Հեռուստատեսությամբ հաճախ են ցուցադրում ռեպորտաժներ, թե ինչպես են մարդիկ անդամակցում իշխանական կոալիցիան ներկայացնող Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին (ՕԵԿ-ին անդամակցողներին կա՛մ չարամտորեն չեն ցուցադրում, կամ բնության մեջ այդպիսիք արդեն չկան): Սովորաբար, ՀՀԿ-ական դառնալու արարողությունը տեղի է ունենում գյուղերի մշակութային օջախներում` գյուղամիջի ակումբում: Հնամաշ կոստյումներով մարդիկ դեմ չեն ստանալ ՀՀԿ-ի անդամատոմս: Նրանց կարծիքով` այն ինդուլգենցիայի պես …
կարդալ ավելինՓարաջանովը նրան համարում էր համաշխարհային մասշտաբի արվեստագետ: Նրա մասին խոսելիս` բոլորը տալիս են նույն բնորոշումը` հանճար: Փետրվարի 22-ը համաշխարհային կինոյի վարպետներից Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Սա առիթ է կինոգետ Դավիթ Մուրադյանի եւ ռեժիսոր Տիգրան Խզմալյանի ընկերակցությամբ եւս մեկ անգամ մտորել Վարպետի ֆիլմերի շուրջ` հասկանալու` ի վերջո, ո՞վ ենք Մենք: – Սերգեյ Փարաջանովը գտնում էր, …
կարդալ ավելինԲնապահպանական շարժումը, Երեւան քաղաքի հուշարձանների պահպանության շարժումն ունեն կարեւոր առանձնահատկություն` դրանք նախաձեռնում եւ իրականացնում են երիտասարդները: Նրանք երիտասարդ կուսակցականներ չեն, չեն ներկայացնում որեւէ ուսումնական հաստատության ուսխորհուրդը: Այս երիտասարդներն ունեն լավ կրթություն, պատկերացնում են` ինչ են ուզում, ազատ են կուսակցական պայմանականություններից եւ, ամենակարեւորը, իրենց զգում են այս երկրի լիարժեք տերը: Այս պահին էլ նրանք Մաշտոցի պուրակում …
կարդալ ավելինԻշխանական կոալիցիայի ներկայացուցիչները հրապարակայնորեն միմյանց հանդեպ իրենց հակակրանքը թաքցնել չեն էլ փորձում: Իրավիճակի բերումով երեք այս ուժերը հայտնվել են նույն կաթսայում եւ ստիպված են դժկամորեն հանդուրժել միմյանց` ոչ այնքան հաճելի ընկերակցությունը: Սակայն նրանց հակակրանքը միմյանց հանդեպ այնքան էլ հասկանալի չէ. Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները ներկայացնող մարդիկ միմյանց նման են իրենց տեսակով, գործողությունների …
կարդալ ավելինԹեղուտի հանքավայրը պղնձի պաշարներով երկրորդն է Հայաստանում` Քաջարանի հանքավայրից հետո: Ըստ նախնական հաշվարկների` հանքավայրում կա 450 միլիոն տոննա հանքաքարի պաշար: Պղնձի պաշարը 1,6 մլն տոննա է, մոլիբդենինը` 99.000 տոննա: Սա նշանակում է` պետք է հնարավորինս արագ ընդերքից կորզել պղնձի, մոլիբդենի մինչեւ վերջին կիլոգրամը: Իշխանությունները որեւէ հոգեբանական բարդություն չունեն` կտեղափոխեն Թեղուտի պատմական հուշարձանները, որպեսզի դրանք չխանգարեն …
կարդալ ավելինԵրիտասարդ մի քիմիկոս իր ուսուցչին հայտնում է, թե պատրաստվում է այնպիսի նյութ ստեղծել, որի մեջ կլուծվեն անխտիր բոլոր նյութերը: Ուսուցիչը հետաքրքրվում է. «Իսկ ինչի՞ մեջ ես նախատեսում պահել հայտնագործածդ նյութը»: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում առաջարկել է ստորագրահավաք սկսել. «Առաջարկում եմ (…) դիմենք ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` պահանջելով (՞-Լ.Ա.) իրենցից …
կարդալ ավելինԵրբ հեռուստացույցի էկրանից կամ որեւէ ամսագրի շապիկից քեզ է նայում իշխանական կուսակցության հաջողակ, վճարունակ որեւէ ներկայացուցիչ, քաղաքական կյանքի էպիզոդներում հայտնված քաղաքական գործիչներին պատում է զգացողությունների` ոչ այնքան միանշանակ գամմա: Ուզում են բղավել, որ իրենք եւս այդ սրիկային ոչնչով չեն զիջում, որ իրենք էլ կարող էին նրա փոխարեն հայտնվել նախընտրական ցուցակի որեւէ անցողիկ տեղում: Իրենք էլ …
կարդալ ավելին– Պարո՛ն Խանջյան, Արքմենիկը նկատեց, թե ժամանակակից գրողի վրայից ընկել են մի շարք գործառույթներ` ստանձնել պետության, դաստիարակի, առաջնորդողի դեր: Գրողին ինչ-որ առաքելություն, այնուամենայնիվ, վերապահվա՞ծ է: Գ.Խ. – Ես չեմ մերժում ուսուցանող, բարոյախոսական գրականությունը: Յուրաքանչյուր գրող ինքն է որոշում` որն է իր գրականության առարկան, խնդիրը: Ինձ համար այդ խնդիրը ո՛չ հասարակությունն է, ո՛չ ժողովուրդը, այլ մարդը, …
կարդալ ավելինՀայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը գրեթե վստահ են` եթե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն, եւ ընտրակարգը դառնա 100 տոկոս համամասնական, ընտրակեղծիքները կպակասեն: Կամ` իշխանության գործարար թեկնածուների մուտքը խորհրդարան կպակասի 41-ով: Այսինքն` ընտրությունների անցկացման մեխանիզմն անկատար է զուտ օրենսդրական մասով: Անհրաժեշտ է փոքրիկ մի շտկում: Որքան թույլ է հիմնավորված ընդդիմության այս պնդումը, նույնքան անհասկանալի է իշխանությունների դիմադրությունը: Ըստ …
կարդալ ավելինՄտածե՞լ ենք` ի՞նչ կլինի, եթե ինչ-որ հրաշքով Թուրքիան վաղն եւեթ ընդունի, որ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին ցեղասպանության է ենթարկել հայ ժողովրդին: Հուզմունքի արտասուքը սրբելուց հետո ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը: 2015 թ.-ին Եղեռնի 100-րդ տարին է: Թվում է` 100 տարին քիչ ժամանակ չէ` ձեւակերպելու, թե ի՞նչ ենք հասկանում` «ցեղասպանության ճանաչում» ասելով: …
կարդալ ավելինԻնչպե՞ս է պատահում. նստած ես ամանորյա սեղանի շուրջ: Զրուցում եք: Սեղանին, կարծես, ամեն ինչ կա: Հենց այնպես, առանց քաղց զգալու, շարունակում եք ծամել: Ու հանկարծ հարազատներիցդ մեկն առանց նախաբանի հայտարարում է. «Արդեն որոշել ենք` այս տարվա ընթացքում Հայաստանից ընտանիքով հեռանում ենք»: Այս տարին ինձ համար այդպես սկսվեց: «Ո՞ւր»,- հարցրեցի, փոխանակ հարցնելու` «Ինչո՞ւ»: «Պատրաստ եմ անգամ …
կարդալ ավելին21-րդ դարի երկրորդ դեկադան դիմավորում ենք նույն կերպ, ինչ նախորդ տասնամյակները, հարյուրամյակները: (Չհիմնավորված պատասխանատվություն վերցնեմ եւ ասեմ` ինչպես նախորդ հազարամյակները): Այսինքն` անմիաբան: Խոսքը, հասկանալի է, քաղաքական հայացքների, գաղափարների միատարրության մասին չէ: Այլ այն անհանդուրժողականության, որ տարեցտարի ավելի է սրվում եւ կարծես արդեն քրոնիկ է դարձել: Դժվար է ասել, որ Հայաստանում կան երկու տասնյակից ավելի կուսակցություններ, …
կարդալ ավելինԵզրափակվում է Քրիստոսի ծնունդից հետո 2011-րդ տարին: Տարին նախընտրական է, եւ քաղաքական իրադարձություններն էլ առավել հաճախ հենց այդ տրամաբանությամբ դասավորվեցին: Քաղաքական տարվա դրական զգացողություններ պարգեւող միակ իրադարձությունը, թերեւս, քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Իսկ մնացյալը` թերասացություններ, ինտրիգներ, փոխադարձ «բացահայտումներ», վաղուց ծանոթ եւ ցածրորակ կրքերի ցուցադրության շարքից էր: «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի եւ Ռազմավարական եւ ազգային …
կարդալ ավելին«Մեր գալակտիկայում աղետ է». սեւ խոռոչը մեծ արագությամբ կլանում է այն, ինչ իր հարեւանությամբ է: Լրատվական կայքում այս տեղեկատվությանը հաջորդում էր ինչ-որ լուր` մոտավորապես «Սյունիքի մարզպետը գործածար տիկնոջից ներողություն չի խնդրել» վերնագրով: Դիտումների քանակով անհամեմատ կարեւորվել էր երկրորդ լուրը: Հետաքրքիր է մարդկանց մտածողությունը` այն աղետը, որը կատարվում է գալակտիկայում եւ հնարավոր է` (տեսականորեն) ճակատագրական լինի …
կարդալ ավելինԱշխարհի բոլոր լրատվամիջոցները գրում են Մերկուրիի հարեւանությամբ գտնվող հնարավոր այլմոլորակային տիեզերանավի մասին: Իսկ տիեզերանավը լուսանկարել է, պատկերացրեք, ամենեւին ոչ Գագիկ Շամշյանը, այլ NASA-ի STEREO տիեզերանավին տեղադրված տեսախցիկը: Եվ մինչ ՆԱՍԱ-ի գիտնականները Տիեզերքում բանական արարածների են փնտրում, մինչ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Կիրառական աստղագիտության ինստիտուտի տնօրեն Անդրեյ Ֆինկելշտեյնը վստահեցնում է, թե 25 տարի անց Երկիր մոլորակի բնակիչները …
կարդալ ավելին«Քվեարկությունն, ընդհանուր առմամբ, լավ է կազմակերպվել, սակայն ընտրական գործընթացի որակն ակնհայտ վատթարացել է քվեաթերթիկները հաշվելու ժամանակ, որն ուղեկցվել է խախտումներով ու մեքենայություններով, ներառյալ` քվեաթերթիկների լցոնման լուրջ դեպքերը»: Որքան ծանոթ տեքստ: Այն բոլորս գիտենք գրեթե բերանացի: Քանի որ լսում ենք յուրաքանչյուր համապետական նշանակության ընտրությունից հետո` խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ: Տեքստի հեղինակները ԵԱՀԿ դիտորդներն են, ովքեր, գրեթե վստահ …
կարդալ ավելինԱյն կանայք, ովքեր Հայաստանում ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, զբաղվում են: Հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ մեր երկրում քաղաքականությամբ ստիպված են զբաղվել անգամ այն կանայք, ովքեր դա անել բացարձակ չեն ցանկանում: Բացի Սահմանադրությունից, ուր հիշեցվում է` կանայք եւ տղամարդիկ հավասար են, կանանց դերը քաղաքականության մեջ ամրագրված է նաեւ ՀՀ Ընտրական նոր օրենսգրքով: Ըստ այդմ` նախատեսված է …
կարդալ ավելինՔաղաքական գործիչների վարքագծից ակնհայտ է` նրանք հասարակությանը ակնհայտորեն թուլամիտ են համարում: Հակառակ դեպքում` խոսելուց կամ գործելուց առաջ իրենց հաշիվ կտային: Սպասում էինք` ինչպես կարձագանքի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հերթական արարքին երկրի նախագահը: Վերջինս, ճիշտ է, արձագանքեց, սակայն` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին: Նամակագիրն ընդամենը մեջբերել էր Սերժ Սարգսյանի` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ցանկությունը` …
կարդալ ավելին«Ջուր տուր, կյանք պարգեւիր» կոչով «Հայաստան» համահայկական հիմնադրամը, արդեն քանի ամիս է` դիմում էր համայն աշխարհի հայությանը` ակնհայտորեն գերագնահատելով նրա հնարավորությունները: Ամեն դեպքում, մեր նախնիները համանման բովանդակությամբ խնդրանքը նախ ձեւակերպում էին որեւէ աղոթքի մեջ, ապա հղում Բարձրյալին: Բայց քանի որ այս դեպքում կոչը կոնկրետ յուրաքանչյուրիս էր ուղղված, փորձեցի նախ հասկանալ խնդրի լրջությունն ու դիմեցի Google-ի …
կարդալ ավելին«Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ) վարկանիշի մասին օբյեկտիվ պատկեր կազմելու համար բավական է հիշել նախագահական ընտրություններից մեկ օր առաջ Արթուր Բաղդասարյանի ստանձնած պաշտոնն ու դրան հաջորդած Մարտի մեկը: Հնարավոր չէ ժխտել, որ մինչեւ նախագահական ընտրություններ այս կուսակցության վարկանիշն իրոք բարձր էր, սակայն այսօր այս կուսակցությունից մնացել են միայն մի քանի պատգամավորներն ու քաղաքի (գուցե նաեւ` մարզերի) …
կարդալ ավելին