Տիգրան Հակոբյան: Հավանաբար Հայաստանում չի գտնվի մեկը, ով աշխատել է լրագրողական եւ տեղեկատվական ոլորտի գրեթե բոլոր ճյուղերում: 1991-2000թթ. նա հասցրել է լինել «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու օրաթերթի, «Հայք» շաբաթաթերթի եւ «Երեւան թայմս» անգլիալեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի նախագահ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, կառավարության աշխատակազմի Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, …
կարդալ ավելին– Տիկին Նավասարդյան, սեպտեմբերի 9-ին Ձեր մենահամերգն էր: Նվագացանկում Մոցարտի, Շոպենի, Շումանի գործերն էին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօ՛ր դասական երաժշտության նպատակը: Մարդիկ լսում են այն, սակայն ամեն կարգի փոխհարաբերություններում շարունակում են գերակա մնալ ցածր կրքերը: Ստացվում է՝ արվեստը մնում է միայն փոքր խումբ մարդկանց շնորհը: – Արվեստն ունի իր առաքելությունը, որն է` կյանքի գունավոր …
կարդալ ավելինԹեման, որին որոշել ենք անդրադառնալ, կարող է ընկալվել ժամանակավրեպ կամ խիստ տեսական: Այն շրջանցում է քաղաքական հրատապ իրադարձությունները, սակայն անհրաժեշտ հետեւությունների առումով այնքան էլ ժամանակավրեպ չէ: Բոլոր կարգի վերջնական եւ անառարկելի ճշմարտություններն ամփոփված են «Սուրբ գրքում», սակայն ոչ բոլորիս է տրված այն գիտակցությունը, ցանկությունը կամ գուցե ժամանակը, ճշմարտությունները փնտրել հենց այդտեղ: Շատերիս համար դյուրին է …
կարդալ ավելին– Պարո՛ն Նավասարդյան, Սերժ Սարգսյանն օրերս հանդիպեց մեր երկիրը ներկայացնող դիվանագիտական կորպուսի հետ: Նա որոշակի դժգոհություն հայտնեց, որ մեր դիվանագետներն անձնական նախաձեռնությունների առումով ակտիվ չեն: Արդյո՞ք դիվանագետների դերը նման հակամարտությունների դեպքում, որպիսին է, ասենք, ռուս-վրացականը, չափազանցված չէ: Այնուամենայնիվ, միջազգային կատակլիզմներն անխուսափելի երեւույթնե՞ր են, թե՞ դրանցից կարելի է խուսափել խելամիտ գործիչների, գրագետ դիվանագիտության շնորհիվ: – Դիվանագիտության …
կարդալ ավելինԹեեւ բոլոր մակարդակներով նշվում է, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային թիմերի հանդիպումն ընդամենը խաղ է՝ առանց քաղաքական ենթատեքստի, ակնհայտ է, որ հայաստանցիներիս համար այս խաղի հաղթական արդյունքը ենթագիտակցորեն հավասարազոր է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ` հակառակը: Այնպես որ` գուցե խելամիտ է վարվել թուրքական կողմը՝ արգելելով շարքային թուրք ֆուտբոլասերներին ներկա գտնվել խաղին՝ խուսափելու համար հայ-թուրքական նորագույն բախումներից, …
կարդալ ավելին– Պարոն Հովհաննիսյան, Դուք եւ շատ այլ փորձագետներ կանխատեսել էիք Վրաց-ռուսական պատերազմը: Ստացվում է, որ Հայաստանն ուներ ժամանակ՝ փնտրել եւ գտնել թե՛ ալտերնատիվ ճանապարհներ, թե՛ մշակել ծրագրեր՝ Ղարաբաղի բանակցային գործընթացների նոր տարբերակների շուրջ: – Բնականաբար՝ այո, եթե մենք ունենայինք ռեալ արտաքին քաղաքականություն, ինքներս մեր որոշումների տերը լինեինք, լուրջ վերաբերվեինք պետության շահերին եւ ոչ թե առաջնորդվեինք …
կարդալ ավելին1996-ից այս կողմ Հայաստանի իշխանությունների հիմնական ռեսուրսներն ուղղված են եղել ներքին կայունության ապահովմանը: Նախագահներն իրենց ողջ էներգիան ուղղել են ժողովրդին իրենց լեգիտիմությունն ապացուցելուն, ներքին դժգոհության մեղմմանը: Եվ թերեւս սա է պատճառը, որ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը հիմնականում եղել է ֆրագմենտալ, ոչ համակարգված, իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ նման քաղաքականություն առհասարակ չի եղել: Վկան այն իրավիճակն է, …
կարդալ ավելին– Լեւո՛ն, Վրաց-ռուսական պատերազմին դիրքորոշում հայտնելուց խուսափելու Հայաստանի քայլը հիմնականում գնահատում են որպես խելամիտ չեզոքություն: Հիմնավորումը սա է՝ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, Վրաստանը՝ հարեւանը: Եթե չեմ սխալվում, Դուք այս կարծիքին չեք եւ գտնում եք, որ բոլորին հաճոյանալու քաղաքականության հետեւանքով մի օր կարող է պարզվել, որ ոչ Վրաստանն է մեր հարեւանը, եւ ոչ էլ Ռուսաստանը՝ …
կարդալ ավելինԻնչպես նախորդ տարիներին, այս տարի եւս սակավաջուր կլիման հանկարծակիի բերեց ՀՀ կառավարությանը, որը, ինչպես եւ ենթադրվում էր, չէր կողմնորոշվել անհրաժեշտ քանակությամբ ջուր կուտակել ջրամբարներում եւ գրագետ ռազմավարություն մշակել: Ի դեպ, ամեն տարի դեկտեմբերին տեղացող առաջին ձյունից նույն դառնությամբ անակնկալի են գալիս Երեւանի քաղաքապետն ու այդ գերատեսչության բարձրաստիճան չինովնիկները, ովքեր եւս որեւէ կերպ չեն հաջողացնում կանխատեսել …
կարդալ ավելինՄտքերի, բառակապակցությունների այն կլիշեն, որ ամեն օր հորդում է քաղաքական գործիչների շուրթերից, վաղուց արդեն իրեն սպառել է: Ցանկություն կա լսել բառերի նոր, թող որ անհասկանալի կոմբինացիա` պայմանով, որ այնտեղ չհնչի որեւէ քաղաքական գործչի անուն եւ որպես կյանքի գլխավոր նպատակ՝ չմատնանշվեն բարեփոխումները կամ հաղթանակի անկոտրում կամքը: Կան մարդիկ, ովքեր հեռուստաէկրանին առհասարակ չեն երեւում, նրանց չես տեսնի …
կարդալ ավելինԹող քարկոծեն Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի բռնկուն բնավորությունը, նրա նյարդերի ամրությունը, ողջախոհությունը թող դրվի կասկածի տակ: Անկախ նրանից` ո՛ր երկրի նախագիծն է պարոն Սահակաշվիլին, միեւնույն է, նա իրեն զգում է հավասար աշխարհի հզորների հետ եւ գործում է որպես ազատ, անկախ երկրի նախագահ: Անգամ Ռուսաստանի անպարտելի բանակի դեմ նա, գուցե անհեռատեսության կամ տաքարյունության բերումով, սակայն հանդգնեց դուրս …
կարդալ ավելինՎրաց-օսական հակամարտության, Հարավային Կովկասում իրավիճակի սրման, ռուս-վրացական հարաբերությունների ծայրահեղ լարման ֆոնին մեր երկրի ղեկավարների արձակուրդային տրամադրությունները զարմացրել են փիլիսոփա, բանաստեղծ, էսսեիստ, մշակութաբան Ռուբեն Անգալադյանին: – Պարո՛ն Անգալադյան, ձեր բոլոր զրույցներում նշում եք, որ գերագույն արժեքը մարդն է, սակայն մարդկության պատմությունը, վերջին օրերին մեր տարածաշրջանում զարգացող իրադարձությունները եւս, խոսում են լրիվ հակառակի մասին: Մարդու կյանքը, խոշոր …
կարդալ ավելինՇաբաթվա կարեւոր իրադարձություն է շարունակում մնալ Ռոբերտ Քոչարյանի հերթական եւ, նկատենք, ոչ այնքան հաջող ձեւակերպումներով առատ հարցազրույցը, որը նոր խոսք էր քաղաքական վիրավորանքների պրակտիկայում: Կրկնելու անհրաժեշտություն չկա. հարցազրույցն ամբողջությամբ տպագրվել է մամուլում: Սակայն «Մեդիամաքսին» տված այս հարցազրույցը` անկախ ասված մտքերից, տխուր տպավորություն է թողնում: Եվ, նախեւառաջ` վիզուալ. այն զբաղեցնում է թերթի կես էջ, ինչպես եւ …
կարդալ ավելինՀատկապես առաջացած տարիքի ակադեմիկոսները, երկրի ղեկավարությանը ակադեմիայի մատույցներում տեսնելուն պես` բարձրացնում են գիտությունը ֆինանսավորելու խնդիրը: Ֆինանսավորման պակա՞սն է, որ պատճառ է մեր հումանիտար գիտությունների, հատկապես հայագիտության այս թշվառ վիճակին: Գուցե: Սակայն, հետաքրքիր է, որքա՞ն է եղել, ասենք, Հրաչյա Աճառյանի վարձատրությունը, երբ նա կազմում էր «Ընդհանուր քերականությունը», որը բովանդակում էգ 562 լեզուների համեմատական քերականությունը: Դա` հետո, …
կարդալ ավելինԱնցնող շաբաթ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք, գուցե սուբյեկտիվ ընկալմամբ, պետք է դառնային հասարակական քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների թեմա: Սակայն մեր կյանքում հաջողություն են ունենում միայն ահավոր ձանձրացրած ասուլիսային քննարկումները, ուր քննարկման նյութը բացառապես Սերժ Սարգսյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողությունների վերլուծությունն է: Իսկ միայն այս շաբաթվա ընթացքում Դավթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով սեփական կյանքին վերջ են …
կարդալ ավելին– Հայաստանում իրավիճակը շարունակում է գնահատվել որպես ներքաղաքական ճգնաժամ: Եթե չեմ սխալվում, այդպիսին է նաեւ Ձե՛ր գնահատականը: – Կարծում եմ` ընտրություններից հետո ճգնաժամը նոր է սկսվում: Պատճառն այն է, որ իշխանությունները չեն տվել կարեւորագույն մի շարք հարցերի պատասխաններ: Այս ճգնաժամը միայն Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ չէ: Կարող եմ ասել, որ այսօր Սերժ Սարգսյանի …
կարդալ ավելինՊետությո՛ւն, դու ազնի՞վ ես քո քաղաքացիների հանդեպ, դու նրանցից կաշառք վերցնո՞ւմ ես: Պատասխան ստանալն այս դեպքում անհնար է, քանի որ անցել են Լյուդովիկոս 14-րդի ժամանակները, երբ երկրի ղեկավարը կարող էր ասել. «Պետությունը ես եմ», հետեւաբար` պետության հետ խնդիրներ ունենալու դեպքում գոնե կոնկրետ հասցեատեր կար: Օրերս վարչապետի բարձրացրած տագնապը, թե Հայաստանում ամեն աղետից ավելի վտանգավոր է …
կարդալ ավելինԱզատության հրապարակում Երեւանի քաղաքապետարանի` նախապես հայտարարած միջոցառումը` «Փոքրիկ երեւանցիներ», հասկանալի է, երեկ տեղի չունեցավ: Փոխարենը Օպերայի ողջ հրապարակն ու հարակից տարածքները լցված էին ամենեւին ոչ փոքրիկ եւ ամենեւին ոչ երեւանցիներով: Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող ոստիկանները վահաններով եւ մահակներով զինված` ջանասիրությամբ պաշտպանում էին Ազատության հրապարակը բառացիորեն բոլորից. չէին գործում անգամ սրճարանները: Հետեւաբար, ընդդիմության հանրահավաքը տեղի ունեցավ …
կարդալ ավելինՀայաստանում քաղաքականացված են բոլոր ոլորտները, այդ թվում` կրթության համակարգը: Քաղաքականացված են անգամ դպրոցները: Բավական է տեսնել, թե ինչպես են ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների պրոցեսին անմիջականորեն եւ առանց իրենց խնայելու մասնակցում դպրոցների տնօրենները, թե ինչպես ուսուցիչներին դժվար չէ համոզել ներկա գտնվել որեւէ օլիգարխի, թաղապետի կազմակերպած խնջույքին, սրանց գումարած՝ ոչ հաճելի այլ ատրիբուտներ, եւ ստիպված ես լուրջ չընկալել …
կարդալ ավելին– Պարոն Թաթիկյան, Հայաստանի ներքաղաքական կյանքն այնպես է դասավորվում, որ քաղաքականությամբ ստիպված են զբաղվել գրեթե բոլորը: Եվ արվեստագետներն էլ իրենց քաղաքական համակրանքներն աշխատում են չթաքցնել, հատկապես, եթե այդ զգացմունքը տածում են իշխանությունների հանդեպ: Դուք հրապարակային ելույթներ չեք ունենում, եւ, եթե չեմ սխալվում, առանձնացած Ձեր հողամասում, զբաղվում եք հողագործությամբ: – Թող կոշտ չհնչի, բայց ինձ կոպտորեն …
կարդալ ավելին