Երբ Գալիլեո Գալիլեյը ստեղծեց խոշորացնող առաջին դիտակները եւ պնդեց, որ Լուսնի մակերեւույթը ծածկված է լեռներով եւ խառնարաններով, որ Երկրագունդը պտտվում է իր առանցքի եւ Արեգակի շուրջ, սուրբ ինկվիզիցիան դա համարեց ընդամենը «տեսողական խաբկանք» եւ ինը տարի շարունակ հալածում էր գիտնականին: Իսկ Գալիլեյի առաջարկին, թե, այնուամենայնիվ, նայեք դիտակի մեջ եւ դուք էլ կտեսնեք ու կհամոզվեք, ինկվիզիցիայի …
կարդալ ավելինԹուրք հայտնի մտավորականներ` գրաքննադատ, թարգմանիչ, Բիլգի համալսարանի դասախոս, «Տարաֆ» եւ «Ռադիկալ» թերթերի հրապարակախոս Մուրատ Բելգեն եւ Թուրքիայի Սաբանջի համալսարանի դասախոս, «Տարաֆ» թերթի թղթակից, պրոֆեսոր Հալիլ Բերքտայը (Halil Berktay) վերջերս Հայաստանում էին: Պատմաբաններն այստեղ էին «Դեմոկրատիայի դպրոցի» եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի հրավերով: Նրանց հետ զրուցելը հետաքրքիր էր, թեեւ զրույցի ավարտին մի փոքր անհարմարության զգացողություն …
կարդալ ավելինԱնկախությունը Հայաստանի քաղաքացիներիս մատուցվում է իբրեւ իրավաբանական արժեք ունեցող, դե յուրե ֆիքսված հռչակագիր: Իսկ իրականությունն այն է, որ անկախությունը բարձր գիտակցության եւ մեծ ջանքերի շնորհիվ ձեռք բերված վիճակ է, զգացողություն: Կա՞ն մեր հասարակության մեջ մարդիկ, ովքեր անկախ են պայմանականություններից, իրենց հանդեպ իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքից, ունեն սեփական փորձով եւ գիտելիքով ամրապնդված կարծիք: Կան, բայց այդպիսիք շատ …
կարդալ ավելինԿուսակցությունների ղեկավարների եւ նրանց կուսակից-ենթակաների փոխհարաբերություններին հետեւելիս՝ տպավորություն է, թե միջինասիացի անտաղանդ ռեժիսորի ֆիլմ ես դիտում: Կուսակցական վերնախավը, որը ներկայացված է ԱԺ-ում եւ կառավարությունում, գիտի, որ կուսակցության առաջնորդի առողջությամբ ու երջանկությամբ է պայմանավորված սեփական բարեկեցությունը: Մրցակիցները շատ են, տեղերը` սահմանափակ, այնպես որ, յուրաքանչյուր կուսակցական իր հավատարմությունն ի ցույց դնելու համար մշտապես կարիք ունի թարմացնելու ռեպերտուարը: …
կարդալ ավելինԵրբ ընդդիմությունն ազդարարում է իր որեւէ ձեռնարկի մասին (այս դեպքում` անցկացնել հանրահավաք սեպտեմբերի 17-ին), պատեհ առիթ է շատերի համար` հիշել, թե որքան հիասթափված են ընդդիմությունից, որը կամավոր բաց թողեց իր հնարավորությունները եւ մարտավարական անհարկի փոփոխություններ արեց` նեղացնելով իր համակիրներից ոմանց: Եթե այս մասին խոսում են ՀԱԿ-ի ներկայացուցիչները կամ նախկին համակիրները, նրանց խոսքն առավել ազդեցիկ է …
կարդալ ավելինԱյսօր սեպտեմբերի 11-ն է: Մինչ աշխարհը փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ պատահեց Սեպտեմբերի 11-ը եւ որքանով է ձախողված կամ արդյունավետ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ, Ամերիկայի հասարակության ուշադրությունը սեւեռված է Ֆլորիդա նահանգի հակաիսլամական եկեղեցու պաստոր Թերրի Ջոնսի (Terry Jones) վրա: Վերջինս սպառնացել է, որ սեպտեմբերի 11-ին, ի նշան կատարված ահաբեկչության դեմ բողոքի, հրապարակայնորեն այրելու է Ղուրանի …
կարդալ ավելինՍա Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեի առաջին տողն է: Հետաքրքիր է, որ ուղիղ 90 տարի առաջ տպագրված այս ստեղծագործությունը (1920թ., օգոստոսի 2) վկայում է, որ Խորենացու հայտնի «Ողբից» այս կողմ ազգային բնավորությունը լուրջ տեղաշարժեր չի արձանագրել: Եվ այդ փաստը ֆիքսել է նաեւ Դերենիկ Դեմիրճյանը 20-րդ դարի սկզբին. «Թվով գրեթէ ամենափոքրն է, տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինն է, …
կարդալ ավելինՀայաստանի քաղաքական դաշտում դեպքերի հաջորդականությունն այնպիսին է, որ պարբերաբար ունենում ես հայտնի հերոսի զգացողությունը` քեզ թվում է` ինչ-որ ժամանակ առաջ դա քեզ հետ արդեն պատահել է, որ ամեն ինչ կրկնվում է: Բոլորիս աչքի առաջ փոխվեց անգամ դարը` 20-րդը փոխարինվեց 21-րդով, սակայն այս փաստն անարդարացիորեն չեն նկատում քաղաքական գործիչներն ու իշխանությունները. նրանց արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին …
կարդալ ավելինԹե որն է կրթական ոլորտի ներկայացուցիչներին Գիտելիքի օրը Մայր Աթոռ տանելու ու օրհնության արժանացնելու իմաստը, մեծ ցանկության դեպքում գուցեեւ կարելի է հասկանալ: Վեհափառի օրհնությունը պիտի որ ուսումնական ողջ տարվա ընթացքում զգոն պահի հայ մանկավարժներին, հատկապես տնօրեններին, ովքեր այնպես հնարամտորեն են հաջողացնում շրջանցել Տասը պատվիրանները: Տեսեք, թվում է` դրանք չեն խախտվում, սակայն չեն էլ կատարվում, քանի …
կարդալ ավելինՌուսաստանն, ըստ էության, անժամկետ եւ անվճար մեր տարածքն օգտագործելու իրավունք է ձեռք բերել: Ռուսները վստահ են եւ չեն էլ թաքցնում, որ, դիցուք, հայերը, ղրղըզները, ղազախները, մյուսները չեն վաստակել իրենց տարածքները խելամտորեն եւ սեփական ռեսուրսներով օգտագործելու իրավունքը, եւ դա ստիպված, բայց հաճույքով անում են իրենք` խոստանալով անհրաժեշտության դեպքում ստանձնել նաեւ մեր երկրի պաշտպանությունը: Եվ այնքան տաղտկալի …
կարդալ ավելինՀուլիսի 16-ին ԼՂՀ ՊԲ Մարտակերտի զորամասերից մեկում զոհվել է ժամկետային զինծառայող, 22-ամյա սերժանտ Արմեն Ավագյանը: Հուլիսի 27-ին, Տավուշի մարզի Չինար գյուղի հարեւանությամբ գտնվող մարտական հենակետում զոհվել է 31-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանը: Հուլիսի 28-ին Մարտունիում գտնվող ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած զինված միջադեպի պատճառով զոհվել է 6 զինվորական: Սա աննախադեպ վիճակագրություն չէ՞. 12 օրում …
կարդալ ավելինԿընդունվե՞ն փոփոխությունները «Լեզվի մասին» օրենքում, թե՞ ոչ, կհրաժարվի՞ գործարար Ռուբեն Վարդանյանն իր «Դիլիջան» միջազգային դպրոցը Հայաստանում հիմնելու գաղափարից, թե՞ ոչ, ճանաչված մշակութաբան Ռուբեն Անգալադյանի կարծիքով` էական չէ: Էականն այն է, որ Հայաստանում պետք է լինեն բազմատիպ դպրոցներ: – Պարո՛ն Անգալադյան, օտարալեզու դպրոցների բացման գաղափարին Ձեր մոտեցումը էականորեն տարբերվում է մինչ այժմ հնչած տեսակետներից: Ձեր կարծիքով` …
կարդալ ավելինԱյս հարցի պատասխանն այսօր այլեւս սենտիմենտալ ծեքծեքումներ չի ուզում` անհրաժեշտ է գրին-քարտ եւ տանդ վաճառքից ստացած գումարը` տոմս ձեռք բերելու եւ Հայաստանից առաջին իսկ օդանավով հեռանալու համար: ՀՀՇ համագումարին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը դարձյալ քննարկվում է այս տեսանկյունից` այն իշխանություններին փոխշահավետ համագործակցության առաջա՞րկ է, թե՞ անկեղծ մտահոգությունների հրապարակայնացում: Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է` ինչպես է …
կարդալ ավելինՀայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հրապարակայնորեն, սակայն շառագունելով, միմյանց մեղադրում են ստախոսության մեջ: Դաստիարակությունը եւ կոնֆլիկտի պայթյունավտանգությունը նրանց ավելի կոպիտ եզրեր գործածել թույլ չի տալիս: Թեեւ դեմ չէին լինի: Իսկ նրանց ամերիկացի գործընկերների համար անհամեմատ հեշտ է. ԱՄՆ-ում հեռուստատեսությամբ եւ ռադիոեթերում սեռական բնույթի հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ կարելի է ասել` առանց արգելքի եւ պատասխանատվության ենթարկվելու մտավախության. …
կարդալ ավելինՀայերս մեր ազգի շարունակականությունը պայմանավորում ենք կարեւոր մի հատկանիշով` կենսունակությամբ, եւ վստահ ենք, որ կենսունակության ռեսուրսն անսահմանափակ է, այսինքն` որքան էլ տվյալ ժամանակաշրջանը մեր ժողովրդի համար անբարենպաստ լինի, միեւնույն է, կհաջողացնենք գոյատեւել հերթական անգամ: Բայց արդյո՞ք գոյատեւելը սփոփող վիճակ է հատկապես 21-րդ դարում: Այսինքն` բավակա՞ն է մեր միայն ֆիզիկական ներկայությունը տարածաշրջանում, տվյալ ժամանակահատվածում: Ունե՞նք հավակնություն, …
կարդալ ավելին«Գիտության զարգացման խնդիրները, քիչ թե շատ ժողովրդավարական երկրում, գտնվում են պետության առաջնահերթությունների շարքում եւ նրա կողմից ֆինանսավորվում են ոչ պակաս` ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով: Երկրներ կան, ուր գիտության բյուջեն հասնում է երկրի ՀՆԱ-ի 8 տոկոսը, օրինակ` Իսրայելը: Հայաստանում գիտության ֆինանսավորման չափը կազմում է ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, որն ընդունված չափանիշից փոքր է ավելի քան 10 անգամ: …
կարդալ ավելինԵրբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարելիք այցի հետ կապում են հույսեր՝ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման կամ հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժի, պետք չէ մոռանալ, որ աշխարհում վաղուց արդեն գործում են խնդիրների լուծման շատ ավելի արդյունավետ ձեւեր, քան տարածաշրջանային այցերն են: Այսինքն` տիկին Քլինթոնի այցը, մասնավորապես Հայաստան, Ադրբեջան, ավելի շուտ ճանաչողական նշանակություն ունի անձամբ ԱՄՆ պետքարտուղարի համար եւ …
կարդալ ավելինՈ՛չ արտաքին մարտահրավերները, ո՛չ ներքաղաքական խարխուլ վիճակը, ո՛չ հնարավոր պատերազմի մասին զրույցները իշխանություններին չեն հակում քայլ անել դեպի հասարակությունը: Անցած շաբաթ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծն` ավելի խորացնելով իշխանությունների եւ հասարակության փոխադարձ հակակրանքը: Այնուամենայնիվ, հասարակության առողջ մասը շարունակում է բողոքել նվաստացուցիչ այս նախագծի դեմ: Խնդրով մտահոգ մարդկանց …
կարդալ ավելինԻնքնասպանության թեման Ալբեր Քամյուն համարում էր փիլիսոփայության միակ լուրջ խնդիրը: Այսինքն` կարեւորը սա է` որոշել` կյանքն արժե՞ նրան, որ այն ապրես, թե՞ ոչ: Տալ այս հարցի պատասխանը, նշանակում է՝ պատասխանել փիլիսոփայության ֆունդամենտալ հարցին: Իրո՛ք, կյանքը հնարավորինս մանրամասն եւ երկար ապրելու համար մեզնից յուրաքանչյուրը դիմում է հնարավոր բոլոր միջոցներին: Եվ կյանքն ապրելու համար հրաժարվում է կարեւոր …
կարդալ ավելին1960-ականների Հայաստանի քաղաքական, մշակութային զարթոնքը կապվում է հատկապես Տիգրան Պետրոսյանի` աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն դառնալու հետ: Սակայն այսօր գոնե ակնհայտ է, որ Տիգրան Պետրոսյանի հաղթանակն ընդամենը ազդակ էր, մնացյալը հասարակության նախաձեռնությունն էր, առաջ շարժվելու գիտակցությունը: Հակառակ դեպքում, շախմատի Հայաստանի հավաքականը վերջին տարիներին երկու անգամ դարձավ աշխարհի օլիմպիական չեմպիոն, եւ ոչ մի կարգի զարթոնք չհաջորդեց այդ …
կարդալ ավելին