Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Լինել առաջինը՝ ստրուկների մե՞ջ, թե՞ չորրորդը՝ Հայաստանում

10.05.2009

Ոստիկանության Քրեական հետախուզության Գլխավոր վարչության պետ Հովիկ Թամամյանը երեկ լրագրողների հանդեպ բռնարարքների կապակցությամբ հայտարարեց, թե դեմ չի լինի, եթե լրագրողները զենք կրելու թույլտվություն ունենան: Այսինքն` հանցագործները, ովքեր լրագրողին ծեծելու ցանկություն ունեն կամ նման պատվեր են ստացել, գիտենալով, որ լրագրողը զինված է, նման հանդուգն քայլ չեն անի: Սա, իհարկե, այնքան էլ լուրջ չէ, քանի որ նախ` …

կարդալ ավելին

«Ասում էլ ենք՝ միամիտ չենք, չեն հավատում»

05.05.2009

Երեւանի քաղաքապետի իր նախապատվելի թեկնածուն, ըստ ճարտարապետ Լեւոն Իգիթյանի, այնքան անկեղծ է, որ Երեւանի հանդեպ սիրուց պատրաստ է անգամ հուզմունքից աչքերը լցնել: Սակայն թափած արտասուքն ընտրողների համար չի կարող լինել այնքան համոզիչ, որքան թեկնածուների ծրագրերը: Սա արդեն արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի կարծիքն է: Լեւոն Իգիթյանի եւ Գուրգեն Խանջյանի հետ զրույցի թեման Երեւանի ավագանու ընտրություններն են: …

կարդալ ավելին

Երբեք չասել՝ «երբե՛ք»

02.05.2009

Երեկ տեղի ունեցած հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի «Հայ-թուրքական հարաբերություններ» գլուխը գոնե ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին պիտի որ լուրջ հիմքեր տար՝ վերանայելու իր վերջին ասուլիսում հնչեցրած միտքը, թե. «Կոնգրեսի հետ մենք ունենք լուրջ տարաձայնություններ: Հենց նույն այս հարցերում (խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է.- Լ.Ա.) հայտնի չէ՝ Կոնգրեսը նույն բանը չէ՞ր անի արդյոք: …

կարդալ ավելին

«Գայլերը կշտացան։ Ոչխարներն էլ, կարծես, ողջ մնացին»

28.04.2009

– Որքան էլ հայկական կողմն` ամենաբարձր մակարդակով, հայտարարում է, թե հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների, որ ապրիլի 22-ին, Մեծ եղեռնի 94-րդ տարելիցի նախօրյակին, Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հայ-թուրքական համատեղ հայտարարության համար ընտրված օրը որեւէ առնչություն չունի Ցեղասպանության ճանաչման հարցում հայկական կողմի «զիջողական» դիրքորոշման հետ, մեր հասարակությունն ավելի հակված է կարծելու, որ հայկական կողմն ընկել է …

կարդալ ավելին

«Երգել «պլյուսի» տակ կարելի է, թերեւս, կրկեսում»

21.04.2009

Բավական չէ, որ հայ աստղերը մատուցում են հիմնականում անորակ երաժշտություն, անգամ դա են ծուլանում անել կենդանի ձայնով` բերելով բազում հիմնավորումներ, թե ինչու անհարմար չեն զգում, երբ բեմում ընդամենը բացուխուփ են անում բերանները: Երբ հայ էստրադայի անմար եւ առաջին մեծության աստղերի համբավ ունեցող Շուշան Պետրոսյանն ու Նունե Եսայանը համատեղ համերգ էին կազմակերպել, համերգից հետո նոր պարզ …

կարդալ ավելին

Ծառայում են։ Եվ պարզվում է՝ Հայրենիքին

19.04.2009

Իրենց մասնագիտական տոնի առիթով հայ ոստիկաններից ոմանք, հարցազրույցներ տալիս, նշում էին, թե իրենց մասնագիտությունն ընտրելիս վստահ են եղել, որ ընտրում են ռոմանտիկ մի աշխատանք: Հասկանալի է, որ ժամանակի ընթացքում ռոմանտիզմն իր տեղը զիջել է ռեալիզմին, ավելի ուշ՝ արդեն չոր պրագմատիզմին: Այնպես որ, Ոստիկանության օրը երկրի առաջին դեմքերի կողմից ոստիկաններին տրվող շքանշաններն ու ասվող անուշ խոսքերը, …

կարդալ ավելին

«Այն գինը, որ վճարում է այսօր Թուրքիան, շատ մեծ է»

16.04.2009

– Պարոն Գրիգորյա՛ն, անվիճարկելի են այն առավելությունները, որոնք ունի հայ-թուրքական սահմանի բացումը, այլ կերպ ասած` Հայաստանի ապաշրջափակումը: Սակայն, Ձեր կարծիքով, ո՞րն է լինելու այն գինը, որը դրա համար պետք է վճարի Հայաստանը: – Նախ անդրադառնանք` ինչ գին է վճարելու Թուրքիան: Այն գինը, որ նույնիսկ այսօր վճարում է Թուրքիան, շատ մեծ է անգամ նման հզոր երկրի …

կարդալ ավելին

Ով մեզ խանգարում էր, նա էլ կօգնի

12.04.2009

«Թուրքից էլ վատն է»,- ասում ենք հայերս այն հայի մասին, ով իրեն դրսեւորում է այնպես, ինչպես դրսեւորում են, ասենք, այսօր հարկահավաքները, մաքսավորները, ճանապարհային ոստիկանները, դատավորները, երկրի բարձրագույն ղեկավարները եւ այլք: Եվ դա ոչ միայն դարերից եկող, ժողովրդական դառը ֆոլկլորից մնացած արտահայտություն է, որ մեխանիկորեն հասել է մեր օրեր, այլ ամեն օր նորովի գիտակցվող փաստ, իրականություն: …

կարդալ ավելին

Երբ գիտենք, որ ոչինչ չգիտենք

07.04.2009

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդպես էլ չմասնակցեց երեկ Թուրքիայում բացված «Քաղաքակրթությունների դաշինք» միջազգային երկրորդ ֆորումին: Համաձայն «Ռեգնում» գործակալության` ֆորումից առաջ Ալիեւին զանգահարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ համոզել մասնակցել կարեւոր այդ իրադարձությանը: Վերջինս իր թուրք գործընկերոջ հորդորը կտրուկ մերժել է` դա կապելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ: Ըստ նույն աղբյուրի` Ալիեւին համոզելու երկրորդ փորձը …

կարդալ ավելին

Ներեցեք, եթե կարելի է՝ առանց ծիծաղի օրվա

04.04.2009

Օրեր առաջ ռուսաստանյան հեռուստաընկերությունները ցուցադրում էին գրող Ֆազիլ Իսկանդերի եւ երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հոբելյանական երեկոները: Երկու միջոցառումներին էլ մասնակցում էին հայտնի դերասաններ, երաժիշտներ, արվեստագետներ, հումորի վարպետներ` «Մոսկվայի վիրտուոզներ» խմբի դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը, դերասանուհի Իննա Չուրիկովան, լրագրող Վլադիմիր Պոզները, անգամ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ռեժիսոր Մարկ Զախարովը, շախմատիստ Անատոլի Կարպովը եւ էլի շատ-շատերը: Ամենեւին հարկ …

կարդալ ավելին

«Երբեք չկորցնես ինքդ քեզ հակասելու իրավունքը»

31.03.2009

– Վարդա՛ն, Գրողների միությունում պարբերաբար կռիվ է ընկնում: Գրողները, կարծես, մարդիկ են, ովքեր պիտի որ ունենան հետաքրքիր աշխարհայացք, գիտակցեն, թե որքան անհետաքրքիր են ամեն կարգի ստորագրահավաքներն ու նամակները՝ միմյանց դեմ,,, – Այն, ինչ այսօր կատարվում է ԳՄ-ում, միկրոմոդելն է այն ամենի, ինչ կատարվում է երկրում, քաղաքականության մեջ: Մի քանի անգամ պատահաբար տեսա Նկարիչների միության անդամների …

կարդալ ավելին

Ցածր գիտակցությունն է որոշում շքեղ կեցությունը

28.03.2009

Պատմական յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի էտիկետի իր կանոնները: Ասենք, եթե Լյուդովիկոս 14-րդի օրոք` ազնվական կամ քաղքենի, պարտադիր պիտի գիտենային, որ մարդաշատ վայրերում կամ սեղանի շուրջ վատ դաստիարակության եւ անքաղաքավարության նշան է մարմնիդ վրայով վազվզող լվին բոլորի ներկայությամբ սատկացնելը, այսօր քաղաքավարության այս կանոնը անաքրոնիկ է ու անգամ ծիծաղելի: Սակայն այն իրավիճակը, որն այսօր ողջ աշխարհին պարտադրում է …

կարդալ ավելին

Անկեղծ չենք

24.03.2009

«Ժառանգություն» կուսակցությանն ուղղված գնահատականները, նրան փակցված պիտակները եւ այդ կուսակցության` սեփական կարծիքն ունենալու իրավունքի քննադատությունը, որին ականատես դարձանք վերջին օրերին, խոսում է մեր քաղաքական դաշտի պրիմիտիվության մասին: Հասկանալով հանդերձ, թե որքան անհրաժեշտ էր եւ ճակատագրական ընդդիմադիր երկու թեւերի` «Ժառանգության» եւ Հայ Ազգային կոնգրեսի` միասնական ցուցակով հանդես գալը Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին, այդուհանդերձ, տարօրինակն այն …

կարդալ ավելին

Կյանքը հրաշալի է անգամ ճգնաժամի պայմաններում

21.03.2009

– Պարոն Գասպարյան, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 3-ի առավոտյան, այսինքն` դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը, տնտեսագետները նախեւառաջ բնորոշեցին որպես շոկ: Ընդ որում, այդ շոկը ողջ Հայաստանի մասշտաբով էր: Համաձա՞յն եք, որ ֆինանսական հնարավոր կորուստները եւ անորոշությունը կարող են հոգեբանական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: – Շոկը ենթադրում է անսպասելիություն, անկանխատեսելի կամ հանկարծահաս վտանգ, իսկ այս …

կարդալ ավելին

Անհավատալին՝ ակնհայտ

17.03.2009

Գուցե ընդդիմության համար անհամեմատ բարեհունչ ու հաճելի էր «Լեւոն` նախագահ» կարգախոսը, սակայն ի՞նչ անակնկալներ չի մատուցում իրականությունը: Մայիսի 31-ի Երեւանի քաղաքապետի ընտրությունները ստիպում են կարգախոսի տեքստում ավելի իրատեսական խմբագրումներ անել` համակերպվելով արդեն «Լեւոն` քաղաքապետ» տարբերակին: Ամեն դեպքում, տեղի ունեցավ այն, ինչ կարող է էապես փոխել հայաստանյան ներքաղաքական կյանքի հարաբերական անդորրը. Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն …

կարդալ ավելին

Խորհուրդ «խորին»

14.03.2009

Փնտրել եւ հատկապես գտնել տրամաբանություն, թե ինչ իմաստ ունի Հանրային խորհրդի ստեղծումը, իրո՛ք անհնար է: Այդ մասին մամուլում արդեն բազմիցս գրվել է, եւ ակնհայտ էր, որ հասարակության արձագանքն այնքան էլ բարեհաճ չէ իր տրամադրությունները կամ խնդիրները նման խորհրդի խողովակով երկրի նախագահին հասցնելու գաղափարը: Սակայն հասարակության կարծիքն, ինչպես միշտ, չկարեւորվեց նաեւ այս դեպքում: Առհասարակ, հասարակական տրամադրությունների, …

կարդալ ավելին

Տոն, որին մասնակցում են յոթ ձի եւ անգամ մեկ ավանակ

10.03.2009

Ի՞նչ կարող է նշանակել, երբ մի խումբ տղամարդիկ, օրը ցերեկով, ձմռան ցրտին, մայրաքաղաքի կենտրոնում, միայն եւ միմիայն լողազգեստով` իրենց հնարավոր բարեմասնություններն ի տես անցորդների, տերեւի նման դողում են, ինչպես Իլֆի եւ Պետրովի հայտնի հերոսը` «12 աթոռից»: Այս խմբի լուսանկարն, ի դեպ, պատահաբար տեսա մեր խմբագրության լուսանկարների պահոցում: Տղամարդկանց այս խմբին չէր կարելի կասկածել սեռական ոչ …

կարդալ ավելին

Այս տարի նորաձեւ է սեւը

07.03.2009

Երեւանի քաղաքապետի ընտրություններից երկու ամիս առաջ Երվանդ Զախարյանին Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանով փոխարինելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քայլը վկայում է, որ իշխանությունների համար այս ընտրություններն ունեն շատ ավելի էական նշանակություն, քան ենթադրում են քաղաքապետի գործառույթները: Հասկանալի է, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելուն կոչված Գագիկ Բեգլարյանին իշխանությունները տեսնում են որպես քաղաքապետի անպարտելի տարբերակ, ավելի ստույգ` անպարտելիության պատրանք …

կարդալ ավելին

Դանդա՛ղ շտապել

03.03.2009

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, արեւմտյան վերլուծաբանների կարծիքով, հատկապես հետխորհրդային ճամբարի երկրներում կարող է բերել ներքաղաքական ապակայունացման` սոցիալական հողի վրա: Սակայն ամենեւին ո՛չ Հայաստանում: Ինչպես ցույց տվեց ընդդիմության մարտի մեկի հանրահավաքը, ավելի ստույգ՝ Հայ Ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, Հայաստանում թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության գործունեության տրամաբանությունը՝ ընդհանրապես, համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ արտաքին մարտահրավերների ֆոնին՝ մասնավորապես, դառնում …

կարդալ ավելին

Թիկնապահներն ու տնօրենները…

01.03.2009

Օրերս կրթության եւ գիտության նախարարն, ի լուր ամենքի, հայտնեց վաղուց արդեն հայտնի մի ճշմարտություն` մասնավոր բուհերը չեն բավարարում բարձրագույն կրթության պահանջներին, շեղվում են ծրագրերից, հետեւաբար հատուկ հանձնաժողովը պետք է նրանցից 13-ին զրկի արտոնագրից: Թեեւ դրանց բացման օրից արդեն հայտնի էր, որ մասնավոր բուհերը նախեւառաջ բիզնեսի նպատակ են հետապնդում եւ ոչ թե բարձրագույն կրթություն տալու: Այն, …

կարդալ ավելին