Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Շքեղությունը պերճա՞նք է, թե՞ թշվառություն

13.04.2010

Հայաստանում շքեղությունը խիստ հարաբերական հասկացություն է: ԱԺ-ում, սակայն, փորձ է արվում ընդունել օրենք «Շքեղության մասին»: Նման օրենքը ենթադրում է օրենքով կարգավորել հարուստ մարդկանց թուլությունները: Ի դեպ, օրենքի նախագիծը ենթադրում է լրացուցիչ հարկել նաեւ որկրամոլությունը. ըստ նախագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանի` ռեստորաններում առատ ճաշը եւս շքեղություն է, որն, ամենայն հավանականությամբ, հարկվելու է ըստ Օրենքի` «Խնջույք` ժանտախտի ժամանակ» …

կարդալ ավելին

Տաք ջրով լցված շիշ

10.04.2010

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխարհագրությունը (ՀՀ մայրաքաղաք Երեւան), համաժողովի բացմանը կազմակերպության նախագահի պահանջն իշխանություններին` անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, 2008թ. մարտի 1-ի իրադարձություններն «արդյունավետ» քննել եւ վերաբացել «Ա1+»-ը, ինչ խոսք, հաճելի իրադարձություններ էին: Բավական հուզիչ մթնոլորտում էր անցել իրավապաշտպանների հանդիպումը քաղբանտարկյալների, նրանց եւ Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Եթե այս ամենին գումարենք նաեւ …

կարդալ ավելին

Գրականություն՝ առանց ինձ ու քեզ

03.04.2010

– Անի՛, հայ շարքային ընթերցողի կարծիքով` հայ ժամանակակից գրականությունն ավելի շուտ մեռած է, քան ողջ: Ամեն դեպքում, ժամանակակից գրականությունը հետաքրքիր չի թվում այնքան, որ հակառակում համոզվելու համար բացես մեր գրողների գրքերը: – Գրականությունը` որպես երեւույթ, երբեք չի մեռնում, այն անընդհատ շարժման մեջ է: Հասկանալի է, որ հասարակ ընթերցողին չենք կարող հրամայել, պարտադրել` վազել գրախանութից գրախանութ …

կարդալ ավելին

Խորհրդավոր ընթրիք չի լինի

01.04.2010

Բրիտանական լրատվամիջոցները պահքի այս օրերին քննարկում են, թե ինչ էվոլյուցիայի են ենթարկվել Հիսուս Քրիստոսի եւ Նրա աշակերտների` խորհրդավոր ընթրիքը պատկերող կտավները: Մասնագետներին հետաքրքրում է` սեղանին հատկապես ինչ եւ ինչ քանակությամբ է եղել մարդկության պատմության մեջ թերեւս ամենակարեւոր այդ ընթրիքի ժամանակ: Առաջին հազարամյակից մինչեւ 19-րդ դար այդ թեմայով 52 կտավի համակարգչային ուսումնասիրությունը պարզել է, որ ափսեների …

կարդալ ավելին

Լիներ հեռու մի անկյուն…

28.03.2010

Ռուսաստանում գործող վանական համալիրները, ուր աշխարհից հեռու ապրում են միանձնուհիներ, վանականներ, ուղղափառ շատ ռուսների համար փրկության օղակ է` հուսահատ, կյանքից հիասթափված բազմաթիվ մարդիկ են պատրաստ կտրել հարյուրավոր կիլոմետրեր, գնալ ճգնավորների մոտ, անգամ մի քանի օր մնալ մարդկությունից հեռու եւ հանգիստ ու խաղաղված վերադառնալ: Հայաստանը թեեւ ունեցել է վանական կյանքի հարուստ ավանդույթներ, սակայն վանական համալիրներ` դասական …

կարդալ ավելին

36.6-ը ոչ միշտ է առողջության նշան

23.03.2010

Հայաստանն այսօր նման է հիվանդանոցի, ուր հիվանդների մասին պատկերացում կազմելու համար օգտվում են բոլորի ջերմաստիճանի միջին ցուցիչից. մեկը դիահերձարանում է, հասկանալի է, պաղպաղակի պես սառը, մյուսն այրվում է` ջերմաստիճանը 40 աստիճան է, մեկինը` 38,6, սակայն հիվանդների միջինացված ցուցիչը նորմալ է` 36,6: Թյուրընկալման եւ փոխադարձ անվստահության մթնոլորտը, որ կա աշխարհիկ իշխանությունների եւ հասարակության միջեւ, ոչ այդքան …

կարդալ ավելին

Ի վերջո, ձայն բազմաց՝ ձայն Աստծո

20.03.2010

Աղանդավորական բազում հոսանքների գոհունակ հայացքների ներքո Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդներին դժվար է հորդորել, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելը` հաշվի չառնելով հավատացյալ հոտի կարծիքը, այնքան էլ ճիշտ չէ: Գուցե տեղին չէ ցույց տալ, թե հեռուստատեսությամբ լսել եմ մեր հոգեւոր հովիվներից մեկի միտքը, թե պսակադրության արարողությունների ժամանակ մեծ հերթեր են գոյանում եկեղեցիներում, հետեւաբար Երեւանի կենտրոնում նոր …

կարդալ ավելին

Բնությունը սովորեցնում է մռնչալ առյուծի պես

16.03.2010

Միջազգային հեղինակավոր (ժամանակի ընթացքում` հեղինակազրկված) շատ կառույցներ ամեն տարի կամ տարին մի քանի անգամ հարկ են համարում ներկայացնել իրենց վերլուծությունն ու եզրակացությունը` աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով: Մարտի 11-ին ԱՄՆ Պետքարտուղարության «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցն այս թեմայով ամենաթարմն էր: Այնտեղ անդրադարձ կար նաեւ Հայաստանին, ուր մարդու իրավունքների եւ արժանապատվության ոտնահարման թեմայով առատ նյութ կա: …

կարդալ ավելին

Բառեր, բառեր, բառեր

13.03.2010

– Լեւո՛ն, ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը թեեւ իշխանությունների կողմից չի ողջունվում, եւ ցեղասպանության հարցը դժվար մտնի Կոնգրեսի օրակարգ, սակայն Հայաստանում շարունակում են սրտատրոփ սպասել ապրիլի 24-ին` կարտաբերի՞ ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն» եզրը, թե՞ դա այս անգամ էլ տեղի չի ունենա: – Հետաքրքիր է, ինչո՞ւ են Միացյալ Նահանգներն այդ թեման արծարծում հենց ապրիլի 24-ին, եթե …

կարդալ ավելին

Undergraund

11.03.2010

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի այս ֆիլմը իր հայրենիքի` Հարավսլավիայի մասին է, որը 1941 թվականի ապրիլի 6-ից վեր է ածվում զենք արտադրող ընդհատակյա գործարանի: Երկրորդ համաշխարհային պատերազմն ընդհատակ է քշում մի ողջ ժողովրդի: Ընդհատակից ոչ ոք մինչեւ 1961 թվականը դուրս չի գալիս. մարդիկ կարծում են, որ վերեւում դեռ պատերազմ է: Այս կինոնկարի ամենակարեւոր միտքը, եթե կուզեք՝ …

կարդալ ավելին

«Ձեր հիպնոսը մեր վախն է։ Մեր վախը ձեր հիպնոսն է»

07.03.2010

Այս դեպքերը տեղի են ունեցել անհիշելի ժամանակներում, մի խիստ հարավային երկրում: Կարճ ասած` Աֆրիկայում: Այն ժամանակներում, երբ ճագարները` վիշապներին հանդիպելիս, հիպնոսից քարանում էին, իսկ վիշապները հիպնոսացած ճագարներին կուլ էին տալիս այնպես, որ վիշապի որովայնում «մշակվելիս»` ճագարը դեռ ողջ էր մնում: Այսօր՝ մարտի 6-ին, աբխազ հրաշալի գրող Ֆազիլ Իսկանդերի ծննդյան 81-ամյակն է: Եվ սա լավ առիթ …

կարդալ ավելին

Հայաստանի հեղինակության մասին լուրերը, կարծես, չափազանցված են

02.03.2010

– Պարո՛ն Թորոսյան, մի առիթով նկատել էիք, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այսօր էլ կոպիտ սխալներ են անում: Դրանցից ամենալուրջը համարում եք այն, որ Հայաստանը բանակցություններին մասնակցում է նաեւ Ղարաբաղի փոխարեն: Մյուս կողմից` իշխանությունները, մասնավորապես, ՀՀ արտգործնախարարը, երբ Ղարաբաղի պետհամալսարանում էր հյուրընկալվել, հայտարարել էր. «Շատ ենք կարեւորում Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցություններին, առանց դրա …

կարդալ ավելին

Կյանքը՝ թանկ ու գեղեցիկ, ինչպես գազը

27.02.2010

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ, վերջապես, կարելի է ասել` երկար սպասումից հետո, ընդառաջ գնալով «ՀայՌուսգազարդի» ցանկությանը` բնական գազի մեկ խմ-ի գինը 96 դրամից սահմանեց 132 դրամ: Ընդամենը` 36 դրամ: Կարելի է ասել` կոպեկներ: Թանկացման տնտեսական հիմնավորվածության մասին մեր թերթի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը, վստահ եմ, անպայման կարտահայտի իր մասնագիտական կարծիքը եւ, ինչպես բազմաթիվ տնտեսագետներ` կհիմնավորի, …

կարդալ ավելին

Մեր լեզուն ճկուն է, մենք՝ բարբարոս

23.02.2010

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` փետրվարի 17-ին աշխարհում նշվում է Մայրենիի միջազգային օրը: Այսինքն` այդ օրը հատուկ առիթ է` վերհիշելու` ո՛րն է քո երկրի պետական լեզուն, հասկանալու` որքանով ես տիրապետում այդ լեզվին, ինչպես նաեւ հասարակության ո՛ր մասն է կարողանում գրագետ շարադրել սեփական մտքերը եւ որ մասը` նաեւ գրել: Հայաստանում էլ, թույլ, բայց անդրադարձ եղավ Մայրենիի միջազգային օրվան. Լեզվի …

կարդալ ավելին

«Կա՛նգ առ, ակնթարթ, ինչ չքնաղ ես»

21.02.2010

– Արվեստի բոլոր ճյուղերը զարգանալու, կատարելագործվելու հնարավորություն ունեն, եթե արվեստագետը տաղանդավոր է, ունի երեւակայություն: Նկարիչը գտնում է ինքնարտահայտման ի՛ր ձեւը, քանդակագործն` իր, երաժիշտը` իր: Լուսանկարչության դեպքում հնարավորությունները խիստ սահմանափակ են: Այսինքն` բովանդակությունը նոր ձեւով արտահայտելու հնարավորություն, թվում է, չկա: – Նույն ձեւով կարելի է ասել գեղանկարչության մասին. ի՞նչ նոր բան կա` վրձին է, ներկով նկարում …

կարդալ ավելին

Հեռանալ, մոռանալ

17.02.2010

Երկրի ղեկավարներից շատերը` Սփյուռքի նախարարության գոյությունն արդարացնելով, տարբեր ծրագրեր են իրականացնում` վստահ, որ դրանից հետո Սփյուռքի մեր հայրենակիցները միմյանց ձեռքից կխլեն դեպի Հայաստան ուղեւորվող օդանավերի տոմսերը: Սակայն ակնհայտ է. հատկապես մարդաշատ են Հայաստանից հեռացող ինքնաթիռները: Ասել, որ պետությունն անում է ամեն ինչ, որ գոնե Հայաստանում ծնված հայերը կարողանան վերադառնալ հայրենիք, խիստ չափազանցված է: Իրականությունն այն …

կարդալ ավելին

Քաղաքականություն՝ առանց արժանապատվության

14.02.2010

Իր արտաքին քաղաքականության մեջ Հայաստանում ավանդաբար գերակա են եղել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Վերջերս առաջնահերթությունների ցանկում առաջին հորիզոնականում Թուրքիայի հետ բարեկամության ձգտումն է: Թուրքիան, կարծես, չի շտապում օգտվել մեր ցանկությունից: Այս գործընթացին հետաքրքրությամբ հետեւում են նաեւ Վրաստանում: Հարեւան այս երկիրը բազմիցս ցույց է տվել, որ Հայաստանն իր բարեկամ երկրների առաջին եռյակում չէ: Դրա վկայությունն են թե՛ …

կարդալ ավելին

Նրանց՝ հետեւից

09.02.2010

Սկիզբ. Ավարայրի ճակատամարտի նախօրեն է: Սպարապետ Վարդան Մամիկոնյանը հավաքել է իր համախոհներին եւ քննարկում է` ինչպես պայքարել պարսիկների դեմ: «Տատիկին շպրտում ենք փղերի վրա, փղերը պայթում են»,- ասում է Վարդան Մամիկոնյանը: Հայտնվում է պարսից թագավորի սուրհանդակը, մոտենում զինվորներից մեկին` վստահ, որ Վարդան Մամիկոնյանը նա է: «Ե՛ս եմ, ապեր»,- ասում է ազատ բնության մեջ այնքան էլ …

կարդալ ավելին

Նահանջ, բայց արդեն՝ առանց երգի

06.02.2010

Փետրվարի 26-ին լրանում է Սումգայիթի ոճրագործության 20-րդ տարելիցը: Հունվարին եւս 20-ամյա վաղեմության տարելից էր, այս անգամ` Բաքվի ջարդերի: Ինչպես հունվարին, այս ամիս էլ երթ կլինի, որի մասնակիցների հիմնական կազմում ուսանողներ կլինեն: Կկազմակերպվեն գիտաժողովներ: Չի բացառվում, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի գործուն աջակցությամբ, որեւէ դպրոցում դարձյալ դասախոսություն կարդա: Նախորդ …

կարդալ ավելին

«Ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ՞ անդրադառնալ Վիլյամին մեր Շեքսպիր»

05.02.2010

«Խառնվածքը` հյուսիսային, կայուն, չունի իրեն արատավորող կապեր, ծառայակից ընկերների հետ հավասար հարաբերությունների մեջ է, նվիրված է ռեյխին (այսինքն` պետությանը.- Լ.Ա.), ընտանիքի լավ հայր է»: Այս բնութագրերը Ֆաշիստական Գերմանիայի գաղտնի գործակալների, պետական ծառայության անցած բոլոր աշխատակիցների գաղտնի դոսյեներում էին: Ոմանց դեպքում հատո՛ւկ նշվում էր` «Նվիրված է ռեյխին եւ անձամբ Հիտլերին, ռեյխի թշնամիների հանդեպ անզիջում է»: Այսինքն` …

կարդալ ավելին