Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Լա՛վ են անում՝ սպանում են, ես ձեր …»

12.06.2006

Gazetasng ինտերնետային կայքում ռուս ազգայնամոլների ձեռքով վերջերս սպանված հերթական զոհի՝ 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության մանրամասների մասին պատմող նյութ է զետեղված, որը ենթադրում էր նաեւ կայքի ընթերցողների վերաբերմունքը կատարվածին: Արձագանքներն անցնում են հարյուրի սահմանը, սակայն, որքան էլ անհավանական է թվում, ազգայնամոլական հողի վրա հայ երիտասարդի սպանությանն արձագանքողներին դա անել ստիպել է ամենեւին էլ ոչ կարեկցանքը կամ, …

կարդալ ավելին

Ո՞ւմ համար են ղողանջում զանգերը

04.06.2006

Հայ Առաքելական եկեղեցին բավական օպերատիվ արձագանքեց «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմին եւ «Եվրատեսիլում» առաջին տեղը գրաված ֆիննական «Lordi» խմբի կատարմանը՝ համարելով, որ արվեստի սույն գործերը հակաքրիստոնեական արմատներ եւ նպատակներ ունեն: Մինչդեռ, նույն այդ ֆիլմի գովազդի եւ «Lordi»-ի հաղթանակի օրերին Հայաստանում եւս տեղի էին ունենում բնավ ոչ աստվածահաճո իրադարձություններ. մասնավորապես, ի տես բոլորիս, խորհրդարանում ծավալված հայտնի դեպքերի …

կարդալ ավելին

Երբ չտեսը տղա է ունենում

30.05.2006

Երկուշաբթի օրը «Հայլուրն» իր առաջաբանը նվիրեց Հունաստանից վերադարձող Անդրեի եւ նրան ուղեկցող ողջ շքախմբի դիմավորման արարողությանը: Ռեպորտաժի պաթոսը թեեւ շատ էր, սակայն նաեւ հասկանալի՝ երիտասարդն, ի վերջո, հայ է, գրավել է 8-րդ տեղը, ապահովել է հաջորդ տարվա մասնակցի մուտքը եզրափակիչ, արդարացրել է այդ գործի մեջ ներդրած մեծ փողերը: Հաճելի էր բոլորիս: Այս ռեպորտաժին, սակայն, չհաջորդեց …

կարդալ ավելին

«Դեմոկրատիան թատրոն է, փողը՝ նրա ռեկվիզիտը»

22.05.2006

Օտար երկրներից պարբերաբար տրվող դրամաշնորհները հանգեցնում են տվյալ երկրում կոռուպցիայի աճին: Այսինքն, մարդիկ իրենք չեն աշխատում, ընտելանում են պատրաստի փողերին, ծուլանում են, ձեւավորվում է կախվածության հոգեբանություն, եւ ստեղծվում են կոռուպցիոն տրամադրություններ: Այս մասին առավել հանգամանորեն կարող են պատմել նախագահական նստավայրից կոռուպցիայի դեմ պայքարող կառույցները: Նույն տրամաբանությունը կարող է աշխատել նաեւ քաղաքական ուժերին, նրանց գործողությունները օտար …

կարդալ ավելին

Պո չյո՞մ օպիում դլյա նարոդա

18.05.2006

Մարդկանց միլիարդանոց բանակին ցանկացած ինֆորմացիայի միջոցով կանխատեսելի վարքագիծ պարտադրելն այսօր ընդամենը տեխնիկայի գործ է: Իսկ մեզ պես երեք միլիոնանոց զանգվածին ինչ-որ բանում անառարկելիորեն համոզելու համար բավական է, որ այն հնչի ՕPT-ի, ասենք՝ Կատյայի շուրթերից: Այսօր, երբ մասամբ արդեն հանդարտվել է Արմավիայի Ա-320 ինքնաթիռի կործանման շոկը, երբ արդեն փորձում ենք զոհերի հարազատների անասելի վշտից բացի՝ մտաբերել …

կարդալ ավելին

Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը

08.05.2006

Հայաստանում, որպես կանոն, ոչ մի լուրջ իրադարձություն տեղի չի ունենում: Իսկ եթե միջին լրջության ինչ-որ բան կատարվում էլ է, ապա կամ դրսի թելադրանքով է, կամ ինքնաբերաբար, ինչպես եղավ Արթուր Բաղդասարյանի դեպքում, երբ նա գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում Հայաստանի ապագան հստակորեն տեսավ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կազմում, ինչպես նաեւ` մինչ օրս ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները …

կարդալ ավելին

Յա տեբե օդին ումնի վեսչ սկաժու, տոլկո տի նե օբիժայսյա

04.05.2006

Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունները պարբերաբար «նպատակահարմար են գտնում» բարձրացնել Երուսաղեմի եկեղեցին (՞) եւ Հյուսիսային Հայաստանում գտնվող 6 եկեղեցիները վրաց պատրիարքությանը հանձնելու խնդիրը: Հիմնավորումը մեկն է՝ այդ եկեղեցիները զարդարված են վրացական որմնանկարներով եւ գրություններով: Նման զրույցների գիտական չհիմնավորվածությունը շատ հեշտ է պարզել թե՛ վրացի, թե՛ հայ գիտնականների աշխատություններից: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր …

կարդալ ավելին

Օմբուդսմենի համեստ հմայքը

24.04.2006

Անցնող շաբաթվա կարեւոր իրադարձություններից մեկը կարելի է համարել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հաջող դեբյուտը ՍԴ-ում: Ամեն ինչ հօգուտ նրա էր՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող կադրերը, ուր նա խրոխտ կեցվածքով պաշտպանում էր Կենտրոնի բնակիչների ոտնահարված իրավունքները՝ եթերից ոչ այնքան սահուն մտքեր ասող ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից (տես՝ կառավարությունից), նրա անդուլ աշխատանքի առաջին պտուղը՝ ՍԴ-ն արձանագրեց, որ …

կարդալ ավելին

Անձը եւ քաղաքականությունը

17.04.2006

Պատմության մեջ կամ հասարակական կյանքում երկրի ղեկավարների գործունեության իրական գնահատականը միշտ չէ, որ իրականության հետ աղերսներ է ունենում: Իրեն նպաստավոր դիրքից ցույց տալու կամ լավագույն կողմերով ներկայանալու ձգտումը հանգեցնում է նրան, որ երկրի ղեկավարի իրական դեմքն այդպես էլ անհայտ է մնում (գոնե պատմական տվյալ շրջանում): Ղեկավարին եւ նրա գործունեությունը ճիշտ գնահատելը բարդանում է նաեւ նրանով, …

կարդալ ավելին

Ռոբե՛րտո, Մի՛կա. տղաներ, խարդախություն մի՛ արեք

10.04.2006

23.000 դրամից մեկ տոննա ցեմենտի գինը Հայաստանում տասնմեկ ամսում դարձել է 43 հազար դրամ (աճել է 87 տոկոսով): Շուկայում գերիշխող դեր ունեցող «Արարատ ցեմենտը» (Գագիկ Ծառուկյանի) ու «Միկա ցեմենտը» (Միխայիլ Բաղդասարովի) այսօր շուկայում իրենց արտադրանքը վաճառում են նույն գնով: Կրկնենք՝ 43 հազար դրամ՝ մեկ տոննա ցեմենտի համար: Հանրապետությունում եւ մեր տարածաշրջանում՝ առհասարակ, շինարարությունը պարզապես ծաղկում …

կարդալ ավելին

Կարդա՞լ Ուիլյամին մեր Շեքսպիր

02.04.2006

«Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանից վատ պրոֆեսոր կստացվի: Եթե նա դուրս գա եւ փորձի դասավանդել իմ ուսանողների առաջ, կտապալի գործը: Սակայն եթե ե՛ս ինչ-որ հրաշքով հայտնվեմ նրա տեղում, շատ արագ կկորցնեմ այն ամենն, ինչ նա ունի, այդ թվում եւ՝ քաղաքական ազդեցությունը»,- քաղաքականության մեջ ինտելեկտ փնտրելու չարդարացված ջանքերի մասին զրուցելիս՝ մեզ ասաց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի …

կարդալ ավելին

«Թուրքական լուծը գենետիկորեն չենք հաղթահարել»

02.04.2006

«Այն մտավորականները, ովքեր դեմ են «Եվրատեսիլում» Անդրեի երգի կատարմանը, այդ թվում եւ մշակույթի նախարարը, երգի հետագա ընթացքը կանխելու համար կարող են գնալ Գառնիի հեթանոսական տաճար եւ զոհաբերություններ անել հեթանոս աստվածներին, որ երգն արգելվի: Ավելի՛ն անել նրանք չեն կարող»,- վստահ է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Հետաքրքիր է, որ օրերս նրան է զանգահարել մշակույթի նախարարն …

կարդալ ավելին