– Երկուշաբթի Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հերթական հանդիպումը` Ղարաբաղյան խնդրի շուրջ: Նախագահներն, ինչպես եւ նախորդ հանդիպումներից հետո, պայմանավորվել են բանակցությունները շարունակել: Հաշվի առնելով բանակցային գործընթացի 16-ամյա պատմությունը եւ այն, որ մինչ օրս որեւէ լուրջ տեղաշարժ չի նկատվում, կարելի՞ է եզրակացնել, որ այս տարիներին կողմերը, հակառակ համանախագահների պնդումների, …
կարդալ ավելինԴաժանությունը, վրեժխնդրությունը, չարությունը քաղաքական լուրջ գործիքներ են Հայաստանում: Եվ այդ վատ օրինակը արագ յուրացնում է հասարակության ամենաանպաշտպան մասը` երեխաները: Ասել, որ երկրի բարձրագույն ղեկավարությունն այդպիսին է, որովհետեւ մանուկ հասակում հեծանիվ չի ունեցել, շատ ռոմանտիկ կլինի: Ամեն դեպքում, մանկությունը տալիս է շատ հարցերի պատասխաններ: Հիշո՞ւմ եք, վերջերս Երեւանում դանակահարվեց Չարենցի անվան թ. 67 դպրոցի 9-րդ դասարանի …
կարդալ ավելինՀունվարի 10-ին ՀՀ ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացվող ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից առանձնանում էր մի շատ էական նրբությամբ: Իր թեկնածությունը դրել էր մի երիտասարդ, ով անհեթեթ մեղադրանքով անազատության մեջ է, ունի երեք զավակ, ով իշխանությունների հանդեպ բարոյական իր հաղթանակին իրավական տեսք տալով` տեսականորեն հնարավորություն էր ստանալու հայտնվել ազատության մեջ: Այսինքն` սա այն դեպքն է, …
կարդալ ավելինՄայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ լավատեսությունը, թե 2010թ. կլինի ավելի լավը, քան նախորդը, այնքան էլ արդարացված չէ: Թեեւ բանաստեղծ, նկարիչ Արեւշատ Ավագյանի եւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանի հետ զրույցից պարզվեց, որ հիասթափությունը, անզորության զգացողությունը բոլորին չէ, որ պատել են: Լ.Ա.- Պարո՛ն Ավագյան, հունվարի 10-ին Երեւանի կենտրոնում …
կարդալ ավելինԱվարտվում է Քրիստոսի ծնունդից հետո 2009-րդ տարին: Փաստի մեխանիկական արձանագրումը ոչինչ չի փոխում. այո՛, մեկ տարի էլ գլորվեց: Իսկ ավելի ճշգրիտ ձեւակերպմամբ` մեր բոլորի կյանքից անցավ եւս մեկ տարի, եւս մեկ հնարավորություն` ընկալելու, որ քեզ ընձեռված հնարավորությունը գիտակցաբար չօգտագործելը, գոնե քրիստոնեության տեսակետից, լուրջ մեղք է: Իսկ 2009-ը իշխանությունների կողմից հնարավորությունների կորստյան եւս մեկ տարի էր: …
կարդալ ավելին– Նարինե՛, երբ Թիֆլիսում քանդվեց Մուղնեցոց ս. Գրիգոր եկեղեցին, հայերս հերթական անգամ վրդովված հիշեցինք, որ «այդ» վրացիները մեր եկեղեցուն պետական կարգավիճակ չեն տալիս, Վրաստանի տարածքում գտնվող մեր եկեղեցիները, պատմամշակութային արժեք ունեցող կառույցները մեր աչքի առաջ կործանվում են: Նման ձեւով արձագանքեցինք նաեւ նախորդ տարի, երբ Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի վերջին բնակարանը վրաց գործարարին հանձնվեց գրոշներով: – Այո, …
կարդալ ավելինՀավատալ, թե Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետի պաշտոնի համար այս` ոչ այնքան պատվաբեր պայքարը գաղափարական է, կարող են միայն այն լավատեսները, ում համար անգամ գերեզմանատան խաչերը բացառապես պլյուսներ են: Բոլորը, իսկ կուսակցականները` հատկապե՛ս, գիտեն, թե ո՛րն է Հայաստանում կուսակցությունների իրական դերը: Եթե կուսակցությունը հարյուրամյա է, Սփյուռքում ազդեցիկ կառույցներ ունի, այն եկամտի աղբյուր է: Եթե կուսակցությունը չունի …
կարդալ ավելին– Ադրբեջանի նախագահը պարբերաբար ռազմաշունչ հայտարարություններ է անում: Դրան զուգահեռ` Ադրբեջանում ակտիվանում են իսլամական շարժումները: Ռազմատենչ հռետորաբանությունն ու իսլամի դերի ակտիվացումն Ադրբեջանում աղերսներ ունե՞ն: – Կարծում եմ` ոչ: Կամ` դեռեւս ոչ: Ընդհանրապես, իսլամն ունի հասարակությանը համախմբելու ներուժ: 2006-ին Ադրբեջանի շեյխ ուլ-իսլամը հայտարարեց, որ պատրաստ է «գրավյալ» տարածքների վերադարձի համար ջիհադ` սրբազան պատերազմ, հայտարարել, սակայն դա …
կարդալ ավելինԵրբ մայրաքաղաքի կենտրոնական դպրոցներից մեկի տնօրենը դասամիջոցին ուսուցչանոցում հագուստի վաճառք է կազմակերպում, մեկ այլ տնօրեն ծնողներին հորդորում է շտապել եւ ռեպետիտորներ վարձել անգամ 1-ին դասարանի աշակերտների համար, երբ մեր եւ ոչ մի դպրոցի շրջանավարտ` առանց կրկնուսույցների, դասախոսների մոտ պարապելու` բուհ ընդունվել չի կարող, ծնողների համար այնքան էլ հեշտ չէ հաղթահարել անվստահությունն ու երեխաներին դպրոց ուղարկել: …
կարդալ ավելինԵվրոպական երկրում հայտնված յուրաքանչյուրը` ճարտարապետական կոթողների, մարդկային փափուկ եւ ազնիվ փոխհարաբերությունների վրա զարմանալուց հետո, հանկարծ նկատում է, թե որքան շատ են հաշմանդամները: Նրանք ամենուր են` օդանավակայաններում, լողափում, թանգարաններում, ակումբներում: Ի վերջո, նախագահների թեկնածուների կողքին` նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում: Հարց է առաջանում` իսկ որտե՞ղ են մեր հաշմանդամները: Նախագահական ընտրությունների ժամանակ նրանք որեւէ թեկնածուի կողքին չեն երեւում: …
կարդալ ավելին– Պարոն Մելիքյան, դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարություն արեցին, ըստ այդմ արձանագրվեց` «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների աճող հաճախականությունը շոշափելիորեն նպաստել է կողմերի միջեւ երկխոսության ակտիվացմանը»: Այսինքն` Ղարաբաղյան խնդրի կարգավորման ոլորտում որոշակի առաջընթաց էր արձանագրվել: Դուք «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նկատել եք, որ Ղարաբաղի թե՛ …
կարդալ ավելինՀանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 12-րդ համագումարին ստիպեց մտածել, որ ներքին քաղաքականության առումով Հայաստանում որեւէ փոփոխություններ չեն սպասվում: Որ նոմենկլատուրային այս կուսակցությունը չի տեսնում ներքին կյանքում ուղղումներ, շտկումներ անելու անհրաժեշտություն եւ հասարակությանը շարունակում է բաժանել «յուրայինների» եւ այլոց: Նախագահական ընտրությունների ընթացքն ու դրան հաջորդած ողբերգական իրադարձությունները, հասարակության դժգոհությունը պիտի որ նախագահին ստիպեին վերլուծել` ինչո՛ւ …
կարդալ ավելինԹե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ճամբարում վաղուց ներքին հակասություններ կան, որոնք արդեն որեւէ մեկը թաքցնել չի էլ փորձում: Ակնկալել, որ քաղաքական տարբեր կենսագրություններ ունեցող մարդիկ պետք է ունենան միեւնույն կարծիքը այս կամ այն խնդրի լուծման վերաբերյալ, նաիվ է: Հետաքրքիրն այն է, որ բոլորը կարծես թե նույն բանն են ցանկանում` Արցախի խնդրի խաղաղ հանգուցալուծում, Ցեղասպանության ճանաչում Թուրքիայի …
կարդալ ավելինԻլֆի եւ Պետրովի «12 աթոռի» այս հանճարեղ ֆրազն այնքան համահունչ է հայաստանյան այսօրվա իրականությանը. բոլորը միմյանց անվանարկում են: Եվ վատն այն է, որ իրավիճակը հատկապես քաղաքական դաշտում այնպիսին է, որ այն, ինչ վատ բան միմյանց մասին հորինում են կողմերը, իրականություն է: Այսինքն` ինչպես հայր Ֆեոդորը, մեզ մոտ էլ, թքողները, որպես կանոն, անվրեպ են: Ծանրամարտի աշխարհի …
կարդալ ավելինՕրեր առաջ լրատվական հաղորդումներն ահազանգեցին, որ Էջմիածնում հսկա ծառեր են հատվել: «Հայլուրի» թղթակիցը եղավ տեղում: Քաղաքապետը անկեղծացավ, որ, այ, հիմա ինքը գոհ է, քանի որ այդ անիծյալ սաղարթախիտ ծառերը խանգարում էին, որպեսզի փողոցն իրեն երեւա ողջ երկայնքով: Իսկ ծառերը հատելուց եւ փայտը հատողների միջեւ արդար բաշխելուց հետո ամեն բան իր տեղն ընկավ: Մեկ-երկու տարի առաջ …
կարդալ ավելինՔանի դեռ Թուրքիայի խորհրդարանը չի շտապում վավերացնել հայ-թուրքական հայտնի Արձանագրությունները, իսկ այս թեմայով նոր ասելիք հնարավոր չէ գտնել անգամ հուսահատ փնտրտուքի արդյունքում, պետք էր համաժողովրդական քննարկման նոր թեմա: Գագիկ Ծառուկյանին Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամի կոչումով, ասպետի թիկնոցով եւ Մանթաշովի անվան մեդալով զարդարելու արարողությունը, այդ առիթով Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ելույթը (ով անկեղծ էր …
կարդալ ավելինԵրկրի նախագահը ստեպ-ստեպ ակնարկում է, որ հայագիտությունը զարգացնելու համար իշխանությունները պետք է անեն հնարավորը: Թերեւս այդ ենթատեքստում էլ ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով կառուցվում է Մատենադարանին կից շենքը, որը պետք է դառնա տեխնիկայի վերջին ճիչով հագեցած, խիստ հարմարավետ հայագիտական կենտրոն: Սակայն տեխնիկայի ճիչը որքան էլ վերջինը լինի, միեւնույն է, առանց խնդրի կարեւորությունը պետականորեն նկատելու եւ առանց …
կարդալ ավելինՍոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը մեր թերթին տված հարցազրույցում հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ մտավախություն էր հայտնել, թե սա այն Հայաստանը չէ, որը կցանկանար, որ տեսնեն թուրքերը: Այսինքն` թե՛ հասարակության ինքնագիտակցության առումով, թե՛ ժողովրդավարության առումով մեր երկիրն այնքան էլ ներկայանալի չէ: Սա, ցավոք, ճշմարտություն է, քանի որ այն լուռ հանդուրժողականությունը պետական մակարդակով կատարվող նվաստացուցիչ անօրինականությունների հանդեպ, արդեն խոսում …
կարդալ ավելին– Դուք զբաղվում եք գենետիկայով, մարդաբան եք, ուսումնասիրում եք մարդու ծագումը, զարգացումը, այդ թվում` էթնիկական խմբերի ծագումն ու զարգացումը: Հատկապես մեր տարածաշրջանում սուր են ընկալվում հարցերը` ո՞ւմ արմատներն են ավելի հին, ովքե՞ր են ի սկզբանե ապրել այս տարածքում: Գիտությունը կարո՞ղ է հիմնավորումներով տալ այս հարցերի պատասխանը: – Իհարկե: Հատկապես վերջին 20-25 տարիների ընթացքում կտրուկ առաջընթաց …
կարդալ ավելինՄիջազգային լրատվամիջոցները շարունակում են տագնապն ավելի խորացնել. նորանոր թվեր են հաղորդում, թե աշխարհում քանի-քանիսն է զոհ գնացել A/H1N1 վիրուսին: Վերջին տեղեկությունն Ուկրաինայից էր, ըստ այդմ` այդ երկրում գրանցված 190 հազար վիրուսակրից 53-ը մահացել են: Սակայն այս տեղեկությունը հնանում է տառացիորեն մեկ ժամ անց. 53 զոհը դառնում է 60: Սակայն մի քանի րոպե անց լրատվական գործակալություններն …
կարդալ ավելին