Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Տնօրեն լինելը հոգս չէ, այլ երջանկություն

12.03.2011

Եթե չեմ սխալվում, Օֆելյա Պետրոսյանը, ով մինչեւ 90-ականների սկիզբը՝ Կրուպսկայայի, այժմ` Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի տնօրենն էր, ատեստավորման քննություն չէր հանձնել: Նրանից առաջ նման քննություն չէր հանձնել նաեւ դպրոցի նախորդ տնօրեն Մարիամ Հայկազունին, ում անունը դպրոցի 70-ամյա շրջանավարտներն անգամ այսօր հարգանքով են արտաբերում: Նրանք ժամանակին գուցե այնքան էլ լավ չէին պատկերացնում` ինչ ասել է՝ դպրոցի …

կարդալ ավելին

Փնտրեք կնոջը… Հնարավոր է՝ գտնեք

10.03.2011

Մարդկությունը շարունակվում է: Եվ դրա համար պարտական ենք ոչ թե պետական հզոր գործիչներին, նորագույն տեխնոլոգիաներին կամ գիտական նվաճումներին, եւ ոչ էլ կանանց մեծարման դարավոր ավանդույթին: Պարտական ենք մի շատ կարեւոր դիպվածի` երբ աշխարհի ստեղծման օրից երկու հոգի` կին եւ տղամարդ, սիրում են միմյանց: Եվ դրա շնորհիվ է, որ մարդկությունը շարունակվում է: Ավելի հանճարեղ գյուտ, ստեղծագործություն, …

կարդալ ավելին

Իսկ մեզ մոտ ծորակը բացում ես, հոսում է ջուրը՝ երկրորդն աշխարհում

05.03.2011

Օրերս մեծ շուքով ազդարարվեց Baku.am կայքէջի բացումը: Ցանկացողները կարող են իմանալ, թե ովքեր են Բաքվում եղել տնտեսության, առեւտրի, մշակույթի, արհեստների զարգացման հիմքում: Հասկանալի է` հայերը: Կարելի է չուշացնել նաեւ համանման բովանդակության մեկ այլ կայքէջի` Tbilisi.am-ի բացումը: Սակայն այդ դեպքում առաջանում է տրամաբանական հարց` իսկ ինչո՞ւ են հարուստ եւ շնորհալի մեր հայրենակիցներն իրենց միջոցներն ու մտավոր …

կարդալ ավելին

«Ես քեզ կախարդական խոսքեր կնվիրեմ»

01.03.2011

Կայծակնային արագությամբ բոլոր լրատվամիջոցներն ու կայքերը տարածեցին «բարի լուրը»` «2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի»: Իսկ իրականությունն այն է, որ այս լուրը ժամանակավրեպ է. գազը Հայաստանում արդեն իսկ թանկ է. 1000 խմ գազը հայ սպառողը գնում է 380 դոլարով: Համեմատության համար ներկայացնենք Ֆրանսիայում …

կարդալ ավելին

Շոկային թերապիա

26.02.2011

Ոչ ոք չի կարող ժխտել, որ անգամ 23 տարի անց դժվար է առանց սարսափի զգացողության դիտել Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի տեսագրությունները, լսել ականատեսների պատմությունները: Եվ արդեն 23 տարի, նախանձելի հետեւողականությամբ, Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի օրերին, պաշտոնական քարոզչությունն իր վրա է վերցրել տարօրինակ մենաշնորհ: «ՀՀ նախագահի աշխատակազմ» պիտակով տեսանյութերը ամենայն մանրամասնությամբ հասարակությանը փորձում են հիշեցնել` ինչ …

կարդալ ավելին

Կոալիցիա ձկան, կարապի եւ խեցգետնի միջեւ

22.02.2011

Կոալիցիոն հուշագրերը, համաձայն միջազգային իրավունքի, իրավական ուժ չունեն, քանի որ կողմերը ոչ թե իրավական, այլ քաղաքական սուբյեկտներ են: Հետեւաբար, դրանց այսչափ կարեւորություն տալը` բեւեռելով ողջ հասարակության ուշադրությունը, փողկապով, տոնական տրամադրությամբ ստորագրել մի փաստաթուղթ, որն անգամ բարոյական պարտավորություն չի դնում կողմերի ուսերին, կարելի է ընկալել որպես ուշ ռոմանտիզմի դրսեւորում: Հուշագրի ինտրիգը ԲՀԿ առաջնորդն էր. նրանից հրապարակավ …

կարդալ ավելին

Կարող եք ծամել ձեր փողկապները. շոուն շարունակվում է

19.02.2011

– Վերջին տարիների համաշխարհային զարգացումները դիտարկում եք այն տեսանկյունից, որ դրանք ուղղորդվում են մեկ կենտրոնից, որ Թունիսի, Եգիպտոսի իրադարձությունները նույն կենտրոնից են ղեկավարվում, եւ որ պատահական չէր, որ հեղափոխությունների ալիքը հաջորդեց «Վիկիլիքսի» բացահայտումներին: Դավադրության տեսությունը հավե՞րժ է: – «Հեղափոխական» ալիքն, այո՛, զուգադիպեց «Վիկիլիքսի» հրապարակումներին, եւ կարծում եմ` այդ համընկնումը պատահական չէ: Ի՞նչ է անում «Վիկիլիքսը». …

կարդալ ավելին

«Կ’անձրեւե, տղաս, աշունը թաց է»

15.02.2011

Մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալությունից հետո ինչ-որ կարեւոր բան փոխվեց: Վտանգը, որ միշտ ինչ-որ տեղ հեռվում էր թվում եւ ավելի շուտ` վիրտուալ աշխարհից, այժմ խիստ մոտ զգացվեց: Եվ վտանգի այդ տեսակն ունի բարեկիրթ, ժպտացող, ակնոցն աչքերին մարդու դեմք: Հրապարակվեց նաեւ «Վիկիլիքսի» հերթական բացահայտումը. ՀՀ-ում ԱՄՆ …

կարդալ ավելին

Որտեղ հաց, այնտեղ կաց

12.02.2011

Հայերս մեզ համար երկրագնդի վրա բնակության ամենառիսկային վայրը համարում ենք Թուրքիան եւ Ադրբեջանը: Սակայն այն միգրացիան, որը տեղի է ունենում Սփյուռքի հայկական գաղթօջախներում թե՛ երրորդ երկիր տեղափոխվելու առումով, թե՛ երկրի ներսում, վկայում է, որ երջանկության փնտրտուքը հայերիս դեպքում անվե՛րջ է: Հայաստանից արտագաղթը, որն, ըստ էության, նշանակում է՝ Սփյուռքին անընդմեջ «կենդանի» հումքի մատակարարում, վաղ թե ուշ …

կարդալ ավելին

Կփրկենք ձեզ հոգիները՝ վաճառելով մերը

08.02.2011

Հազարամյակներ շարունակ մարդիկ հայացքներն ուղղած երկնքին` իրենց աղոթքն են հղում առ Աստված: Հղում են, քանի որ մարդկանց պատկերացումներով` Աստված այնտեղ է, ինչ-որ տեղ` վերեւում: Եվ Տերունական աղոթքն էլ է հուշում, որ Աստծո գտնվելու վայրը ոչ այլ տեղ է, քան երկինքը. «Հայր մեր, որ երկնքում ես…»: Բայց, ինքներդ էլ գիտեք, երկինքն անսահման հասկացություն է: Հետեւաբար` հարցերը` …

կարդալ ավելին

«Եգիպտոսում բնակչության կերած ամեն երկրորդ հացն ամերիկյան է»

05.02.2011

– Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ է, ի վերջո, կատարվում արաբական աշխարհում: Սուդանը բաժանվեց երկու մասի, Լիբանանում լուծարվեց կառավարությունը, Թունիսում տեղի ունեցավ հեղափոխություն: Այժմ հերթը Եգիպտոսինն է, ուր հեղափոխական գործողություններն ուղեկցվում են քաղաքացիական պատերազմով: – «Արաբական աշխարհ» հասկացություն օգտագործել հնարավոր է մի տեսակետից միայն` եթե ցանկանում ենք ընդգծել մի խումբ երկրների էթնիկական նմանությունը: Մյուս բոլոր տեսակետներից` նման …

կարդալ ավելին

Եվ այսպես՝ ամեն չորս տարին մեկ

03.02.2011

– Դավի՛թ, այսօր որքան անհասկանալի է` ով է իշխանություն, նույնքան անհասկանալի է, ի վերջո, ո՞վ է ընդդիմություն. ընդդիմության դափնիների հավակնորդները քիչ չեն` ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, այլեւս նաեւ` Ժողովրդական կուսակցությունը, «Ազգային Միաբանությունը»: – Կարծում եմ` իրավիճակը բավական պարզ է. ունենք արտախորհրդարանական ընդդիմություն, որը ղեկավարում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կա խորհրդարանական ընդդիմություն` «Ժառանգությունը», որը ես կհամարեի …

կարդալ ավելին

«Պատերազմը հիմարացնում է հաղթողին»

01.02.2011

Երբ պրիմիտիվիզմը` գեղանկարչության ճյուղ լինելուց բացի` դառնում է քաղաքական վերնախավի ամենաբնորոշ հատկանիշը, եթերում Ազգային բանակի 19-ամյա տարեդարձը դառնում է պրիմիտիվ միջոցառումների, հաճախ` դատարկ ինքնագովության առիթ: Այդ օրը որեւէ իշխանավորից որեւէ լուրջ միտք չհնչեց: Իսկ հերթապահ խոսքերի թիկունքում քառասունից ավելի երիտասարդների ընդհատված կյանքերն են` միայն մեկ տարում, եւ այն վախը, որ կա այն ընտանիքներում, ուր որդի …

կարդալ ավելին

Ամեն ինչ կանցնի

25.01.2011

Իշխանություններին սպասարկող քաղաքական գործիչները հայտարարում են, թե եղավ այն, ինչ եւ սպասվում էր. ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստանում չարտաբերեց «քաղբանտարկյալ» եզրը: Փոխարենն ասաց, որ ԵԽ ԽՎ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ, այնուամենայնիվ, չի կիրառի: Այն, որ պարոն Համարբերգը չարտասանեց «քաղբանտարկյալ» բառը, չի նշանակում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ճիշտ այդպես, երբ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ԱՄՆ …

կարդալ ավելին

Եվ վերջինները կդառնան առաջիններ

22.01.2011

Ի՞նչ պատահեց: Ինչո՞ւ քաղաքական ասպարեզում այնքան էլ լուրջ գործչի համբավ չունեցող Տիգրան Կարապետյանը հանկարծ դարձավ ընդդիմության առաջնորդ: Հատկապես որ` ընդդիմադիր ուժերի պակաս, կարծես, չունեինք: Ընդդիմության դափնիներին հավակնում են շատերը` ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը»: Կա «Սարդարապատ» շարժումը, որի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանն օրերս հայտարարեց, թե ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», այսուհետ նաեւ` Տիգրան Կարապետյանին, հորդորում է չմասնակցել խորհրդարանական ընտրւթյուններին, …

կարդալ ավելին

Մասոններ, սիոնիզմ… անվերջ վերադարձ

20.01.2011

Մասնագիտությամբ կիբեռնետիկ Լեւոն Պողոսյանի հետ ծանոթացա մեր ֆիզիկոսներից մեկի միջոցով: Առանց երկար նախաբանի` ներկայացնում եմ իմ զրույցը պարոն Պողոսյանի հետ: – Պարոն Պողոսյան, այն, որ այսօր գիտությամբ չեք զբաղվում, հասկանալի է. հատկապես բնագիտության ոլորտը Հայաստանում անհույս վիճակում է: Բայց Դուք նաեւ գործարարությամբ էիք զբաղվում: Բիզնե՞սն ինչու թողեցիք: – Հայաստանում ինչպե՞ս է. եթե պատկանում ես սիոն-մասոնական …

կարդալ ավելին

Խելոք մարդու հետ անգամ լռելն է հետաքրքիր

25.12.2010

Քրիստոսի ծնունդից հետո 2010-րդ տարին եւս ավարտվում է: Եվ ժամանակն է ինքներս մեզ հաշիվ տալու` ինչպե՞ս օգտագործեցինք այն: Կարողացա՞նք այս հերթական 365 օրն ընկալել որպես մեզ ընձեռված շնորհ, որը պետք էր ոչ թե վատնել, այլ խելամտորեն եւ արդյունավետ օգտագործել: Կարծես` ոչ: Բարեբախտաբար, հանգամանքներն անցնող տարում էլ այնպես դասավորվեցին, որ տարածաշրջանում բախումներ չեղան: Եվ դա էր …

կարդալ ավելին

Դատարկ աթոռ, որն այնքան լիքն է իմաստով

21.12.2010

«Դո՛ւք եք Ձեր երեխաների համար լավագույն օրինակը»: Ծնողներին ուղղված այս հորդորը` համապատասխան տեսաշարով սոցիալական գովազդը, «Վիվա Սել»-ի գովազդային ամենահաջող նախագծերից մեկն է: Եթե դու զայրացկոտ նեղմիտի մեկն ես, մեքենաների ազդանշանները համարում ես անձիդ ուղղված մահացու վիրավորանք, մի՛ սպասիր, որ երեխադ բարեկիրթ ու զուսպ լինի: Եթե զիջում ես տարեց եւ հիվանդ մարդկանց, հարգանքով ես վարվում ծնողներիդ …

կարդալ ավելին

Փոթորիկ մեկ բաժակ ջրում

18.12.2010

Հայաստանում, արդեն մի քանի օր է, ժամանակն աշխատում է այլ արագությամբ: Այն, ինչ անհավանական նորություն էր հինգ րոպե առաջ, հինգ րոպե հետո դառնում է արդեն անհետաքրքիր, թարմությունը կորցրած տեղեկություն: Նոր պաշտոնանկությունների եւ նոր նշանակումների մասին լուրերն ինտերնետում հայտնվում են կայծակնային արագությամբ: Թվում էր` Երեւանի քաղաքապետի պաշտոնանկությունը, նոր քաղաքապետի նշանակումները գոնե մինչեւ երեկ կլինեին ներքաղաքական կարեւոր …

կարդալ ավելին

Համախառն ներքին երջանկություն

14.12.2010

Երկու տարի առաջ Բութանը (Բութանի թագավորությունը Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ գտնվող փոքրիկ պետություն է) ընդունել է նոր սահմանադրություն: Ըստ այդմ` կառավարության բոլոր ծրագրերը` վերաբերվի գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը, թե առեւտրին, գնահատվելու են ոչ թե տնտեսական ցուցանիշներով, այլ` թե որքան երջանկություն են նրանք բերում մարդկանց: Հասկանալի է, յուրաքանչյուրի երջանկության ընկալումը խիստ անհատական է, սակայն Սահմանադրությամբ պետությունը ստանձնում է …

կարդալ ավելին