Ո՛չ երկրի նախագահի հրահանգը համապատասխան կառույցներին` աչալուրջ լինել եւ հայտնաբերել կոռուպցիայի դեպքերը, ո՛չ հայտնաբերվելու եւ օրենքի ողջ խստությամբ պատժվելու վախը ՀՀ պետական չինովնիկներին, դասախոսներին, բժիշկներին, ուսուցիչներին եւ բոլոր նրանց, ում գործունեությունը թույլ է տալիս կաշառք պահանջել, ետ չի պահում այդ գայթակղությունից: Կոռուպցիայի դեմ պայքարելու նախագահի, վարչապետի, Գլխավոր դատախազի ցանկությունը լուրջ չի ընդունվում: Ընդ որում, լրիվ …
կարդալ ավելինԻրարամերժ եւ անընդհատ թարմացվող տեղեկատվությունը Ղարաբաղի խնդրի կարգավորման Մադրիդյան տարբերակի շուրջ խիստ շփոթեցնող են: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո առայժմ անկեղծացել է միայն Անվտանգության խորհրդի անդամների ներկայությամբ: Իսկ թե ինչպես են ընթացել իր եւ Ալիեւի բանակցությունները, հայ հասարակությունը կարողացավ տեղեկանալ ռուսաստանյան լրատվամիջոցներից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լակոնիկ պատասխաններից: Մասնավորապես, ռուսաստանցի …
կարդալ ավելինՄտքին, որ հայ ազատամարտիկների կողմից կյանքի գնով ազատագրված տարածքները վաղ թե ուշ հանձնվելու են Ադրբեջանի վերահսկողությանը, Հայաստանի իշխանությունները տարիների ընթացքում հասարակությանը տարբեր մեթոդներով կարծես թե արդեն հաշտեցրել էին: Ընդ որում, շրջանցվում էր, անգամ` համարյա մոռացության էր մատնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական Շահումյանի եւ Գետաշենի` Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության թեման: Հասարակությանը տարածքային այս կորուստներին եւս հաշտեցրել …
կարդալ ավելինՄինչ Հայաստանի կառավարությունն աշխարհին ցույց է տալիս, որ իր պայքարի եւ թշնամության թիրախը ոչ թե հարեւան ոչ այնքան բարեկամական երկրներն են, այլ Ջերմուկ քաղաքի մոծակները, եւ որ գոնե Ջերմուկում զեռունի այդ տեսակի վերջը տալու նպատակով մեր երկրի բյուջեն պատրաստ է լինել շռայլ` տրամադրելով 19 միլիոն դրամ, տարածաշրջանում տեղի են ունենում մոծակների դեմ պայքարից անհամեմատ բարդ …
կարդալ ավելինՈվ կմտածեր, որ Օսկար Ուայլդի ֆանտազիան գեղեցիկ երիտասարդի` Դորիան Գրեյի մասին, ով Աստծուց հավերժական երիտասարդության շնորհ էր խնդրում, իրականություն կդառնա մեր օրերում: Ուայլդն այնքան դիպուկ նկարագրում է մեր ժամանակների Դորիան Գրեյին` չտեսնված գեղեցկության եւ երկնային մաքրության մի երիտասարդի, ով եւս երաժիշտ էր, սակայն կատարում էր ոչ թե ռոք, այլ Շուման: Եվ նրա անձնական Մեֆիստոֆելը` լորդ …
կարդալ ավելինԱյն, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի համար որպես խափանման միջոց է ընտրվելու կալանքը, պարզ էր դեռեւս հուլիսի երկուսին: Այդ օրը, երբ նշանակված էր Հայ Ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պիտի ընտրեր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը՝ կալանք կամ ստորագրություն՝ չբացակայելու մասին: Սակայն որոշման ընդունումը հետաձգվեց մեկ …
կարդալ ավելին– Դավի՛թ, միջնակարգ կրթական համակարգը Հայաստանում իրատեսները գնահատում են որպես աղետալի: Սա, թերեւս, այն եզակի ոլորտն է, որի շուրջ լավատեսական դիտարկումներ համառորեն չեն հնչում: Դպրոցի տված գիտելիքներով եւ ուսուցչական այն կազմով, որ այսօր ունենք, դժվար է լուրջ կրթություն ստանալ: Այս թերի համակարգը շտկելո՞ւ փորձ են «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերը: – «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է …
կարդալ ավելինԱյն թեթեւությունը, որով իշխանական կուսակցություններն ու հրապարակային գործիչները տանում են մեր երկրում պետական մակարդակով կատարվող հանցագործությունները՝ կոռուպցիան, ամենաթողությունը, ընտրությունների կեղծումը, հասարակությանը զանգվածաբար կաշառելը, դատական համակարգի քայքայումը, թերեւս, մի արդարացում ունի. այդ ամենը կատարվում է մեր հայրենիքում՝ առանց օտարների միջամտության, սեփական ռեսուրսներով: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի դիմել ոչ մի ադրբեջանցու …
կարդալ ավելինԵրբ թերթերից մեկի լրագրողն աշխատանքի բերումով հանդիպել էր ԱԱԾ քննիչներից մեկին, նկատել էր, որ այդ հիմնարկի աշխատասենյակներում անվնաս պահպանվում են Ֆելիքս Ձերժինսկու լուսանկարները: Չի կարելի ժխտել, թե Երկաթե Ֆելիքսի խունացած լուսանկարը խնամքով պահպանելը նոստալգիա է ռետրոյի, սեւ-սպիտակ լուսանկարների ժամանակաշրջանի հանդեպ: Սակայն կոնկրետ Ձերժինսկու լուսանկարների պահպանությունը վկայում է, որ վերջինիս խոսքերը, թե փողոցներում անվրդով քայլող մարդկանց …
կարդալ ավելինՀանգստի թեմային անդրադառնալու առնվազն երկու հիմնավորում կա. նախ` ամառ է. հանգստի են փորձում մեկնել բոլոր նրանք, ում գրպանում, թաշկինակից բացի, կա նաեւ հանգստանալու համար անհրաժեշտ գումար: Երկրորդ` մեկամսյա արձակուրդի դիմումներ են ներկայացրել անգամ կառավարության անդամները` անմիջապես արժանանալով ՀՀ վարչապետի «արժանի» հակահարվածին` սահմանափակե՛լ հանգստի տեւողությունը եւ ամառային արձակուրդներն անցկացնել Հայաստանում: Եթե հավատանք վարչապետին, ապա ամռանը կառավարությունը …
կարդալ ավելին– Արաքս, մայիսի 23-25-ը Դամասկոսում տեղի ունեցավ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության (ԻԿԿ) արտգործնախարարների հանդիպումը: Ընդունվեց 24 կետից բաղկացած, «ՀՀ ագրեսիան ընդդեմ Ադրբեջանական Հանրապետության» բանաձեւ: Դրանից առաջ, ապրիլի 21-22-ը Բաքվում տեղի էր ունեցել ԻԿԿ անդամ երկրների իրավապահ մարմինների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը պատմել էր, թե ինչպես է «Ադրբեջանը տառապում հարեւան Հայաստանի ագրեսիայից»: Վերջին …
կարդալ ավելինՎերնիսաժում եւ բուկինիստական գրախանութներում դասական գրողների հատորները բավական էժան են: Օրինակ, Դոստոեւսկու եւ Չեխովի ստեղծագործություններն ամփոփող հատորներն արժեն այնքան, որքան, ասենք, Երեւանի ավագանու ընտրություններին մեկ ձայնի համար նախատեսված գումարը` 3000-5000 դրամ: Հասկանալի է, որ ընտրակաշառք վերցնողներն այդ գումարով նախատեսել էին գնել ոչ թե, ասենք, «Կարամազով եղբայրների» երկու հատորը, այլ, հավանաբար, սեւ օճառ, ձեթ եւ լուցկի: …
կարդալ ավելինԱրդեն երկու տասնամյակ է ընտրություններից հետո, լինեն խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ կամ Երեւանի ավագանու, փորձագետներն ու հասարակությունը միաբերան արձանագրում են` յուրաքանչյուր ընտրություն աննախադեպ էր կեղծիքների մասշտաբով եւ ընտրություններում ներգրավված, ընդ որում՝ սեփական ցանկությամբ, մարդկանց թվով։ Երեւանի ավագանու ընտրություններից հետո դիտորդներից ոմանք անգամ արձանագրեցին, թե Հայաստանում ընտրական համակարգը մահացավ: Ընտրական համակարգի մահվան մասին լուրերը կարելի էր չափազանցություն …
կարդալ ավելինՏպավորությունն այնպիսին է, որ Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման կապակցությամբ երեւանցիներին եւ յոթ տոկոսի շեմը հաղթահարած երեք կուսակցություններին շնորհավորած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանն ապրում են տարբեր երկրներում եւ խոսում են տարբեր ընտրությունների մասին: Առհասարակ, այն, ինչ կատարվեց Երեւանի ավագանու ընտրությունների օրը, դարձյալ ցույց տվեց հասարակության հանդեպ իշխանական կուսակցությունների քամահրական …
կարդալ ավելինԿուսակցությունների, քաղաքական գործիչների անդառնալիորեն ընկած եւ Հանրային խորհրդի՝ դեռեւս ձեռք չբերած հեղինակությունը բարձրացնելու խնդիրը հանրապետության նախագահը փորձեց արհեստականորեն լուծել՝ նրանց վրա դնելով համաներման անհրաժեշտությունը հիմնավորելու եւ իրեն ներկայացնելու գործը: Եվ վերջիններիս պերճախոսությունից եւ համաներման անհրաժեշտությունը հիմնավորելու կարողությունից են կախված ազատազրկված բազմաթիվ մարդկանց ճակատագրերը: Այս դեպքում համաներման գաղափարը չարժե նեղացնել եւ կապել միայն մարտի մեկի դեպքերից …
կարդալ ավելինԿամրջից ցած նետվելու կամ կախվելու միջոցով ինքնասպանություններին վերջին տարիներին ավելացել է նաեւ սոցիալական բողոք-ինքնասպանության մեկ այլ տարբերակ` ինքնահրկիզումը, եւ որպես կանոն` կառավարության շենքի մոտ կամ, ինչպես վերջերս եղավ, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մուտքի մոտ: Ինքնասպանների մասին պաշտոնական տեղեկատվությունը խիստ լակոնիկ է եւ չոր: Նույնքան խիստ ու չոր է նաեւ եկեղեցու վերաբերմունքը: Սակայն, որքան էլ բոլոր կրոնները կարծր …
կարդալ ավելինՕլեգ Յանկովսկու մահը որոշակիորեն մթագնեց շաբաթը: Գոնե նրա արվեստի սիրահարների համար շաբաթը չափազանց գորշ կթվար, եթե չլինեին երկու՝ բառացիորեն վառ իրադարձություն, որոնց գումարվեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը` Մայիսի 28-ին, Հանրապետության օրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու: Սակայն ամեն բան՝ հերթով: Առաջին վառ, կարելի է ասել` վարդագույն, իրադարձությունը Աֆղանստանի արեւելքում տեխասցի 19-ամյա …
կարդալ ավելինՀանրային հեռուստաընկերությունը, պարզվում է, ունի մի մեծ տաղավար, ուր կարելի է բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ քննարկել հասարակությանն առավելապես հետաքրքրող խնդիրները: Խորհրդավոր այդ տաղավարի դռները բացվում են տարվա մեջ երկու անգամ` «Եվրատեսիլ» մրցույթից առաջ: Մրցույթի ավարտից հետո տաղավարի դռները խնամքով փակվում են: Մինչեւ հաջորդ տարի: Հանրային հեռուստաընկերությունը պիտի որ նման որակի քննարկումների, ավելի ստույգ` նման դատարկաբանության վրա …
կարդալ ավելինՄեզ մոտ անընդհատ փորձ է արվում աշխուժացնել մշակութային կյանքը: Անգամ ստեղծվեց մշակութային հեռուստաալիք: Օպերայի մերձակայքում գրեթե ամեն օր փոխվող պաստառները վկայում են, որ մշակութային կյանքը Հայաստանում ավելի շուտ ողջ է, քան մեռած, սակայն, միեւնույն է` տանելի հայերեն քչերի շուրթերից կլսես, արեւածաղկի սերմը շարունակում է մնալ հայ ժողովրդի համար առաջնային նշանակության սննդամթերք: Այսինքն, շարքային հայաստանցու հետ …
կարդալ ավելին– Տիկի՛ն Խառատյան, ժամանակին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե հայ եւ թուրք ժողովուրդները գենետիկորեն անհամատեղելի են: Հնարավո՞ր է, որ երկու ժողովուրդներ լինեն անհամատեղելի եւ այն էլ` գենետիկորեն: – Ինձ, գոնե մինչեւ հիմա, հայտնի չէ մի հետազոտություն, որը ցույց տված լինի որեւէ ժողովրդի գենետիկ ամբողջ ընթացքը եւ ընդհանրապես ժողովրդի գենետիկական հատկությունները: Եթե խոսելու լինենք, օրինակ, 5-րդ …
կարդալ ավելին