– Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հատկապես նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ից հետո, գնահատվում է որպես անկայուն, ճգնաժամային: Որքանո՞վ էր նպատակահարմար սկսել հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն այսօր` հաշվի չառնելով այս հանգամանքը, թեեւ վստահ եմ` կասեք` սա արտաքին ճնշումներով պայմանավորված քայլ էր: – Ոչ միայն արտաքին ճնշումների: Սա մեր նախագահական ընտրությունների արդյունքն էր: Լեգիտիմության պակասը ստեղծել է մի իրավիճակ, …
կարդալ ավելին«Մեր հուշերում հավերժ կմնան Հոկտեմբերի 27-ի նահատակները: Մենք երբեք չենք մոռանա անողոքաբար սպանված մեր ընկերներին»,- այսօր գլխիկոր կշշնջան ԱԺ բոլոր պատգամավորները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ` ԱԺ բակում բացված նոր հուշակոթողի հարեւանությամբ կանգնած: «Ամեն բան կանենք, որպեսզի այլեւս երբեք նման բան չկրկնվի»,- կխոստանան Ազգային անվտանգության պատասխանատուներն ու իրավապահները: Եվ չի լինի մեկը, որ հավատա այս խոսքերի անկեղծությանը …
կարդալ ավելինԵրբ զրուցում էի քաղաքագետ Լեւոն Ղազարյանի հետ, վերջինս ասաց, թե պետություն` նշանակում է հայտ աշխարհին, հավակնություն: Հայաստանի ղեկավարները ձեւակերպված որեւէ հայտ աշխարհին, կարծես, չունեն, հետեւաբար ձեւացնում են, թե երկրագնդում տեղի ունեցող գլոբալ իրադարձություններով, ասենք, էկոլոգիական խնդիրներով (գլոբալ տաքացում, ընդերքի գրագետ օգտագործում եւ, պարզապես, բնության հանդեպ ոչ թշնամական վերաբերմունք) իրենց ծանրաբեռնելով` կկորցնեն անհրաժեշտ զգոնությունը հայ-թուրքական հարաբերություններում …
կարդալ ավելինԲնության մեջ չկա հայ, ով կասկածի տակ է առնում Ցեղասպանության եղելությունը կամ մերժում է այն: Անգամ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում համաձայնությամբ ստեղծվել է Հայ եւ թուրք պատմաբանների ենթահանձնաժողովը: Պարզապես յուրաքանչյուրը Ցեղասպանության իր ինտերպրետացիան ունի` ելնելով կրթական ցենզից, աշխարհայացքից, անձնական շահից եւ այլն: Այս ենթատեքստում է, որ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում այնքան էլ միանշանակ (եթե …
կարդալ ավելին– Ո՞վ կմտածեր, որ մի օր Հայաստանի Հանրապետության նախագահի համար ճաշ է եփելու անձամբ Թուրքիայի նախագահի կինը: Սակայն դա ունի իր տրամաբանությունը. Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին ստորագրել են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը միտված Արձանագրություններ: Լեւո՛ն, ասացեք խնդրեմ, Արձանագրություններում Դուք եւ՞ս տեսնում եք նախապայմաններ: – Եթե պաշտոնապես նշվում է, որ նախապայմաններ չկան, այդ դեպքում ի՞նչն …
կարդալ ավելինԹե ինչո՞ւ է տարբեր գնահատականներով՝ 7-10 միլիոն սփյուռքահայերից մոտ երեք տասնյակը մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, ինչո՞ւ սփյուռքահայերը, անկախ հոգեբանական, մշակութային բարդություններից` տիրոջ իրավունքով չեն վերադառնում հայրենիք, ինչո՞ւ նրանք չարձագանքեցին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի առաջարկին եւ նրա բնակարանի մոտ հերթ չկանգնեցին` մեկ տարի Հայաստանում բնակվելու համար, ունի հիմնավոր բացատրություն: Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այսինքն` մեր պետությունը, երբեք գրագետ եւ …
կարդալ ավելին– Սեպտեմբերի 27-ին Իրանի զինված ուժերը հաջողությամբ փորձարկեցին միջին` 300-700 կմ հեռահարությամբ «Շահաբ-1» եւ «Շահաբ-2» հրթիռները: Սեպտեմբերի 28-ին փորձարկվեցին նաեւ «Շահաբ-3» հրթիռները, որոնք նախատեսված են մինչեւ 2000 կմ հեռավորության նշանակետերի դեմ հարձակումներ իրականացնելու համար: Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, թե «Այս փորձարկումները ցույց են տալիս, որ Իրանը պատրաստ է ոչնչացնել ցանկացած ռազմական սպառնալիք այլ երկրների կողմից»: …
կարդալ ավելինՀայ-թուրքական արձանագրությունների ստորագրման թեման ընդամենը երկու-երեք օրով դադարեց լինել նույնքան հրատապ ու հետաքրքիր, որքան ամեն օր է, քանի որ Հայաստան ժամանեցին «Deep Purple» խմբի մենակատար եւ կիթառահար, «Հիսուս Քրիստոս` գերաստղ» ռոք օպերայում Հիսուս Քրիստոսի դերակատար Յան Գիլանը, «Black Sabbath» խմբի հիմնադիր Էնթոնի Այոմին, «Asia» խմբի դաշնակահար Ջեֆրի Դաունսը: Նրանք գնացին: Սակայն Յան Գիլանը խոստացավ վերադառնալ …
կարդալ ավելինԶրույց փիլիսոփայության դոկտոր, «Տարածաշրջանային ինտեգրացիայի եւ կոնֆլիկտների լուծման կենտրոնի» տնօրեն, Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի ընտրված անդամ Լյուդմիլա Հարությունյանի հետ – Մինչ հասարակության բոլոր խավերը քննարկում են այն գինը, որը Հայաստանը պետք է վճարի հայ-թուրքական հարաբերությունների` առայժմ նախաստորագրված արձանագրությունների համար, ՀՀ նախագահը, հանդիպելով Հանրային խորհրդի անդամներին, ասաց, որ ինքը գիտի այդ գինը եւ պատրաստ է վճարել: …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պտույտը Սփյուռքի գաղթօջախներով, որպես նախաձեռնություն` հետաքրքիր է: Պարզապես, այդ այցելության համար ընտրված (նկատենք` ինչ-որ իմաստով ուշացած) ժամանակը եւ սփյուռքահայերի հետ զրույցի թեման արդեն ցույց են տալիս Սփյուռքի տրամադրությունների լրջությունը: Հայկական գաղթօջախների մեր հայրենակիցների կարծիքը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին հնարավոր էր իմանալ` առանց մեկշաբաթյա ուղեւորության համար բյուջեից այդքան ծախս անելու: Այլ է …
կարդալ ավելինՈւկրաինայի Ընտանիքի, երիտասարդության եւ սպորտի նախարար Յուրի Պավլենկոն մերժել է մեգաաստղ Էլթոն Ջոնին, ով ցանկություն է հայտնել որդեգրել 14 ամսական ուկրաինացի մի փոքրիկ, հասկանալի է, տղայի: Էլթոն Ջոնը, ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն, հայտարարել է (ընդ որում, նախանձելի անկեղծությամբ), թե ինքն ու իր գամուսինը` Դեյվիդ Ֆերնիշը, ցանկանում են փոքրիկին վերցնել իրենց ընտանիք, քանի որ երեխան կարողացել …
կարդալ ավելինԹե որքան արդյունավետ են ՀՀ նախագահի հանդիպումները կուսակցությունների ղեկավարների հետ, կարելի է չափել նախորդ երկու հանդիպումների արդյունքներով: Եթե չլիներ այս երրորդ նախաձեռնությունը` հրավիրել ՀՀ-ում գործող, պարզվում է, 64 կուսակցություններին` քննելու հայ-թուրքական հարաբերությունների ձեւաչափը, նախ` ոչ ոք գլխի չէր ընկնի, որ Հայաստանում գործում է այդքան կուսակցություն, եւ երկրորդ` նախորդ երկու հանդիպումների մասին կհիշեին միայն նրանք, ովքեր …
կարդալ ավելինՊատմությունը, որ ներկայացնելու ենք ստորեւ, վստահ ենք, ձեզ եւս կզարմացնի նույնքան, որքան մեզ: 19-ամյա Աշոտ Գրիգորյանը երկկողմանի ծնողազուրկ է: Նման ճակատագրով մարդիկ մեր երկրում, որպես կանոն, չեն ունենում օթեւան եւ վարում են թափառաշրջիկ կյանք: Ճիշտ, ինչպես այս պատմության հերոսը: 2004թ. Աշոտ Գրիգորյանն ընդգրկվում է Թուֆենկյան հիմնադրամի բավական պարտավորեցնող՝ «Մենք պարտավոր ենք ապրել» անվանումով ծրագրում: Հիմնադրամի …
կարդալ ավելինԿարելի է փոքր-ինչ մեր իրականությանը համապատասխանեցնել մեծ դասականի միտքը, որ Հայաստանի բոլոր իշխանական կուսակցությունները երջանիկ են, ընդդիմադիր բոլոր կուսակցությունները դժբախտ են յուրովի: Դժբախտ են, որովհետեւ ի սկզբանե դատապարտված են պառակտման: Բավական է մի փոքր ետ նայել, եւ կտեսնենք, որ երբեւէ ընդդիմադիր գործունեություն ծավալած բոլոր կուսակցություններն այսօր Հայաստանում կա՛մ լուծարված են, կա՛մ լուսանցքում են: Քաղաքական դաշտում …
կարդալ ավելինԱյնպիսի տպավորություն է, որ Հայաստանում չկա որեւէ այլ խնդիր` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից բացի: Խոսքն արժեզրկվել է, որովհետեւ բոլորը խոսում են: Թեման մեկն է` քաղաքականություն: Մնացյալն, ինչպես «Համլետում»` լռություն է: Մի առիթով հենց մեր թերթում անդրադարձել էինք եվրոպական քաղաքներից մեկում տեղի ունեցող մի միջոցառման. մարդիկ հերթեր էին կանգնում` լսելու դասախոսություններ` «Կյանքի իմաստը» խորագրով: Անկեղծ ասած, այս …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետության նախագահից մինչեւ սովորական խոհարարուհի, գրեթե հավասարաչափ, մտահոգ են հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարներով: Վատն այն է միայն, որ թե՛ նախագահի, թե՛ խոհարարուհու համար ապագան, թերեւս, հավասարաչափ անորոշ է: Ի վերջո, Հայաստանը կանգնած է պատմական վճռորոշ իրադարձությունների առաջ: Ակնկալվում է, որ նման իրավիճակներում երկրի ղեկավարները կլինեն հնարավորինս սթափ եւ արժանապատվորեն կհաղթահարեն բարդ իրավիճակը: Սակայն պատահել …
կարդալ ավելին«Ցեղասպանությունը տվեցին, Ղարաբաղն էլ կտան: Այն ժամանակ այդ մարդը իրենց (Արեւմուտքին.- Լ.Ա.) էլ պետք չի լինի»,- Իջեւանում, այցելելով «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայրական տուն, լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երբ մի լրագրող հետաքրքրվեց, թե` «Կարծում եք, Սերժ Սարգսյանը տալո՞ւ է Ղարաբաղը», Տեր-Պետրոսյանն առանց մեկ վայրկյան մտածելու` …
կարդալ ավելինՕրն էր կիրակի կամ գուցե այլ պատճառ կար, սակայն օգոստոսի 23-ին հայերս ոչ այնքան մեծ շուքով, եթե չասենք` խիստ համեստ, նշեցինք Անկախության հռչակագրի ընդունման 19-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ ուղերձ էր հղել հանրապետության նախագահը` Սերժ Սարգսյանը, նկատելով, թե տասնինը տարի առաջ ի լուր աշխարհի մեր ժողովուրդը հայտարարեց իր երկրի անկախության, ըստ այդմ` իր վերելքի մասին: Անկախության …
կարդալ ավելինՄեր երկրում երբեք չի ստացվում պետական մակարդակով հոգատարություն դրսեւորել շարքային քաղաքացիների հանդեպ: Եթե պետությունը հանկարծ որոշում է անհանգստանալ իր քաղաքացիների կյանքի, անվտանգության համար, այդ անհանգստությունը բավական ծանր է անդրադառնում մարդկանց վրա. նախ` անմիջականորեն սպառնում է նրանց առողջությանը, երկրորդ` գրպանին: Պետության անհանգստությունը դառնում է լրացուցիչ հոգս շարքային քաղաքացիների համար: Իսկ երկրի ղեկավարները իրենց հոգատարությամբ հաջողացնում են …
կարդալ ավելինՄինչ օրս ԱԺ այգում տեղադրված Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող համեստ հուշաքարը հավանաբար ի զորու չէ ամբողջությամբ արտահայտել այս տասը երկար ու ձիգ տարիներին պատգամավորներին տանջող կսկիծը: Անհրաժեշտություն կա անսփոփ վիշտը ցույց տալու նոր արտահայտչամիջոց գտնել: Որպեսզի հասցնեն 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության տասնամյակին ԱԺ այգում նոր հուշարձան տեղադրել. ՀՀ իշխանությունները` բազում մասնագետների օժանդակությամբ, լծվել են …
կարդալ ավելին