Մասնագիտությամբ կիբեռնետիկ Լեւոն Պողոսյանի հետ ծանոթացա մեր ֆիզիկոսներից մեկի միջոցով: Առանց երկար նախաբանի` ներկայացնում եմ իմ զրույցը պարոն Պողոսյանի հետ:
– Պարոն Պողոսյան, այն, որ այսօր գիտությամբ չեք զբաղվում, հասկանալի է. հատկապես բնագիտության ոլորտը Հայաստանում անհույս վիճակում է: Բայց Դուք նաեւ գործարարությամբ էիք զբաղվում: Բիզնե՞սն ինչու թողեցիք:
– Հայաստանում ինչպե՞ս է. եթե պատկանում ես սիոն-մասոնական որեւէ ճյուղի կամ օթյակի, իրավունք ունես մտնել բիզնես: Ո՞չ` ո՛չ: Դա ակնհայտ է:
– Կարծում եմ` կտրուկ եք: Գիտեմ մարդիկ, ովքեր վստահաբար մասոնական որեւէ օթյակի չեն անդամակցում, սակայն հաջող բիզնես ունեն:
– Եթե նա ազգությամբ հայ է, մասոնական կառույցների համար գերվտանգավոր է, որ նա փող ունենա: Որովհետեւ օրերից մի օր նա այդ փողը կներդնի բարոյականության, բարոյական իշխանություն ստեղծելու համար:
– Մասոնական օթյակների, սիոնիզմի գործակալների մասին զրույցները վաղուց արդեն ոչ մեկին չեն զարմացնում: Հայտնի է, որ քաղաքական շատ գործիչներ, գործարարներ, հայտնի մարդիկ հարում են տարբեր մասոնական օթյակների, տարբեր աղանդների:
– Համաշխարհային ջհուդականությունը չունի համաշխարհային իշխանություն, ունի համաշխարհային կառավարություն` փողի հաշվին, որը տանում է դեպի կործանում, դեպի պատերազմ: Նա չի իշխում, բայց պոստերը գրավում է ու թալանում:
– Կարծում եք, որ Հայաստանում եւ՞ս իշխանության ղեկին մասոններ են:
– Որպեսզի Հայաստանի մասին խոսենք, ճիշտ կլինի Հայաստանին անդրադառնանք ի սկզբանե: Առաջին արարված մարդը հայն է: Ինչո՞ւ եք զարմացած նայում: Երկիր մոլորակի վրա արարված են ընդամենը 10 ազգ: Արարված են Արարչի 28 դիցերի կողմից` Վահագն, Անահիտ…
– Դուք գիտնական եք եւ, ենթադրում եմ, նման եզրակացությունների հանգելու համար պիտի ունենաք գիտական հավաստի աղբյուրներ:
– Թեեւ ջհուդականությունն առաջին հերթին պատմական մատենագրությունը վերացրեց, հրկիզեց, սակայն աղբյուրներ դեռ մնացել են. հայ քրմական դասերն այսօր էլ ողջ են: Նրանք ապրում են մահմեդականների մեջ արդեն 1700 տարի եւ խոսում են գրաբարով, անգամ ընտանիքի մեջ: Աստվածը եւ սատանան միաժամանակ ստեղծված երեւույթներ են: Արարված մարդու համար գոյություն ունի Արարիչ: Պետք է ստեղծվեր սատանան եւ հակադիր մարմինը` Աստված, ովքեր միմյանց դեմ պայքարում են, իսկ ջհուդն իր գործն անում է: Որտե՞ղ են հազարամյակների ձեռագրերը: Ջհուդականությունը դրանք պիտի վերացներ, որպեսզի վերացներ առաջին արարված մարդու երկիրը, հորինվեին Ադամ-Եվայի, Նոյի պատմությունները, ու իրե՛նք դառնային աշխարհի առաջին բնակիչ:
– Ներեցեք, մենք, որ Հայ Առաքելական եկեղեցու անդամներն ենք…
– Ի՞նչ է նշանակում` առաքելական: Աշխարհում ուրիշ ոչ մի եկեղեցի չկա՞: «Եկեղեցի» բառը կազմված է «եկ» եւ « եղծել» բառերից: «Եղծել» նշանակում է՝ ուրանալ: Այսինքն` արի, ուրացի քո արիական կրոնը:
– «Եղծել» նշանակում է՝ «հերքել», սակայն «եկեղեցին» ոչ թե «եղծելն» է, այլ «եղիցին», ինչը նշանակում է «թող լինի»:
– Թող ի՞նչը լինի: Բոլոր արիացիներն արարվել են Արարչի կողմից, իսկ առաջինն արարվել է հայը, հետեւաբար՝ հայն ունի արարչական առաքելություն:
– Ո՞րն է հայի առաքելությունը:
– Հայի առաքելությունը թաքնված է մեր այբուբենի մեջ. բավական է այն վերծանեք եւ կտեսնեք:
– Այսինքն` այդ առաքելությունների թիվն առնվազն պիտի 36-ը լինի: Հնարավո՞ր է մատչելի ներկայացնել դրանք:
– Դրանք 36 բառեր են` հիմնված տառերի վրա: Այբուբենի վերջին 3 տառերը 12-րդ դարում ավելացրել են ջհուդները, որ նշանակում է Եվ-Օ-Ֆե` Եհովա: Մինչ Մաշտոցը հայերը գրում էին միայն իրենց 28 բաղաձայներով (նկատենք` հայոց դիցերը եւս 28-ն են), եւ ոչ մի ազգ չէր կարողանում հայերեն վարժ կարդալ: Մաշտոցի առաքելությունն այն էր, որ նա վերականգնեց այբուբենը` ձայնավորները ճիշտ տեղադրեց իրենց տեղերում:
– Անընդհատ կրկնում եք «ջհուդ» բառը: Չե՞ք կարծում, որ վիրավորում եք հրեաներին: Նրանք կարող են դրա համար Ձեզ դատի տալ:
– Ես երազում եմ, որ նրանք ինձ դատի տան, եւ այս ամենը հրապարակայնացնեմ: «Հրեա» բառը շատ վիրավորական է, կնոջ մոտ չի կարելի օգտագործել: Ջհուդականություն` նշանակում է՝ հուդայականություն: «Հուդա» բառը նշանակում է՝ շիվ, ֆալոս: Այսինքն` հուդայապաշտները ֆալոսապաշտներ են: Ինչ է նշանակում՝ հրեա: Տեսնում եմ, որ զարմացած նայում եք. սա Ձեզ համար նորություն է: Իմացե՛ք, արեւի արձակած էներգիան կոչվել է ջերմություն: Մարդու գլուխը եւս արձակում է էներգիա, որ կոչվում է տաքություն: Սրտի` հոգու, արձակած էներգիան կոչվում է տապ: Իսկ սեռական օրգաններինը` է հուր: Այստեղից էլ` «հրեա» բառը:
– Ասացիք, որ անգամ Աստվածաշունչն են հրեաները հորինել: Այսինքն` Ցեղասպանության ժամանակ 1,5 միլիոն հայերը, ովքեր կոտորվեցին կրոնափոխ չլինելու համար, թյուրիմացության մե՞ջ էին:
– Չէ, չէ, եղեռնը 301 թվականի, 451 թվականի շարունակությունն էր, եւ ոչ մի կապ չուներ կրոնի հետ: Պարսիկների պատմության մեջ անգամ արձանագրված չէ Ավարայրի պատերազմը: Դա հեղափոխություն էր` կրոնի դեմ: Մինչեւ 451թ. հայերի մեծ մասը դեռեւս քրիստոնյա չէր (այսօր էլ հայերի գերակշիռ մասը քրիստոնյա չէ. մոտ 6 միլիոն միայն մահմեդական հայ ունենք): Եվ այդ պատերազմում ոչ թե Վարդան Մամիկոնյանն է հաղթել, այլ Վասակ Սյունին: Կարդացեք Համլետ Դավթյանի գիրքը:
– Մարդու կյանքի տեւողությունը շատ սահմանափակ է: Կարծում եք, որ հնարավո՞ր է հազարամյակներով ապահովել մի ծրագրի շարունակականությունը. այն, ինչի մասին խոսում եք:
– Այսօր գիտականորեն ապացուցված է, որ Արեգակնային համակարգը շարժվում է Ծիր Կաթինով: Երկիրը որոշ ժամանակ գտնվում է մի՛ կենդանակերպում, հետո մյուս: Այդպես` 12 կենդանակերպերում: Երբ կարդում ենք հայկական հին ձեռագրերը, որոնք ես ունեմ, գրված է` հայոց քառորդ ժամանակաշրջանի տեւողությունը 532 տարի է: Շատ երկար աշխատելուց հետո հասկացանք, թե դա ինչ է նշանակում, եւ ունենք դրա մաթեմատիկական ապացույցը: Ես աշխատում եմ լուրջ գիտնականների հետ: Ասեմ` ինչ է նշանակում 532: 25.536 տարվա ընթացքում Արեգակնային համակարգն անցնում է Ծիր Կաթինի բոլոր կենդանակերպերով: Այսօր գիտականորեն է ապացուցված, որ ամեն կենդանակերպի համակարգում մեր մոլորակը գտնվում է 2128 տարի: Բայց դա հայերը գիտեին անտիկ շրջանում անգամ: Տեսեք, կյանքի մի փուլը կազմված է 4 հատվածներից` գարուն, ամառ, աշուն, ձմեռ: Դրանք բոլորը մեկ տարի են կազմում: Նույնն էլ տիեզերական տարին է: 4 հատ 532 տարին կազմում է մի ցիկլ` 2128: Սա մի անհավատալի ու անսպասելի նորույթ էր, որի մասին մարդկությունը մինչ օրս գաղափար չուներ: Գիտությունը ներկայացնում էր 2160 տարի, սակայն դա ճիշտ չէ: Եվ դա կարդում ենք 2000 տարի առաջ գրված ձեռագրերում: Իսկ 532-ի մատը մատի գա հիմնավորումը մենք այսօր ունենք:
– Ներեցեք, ո՞ր ձեռագրի մասին է խոսքը, եւ այն Ձեզ որտեղի՞ց:
– Այդ ձեռագրերը Մատենադարանից են: Ուղղակի վերծանված չեն: Հայոց ամեն մի տառ ներկայացնում է 1 թիվ: Երկիր մոլորակը` Արեգակնային համակարգի հետ միասին, 2128 տարի գտնվում է ամեն մի ցիկլում: Կենդանակերպը սկսվում է Խոյից, վերջանում է Ձկով, ինչը նշանակում է «ձ ունկն»` ունկնդրող: 2012թ. սկսվում է մարդկության նոր փուլը: Մտնում ենք Խոյի համաստեղություն: Ջհուդականությունն ասում է` մտնում ենք Ջրհոս: Ո՛չ: Ջրհոսն այն ժամանակ էր, երբ հնարեցին սուտ ջրհեղեղ: Նոյը ոչ թե գրված պատմություն է, այլ իրենց ծրագիրը: Ըստ այդմ` Նոյը պետք է գար Արարատ, ու սատանան առաջին արարված մարդու տեղը պիտի ապրեր հավերժ: Ինչպես իրենք են ասում` Եհովան իրենց խոստացել է 1000 սերունդ պատսպարել: 2012թ. Եհովայի հետ կնքված պայմանագրի ժամանակը սպառվում է, քանզի 1000 սերունդը արդեն խաբկանք է:
– Այն, ինչ ասում եք` ժխտում է ամեն ինչ: Պայմանականորեն ասած` բոլոր փիլիսոփաներին, գրողներին, նկարիչներին, մտածողներին:
– Եթե վստահ ասում եք, որ ես ժխտում եմ, պետք է հիմնավորեք:
– Լսեք Բախի երաժշտությունը, նայեք Լեոնարդոյի «Խորհրդավոր ընթրիքը», կարդացեք Դոստոեւսկի: Պայմանականորեն այս երեք անունները տվեցի. այս մարդիկ թյուրիմացության մե՞ջ էին:
– Նիհիլիզմը ստեղծվել է ջհուդների կողմից եւ մինչ այսօր շարունակվում է` ժխտելով Արարչին, բարոյականությունը, ազգությունը, պետությունը: Իրե՛նք են ժխտում, ես ոչինչ չեմ ժխտում: Իսկ Լեոնարդո դա Վինչին իր «Վերջին ընթրիքում» այս ամենը բացահայտ նկարագրել է: Նկարը ճիշտ կարդալ է պետք: Իսկ գտնում եք, որ մինչ քրիստոնեությունը մարդկություն, պատմություն չի՞ եղել:
– Նման բան չեմ ասել:
– Քրիստոնեություն ասելով՝ չե՞ք հերքում բազմաստվածությունը, որը եղել է քրիստոնեությունից առաջ:
– Հասկանալի է, որ ոչ:
– Եթե քրիստոնեություն ասելով` չեք հերքում մնացյալ պատմությունը, համարում եք, որ ես` ասելով, թե քրիստոնեությունից առաջ պատմություն է եղել, հերքում եմ քրիստոնեությո՞ւնը:
– Չեք հերքում, ասում եք, որ քրիստոնեությունը հորինված է հրեաների կողմից, որ Աստվածաշունչը հորինված պատմությունների ժողովածու է: Հետեւաբար` հերքում եք այն մշակույթը, որը ստեղծվել է քրիստոնեության շրջանում, այդ թեմատիկայով:
– Բոլոր կրոններն են հորինված եւ պարտադրված: Կա հավատ եւ կա կրոն: Արեւը մի ամիս չեղավ, բերքը փչացավ: Այսինքն` դա պարտադրված չի եղել. մարդն ինքն է հանգել այդ եզրակացության` չկա արեւ, չկա կյանք: Եվ մարդիկ ինքնաբերաբար սկսեցին պաշտել արեւը: Իսկ քանի՞ կրոն կա: Եվ ո՞րն է դրանցից ազդում բերքի վրա:
– Եթե դեմ չեք, խոսենք այսօրվա Հայաստանի մասին: Դուք հրեական դավադրության տեսության կողմնակից եք: Այսօր մեր հասարակությունը բարոյազրկվում է, հուսահատվում: Կարծում եք` սա այդ դավադրության մի մա՞սն է` մուծված դրսից:
– Ես չեմ ընդունում արտաքին պարտադրանքի տեսությունը: Պատերազմը երկու դեպքում է լինում. 1. երբ քեզ դրսից պարտադրում են անել այն, ինչ ձեռք է տալիս դրսին, իսկ քեզ ձեռք չի տալիս: 2. Ներսում քո արածը քո ժողովրդին ձեռք չի տալիս: Ուրիշ պատճառ չի լինում: Ինչպե՞ս կարող են դրսից պարտադրել մի բան, որը մենք չենք ուզում, եւ մենք չընդվզենք: Ուրեմն` թշնամին ներսում է: Եթե թշնամի չեն մեր իշխանությունները, ինչո՞ւ չեն ասում ժողովրդին` դրսից մեզ պարտադրում են, ոտքի ելեք, այլ ճանապարհ չունենք: Մեր իշխանավորի հիմնավորումն է, արդարացումը, թե մեզ պարտադրում են: Ո՛չ: ՀՀ-ում այսօր իրականացվում է սիոնական աշխարհակալ միապետության ստեղծման ծրագիրը: Այժմ դրա հիմնական փուլն է: Այսինքն` այսօր աշխարհում` բացի մահմեդական մի քանի երկրներից (Չինաստան, Ճապոնիա, Հյուսիսային Կորեա, Վենեսուելա), իրականացվում է գլոբալիզացիա, ինչը նշանակում է՝ Դավթի սերնդի դեսպոտի ստեղծում: Այսօր Հայաստանում իրականացվում է այդ ծրագիրը` թքելով հայ ազգի կամքի վրա, ուժային մեթոդով: Հակառակ դեպքում ՆԱՏՕ-ն ցանկացած պահի կարող է զորք մտցնել, Ռուսաստանը նրան կօգնի, որովհետեւ Ռուսաստանը բռնազավթված է ջհուդների կողմից: 301 թ.-ից մինչեւ այսօր մենք հայ ղեկավար չենք ունեցել: Միակ հայը Խանջյանն էր:
– Իսկ այսօրվա ղեկավարնե՞րը:
– Արդեն ասացի: Կարծում եմ` պարզ ասացի` միակ հայ մարդը Խանջյանն էր: Մենք արտադրում ենք պղինձ, մոլիբդեն, ոսկի, որը 5-7 մլրդ դոլար տարեկան եկամուտ է բերում, իսկ Ադրբեջանը պետք է իր նավթը վաճառի, որ ոսկի առնի: Մեր իշխանություններն ասում են` մենք նավթ չունենք, Ադրբեջանն ունի: Եթե ոչինչ չի արտադրում Հայաստանը, որտեղի՞ց այսքան ջիփերն ու միլիոնատերերը: Տնտեսագիտության օրենքների համաձայն` ՀՀ-ում ոչ մի միլիոնատեր չպիտի լիներ: Մեր աշխատասեր բնակչությունը, ՀՀ բնակլիմայական պայմանները բավարար են 5-6 մլն մարդ կերակրելու համար: Իսկ մեր «հայ» իշխանություններն արհեստական վտարումներ են կատարում` էմիգրացիայի անվան տակ: ՀՀ-ում այսօր հայոց լեզվի հարցն է դրված, եւ իշխանությունները հայտարարում են, թե ժամանակակից գիտությունները հայոց լեզվով լիիրավ բացատրել անհնար է: Եկեղեցին էլ լռում է: Այն դեպքում, երբ աշխարհի ամենահարուստ լեզուն հայոց լեզուն է, ամենաշատ տառերն ու բառարմատներն ունի: Օրը մի անորակ միլիոնատեր է աճում, ոչ գրագիտություն ունի, ոչ մակարդակ: Գիտություն եւ բանակ չենք զարգացնում, եւ համարում եք, որ մեր իշխանավորը հա՞յ է: Գյուղացին է տալիս հանճար, պահում քաղաքը, պետությունը, իսկ գյուղացուն այնպիսի անելանելի վիճակի մեջ են գցել, որ երեխա չունենա, որ դպրոցում չսովորի: Եվ եկեղեցին լռում է: Աֆղանստանում 2,5 միլիոնից ավելի հայ կա: Նրանք տանը գրաբարով են խոսում: Հնդկաստանում ունենք մոտ 3 մլն հայ, նրանք ծպտյալ հայեր չեն, տանը գրաբարով են խոսում: Սփյուռքը օտար երկրներում հայերեն է խոսում, հայագիտություն է զարգացնում, իսկ ՀՀ-ում այդ նախարար Աշոտյանը կպչում է հայերենին: Եվ դուք դեռ ասում եք, թե նա հա՞յ է: Ի՞նչ եք խոսում: Ի՞նչ տարբերություն` ինքը հայ է, օտարի օգտի՞ն է աշխատում, թե՞ հայ չէ:
– Այսօր կան արտաքին մարտահրավերներ, Ղարաբաղի չլուծված հարց:
– Դուք մոլորության մեջ եք: ՆԱՏՕ-ն չի՞ կարող գրավել Հայաստանը, թե՞ Ռուսաստանը չի կարող: Ինչո՞ւ ՆԱՏՕ-ն հարձակվեց Իրաքի վրա, ավերեց, Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում: Ամեն գրագետ հայ, ով քչից-շատից զբաղվում է քաղաքականությամբ, պիտի որ լսած լինի. 2001թ. Արիել Շարոնը եւ Շիմոն Պերեսը հայտարարեցին` աշխարհի բոլոր տարածքները, որոնք խիտ բնակեցված են ջհուդականությամբ, պետք է հայտարարել ջհուդական տարածքներ: Դրանց մեջ են Պրեդնեստրովիան` Մոլդովայում, Հարավային Օսեթիան, եւ դրանցից մեկը` Ղարաբաղը:
– Ասինքն` Ղարաբաղում հրեանե՞ր են ապրում:
– Ո՛չ, Ղարաբաղում մեծամասնությամբ հայեր են ապրում, խոսք չկա: Սակայն հիշենք Խամսայի մելիքությունը: «Խամսան» ջհուդերեն բառ է, նշանակում է՝ 5, եւ «մելիքն» էլ է ջհուդական բառ, որը նշանակում է «իշխան»: 939թ. Բագրատունիների կողմից, ովքեր եւս ջհուդ էին, վերագրվեց էպոսը: Սասունցի Դավիթը սպանում է Մսրա Մելիքին: Եթե սպանում է մելիքին, ինչպե՞ս կարող էին մելիքները ՀՀ-ում կառավարել: 301 թվականից մինչեւ 353թ. կորցրեցինք պետականությունը: 952թ. ջհուդները տեսան, որ մենք պետականություն չունեինք, բայց արաբին դիմադրում ենք, հոռոմին խփում ենք, պարսիկին դիմակայում ենք, որոշեցին պետականությունը վերականգնել ու որպես այդպիսին` հանձնել Բյուզանդիային: Եվ այդպես էլ արեցին` 988-ին եւ 1023-ին վերջնականապես Հայաստանը կտակեցին Բյուզանդիային: Երբ 1043թ. Հովհաննես-Գագիկը մահացավ, Վասիլ 2-րդը եկավ ու պահանջեց Հայաստանը` ցույց տալով կտակը: Ինչ վերաբերում է ԼՂ-ին, թափվելու է արյուն: Դա անշրջանցելի է: ՀՀ-ում իշխանության է գալու հայը: Ղարաբաղը մեր Արցախն է եւ ամբողջովի՛ն է վերականգնվելու:
168 ժամ – Խմբագրությունը չի կիսում հարցազրույցում արտահայտած մտքերն ու դատողությունները: