեկում, ապա` պաղպաղակ: Միեւնույն է, տուն վերադարձա մեղքի ծանր զգացողությամբ. երեխաները դարձյալ գոհ չէին: Նախ` քայլելուց, պարզվում է, անասելի հոգնել են: Հետո` պաղպաղակը քիչ էր, իսկ պիցցան` մեծ: Եվ, ի վերջո, անտանելի շոգի ողջ պատասխանատվությունն էլ, երեխաներն ուղղակի …

կարդալ ավելին

«Դուք ինչ-որ բան հասկանո՞ւմ եք հայից»

31.05.2012

Առաջին Հանրապետության օրվա առիթով դարձյալ փորձ արվեց հասկանալ` ո՞վ ենք մենք` հայերս: Ինչո՞ւ է ազգային համախմբումը` հանուն իրական, առաջնային նպատակների, մեզ հետ պատահում խիստ հազվադեպ: Ո՞վ ենք մենք իրականում` 1918թ. մայիսի 28-ին Սարդարապատում հաղթանակած ժողովո՞ւրդ, թե՞ 2012թ. մայիսի 6-ին երթուղայիններով ընտրատեղամասեր շտապող ընտրողներ, ում դրամապանակում խշխշում էր տպարանից նոր դուրս եկած 10.000-անոց թղթադրամը: Թերթում ես …

կարդալ ավելին

Մեծ դասամիջոց

27.05.2012

Իրո՛ք անակնկալ էր ԲՀԿ նախագահի պաշտոնական հայտարարությունը, թե կուսակցությունը «նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը»: Սա հաղթանակ էր մեր այն հայրենակիցների համար, ովքեր իրենց ձայնը վստահել էին այս կուսակցությանը: Սակայն մեր իրականությունն այնպիսին է, որ քաղաքական գործողություններում հասարակության, ընտրողների վստահության գործոնը բարոյական որեւէ պարտավորություն չի դնում որեւէ կուսակցության վրա: Իսկ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունն անակնկալ …

կարդալ ավելին

Երիտասարդությունն անցողիկ «թերություն» է

22.05.2012

Յուրաքանչյուր գրող, որպես կանոն, վստահ է` գուցե իրենից առաջ լավ գրողներ եղել են, սակայն ժամանակակիցներից միակ հաջողը լինելու առաքելությունը հենց իր վրա է: Մեր` հատկապես երիտասարդ գրողները հերթական անգամ հնարավորություն կունենան համոզվելու, որ իրենք լավագույնն են, երբ մայիսի 23-27-ը Ծաղկաձորում մասնակցեն Երիտասարդ գրողների միջազգային խորհրդաժողովին: Թեեւ իմ զրուցակիցները` գրականության բնագավառում ՀՀ նախագահի 2011թ. մրցանակակիր Լիլիթ …

կարդալ ավելին

Ոչինչ չունեն կորցնելու՝ դեմքից բացի

19.05.2012

Հայաստանում ընտրությունների միջոցով ոչինչ եւ, հատկապես, իշխանությունը չի փոխվում: Սակայն ընտրություններն իրենք են փոխում քաղաքական կուսակցություններին ու մարդկանց: Այն, որ ընտրողը որեւէ ընդգծված հետաքրքրություն չի ներկայացնում կուսակցությունների համար, ակնհայտ է: Քաղաքական այդ կառույցներին վստահված ձայները ոչ թե ծառայեցվում են նույն այդ ընտրողների շահերը խորհրդարանում ներկայացնելուն, այլ քաղաքական սակարկություններում ավելի թանկ վաճառվելուն: Օրինակ` ՀՀԿ-ի համար իրական …

կարդալ ավելին

Մոցարտ եւ Սալիերի: Իսկ ավելի ստույգ՝ Սուսան եւ Սեյրան

15.05.2012

Հոգեթերապեւտ Հարություն Մինասյանը tert.am կայքին երեկ ներկայացրել էր իր տեսակետը, թե Ընտրական օրենսդրությամբ պետք է սահմանափակի հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց մուտքը խորհրդարան կամ պետական այլ օղակ: Այսինքն` հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է պաշտոններ զբաղեցնեն պետական համակարգում: Պարոն Մինասյանը պրոֆեսիոնալ է եւ պատկերացնում է` ինչ հետեւանքներ կարող է ունենալ ոլորտի համար, երբ ղեկավարը …

կարդալ ավելին

Ընտրություններն ավարտվեցին. սկսվեց ընտրությունը

12.05.2012

«Լավատեղյակ աղբյուրները» լրատվամիջոցներին հայտնել են հերթական միջգալակտիկական նշանակության լուրը` Սերժ Սարգսյանը, հնարավոր է, հրաժարական տա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Հիմնավորում` միայն նախագահական արտահերթ ընտրությունների դեպքում նա կկարողանա մնալ իր պաշտոնում: Հակառակ դեպքում` նախագահ վերընտրվելու հավանականությունը խիստ փոքրանում է: Եվ դա «լավատեղյակ աղբյուրներին» ակնհայտ է դարձել խորհրդարանական ընտրություններից հետո: Եթե՜ միայն Հայաստանի քաղաքական դաշտում այնքան սկզբունքային ու ազնիվ …

կարդալ ավելին