«Բանակը հասարակության հայելին է, եւ այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ, այս կամ այն չափով միշտ գոյություն են ունենալու բանակում»: 2010 թ.-ի հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այս միտքն այսօր էլ շարունակում է հիթային մնալ: Այն կրկնում են տարբեր կալիբրի չինովնիկներ` վստահ` ավելի լավ չես հիմնավորի բանակում տիրող իրավիճակը, քան …
կարդալ ավելինՓոքրիկը, ով Վայքի ծննդատան բժիշկների պատճառով գլխուղեղի վնասվածք էր ստացել, մահացավ: «Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 54-ամյա մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու ուղղությամբ»,- ասված է Ոստիկանության ամփոփագրում: Այն վստահությունը, որով տիկին Մետաքսյան առաջնահերթությունը տվել է բուրդ չբխելուն, վկայում է, որ սա նրա աշխատանքային պրակտիկայում ծննդաբերությունը հետաձգելու …
կարդալ ավելինՀայերս յուրաքանչյուր կարեւոր կամ երկրորդական իրադարձությունից փորձում ենք անպայման բխեցնել` օտարներին այն որեւէ ուղերձ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ: Երբ մեր մարզիկները ծանրամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակ են տանում, մեկնաբանը հրճվում է. «Հերթական անգամ աշխարհին ապացուցեցինք, որ ուժեղագույնն ենք»: Մեր շախմատիստների փայլուն հաղթանակից հետո, «ուժեղագույնից» բացի` արդեն նաեւ «ամենաիմաստունն ենք»: Անընդհատ «աշխարհին» ինչ-որ բան ապացուցելն արդեն քրոնիկ …
կարդալ ավելինՄեր ժամանակի հերոսի փնտրտուքը, թվում էր, այնքան էլ հրատապ չէ: Որովհետեւ ժամանակի կորուստ է փնտրել մի բան, ինչ չկա: Սակայն, պարզվում է, սա մոլորված մեկի կարծիքն է. հերոսին շարունակում են փնտրել մինչ օրս: Մեր ժամանակի հերոսի թեմայով մտահոգությունը հանգիստ չի տալիս անգամ երկրի ղեկավարին: Տակավին վերջերս, 2011թ. օգոստոսի 28-ին, «Հայաստանում գիտության ֆինանսավորման ավելացման եւ ֆինանսավորման …
կարդալ ավելին«Իշխանություն», «ընդդիմություն», «մտավորական» բառերը Հայաստանում կորցրել են իրենց ավանդական բովանդակությունը: Այն, որ իշխանություններն ու ընդդիմությունը այնքան էլ ադեկվատ չեն, այնքան էլ անսպասելի չէ: Գուցե անսպասելի չէ նաեւ մտավորականության անհասկանալի դերը նորագույն Հայաստանի պատմության մեջ: Առիթ ունեցել ենք նկատելու, որ «մտավորական» բառը ավելի շուտ թույլ, երկիմաստ ժպիտ է առաջացնում, քան զգաստացնում: Որտե՞ղ է թերանում մեր մտավորականությունը, …
կարդալ ավելինՀԱԿ երիտասարդների` օգոստոսի 9-ի հայտնի բախումը ոստիկանների հետ, մասնավոր զրույցներում քննադատում են բոլորը, հատկապես ՀԱԿ համակիրները: Այո, ոստիկանները երիտասարդ ընդդիմադիրներին անխնա հարվածել են, պատճառել մարմնական վնասվածք, ինչը պիտի քննության առարկա դառնա այնպես, ինչպես պետք է պարզվի` մինչեւ ծեծվելը Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներն իրավական ի՞նչ հիմքով են մոտեցել իրենց աշխատանքը կատարող ոստիկաններին: Անգամ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի անչափահաս …
կարդալ ավելինՀայաստանում անհասկանալի վիճակ է, որը դժվար է բացատրել միայն ամառային տապով: Անհասկանալի վիճակը մեզ մոտ սեզոնային չէ, այլ քրոնիկ: Երբ Հայաստանից չհեռացած մարդիկ ահազանգում են, որ իրենց մերձավորներն ու հարեւաններն ընտանիքներով հեռանում են Հայաստանից, իշխանություններին թվում է, թե մարդիկ` ա) ունեն միայնակ մնալու ֆոբիա, բ) հոգեբանական անհավասարակշիռ վիճակից հալյուցինացիաների մեջ են: Այսինքն` սեւեռվել են միայն …
կարդալ ավելին«Մտավորական» բառն արդեն վաղուց որոշակի լարվածություն է առաջացնում այն տարածքում, ուր հնչում է: Նա, ում ուղղվում է այդ բառը, նախ` վիրավորվում է` չգիտես ինչու կարծելով, թե հեգնում ես իրեն, ապա պնդում, որ Հայաստանում մտավորականներ չկան բառի դասական իմաստով: Հետեւաբար` խնդրում է իրեն զերծ պահել մտավորականի` ոչ այնքան պատվաբեր կարգավիճակից: Մեր դպրոցները, համալսարանները վաղուց դադարել են …
կարդալ ավելին– Տիգրա՛ն, անգամ մտավորականներն են սկսել ահազանգել` արտագաղթը սպառնում է վերածվել դեմոգրաֆիկ աղետի: Սակայն նրանց մտահոգությունն առայժմ, կարծես, անարձագանք է մնացել: Կամ, հնարավոր է, նամակները` ուղղված երկրի առաջին դեմքերին, դեռ տեղ չեն հասել: – Արտագաղթը խնդիր է: Սարսափ է: Մղձավանջ է: Մտավորականների դերն այդ գործո՞ւմգ Եթե սկսել եք մտավորականների դերից, ուզում եմ հասկանալ` այդ բառը` …
կարդալ ավելինԻնչպե՞ս է պատահում. ճանաչում ես մարդուն: Շատ մտերիմ չես, սակայն նրա հեռախոսահամարը կա բջջայինումդ: Ցանկացած պահի կարող ես զանգ տալ: Թեեւ տարիներով զանգ չես տալիս: Ու մեկ էլ պարզվում է, որ նա հեռանում է երկրից: Էլ երբեք այլեւս չեք հանդիպելու: Իհարկե, եթե մնար Հայաստանում, այդ ժամանակ էլ, հնարավոր է, նրան տարիներով չտեսնեիր: Սակայն այսպես, երբ …
կարդալ ավելինԿան մարդիկ, ում հետ զրուցելիս կարող ես քեզ թույլ տալ լինել ոչ այնքան խելացի: Բայց եւ ոչ այնքան հիմար, որ չկարեւորես նրանց ասած յուրաքանչյուր միտքը: Նրանց կարող ես տալ ամենաանհեթեթ թվացող հարցերն անգամ` վստահ, որ պատասխանները, միեւնույն է, կլինեն իմաստուն ու հետաքրքիր: Որովհետեւ նրանց արժեքային նշաձողն այնքան բարձր է, որ կյանքին նայում են Բախի, Հենդելի, …
կարդալ ավելին– Տիկի՛ն Խառատյան, Հայաստանը համարվում է մոնոէթնիկ երկիր: Այդ փաստն առիթի դեպքում սիրում ենք հատուկ ընդգծել: Արդյո՞ք դա առավելություն է: Ամեն դեպքում, թարմ են հուշերը, երբ Հայաստան էին ժամանել պարսիկ զբոսաշրջիկներ, իսկ հանրապետությունում ավելի շուտ շոկային վիճակ էր: – Մոնոէթնիցիզմը մեզ պատմականորեն բնորոշ չէ. սա վերջին տարիներին ձեւավորված իրողություն է: Ընդամենը 20 տարի առաջ, 88-90 …
կարդալ ավելին«Երբ կնոջս ասում եմ` կհեռանամ քեզանից, առանձնապես չի անհանգստանում: Բայց երբ ասում եմ` կջնջեմ «Ֆեյսբուքի» ընկերներիս ցանկից, սթափվում է եւ խնդրում նման բան չանել»,- սրամտում է մեր արվեստագետներից մեկը: Սոցիալական ցանցերի դերն այնքան է աճել, որ կաս միայն այն ժամանակ, եթե գրանցված ես «Ֆեյսբուքում», «Թվիթթերում», մյուս սոցցանցերում: Հակառակ դեպքում` «խղճուկ» գոյությանդ մասին տեղյակ են լինում …
կարդալ ավելինԱնգամ փորձագիտական պատրաստվածություն չունեցող մեկին էլ պարզ է` Ղարաբաղի թնջուկը գործնականում անլուծելի է: Կողմերն ունեն միմյանց հակասող դիրքորոշում, եւ անգամ մեկ քայլ նահանջն այդ դիրքորոշումից ճակատագրական է յուրաքանչյուրի համար: Մեջբերումները միջազգային տարբեր լրատվամիջոցներից, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներից ով որքան է հիասթափված, կողմերին արդեն այնքան էլ …
կարդալ ավելին«Գիտե՞ք` ինչ վիճակում էր Վեհափառը: Քննարկվում էր անգամ նրա այցը ընդհատելու եւ վերադառնալու խնդիրը: Երբ մեր կաթողիկոսը պետք է այցելեր ս. Նորաշեն եկեղեցի, տեղում պարզվեց, որ եկեղեցու դռները փակ են, բանալին չկա: Սա խայտառակ իրողություն էր»,- Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի` Վրաստան կատարած այցի ընթացքը մեկնաբանեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը: …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը ՀԱԿ-ի` երկխոսելու առաջարկին, պատասխան էր բոլորին եւ ոչ մեկին: Պատասխանին վերագրվում է խորիմաստություն, ողջամտություն, հետեւաբար` մտքերը ենթակա են տողատակային վերլուծության: Իսկ ի՞նչ ասաց նախագահը: ա. բոլոր քաղաքական ուժերն իր համար հավասար են, եւ ոչ մի դեպքում ՀԱԿ-ն ավելի հավասար չէ: Նկատենք, որ ՀԱԿ-ին հավասարեցնել քաղաքական դաշտի մյուս ուժերին` ծանր հարված …
կարդալ ավելինՇվեյցարիա կատարած իր պաշտոնական այցի ժամանակ մեր երկրի նախագահը հայտարարել էր, թե թուրքերը փորձում են սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Ապա վստահեցրել, որ նման բան թույլ չենք տա: Իհարկե, նախագահի լավատեսությունը Շվեյցարիայի սահմաններում հասկանալի է: Սակայն իրականությունը, կարծես, այլ է` Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունները գրագետ չեն կազմակերպվում, հետեւաբար առաջանում է քաղաքակրթական անջրպետ, որ …
կարդալ ավելինԿան մարդիկ, ովքեր փորձում են վիճարկել Նիցշեի հայտնի միտքը` յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն իշխանություններին, որն ունի: Իբր` միտքը հաջող չէ այն իմաստով, որ պարբերաբար կրկնելով այն` ժողովրդին ստիպում են հաշտվել իրականության հետ, իրեն արժանի համարել իշխանությանը, իջեցնել ինքնագնահատականի սանդղակը: Կարճ ասած` ստիպում են չպայքարել: Սակայն մեր երկրի դեպքում, որքան էլ փորձես հակափաստարկներ մտածել, չի …
կարդալ ավելին– Հետեւել եք Ղարաբաղյան պատերազմի եւ բանակցային ողջ գործընթացի ամեն օրվան, ծանոթ եք իրադարձությունների տրամաբանությանը: Ի՞նչ եք կարծում, Դովիլում հնչած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը կարո՞ղ է նպաստել նրան, որ «արագորեն կազմվի Ղարաբաղյան կարգավորման համաձայնագիրը», ինչպես նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն: – Գիտե՞ք, այդպիսի 1000-ավոր հայտարարություններ են արվել: …
կարդալ ավելինՊաշտոնական լրատվությունը երկար ցանկով ներկայացնում է այն առավելությունները, որոնք այս փուլում ունի Հայաստանն իր հարեւանների` Վրաստանի եւ Ադրբեջանի հանդեպ: Առավելություն առաջին` մենք ունենք միասնական ընդդիմություն: Առավելություն երկրորդ` իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների նոր` քաղաքակիրթ փուլ ենք թեւակոխել: Առավելություն երրորդ (եւ փոքր-ինչ կասկածելի)` Դովիլում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը բխում է Հայաստանի եւ, նկատենք, հատկապե՛ս Հայաստանի շահերից: Մենք …
կարդալ ավելին