Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Միներվայի բուն իմաստուն էր

08.05.2012

Գոնե մինչեւ այս պահը` ավելի դիպուկ, քան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ոչ ոք չի ձեւակերպել խորհրդարանական ընտրությունների որակը: «Ազատություն» ռ/կ-ին նա ասել է. «Ոչ թե ընտրություններով արտահայտվել է ժողովրդի կամքը, այլ արձանագրվել են այն քվեները, որոնք ձեռք են բերվել ընտրակաշառքով»: Միասնական շտաբի մյուս անդամները` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, շփոթված լռում են: ԲՀԿ-ն նեղացածի կեցվածք է …

կարդալ ավելին

Երբ «բոլորը մերոնք են»

07.05.2012

Մայիսի 5-ին բոլոր կուսակցություններն, ի վերջո, կլռեն: Կօգնի՞ այդ լռությունը չկողմնորոշված ընտրողներին` կուսակցությունների նախընտրական աղմուկից առանձնացնել իրենց համար առավել հաճելի ձայնը: Ամեն դեպքում, ամենակարեւոր հարցը, որի պատասխանը փորձում ենք շատերս գտնել, հետեւյալն է` ընտրել չարյաց փոքրագույնի՞ն, թե՞ բոյկոտել ընտրությունները: Պարզապես փոքրիկ նրբություն կա. բոյկոտելու միջոցով արհամարհանքդ արտահայտելու շքեղություն քեզ չես կարող թույլ տալ: Նախ` այդ …

կարդալ ավելին

Օլիկ Գարխյանի մահվան մասին լուրերը չափազանցված են

01.05.2012

Ապրիլի 29-ին միջադեպ արձանագրվեց Մաշտոցի պուրակում բնապահպանական ակտիվիստների, տաղավարներն ապամոնտաժող խմբի ներկայացուցիչների եւ Ոստիկանության աշխատակիցների միջեւ: Բնապահպանները որոշել են իրենց ակցիան շուրջօրյա դարձնել: Հետեւաբար` առաջացել էր պուրակում վրան տեղադրելու անհրաժեշտություն: Ոստիկանները, ինչպես նաեւ` ավելի ուշ դեպքի վայր շտապած Պարետապահակային ծառայության հատուկ գունդը, կարողացան խոչընդոտել այդ գործողությանը: Ըստ տեսագրության` առավել անձնազոհ էր գործում Ոստիկանության փոխգնդապետ Կարեն …

կարդալ ավելին

Մայիսի 6. դատարկ պայմանականություն

28.04.2012

Զուր են հիշեցումները, թե կա՛ կյանք մայիսի 6-ից հետո: Որեւէ մեկը հակառակը չի պնդում: Խնդիրն ընդամենն այն է, որ մայիսի 6-ին հաջորդող կյանքը չի տարբերվելու այդ օրվան նախորդող ամիսների, տարիների կյանքից: Վկան` երեկ հրապարակված «Gallup international Association»-ի հարցման թարմ տվյալները: Այնպիսի տպավորություն է, թե սոցիոլոգիական հարցում իրականացնող ընկերությունների գրասենյակները ՀՀԿ-ի նախընտրական շտաբում են, եւ հարցախույզն …

կարդալ ավելին

Կլոր քառակուսի

24.04.2012

Խորհրդարանական ընտրություններից դեռ շատ առաջ էր «Սարդարապատ» շարժումը որոշել բոյկոտել ընտրությունները, քանի որ փոփոխություններ իրականացնելու այդ ճանապարհը Հայաստանում դեռեւս փակ է: Անգամ կարծիք հնչեց, որ ընտրությունների արդյունքներն արդեն գրված են եւ պահվում են իշխանությունների գզրոցում: Այլ կերպ ասած` ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված է: Այս դիրքորոշումը սկզբում թվաց խիստ վիճելի. չմասնակցելն արդեն պարտության արձանագրում է, …

կարդալ ավելին

Կենտրոնում արդեն միայն ավանակներն են*

21.04.2012

Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում փոքրիկ պարբերություններ ունեն` նվիրված գիտությանը: ՀՀԿ-ն նկատել է, որ «մշակույթը, գիտությունն ու կրթությունը պետք է լինեն պետական հոգածության հիմնական առարկա»: bhk.am կայքում այս կուսակցության ներկայացրած կարճառոտ ծրագրում «գիտություն» բառին ընդհանրապես չհանդիպեցի: Իշխանական կոալիցիայի երրորդ մասնակիցը` ՕԵԿ-ը, մի քանի կետով ներկայացրել էր իր ցանկությունները: Առաջին երկու կուսակցությունները …

կարդալ ավելին

Կորած գրքի պատմություն

17.04.2012

Տատիկս` գրականագետ Արփիկ Ավետիսյանը (1912-1991թթ.), երկար տարիներ աշխատել է Ե.Չարենցի անվան գրականության թանգարանում: Կյանքի վերջին տարիները նվիրել էր Ավետիք Իսահակյանի անտիպ նամակները հավաքելու գործին: Ինչը եւ հաջողությամբ ավարտել էր: Կա ՀՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի պետական թանգարանի (ԳԱԹ) 1990թ. նոյեմբերի 22-ի գիտական խորհրդի արձանագրությունը: «Գիտխորհուրդը հավանություն տվեց կազմած եւ խմբագրված «Նամականուն»` …

կարդալ ավելին

Տրուֆալդինոն՝ Բերգամոյից

14.04.2012

Ընտրական տեխնոլոգիաներից Հայաստանում առայժմ ամենից արդյունավետ են աշխատում ընտրակաշառքը եւ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, տրցակներով քվեաթերթիկ լցոնելը: Հետաքրքիր զուգադիպությամբ` որքան շատ վկաների ներկայությամբ է տեղի ունենում լցոնման արարողությունը, այնքան քիչ մարդ է դա տեսնում: Լցոնումը նկատում է միմիայն մրցակից կուսակցության վստահված անձը: Սակայն նրա ասածն էլ լուրջ չի ընդունվում, քանի որ դեռ պետք է …

կարդալ ավելին

Իսկ վերջում հայտնվում եմ ես՝ սպիտակ թիկնոցով…

10.04.2012

Կուսակցությունները թյուրիմացության մեջ են` կարծելով, թե հեռուստատեսությամբ հեռարձակվող նախընտրական քարոզչությունը խիստ որոշիչ դեր է ունենում ընտրությունների արդյունքների վրա: Սակայն հենց այս ելակետով է յուրաքանչյուրը փորձել իր երեւակայության սահմաններում լուծել ընտրողներին գրավելու խնդիրը` հոլովակի տեքստն ու պատկերը համադրել այնպես, որ ստացվի հնարավորինս ազդեցիկ ուղերձ: Հանրապետական կուսակցությունն առանձնապես չի ջանացել փնտրել ընտրողի սիրտ տանող ճանապարհը: Այս կուսակցության …

կարդալ ավելին

Իրականություն՝ գրողի ծոցից

07.04.2012

Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի շուրջ ծավալված իրարանցումից հետո կարծիքներ հնչեցին, թե երկիրը գահավիժում է խորհրդային գրաքննության տարիներ: Գրաքննել, նշանակում է` նախ ընթերցել գրական գործը, ապա հասկանալ, հետո գնահատել գրքի հասարակական ազդեցությունը, եւ, ըստ այդմ, գրաքննել: Ունի՞ մեր իշխանությունն այդքան ռեսուրս` իրականացնելու համար վերոնշյալ բարդ գործողությունները` նույն հերթականությամբ: Այս հարցում կողմնորոշվել ինձ օգնեցին բանաստեղծներ Կարեն …

կարդալ ավելին

Խնայողությո՛ւն, Հորացիո

03.04.2012

Հայաստանում արդար ընտրությունների մասին մտահոգ են հատկապես նրանք, ում բարձր հովանավորությամբ կեղծվում են ընտրությունները: Ցանկը պարզ է` ՀՀ իշխանությունները, քաղաքական էլիտան, օլիգարխները` օրենքից դուրս գործող իրենց խմբերով, քաղաքական ուժերը: Կեղծված ընտրությունների գինը շատ մեծ է, անվերականգնելի` արտագաղթ: Ընդ որում, այս դեպքում արդեն բարոյական անկումն ու անհեռանկար ապագան արտագաղթի առաջնային պատճառները չեն: Մարդիկ ուղղակիորեն կորցնում են …

կարդալ ավելին

Երիտասարդները նախընտրում են «բոլորին դեմ եմ» տարբերակը

31.03.2012

Շատ երիտասարդների համար քաղաքականության սանդուղքով առաջ շարժվելու միջոցը իշխող ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի կամ, ծայրահեղ դեպքում, ՕԵԿ-ի կուսակցական տոմս ունենալն է: Կան երիտասարդներ, որոնց համար կուսակցական տոմսը կարող է ծառայել որպես որեւէ կոլաժի դետալ: Կամ հարմար տակդիր` թեյի բաժակի համար: Կամ` խարույկի կպչան: Ինչպես, օրինակ, իմ զրուցակիցների` արվեստաբան Սեդա Շեկոյանի, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, բժիշկ Ռուզաննա …

կարդալ ավելին

Նախընտրական մետամորֆոզներ

27.03.2012

Նախընտրական շրջանում հատկապե՛ս յուրաքանչյուր կուսակցություն հաջողացնում է առանց արտաքին միջամտության, «սեփական ռեսուրսով» անդրադառնալ իր իսկ վարկանիշի անկման վրա: Իշխանական կոալիցիան ներկայացնող կուսակցությունների դեպքում դա անելու համար առանձնակի ջանքեր պետք չեն, թեեւ ՀՀԿ-ն հետաքրքիր սեւ հումորներ ունի ԲՀԿ-ի մասին, ԲՀԿ-ն` ՀՀԿ-ի: Երկուսով` ՕԵԿ-ի: Քանի որ դրանք ավելի շատ գռեհիկ են, քան ինտելեկտուալ, հումորները չեմ ներկայացնի: Իսկ …

կարդալ ավելին

«Ես հիշում եմ մեր կովին եւ երբեք չեմ մոռանա»

24.03.2012

Հայաստանի բոլոր կուսակցությունները միաբերան պնդում են` ՄԱՐԴ. ահա՛ մեր երկրի գլխավոր կապիտալը: Մարդը ծնվում է ազատ եւ ունի իրավունք զարգանալու եւ բարգավաճելու: Մարդու համար պետք է ստեղծվեն հնարավորություններ, որ նա աշխատի եւ կարողանա պահել իր ընտանիքը: Այդ դեպքում նա «երբեք եւ երբեք չի լքի իր հայրենիքը»: Հայաստանյան իրականությունն ու դեմոգրաֆիկ պատկերը ցույց են տալիս, որ …

կարդալ ավելին

Փոքրիկ ողբերգություն

17.03.2012

Մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին թվում էր, թե հայաստանյան քաղաքական իրականության մեջ ամենակարեւոր իրադարձությունը Հանրապետական կուսակցության հերթական` 13-րդ, համագումարն էր, պարզվեց` ո՛չ: Առավել մեծ է հետաքրքրությունը ԲՀԿ-ի այսօրվա համագումարի շուրջ: Ամեն դեպքում երեկ որոշ կայքերում հայտնվեց նման բովանդակությամբ տեղեկություն: Ըստ այդմ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի հանդեպ հասարակության մեջ «աննախադեպ հետաքրքրություն է ձեւավորվել», եւ որ հասարակությունն …

կարդալ ավելին

Իսկ մնացածը, չքնա՛ղ մարքիզուհի, լավ է

13.03.2012

ՀՀԿ 13-րդ համագումարին երկրի նախագահի ելույթում կարելի է փնտրել եւ գտնել հակասություններ: Սակայն խնդիրն անճշտությունները չեն, այլ այն, թե ինչպես է երկրի նախագահն ընկալում իրականությունը: Դատելով նրա ելույթից` այն իրականությունը, որտեղ բնակվում են իշխանությունները, եւ այն իրականությունը, որից փախչում (արտագաղթում) են մեր հայրենակիցները, երկու մեծ տարբերություն են ներկայացնում: Կարելի է գեղեցիկ կարգախոսներ հորինել, սակայն իրականությունը …

կարդալ ավելին

«Թռեք դեմքին», միայն թե դա արեք հայերենով

10.03.2012

Աշխարհի 7000 լեզուներից առնվազն կեսը գլոբալացման հետեւանքով կարող է մեռնել: Սա Քեմբրիջի համալսարանի գիտնականների կարծիքն է: Նրանք նաեւ վստահեցնում են, որ ամեն տարի մարդկությունը միջինում կորցնում է 25 լեզու: Երբ վերջերս լրագրողների հետ հանդիպեց հայագետ Գեւորգ Յազիջյանը, ներկայացրեց մեկ այլ ուսումնասիրություն. ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մեռնող լեզուների մեջ է նաեւ արեւմտահայերենը: Թեեւ առավել վհատեցնողը պարոն Յազիջյանի հաջորդ …

կարդալ ավելին

Մի կտոր միս

06.03.2012

ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները դժվար էր անակնկալ համարել. նման ելքը կանխորոշված էր դեռեւս շատ տարիներ առաջ: Անակնկալը հաղթած թեկնածու Վլադիմիր Պուտինի արտասուքներն էին` թափված Մանեժնայա հրապարակում, իր համախոհների հետ հանդիպման ժամանակ: Այդ արցունքները վկայում են, որ նա պարզապես համոզված է` ազատ եւ արդար ընտրություններում ռուսաստանցիների մեծ մասն իրեն է վստահել սեփական ճակատագիրը: Իսկ նման գիտակցությունից …

կարդալ ավելին

Ո՞ւմ համար կհնչի «Ձոն ցնծության»-ը

03.03.2012

Բառացիորեն երկու օր առաջ Գերմանիա ուղեւորվեց մեր երկրի հեռանկարային տնտեսագետներից մեկի ընտանիքը` ինքը, կինը եւ երեք զավակները: Հասկանալի է, տոմսերը միակողմանի էին: Նրանց ճանապարհողները պատմեցին, որ նույն ինքնաթիռով անվերադարձ հեռանում էին նաեւ երիտասարդ ջութակահարներ: Կարելի է ասել, որ մարդկանց ազատ ընտրությունն է` ընտրել` երկրագնդի որ մասում են ցանկանում բնակվել: Սակայն ճշմարտությունը բոլորս էլ գիտենք: Գիտենք, …

կարդալ ավելին

Սովորական ցեղասպանություն։ Կա նաեւ անսովորը

28.02.2012

Ուղիղ 24 տարի առաջ, հենց այս օրը` փետրվարի 28-ին, տեղի ունեցան սումգայիթյան կոտորածները: Դրան նախորդել էին Բաքվի ջարդերը: Այդ տխուր առիթով հեռուստաընկերությունները պտտեցրին հին ու նոր ֆիլմեր: Ենթադրելով, թե այդ ֆիլմերն ամբողջովին չեն ներկայացնում կատարված ողբերգությունը, որ մենք ինչ-ինչ կադրեր գուցեեւ դեռ չենք հասցրել տեսնել, շարունակում են նկարահանվել նորերը: Շաբաթ օրը ցուցադրվեց «Մարաղա, 10 ապրիլի, …

կարդալ ավելին