Հեռուստաալիքները փոխելու ընթացքում առիթ է եղել մեկ-երկու րոպե կանգ առնել «Վերվարածներ» կամ «Արմենիա» TV- ով ցուցադրվող հայկական արտադրության սերիալների վրա: Քաղքենիություն, պարզունակություն ու գորշություն: Երկխոսությունների, հերոսների լեզվի ցածր մակարդակը միշտ ստիպել է րոպե առաջ անջատել վերոնշյալ հեռուստապրոդուկտը` այն ենթադրությամբ, թե նման սերիալները հեռուստադիտող չունեն: Սակայն վերջերս պարզվեց, որ նույնիսկ մանկապարտեզի երեխաներն են ցիտատներ բերում այդ …
կարդալ ավելինԵրբ խնձոր ծամելով հեռուստատեսությամբ հետեւում ես, ասենք, նախագահի նստավայրի կամ կառավարության շենքի մոտ Բուզանդի փողոցի, Կոնդ կամ Կոզեռն թաղամասերի բնակիչների բողոքի ակցիաներին եւ անմիջապես փոխում ես ալիքը, քանի որ այդ տեղեկատվությունը քեզ բացարձակ չի հուզում, նշանակում է` վստահ ես, որ ա) քեզ նման վտանգ չի սպառնում կամ բ) եթե նման իրավիճակում հայտնվես դու, շատերն այդ …
կարդալ ավելին– Պարո՛ն Գրիգորյան, յուրաքանչյուր ժամանակաշրջանի մասին կարելի է դատել տվյալ շրջանում ստեղծված մշակութային արժեքների որակից: Եթե որոշ ժամանակ անց փորձ արվի ժամանակակից երգարվեստի միջոցո՛վ կարծիք կազմել մեր ժամանակների մասին, ըստ Ձեզ, ի՞նչ եզրակացություն կարելի է անել: – Շատ վատ եզրակացություններ, որովհետեւ միապաղաղությունը եւ փնթիությունը դոմինանտվել է: Կա անճաշակության մի գիծ, որն, ինձ թվում էր` շուտ …
կարդալ ավելինՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` միմյանց հասցեին տասը տարի պահպանած լռությունը մի պատմություն է հիշեցնում: Ինչ-որ համերգի ժամանակ կոմպոզիտոր Մորիս Ռավելը հայտնվում է մեկ այլ կոմպոզիտորի կողքին, որը տանել չէր կարողանում Ռավելի երաժշտությունը: Տասը րոպե կողք կողքի լուռ նստելուց հետո Ռավելն առաջարկում է իր «զրուցակցին». «Բարեկամս, եկեք թեման փոխենք»: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի «միմյանց …
կարդալ ավելին– Պարոն Հովհաննիսյան, Դուք թե՛ աշխատանքի, թե՛ մասնագիտության բերումով ծանոթ եք այլ երկրների քաղաքական մշակույթին: Ի՞նչ եք կարծում, նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները որքանո՞վ են համապատասխանում քաղաքակիրթ չափորոշիչներին: – Նման հեղհեղուկ քաղաքական մթնոլորտը շատ բնորոշ է նորանկախ պետություններին, ուր հասարակության տարբեր խմբեր չեն գիտակցում իրենց սոցիալական հստակ պատկանելությունը եւ չեն սովորել պաշտպանել իրենց …
կարդալ ավելինՀիշո՞ւմ եք «Վիննի Թուխ» մուլտֆիլմը. երբ Վիննի արջուկը առավոտ կանուխ հյուր է գնում Ճագարին եւ այնտեղ նստում է մի քիչ, հետո՝ եւս մի քիչ, հետո՝ էլի՛ մի քիչ, մինչ դատարկվում է Ճագարի սննդի պահարանը: Երբ Վիննին, այդքան ուտելուց հետո, գիրանում է եւ շատ դժվարությամբ է հաջողացնում դուրս գալ Ճագարի բնից, մտածում է, որ, այնուամենայնիվ, երբեք …
կարդալ ավելին– Պարոն Ասատրյան, հատկապես նախագահական ընտրություններից առաջ ՀՀ ԱԱ-ում հավաքվում են տարեց, անգամ զառամյալ գիտնականներ, ակադեմիկոսներ, եւ գործարարների՛ց ակնկալում արժանապատիվ ծերություն երաշխավորող մի գումար: Տարիներ առաջ այդ գործարարը Հրանտ Վարդանյանն էր, այժմ՝ Գագիկ Ծառուկյանը: Գիտության մարդկանց համար սա, կարծես, սովորական վիճակ է: – Մարդկանց չի կարելի մեղադրել. գիտության մարդու վիճակն այսօր այնպիսին է, որ քչերն …
կարդալ ավելինՀաջողությամբ ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական, 10-րդ հեռուստամարաթոնը: Հավաքված գումարը պետք է ուղղվի Տավուշի մարզի եւ ԼՂՀ Մարտունու շրջանի օժանդակությանը: Հասկանալի է, որ նման դրամահավաքներին խաղադրույքն արվում է ամենեւին ոչ հայաստանցիներիս վրա, եւ դա ակնհայտ էր նաեւ վազող տողի տեղեկատվությունից: Հայաստանյան գյուղերի «ամենաշռայլ» նվիրատվությունը 32 ԱՄՆ դոլար էր, տեղ-տեղ այն 16 դոլար էր, երբեմն էլ` …
կարդալ ավելին– Պարոն Գասպարյան, ունե՞ք մասնագիտական մոտավոր պատկերը, թե ինչպես կընթանան նախագահական այս ընտրությունները` ընտրողների վրա հոգեբանորեն ազդելու, նրանց գրավելու տեսակետից: – Ենթադրում եմ, որ կկիրառվեն թե՛ հին` ընտրակաշառքի մեթոդները, թե՛ նոր ձեւեր, սակայն պետք է ընդունենք, որ բոլոր ընտրողներին նույն մեթոդով «գայթակղել» հնարավոր չէ: Կան ընտրողների մի քանի պայմանական խմբեր: Նրանք, ովքեր կողմնորոշված են եւ …
կարդալ ավելինԵրբ որեւէ ազգի մասին նրա իսկ գրողն ասում է՝ «պրիմիտիվ ազգ», լավ կլինի փորձենք հասկանալ, թե ինչը կարող է իր ազգին սիրող եւ իր ազգի պատմությունն ուսումնասիրած մտավորականին ստիպել այդպես մտածել: Եվ ինչ կարելի է անել, որպեսզի այլ գրագետներ եւս մեր ժողովրդի մասին նման, ցավոք, ոչ այնքան չափազանցված որակումներ չտան: Թե ի՞նչ նկատի ուներ Ստեփան …
կարդալ ավելին– Պարոն Անգալադյան, ընտրությունները ցույց են տալիս, որ հասարակությունն առանձնապես հարգանք չի վայելում նրանց շրջանում, ովքեր ընտրվում են. հասարակական գիտակցության վրա փորձ է արվում ազդել ենթագիտակցական մակարդակով` արթնացնելով մարդկային ցածր բնազդները: Ըստ Ձեզ` այս նախագահական ընտրությունների ժամանա՞կ էլ կաշխատեն ձայներ ստանալու նույն գործիքները: – Երրորդ Հանրապետությունը կառուցում ենք 1828 թվականից: Մեր ներքաղաքական միտքը, ցավոք, ձեւավորված …
կարդալ ավելինԲոլոր ժամանակներում էլ աշխարհի հզորները ցանկացել են իրենց շրջապատել գրագետ, գիտության կամ արվեստի բնագավառի փայլուն դեմքերով: Արվեստի, գիտության մարդիկ էլ կա՛մ համակրել են իշխանություններին, կա՛մ ընդդիմացել: Ընդ որում, երկու դեպքում էլ մասնավորապե՛ս արվեստի մարդիկ իրենց համակրանքը կամ դժգոհությունն արտահայտել են իրենց ստեղծագործություններով: Հայտնի են բազում դեպքեր: Օրինակ, Ներոնի մտերիմ բարեկամներից էր բանաստեղծ Վերգիլիոսը (նա, ում …
կարդալ ավելին– Պարոն Հովհաննիսյան, դատելով Ձեր հրապարակումներից, հասցնում եք հետեւել ներքաղաքական զարգացումներին: – Այնքանով, որքանով դա վերաբերում է իմ երկրին, ինձ, իմ զավակներին, իմ շրջապատին: «Գրական թերթում» տպագրված իմ վերջին հոդվածի վերնագիրն էր «Բալագանն անհրաժե՞շտ է, անխուսափելի՞»: Այսինքն` նախագահական ընտրությունները պետք է վերածվեն թամաշայի՞, բալագանի՞, որ ով առավոտ շուտ վեր կացավ, պիտի իր թեկնածությունն առաջադրի՞: – …
կարդալ ավելինԹերեւս շատերի համար ժամանակի հետ դժվար էր համակերպվել այն մտքին, որ մեր սիրելի Ավարայրի ճակատամարտը, որի մասին այնքան բարեխղճորեն տեղեկություններ է հաղորդել պատմիչ Եղիշեն եւ որի մասին բազում գիտական ու գեղարվեստական աշխատանքներ են գրվել, որը համարվում է մեր ժողովրդի պատմության պայքարի լավագույն էջերից մեկը, անգամ հիշատակված չէ պարսկական աղբյուրներում, քանի որ այդ երկրի պատմիչները կա՛մ …
կարդալ ավելինԻնչո՞վ է Հայաստանն այսօր աշխարհին հայտնի: Ցեղասպանությամբ եւ ղարաբաղյան խնդրով: Այն, որ հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է, որ հայերը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդն են, գիտեն աշխարհում շատ քչերը: Հայերիս հետ շփվելով` վերոնշյալ առանձնահատկությունների մասին գլխի ընկնելը բարդ է: Հայերենով մտքերը գրագետ արտահայտելու խնդիր ունեն համարյա բոլոր հայերը` ընդհուպ մեր երկիրն …
կարդալ ավելինԹեեւ «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբաններից մեկն իր հաղորդումներն ավարտում է «Օգտագործեք տեղեկացված լինելու ձեր իրավունքը» արտահայտությամբ, սակայն որեւէ կերպ չի ասում, թե ինչպես կարող ենք դա անել, երբ թե՛ իրենց, թե՛ մնացած բոլոր հեռուստաընկերությունները հասարակությանը զրկում են գրագետ, այսինքն` անաչառ լրատվությունից: Տեղեկացված լինելու մեր իրավունքն օգտագործում ենք՝ անջատելով հեռուստացույցը եւ սպասելով ժամը 19:00-ին, երբ «Ազատություն» ռ/կ-ի …
կարդալ ավելինՀատկապես նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած գործիչները պետք է հաշվի առնեն, որ ընտրողների զգալի մասը երիտասարդ օրիորդներ են, որոնց համար նախապատվելի թեկնածուն պետք է ունենա ոչ միայն (կամ ոչ այնքան) լուրջ գաղափարներ ու ծրագրեր, այլեւ՝ գոնե տանելի արտաքին, գեղեցիկ կառուցվածք, ճաշակով հագուստ եւ… Մնացածը գլխի ընկնելը դժվար չէ: Ժամանակակից երիտասարդության համար այսօր լուրջ հեղինակություն է …
կարդալ ավելինՈրպես Թուրքիայի կողմից hայերի ցեղասպանությունը չընդունելու հակակշիռ՝ մշտապես բերվում է Գերմանիայի օրինակը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունեց հրեաների Հոլոքոստը: Սակայն, ինչպես պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է հիշեցնում` նման անալոգիաներն այնքան էլ տեղին չեն, քանի որ ֆաշիստական Գերմանիան Հոլոքոստն ընդունեց միայն այն պատճառով, որ պատերազմում պարտություն կրեց. «Եթե Հիտլերը, ֆաշիզմը չպարտվեին, որեւէ խոսք հրեաների …
կարդալ ավելինՍբ. Գայանե եկեղեցու միանձնուհիների հետ հանդիպման գնացի` մտովի վիճելով նրանց հետ` ինչպե՞ս կարելի է թողնել աշխարհիկ կյանքը, երբ այնքան մարդիկ կան, ովքեր կարիք ունեն կարեկից հոգիների: Կարելի էր, չէ՞, գնալ, ասենք, ծնողների կողմից լքված հիվանդ երեխաների մանկատուն ու խնամել այդ փոքրիկ ու անօգնական արարածներին: Սակայն, պարզվում է, աստվածահաճո կյանք վարելու համար անպայման պետք է առանձնանալ …
կարդալ ավելինԵրբ մեկ տարի առաջ մի ծանուցագիր եկավ մեր տուն, որի բովանդակությունից պարզվեց, որ մանկամսուրի սան, երկուսուկես տարեկան աղջիկս եւս ընդգրկվել է այն երջանիկների մեջ, որոնք կարող են մասնակցել համայնքի «գեղեցկության, նրբագեղության եւ ներդաշնակության» մրցույթին, ծանուցագիրն` իր ձեւակերպումներով, պարզապես զվարճալի թվաց: Բանն այն է, որ երկուսուկես տարեկան երեխաներից շատերը, ինչպես եւ սույն ծանուցագրի հասցեատիրուհին, դեռեւս փամփերս …
կարդալ ավելին