Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Դեռեւս չենք որոշել՝ մտնո՞ւմ ենք 21-րդ դար, թե՞ ոչ»

04.06.2011

– Պարո՛ն Անգալադյան, մեր վերջին զրույցը մեկ տարի առաջ էր: Ձեր գնահատականները Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, մեր երկրի հեռանկարի մասին այն ժամանակ ամենեւին լավատեսական չէին: Այս մեկ տարվա ընթացքում շատ ջրեր են հոսել: Ձեր տպավորությամբ` երկրում ինչ-որ բան փոխվե՞լ է: – Ո՛չ, չի փոխվել: Մենք ազգովի դեռեւս չենք որոշել` մտնո՞ւմ ենք 21-րդ դար, թե՞ …

կարդալ ավելին

Աստծունը՝ Աստծուն: Նախագահինը՝ նախագահին

30.05.2011

«Ճշմարտությունն օրենքից վեր է: Ներողամտությունը վեր է ճշմարտությունից»: Սա սուրբ հայրերի եզրակացությունն է: Պաշտոնական ներողամտության ցուցադրության հիմքում, հասկանալի է, ամենեւին այս իմաստնությունը չէ: Ժամանակ առ ժամանակ պետությունը ներողամտության ցուցադրական ժեստեր անելու անհրաժեշտություն է զգում: Դա ինչ-որ առումով հասկանալի է. որպես կանոն` ներողամտությունից ազատ ժամանակ պետությունը ցուցադրաբար դաժան է: ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ …

կարդալ ավելին

«Ավանակներին ու գիտնականներին՝ մի կողմ»

20.05.2011

Եգիպտական արշավանքի ամենաթեժ պահին Նապոլեոնի ասած այս միտքն արդեն թեւավոր է դարձել: Այսինքն, այն ղեկավարը, ով ուսերին գլուխ ունի, հասկանում է` պատերազմի ժամանակ, այսինքն` անգամ ամենաճակատագրական պահերին թշնամու գնդակներից պետք է հնարավորինս պաշտպանել ավանակներին (որպես փոխադրամիջոց) եւ գիտնականներին: Այսօր, սակայն, առաջնայնությունը տրվում է բացառապես ավանակներին: Հակառակ դեպքում` ինչո՞վ բացատրել, որ Հայաստանի գիտությանը հատկացվում է բյուջեի …

կարդալ ավելին

Ծրարը տալիս եւ վերցնելիս արժե երկար մտածել

13.05.2011

Կոռուպցիայի դեմ պայքարի թեման ավելի հին է ու մաշված, քան վերջերս Վայոց Ձորի մատույցներում հայտնաբերված աշխարհի ամենահին կոշիկը, որն, ի դեպ, գեղեցիկ եւ ժամանակակից պատվանդանի վրա ցուցադրվում է Հայաստանի ազգային թանգարանում: Կոռուպցիայի արմատները բոլոր երկրներում էլ, թերեւս, նույնն են, սակայն տարբեր են դրանց պտուղները: Հայաստանում, ուր իշխանությունը 20 տարի անընդմեջ վերարտադրվում է, անսահմանափակ կոռուպցիայի հնարավորություններ …

կարդալ ավելին

«Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր»

12.05.2011

Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Քաղաքական այս երեք գործիչներն անկախ Հայաստանի նորագույն պատմության ողջ ընթացքում թե՛ միաժամանակ, թե՛ մեկը մյուսին հաջորդելով` զբաղեցրել են երկրի կարեւորագույն պաշտոնները: Ընդհուպ՝ երեքն էլ, ի վերջո, հայտնվել են Բաղրամյան 26 հասցեում: Թվում է՝ նրանք երեքն էլ միմյանցից խիստ տարբեր, անգամ մշակութաբանական տարբեր տեսակի մարդիկ են: Սակայն ունեն այնքան ընդհանուր …

կարդալ ավելին

Բլեֆ

09.05.2011

Թե ինչո՞ւ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց ձեռք պարզեցին հիմա եւ ոչ, դիցուք, երեք տարի առաջ` 2008թ. նախագահական ընտրություններից հետո, իշխանության ներկայացուցիչները պայմանավորում են երկրի ղեկավարի բարի կամքով: Ընդդիմությունը վստահ է, որ դա իր համառ պայքարի արդյունքն է: Բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ու քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում են, որ իրականությունը բոլորովին այլ է: – Մարինե՛, Ձեր …

կարդալ ավելին

«Երբ քեզ հաճելի է, ինձ էլ է հաճելի»

03.05.2011

Միմյանց ներդաշնակորեն լրացնող զրույցը, որը սկսվել է իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ, անկեղծ է: Անհամեմատ անկեղծ, քան ՀԱԿ-ի եւ ՀԱԿ համակիրների միջեւ «ծավալված» բազմանշանակ լռությունը: Ի վերջո, թե՛ իշխանությունները, թե՛ ՀԱԿ-ը իրավունք ունեն շարժվել` ըստ իրենց քաղաքական նպատակահարմարության: Իսկ այն պահին, երբ իշխանությունների եւ ընդդիմության շահերը հետաքրքիր զուգադիպությամբ համընկնում են, երկուստեք սկսում են վստահեցնել, թե անգամ …

կարդալ ավելին

«Առաջ գիտեի։ Հիմա չգիտեմ…»

29.04.2011

Մշակույթի նախարարության գործառույթներն ու հատկապես միմյանց հաջորդող նախարարների երկար ցանկը թեեւ մտահոգում էր գրող, մշակութաբան, երգասաց Վահրամ Թաթիկյանին, սակայն նա գուցե շարունակեր համբերատար սպասել` թերեւս ինչ-որ բան կփոխվի, եթե չլսեր լուրը` նախատեսվում է Հասմիկ Պողոսյանին փոխարինել ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանով: Թեեւ նոր էր դուրս եկել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից (ուր վերադառնալ, հասկանալի է, չի պատրաստվում)` գրողն …

կարդալ ավելին

«Ժամանակը չէ՞, հարգելիներս, վերադառնալու Վիլյամին մեր Շեքսպիր»

25.04.2011

1564թ. ապրիլի 23-ին Ստրատֆորդում ծնվել եւ իր ծննդյան 52-րդ տարեդարձի օրը` 1616թ. ապրիլի 23-ին, մահացել է աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը` չգերազանցված դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրը: Ծննդյան եւ մահվան օրերի զուգադիպությունը ճակատագրական պատահականություն չէ. դրամատուրգն ինքն է ընտրել իր մահվան օրը: Շեքսպիրը վերջ է տվել կյանքին` թունավորվելով, ինչպես իր հերոսները` Ռոմեոն, Ջուլիետը, Օթելլոն, Ռեգենան, Կլեոպատրան, Անտոնիոսը, ինչը, …

կարդալ ավելին

Ձգտելով ամբողջին՝ կորցնում ենք մաս առ մաս

22.04.2011

Թվում է` Ցեղասպանության թեմայով ամեն ինչ վաղուց ասված է: Այսօր էլ ելակետային ինֆորմացիան, ըստ էության, նույնն է, սակայն փոխվում է մեր վերաբերմունքը 96-ամյա վաղեմության դեպքերին: Ցեղասպանության ճանաչման գործընթացին «թարմություն» է տալիս սպորտային հետաքրքրության էլեմենտը` կարտասանի՞ ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն» եզրը, թե՞ չի արտասանի: Պարապությունը, ծուլությունն արդարացնելու համար սկսել ենք բանավոր խոսքին գերբնական հատկություններ վերագրել: Այդպես. տակավին …

կարդալ ավելին

«Փոթորիկ անապատում». պատմությունը շարունակվում է

16.04.2011

Արաբական աշխարհում սկսված հակակառավարական շարժումների ալիքը մարտի կեսերից տարածվեց նաեւ Սիրիայում: Ցուցարարների եւ իշխանությունների միջեւ բախումների հետեւանքով զոհվել է հարյուրից ավելի մարդ: Արաբական երկրներում, մասնավորապես` Սիրիայում, տեղի ունեցող իրադարձությունները հայերիս հետաքրքիր են նաեւ այն հիմնավորմամբ, որ Մերձավոր Արեւելքում ունենք հայկական մեծ գաղթօջախներ: Կոնկրետ Սիրիայում բնակվում է շուրջ 80.000 հայ: Իմ զրուցակիցներն են արաբագետներ Արաքս Փաշայանը …

կարդալ ավելին

Գայֆեջյանն ամենեւին Գաֆէսճյանը չէ

14.04.2011

Այսօր, ապրիլի 14-ին, լրանում է հայ ամենաինքնատիպ նկարիչներից մեկի` Վահրամ Գայֆեջյանի ծննդյան 132-ամյակը: Նրա անունն, ի տարբերություն Սարյանի, Սուրենյանցի, գրեթե անհայտ է: Զրույցն արվեստաբան Մարտին Միքայելյանի հետ միտված է հիշեցնելու, որ ունեցել ենք անկրկնելի մի Վարպետ, ում արվեստն ունի բացահայտման եւ աշխարհին ներկայացնելու անհրաժեշտություն: – Մեր նախորդ զրույցին խոսեցիք Վարդգես Սուրենյանցի մասին` նշելով, որ նա …

կարդալ ավելին

Փրկում ենք կեղծամները, երբ կորցրել ենք գլուխները

12.04.2011

Հայաստանում արդեն թեւակոխել ենք այն փուլ, երբ իշխանությունները, ընդդիմությունը, հասարակությունը, հոգեւոր բարձրաստիճան ղեկավարությունը խոսում են միայն իրե՛նց հասկանալի լեզվով: Մեկը մյուսին չի հասկանում: Իրականությունն ավելի անողոք է` ոչ ոք մյուսին հասկանալ չի ցանկանում: Երբ փորձում ես հասկանալ մեկի քայլերի տրամաբանությունը, նրա խոսքի անգամ ուշադիր ընթերցումն արդյունք չի տալիս: Հետեւություններ անելու միակ արդյունավետ միջոցը մնում է …

կարդալ ավելին

Այն, ինչ գրված է գրիչով, չես ջնջի բրիչով

09.04.2011

Որերորդ դեպքն է, երբ օլիգարխները, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմում են դատարան` խոցված արժանապատվությունը, պատիվն ու բարի համբավը վերականգնելու պահանջով: Նրանց արժանապատվությունը խոցում են ոչ թե երկրում ներքաղաքական լարվածությունը, տնտեսության եւ քաղաքականության վրա օլիգարխների ունեցած զգալի բացասական դերը, այլ այն, երբ այդ մասին գրվում է մեր մամուլում: Ամեն դեպքում, ռուսաստանյան լրատվամիջոցները բավականին լուրջ մեղադրանքներ …

կարդալ ավելին

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում…

02.04.2011

– Պարո՛ն Մինասյան, գրականության մեջ հեղինակները կերպարը շեշտելու, նրանց շուրթերից հնչած մտքերին արժեք տալու համար հաճախ հերոսներին ներկայացնում են որպես խելագար (Շեքսպիրի «Համլետ»), էքսցենտրիկ (Սերվանտեսի «Դոն Քիշոտ»), էպիլեպտիկ, մանկամիտ (իշխան Միշկին` Դոստոեւսկու «Ապուշը»), շիզոֆրենիայով տառապող (Անապաստանը` Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան»): Ինչո՞ւ են ճշմարտությունները, որպես կանոն, գրողները հնչեցնում հոգեպես անառողջ մարդկանց շուրթերից: – Ժողովուրդն է ասում. …

կարդալ ավելին

Ֆուտբոլ եւ քաղաքականություն

29.03.2011

Շախմատի եւ ծանրամարտի (մարզասերները գուցե այլ մարզաձեւեր եւս մատնացույց անեն) ոլորտներում հայ մարզիկների պոտենցիալը, նրանց հաղթանակները միջազգային մրցաշարերում, ինչ-որ առումով փոխհատուցում են ներքաղաքական, տնտեսական եւ մյուս բոլոր ոլորտների պերմանենտ ձախողումները: Իսկ իրականությունն այնքան հիասթափեցնող է, որ սպորտը սկսել է հետաքրքրել անգամ նրանց, ում համար մտավոր աշխատանքից զատ` մնացած ամեն զբաղմունք ժամանակի դատարկ վատնում էր համարվում: …

կարդալ ավելին

Ժամանակակից գրողն այլեւս թոքախտավոր եւ վաղամեռիկ չէ

26.03.2011

Դպրոցներում «Գրականություն» առարկայի ծրագիրն այնպես է կազմված, որ աշակերտի գիտելիքները սկսվում են Մաշտոցից եւ ավարտվում Հրանտ Մաթեւոսյանով: Այսինքն` ժամանակակից հայ գրականության մասին անգամ տարտամ պատկերացում դպրոցներում ստանալ հնարավոր չէ: Գուցե պատճառն այն է, որ, ըստ գրականության ծրագրեր կազմողների, ժամանակակից գրողներն այնքան էլ արժեքավոր գործեր չունեն, հետեւաբար` նրանց արվեստին ծանոթանալն աշակերտի համար ժամանակի զուր վատնո՞ւմ է: …

կարդալ ավելին

Մոլորվել ենք, եւ դարձյալ՝ երեք կեչիների արանքում

22.03.2011

Հայաստանում իրական փոփոխությունների հնարավորությունները, գոնե ներքին ընդվզումների միջոցով, ժամանակի հետ դառնում են ոչ իրագործելի: Ակնհայտ է, որ գործող իշխանությունները բարեփոխումների գնալու ո՛չ կամք ունեն, ո՛չ էլ ցանկություն: Իսկ ընդդիմությունը (տվյալ դեպքում` ՀԱԿ-ը եւ նրան հարող կուսակցությունները, «Ժառանգությունը») իշխանության ռեստավրացիայի հնարավորությունը պատկերացնում են ոչ այնպես, ինչպես «հի-մա» վանկարկող ցուցարարները կամ ընդդիմության հանրահավաքին իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանության …

կարդալ ավելին

Սառը ցնցուղ՝ հի-մա՛, հի-մա՛

19.03.2011

Շաբաթվա կարեւոր ներքաղաքական իրադարձությունը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անակնկալ հացադուլն էր: Անակնկալ, ի դեպ, նաեւ իր կուսակիցների համար: Ասել, թե նա վերանվաճեց Ազատության հրապարակը, եւ ընդդիմությանը մնում էր միայն այն «վերագրավելը», չափազանցություն է: Սակայն Ազատության հրապարակում քաղաքական պատկառելի գործչի հացադուլը քաղաքական լուրջ ակցիա է, որն, ինչպես «Ազատություն» ռ/կ-ի, «Ա1+»-ի ռեպորտաժներից երեւաց` ի մի էր …

կարդալ ավելին

«Գնա՛ եւ այլեւս երբեք չգաս։ Երբե՛ք…»

15.03.2011

Մենք, չգիտես ինչու, միշտ ակնկալում ենք, որ հոգեւոր դասի ներկայացուցիչները, հատկապես, եթե նրանք բարձրաստիճան հոգեւորականներ են, լինեն իմաստուն, ժուժկալ, չլինեն արծաթասեր, նախանձ, քծնող: Հոգեւորականներից նման որակներ սպասելու հիմքեր ունենք. այդ մարդիկ սեփական կամքով ընտրել են Աստծո ճանապարհը, հոգեւորի ճանապարհը` թողնելով աշխարհիկ կյանքը: Սակայն ամեն անգամ նորովի զարմանալ, թե ինչու են եկեղեցու մեր` հատկապես բարձրաստիճան սպասավորները, …

կարդալ ավելին