Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Սերիալների «որոգայթում»

25.02.2009

Հայաստանյան հեռուստաընկերությունների հաղորդումները դիտել ոչ բոլորն են ի վիճակի. դժվար է գլխի ընկնել` դրանք կոնկրետ ո՛ր տարիքի, սոցիալական ո՛ր խմբի կամ կրթական ի՛նչ աստիճան ունեցող մարդկանց են հասցեագրված: Վերջին մեկ-երկու տարիներին դրանց ավելացան նաեւ տեղական արտադրության սերիալները, ինչն ավելի բարդացրեց հեռուստադիտողի ընտրությունը` հատկապես ո՛ր հեռուստաալիքը չմիացնել: Դատարկաբանությունն ու գռեհկությունը սկսեցին անհանգստացնել անգամ օմբուդսմենին: Սակայն նրա …

կարդալ ավելին

Մարտի մեկին՝ ինչպես մարտի մեկի՞ն

22.02.2009

Յուրաքանչյուր հերթական սխալից հետո քաղաքական գործիչներն ու հատկապես պատմաբանները սիրում են կրկնել, թե մենք պատմությունից որեւէ դաս չենք առել: Այդ դեպքում կարելի է պատճառ բերել մի քանի դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին խունացած հիշողությունները կամ պարզապես պատմության չիմացությունը: Սակայն գոնե մեկ տարվա վաղեմության իրադարձությունները հիշելն ու դրանից դասեր առնելը պիտի որ առանձնապես դժվար չլիներ: …

կարդալ ավելին

«Մեղավոր են նրանք, ովքեր մարդկանց հասցրել են փսիխոզի»

17.02.2009

Հարցազրույց Թունիսում եւ Ալժիրում ՀՀ դեսպան, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Լեւոն Սարգսյանի հետ – Պարո՛ն Սարգսյան, փետրվարի 22-ից սկսվում է Մեծ պահքը: Իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, օլիգարխները եւս սկսել են հաճախ եկեղեցում երեւալ, անգամ կառավարության նիստերից առաջ վերջերս վարչապետը նախարարներին նախ ուղեկցեց Օշականի եկեղեցի՝ մոմավառության եւ …

կարդալ ավելին

Չ. Դարվինի էվոլյուցիոն տեսությունն, այնուամենայնիվ, անմահ է

15.02.2009

Եթե վիճակագիրները փորձեն պարզել, թե որն է վերջին մեկ-երկու տարում հայաստանցիների արտագաղթի պատճառը, եւ հայաստանցիների ո՛ր խումբն է հատկապես որոշում որպես իր մշտական բնակության վայր բացառել Հայաստանի Հանրապետությունը, կպարզեն, որ նորօրյա հեռացողները նյութապես բավարարված, գրագետ մարդիկ են, ում պարզապես մահու չափ ձանձրացրել է մեր կյանքի բոլոր ոլորտներում իշխող գրոտեսկային սուտը, անազնվությունն ու պարզունակությունը: Չարլզ Դարվինի …

կարդալ ավելին

Եվ որ ոսկե ձկնիկն ինձ անձա՞մբ ծառայի

11.02.2009

Քիչ թե շատ բարեկիրթ մարդու համար անգամ առանց երկար մտորումների էլ հասկանալի է, թե ինչու չէր կարելի 85-ամյա, թեկուզեւ աշխարհահռչակ, թեկուզեւ արմատներով հայ Շառլ Ազնավուրին առաջարկել աշխատել որպես Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Մեծ շանսոնյեի պատկառելի տարիքն ակնարկում ենք այն առումով, որ գոնե 85 տարեկան այդ մարդուն Հայաստանը` ի նշան հայրենիքի հանդեպ նրա …

կարդալ ավելին

«Մտավորական» բառից մարդու զզվելը գալիս է»

08.02.2009

– Պարո՛ն Շառոյան, Դուք, կարծեմ, այլեւս կուսակցական չեք: – Ոչ: Որեւէ կուսակցության անդամ չեմ: Արդեն 5-6 տարի է: – Փաստորեն, ընտրել եք ՀՅԴ-ի «Մահ կամ ազատություն» կարգախոսի երկրորդ մասը: – «Մահ կամ ազատությունը» կուսակցական լինելու հետ կապ չունի: Պարզապես իմ մտածողությամբ ավելի դաշնակցական կողմնորոշում ունեմ՝ գաղափարախոսության իմաստով: – Ձեր կարծիքով` ինչո՞ւ այսօր ինքնասիրությունը չի շոյում …

կարդալ ավելին

«ԵԽ-ն գլխացավ ունի իր նոր անդամների հետ»

07.02.2009

– Պարոն Հովհաննիսյան, ԵԽ ԽՎ նախորդ որոշումները՝ կոշտ ձեւակերպումներով, մեր պատվիրակությանը ձայնից զրկելու սպառնալիքով, եւ դրանց հաջորդած 1643 բանաձեւը կասկածի տակ դրեցին այդ կառույցի անկողմնակալության եւ արդյունավետության մասին ունեցած պատկերացումները: Այդպես չե՞ք կարծում: – Այդ կառույցի գործելակերպը նոր ընդունված անդամների ուղղությամբ կառուցված է երկու սկզբունքի վրա՝ բոլոր չափորոշիչները պիտի աստիճանաբար համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Երկրորդը հավասարակշռության …

կարդալ ավելին

Չցուցադրել սպիտակեղենը, հատկապես՝ եթե այն ձյունաճերմակ չէ

31.01.2009

Իշխանությունը ներկայացնող գործիչները, ովքեր ճակատագրի բերումով առիթ են ունեցել նաեւ ընդդիմություն լինել, հատկապես ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակության ձայնի իրավունքին անդրադառնալիս, նշում են, թե, ի տարբերություն ընդդիմության ներկայացուցիչների, իրենք հայրենասեր են այնքան, որ երբեւէ իրենց թույլ չեն տա դրսում քննադատել մեր երկիրը: Այսինքն՝ ունենալով Ղարաբաղի խնդիր, մենք պետք է մեր երկրի՝ ամենեւին ոչ ձյունաճերմակ սպիտակեղենն այլոց …

կարդալ ավելին

Խաղում են բոլորը: Շանո՞ւմ է պետությունը

28.01.2009

Այսօր արդեն վերջ կդրվեն հարցականներին` կզրկվի՞ ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակությունը ձայնի իրավունքից, թե՞ ոչ: Իսկ հետաքրքիր է, այս հարցի պատասխանը մեր երկրի շարքային քաղաքացու ինչի՞ն է պետք: Ինչո՞ւ է նրան հետաքրքիր մի բան, որն իր անձի հետ անմիջականորեն չի առնչվում, որն, ինչպես քաղաքագետ Իգոր Մուրադյանն ասաց, «կեղծ քաղաքականության» ոլորտից է, քաղաքական վերնախավերի փոխհարաբերությունների մակարդակում լուծվող …

կարդալ ավելին

Զրույցներ ոչնչի մասին

24.01.2009

Հետեւելով CNN-ի, «Եվրոնյուզի», ռուսաստանյան եւ եվրոպական մյուս հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերին` ուշադիր հեռուստադիտողը նկատած կլինի, որ ասուլիսային ժանրի՝ «ասուլիս` ոչնչի մասին» ձեւը, որն ընդգծված պահանջարկ ունի Հայաստանում, ժամավաճառություն համարելով՝ վաղուց դադարել է հետաքրքիր համարվելուց, եթե, իհարկե, երբեւէ այդպիսին եղել է: Անհրաժեշտ տեղեկատվության առումով կարեւոր եւ հետաքրքիր են այնպիսի ասուլիսները, որպիսին էր, ասենք, իսրայելապաղեստինյան հերթական հակամարտության ընթացքում …

կարդալ ավելին

Պարահանդես, որին հրավիրված չենք

24.01.2009

«Բուշը լավ տղա է. նա սիրում է իր ընտանիքն ու իր երկիրը»,- երդմնակալությունից երեք օր առաջ CNN-ին տված իր հարցազրույցում ասաց Բարաք Օբաման: Եվ ոչ մի տհաճ խոսք՝ իր նախորդի հասցեին: Այսօր կեսօրին տեղի ունենալիք ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանն անհամբեր սպասում են ոչ միայն ամերիկացիները. դրան սպասում է թերեւս ողջ աշխարհը: Երդմնակալության …

կարդալ ավելին

Ոտքի՛, անգամ՝ եթե դատարանն է գալիս

18.01.2009

Ամբաստանյալները ոտքի չեն կանգնում այն բանից հետո, երբ դատական նիստի քարտուղարի ձայնն ազդարարում է. «Ոտքի, դատարանն է գալիս»: Այս էլ վեցերորդ անգամ դատավորը հետաձգում է «Յոթի գործով» դատավարությունը: Դատարանում վարքագծի կանոնները, դեռեւս վաղնջական ժամանակներից, ենթադրում են հարգանք դատարանի՝ որպես պետական, արդարադատություն իրականացնող ինստիտուտի հանդեպ: ՀՀ Քր.օր. 314 հոդվածը սահմանում է դատական նիստի կարգը, որը պահանջում …

կարդալ ավելին

Հաղթանակ, որ պետք չէ Հայաստանին

14.01.2009

Հարցազրույց ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի «Գերհաղորդականության եւ գիտական սարքաշինության» կենտրոնի ղեկ., ԳԱԱ Ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) «Գերհաղորդիչ դետեկտորների» լաբ. վարիչ, ֆիզիկոս Սամվել Գեւորգյանի հետ – Դուք՝ Ձեր խմբով վերջերս Հայաստան եք բերել միջազգային հեղինակավոր՝ «Global Security Challenge» («Համընդհանուր անվտանգության մարտահրավեր») կազմակերպության մրցույթում Ձեր ներկայացրած գիտական ու սարքաշինական տեխնոլոգիաների հաղթանակի մասին վկայող մրցանակներ, սակայն ՀՀ-ում նման բաների …

կարդալ ավելին

«Արժանի՛ էր»,- լսվեց ամբոխի միջից

24.12.2008

Ուզո՞ւմ ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, որ ԵԽ ԽՎ-ն վերջապես բռունցքը խփի սեղանին եւ զրկի Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից: «Այո՛»,- կպատասխանեն շատերը, ում արդեն հասցրել է ձանձրացնել Հայաստանի իշխանությունների անտրամաբանական մանրախնդրությունն ու արհամարհանքը թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ եվրոպական կառույցների հանդեպ: Ոմանց համար Հայաստանի միջազգային վարկը գուցե ավելին է, քան իշխանությունների ամենաթողությունը, եւ նրանց համար նման ոչ …

կարդալ ավելին

Արդա՞ր է՝ սպանել հանուն արդարության

22.12.2008

– Պարո՛ն Թոփչյան, վերջին 17 տարիների մեր պատմությունը հարուստ է բազմաթիվ դրամատիկ եւ բախտորոշ իրադարձություններով, սակայն Ձեր ուշադրության կենտրոնում անցած ժամանակներն են: Մասնավորապես՝ «Եվ անգամ մահից հետո» վեպի հերոսը Ռուբեն Սեւակն էր, Ձեր վերջին գործը՝ «Բանկ Օտոմանը» եւս 1890-ականների իրադարձությունների մասին է: – Րաֆֆին էլ «անցած ժամանակների» մասին էր գրում, բայց նրա վեպերը մեր ազգային-ազատագրական …

կարդալ ավելին

Այնուամենայնիվ, երեք փորձենք ապրել

14.12.2008

Օրերս բրիտանական Sky հեռուստաընկերությունը ցուցադրեց «Մահանալու իրավո՞ւնք» («Rigth To Die գ») փաստագրական ֆիլմը, ուր ցուցադրվում էր ծանր հիվանդությունից հետո անկողնուն գամված 59-ամյա պրոֆեսոր Գրեյգ Էվերտի կյանքի վերջին ժամը: Ի դեպ, ֆիլմի ռեժիսորն, ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, «Օսկարի» արժանացած կանադացի ռեժիսոր Ջոն Զարիցկին էր: Շվեյցարական Dignitas հիվանդանոցը, ուր մահացու, անբուժելի հիվանդներն այցելում են` կյանքին հնարավորինս …

կարդալ ավելին

«Դեռ պետք է ապացոիցենք, որ քրդերից ու եզդիներից վատը չենք»

10.12.2008

– Պարո՛ն Գեւորգյան, հայ շախմատիստների հաղթանակը ցույց տվեց, որ երբ ֆինանսական միջոցներն ուղղվում են ճիշտ հասցեով, արդյունքն անխուսափելի է լինում, եթե հատկապես գործ ունենք մտավոր աշխատանքի հետ: Ֆիզիկայի ոլորտում եւս ունենք պոտենցիալ, սակայն պետական պատվեր այդ ոլորտին պետությունը կարծես չունի: – Չգիտեմ` ով է Ձեզ խաբել, որ ֆիզիկայի ոլորտում մեծ պոտենցիալ կա: Շախմատի հավաքականի տղաներն …

կարդալ ավելին

Ծերունին երազում առյուծներ էր տեսնում

07.12.2008

Դժվար է այլեւս հասկանալ, թե ինչ նպատակով են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շարունակում Ղարաբաղի խնդրի հանգուցալուծմանը միտված բանակցություններն անցկացնել գաղտնիության եւ խորհրդավորության քողի տակ: Տեղեկատվության այն պատառիկները, որոնք նրանց յուրաքանչյուր հանդիպումից հետո, ըստ պատեհության, շրջանառության մեջ են դրվում Հայաստանի կամ Ադրբեջանի ԶԼՄ-ներում եւ պաշտոնյաների ելույթներում, ավելի են խճճում խնդրի լուծումը առանց այդ էլ պարզ չպատկերացնող …

կարդալ ավելին

Հայելու առաջ

04.12.2008

– Տիկի՛ն Թոփչյան, վերջերս Երեւանում տեղի ունեցավ Ձեր «Հայելի» գրքի շնորհանդեսը: Կա կարծիք, որ կին գրողը հազվադեպ է ստեղծում արժեքավոր, լուրջ գործեր, քանի որ կինն իր բնույթով նախեւառաջ ցանկանում է տպավորություն թողնել: Օրինակ, Աննա Ախմատովան, Ցվետաեւան տաղանդավոր են, քանի որ գրում են առանց սեթեւեթանքների, առանց հաշվի առնելու թողած տպավորությունը, քանի որ ունեն ասելիք, անցել են …

կարդալ ավելին

Երբ բախվում են շախմատն ու նարդին

30.11.2008

Մի առիթով գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն ասաց, որ կյանքի յուրաքանչյուր բարդ իրադարձությանը հայ մարդու առաջին արձագանքըգ չլողանալն է: Ընդ որում` երկար ժամանակով: Սա՝ կյանքի ամենաբարդ շրջաններում, իսկ ամենաուրախ իրավիճակներում մենք ուրախանալու միայն մեկ եղանակ գիտենք` համերգ հայ աստղերի կատարմամբ, որը պետք է անպայման վարեն նույն հաղորդավարները` հիացած սեփական գեղեցկությամբ եւ մտքի անկրկնելիությամբ: Այդպես էր նաեւ չորեքշաբթի …

կարդալ ավելին