Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Շնորհակալությո՛ւն, Պլասիդո Դոմինգո։ Եվ… բիս։

11.12.2010

Եթե Երեւանում համերգ չտար աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն, եւ եթե Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը լիներ դասական երաժշտության երկրպագու, տենորի համերգին ներկայանար անձամբ, այս պատմությունը չէր լինի: Վաղուց արդեն մոռացվել էր նրա թիկնապահների կողմից որդուն վիրավորած դասընկերոջ հրապարակային ծեծը: Արդեն քչերն են հիշում մեր մյուս օլիգարխի` Լեւոն Սարգսյանի թիկնապահների կողմից «Օդնոկլասսնիկ» սրճարանում տեղի ունեցած երկու երեխաների …

կարդալ ավելին

Բա՛ց շուրթերդ, խոսի՛ր, անգի՛ն, ժիր դայլայլի՛ր, ի՛մ սիրասուն…

07.12.2010

Ամերիկյան դիվանագիտական գրագրության բացահայտումներին հաջորդեցին քննարկումները` բարոյակա՞ն էր դրանք հրապարակելը, թե՞ ոչ, որքանո՞վ են հավատ ներշնչում: Ամեն դեպքում, թեեւ «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, բոլորին հայտնի է, որ նա այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում, հայտնի են անգամ նրա հեռախոսահամարները: Սակայն իրավական տեսանկյունից կա խնդիր` բրիտանական իշխանությունները Ասսանժին ԱՄՆ-ին հանձնելու համար իրավական …

կարդալ ավելին

Սուրենյանցին չհասկացան երեկ, չեն հասկանում այսօր

04.12.2010

«Վարդգես Սուրենյանցին չեն հասկացել իր ժամանակակիցները: Չենք հասկանում նաեւ մենք»: Մեծ նկարչի ծննդյան 150-ամյակի առիթով նման մտքեր են պատել արվեստաբան, նկարիչ Մարտին Միքայելյանին: Նա խորհրդահայ մամուլում առաջինն է գրել Մարկ Շագալի, Վասիլի Կանդինսկու, Խուան Միրոյի, Ջեքսոն Պոլլոկի մասին: Հայկական հանրագիտարանում Սուրենյանցի մասին հոդվածի, 2003թ. հրատարակված «Վարդգես Սուրենյանց» ալբոմի հեղինակն է: – Պնդում եք, որ Վ. …

կարդալ ավելին

Շտապեք ապրել

30.11.2010

Երբ իրավապաշտպանները պաշտպանում են տարբեր աղանդների, սեռական փոքրամասնությունների իրավունքները` հիմնավորելով, թե յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ կրոնական ո՛ր ուղղությունն է իրեն հարմար, որ յուրաքանչյուրի իրավունքն է ընտրել` ո՛ր սուբկուլտուրային է ցանկանում պատկանել, ում հետ ապրել, ոչ ոք չի վիճարկում: Սակայն, երբ երկու տղամարդ ամուսնանում են եւ ցանկանում են երեխա որդեգրել, արդեն խախտում են երեխայի իրավունքը: Սակայն …

կարդալ ավելին

Իշխանական կոալիցիա՝ «Չիչիկով&CO.»

27.11.2010

Չկա որեւէ լուրջ քաղաքական գործիչ, ով չցանկանա իշխանության գալ: Ընդ որում, ոչ թե իշխանական կերակրամանին մոտ լինելու նպատակով, այլ գալ` իշխանությունն ընկալելով որպես իր ծրագիրն իրականացնելու եզակի հնարավորություն, միջոց: Սա է քաղաքականության իրական բովանդակությունը: Սակայն նման առաքելություն կոնկրետ Հայաստանում ոչ ոք չի ստանձնում: Հիմնավորումները շատ են: Իբր` միջավայրն այնպիսին է, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում …

կարդալ ավելին

Երբ դարից երկար ձգվում է օրը

23.11.2010

Նոր բան ասել հնարավոր չէ. հասարակությունը հիվանդ է, եւ այդ հիվանդ հասարակությունից երիտասարդները գործուղվում են բանակ: Իսկ այնտեղից մահվան բոթը գալիս է տագնապեցնող պարբերականությամբ: Ազգային բանակում զոհվել է չորս զինվոր, եւ չորսը վիրավոր են: Դրանից երկու օր առաջ զոհվել էր եւս մեկ երիտասարդ: Դրանից մի քանի օր առաջ` եւս մեկը: Դրանից առաջ` վեցը եւ էլի …

կարդալ ավելին

Պայքար հողմաղացների եւ կոռուպցիայի դեմ

20.11.2010

Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերը պարբերաբար թարմացվում են, քանի որ նախկին մեթոդներից եւ ոչ մեկն իրեն այնպես էլ չի արդարացրել, եւ անհրաժեշտություն է առաջանում կազմել կոռուպցիան արմատախիլ անելու հերթական ծրագիրը: Առաջարկվում է խստացնել օրենսդրությունը, փոխել կառավարման կարգը, բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը: Սակայն դարձյալ ապարդյուն: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ` ի վերջո, ի՞նչ է …

կարդալ ավելին

Ավելորդը

18.11.2010

Նոյեմբերի սկզբին բարեբախտություն ունեցա մի քանի օր անցկացնել Կանարյան կղզիներից մեկում` Գրան Կանարիայում: Չորս կողմից Ատլանտյան օվկիանոսի ամառ-ձմեռ տաք ջրերով ողողված կղզին իսկական դրախտ էր: 30 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճան, տրոպիկական բուսականություն, մաքուր օդ, բարեկիրթ եվրոպացիներ, կակադուների երամներ: Սակայն այդ մասին գրվել է` վաղուց եւ մանրամասն: Կղզում հայտնվելուց հետո բնավ չեմ փորձել որեւէ հայ փնտրել, …

կարդալ ավելին

Թիթեռնիկներ, ովքեր երազում իրենց մարդ են տեսնում

16.11.2010

(Տե՛ս` Կոնֆուցիոս) Երկու դիմակավոր անձ գիշերը հարձակվել են մեր գործընկեր, լրագրող Նիկոլ Փաշինյանի վրա, ծեծել են եւ հեռացել: Ինչպե՞ս եւ ո՞ւմ հրահանգով են նրանք կատարել իրենց գործը. սա՛ պիտի լիներ միակ հարցը, որի պատասխանները փնտրելուց առաջ պաշտոնանկ պիտի արվեին Արդարադատության նախարարը, քրեակատարողական հիմնարկի ողջ ղեկավարությունը: Լրագրողական կազմակերպությունները, հատկապես Ժուռնալիստների միությունը պիտի անմիջապես արձագանքեին կատարվածին` իշխանություններից …

կարդալ ավելին

Հարսանիքների եւ թաղման ծեսերի նվագախումբ

09.11.2010

Հարսանեկան արարողություն եւ թաղման ծես: Կյանքի այս երկու իրադարձությունները որեւէ կերպ հնարավոր չէ պատկերացնել առանց երաժշտության: Թաթա Սիմոնյան, ռաբիս այլ երգիչներ, հազվադեպ` ազգագրական երգեր. սա մեր հարսանիքների այցեքարտն է: Դուդուկ, Շոպենի «Մահվան քայլերգը», Մոցարտի կամ Վերդիի «Ռեքվիեմ»: Սա մարդուն մյուս աշխարհ ճանապարհելու երաժշտությունն է: Ի՞նչ են, առհասարակ, ուրախությունն ու ողբերգությունը: Այս հարցերը կոնկրետ պատասխաններ չունեն, …

կարդալ ավելին

«Չկա ոչինչ, որ չկա կամ չի լինելու»

06.11.2010

– Հայաստանում շարունակվում է նույն արխաիկ մեթոդը` գիտական աստիճանների, ակադեմիկոսների տիտղոսների շնորհում` առանց իսկական գիտության մեջ որեւէ ներդրման: Բազմիցս նշել եք, որ գիտությունը նախեւառաջ քաղաքականություն է, զենք` ճշգրտելու յուրաքանչյուր պետության դերն ու տեղը արեւի տակ: – Չունենալ այսօր գիտություն, նույնն է թե՝ չունենալ զենք ու զինամթերք ռազմի դաշտում: Թեեւ գիտությունը շահարկվում է եւ առաջին հերթին` …

կարդալ ավելին

Ոչնչից ստացվում է ոչինչ

02.11.2010

Նախ YouTube-ում, Facebook-ում հայտնվում են տեսանյութերը` ուսուցիչը հարվածեց, կոպտեց աշակերտին, սպան ծաղրում է զորակոչիկներին: Թեմատիկան բազմազան է: Դրանք անմիջապես հասնում են բոլորիս` կից հորդորով` տարածի՛ր: Րոպեներ անց տեղեկացված է ողջ ինտերնետը: Բայց դա միայն սկիզբն է: Տեսանյութերը ստանալուն հաջորդում է արդեն քննարկումների փուլը: Համակարգիչների ստեղները չխկչխկում են, մոդեմները գվվում են, բլոգերների սրտերն արագ բաբախում են… …

կարդալ ավելին

«Խորհուրդ՝ կազմակերպեք պատվավոր նահանջ»

30.10.2010

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անիմաստության մասին բոլոր փաստարկները վաղուց արդեն բերվել են: Այն համառությունը, սակայն, որով իշխանությունները փորձում են փոփոխություններն այդուհանդերձ կատարել, այդ խնդրով անհանգիստ մարդկանց ստիպում է նոր հիմնավորումներ հայթայթել` հույսով, թե դրանք ինչ-որ բան կփոխեն: Հատկապես մասնագետները, փորձագետները չեն զլանում նորից ու նորից ուսումնասիրել աշխարհի փորձը, ազգերի, երկրների առանձնահատկությունները եւ սեւով սպիտակին …

կարդալ ավելին

Ի՞նչ էր «հոկտեմբերի 27»-ը՝ «Աստծո պատի՞շ»։ Գուցե «դե՞պք»

26.10.2010

– 11 տարի առաջ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը: Հետաքրքիր է, ըստ Ձեզ, այս 11 տարիների ընթացքում փորձ արվե՞ց հասկանալ` ինչո՞ւ նման բան եղավ, որպեսզի հնարավոր լինի հասկանալ նաեւ մեկ այլ բան` հնարավո՞ր է դրա կրկնությունը, թե՞ ոչ: – Փորձեր միգուցե արվել են, սակայն հանրային պահանջի բացակայությունը թույլ չի տալիս հաղթահարել «Հոկտեմբերի 27»-ի բարդույթն ու …

կարդալ ավելին

«Չենք լրջացել»

21.10.2010

Սկիզբը` «Ես անվերջ չգիտեմ» – Մաեստրո՛, Բեթհովենն իր 3-րդ սիմֆոնիան նվիրեց Նապոլեոնին, հետո հիասթափվեց եւ դարձրեց «Հերոսական»: Հետաքրքիր է, Դուք նման ցանկություն չե՞ք ունեցել` ստեղծագործություն նվիրել քաղաքական, պետական որեւէ հայ գործչի: – Բանը քաղաքական գործիչներին չի հասել: Այնքան լավ գործընկերներ ունեմ, որոնց դեռ չեմ հասցրել գործեր նվիրել: Պետական գործիչներին սիմֆոնիա՞ նվիրել. մտքովս էլ չի անցել: …

կարդալ ավելին

«Ես անվերջ չգիտեմ»

19.10.2010

– Մաեստրո՛, վերջերս Facebook սոցիալական ցանցում ամփոփվել էին այցելուների հարցերը: Ըստ այդմ` ամենահաճախ հնչող հարցը սա է. «Ո՞րն է կյանքի իմաստը»: Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը: – Նույնն է, թե Տիեզերքի իմաստը հարցնես: Դրան պատասխանելը, կարծում եմ, անհնար է: Ինչպես որ մեր գիտակցությամբ, մեր կամքով չի կայացել մեր աշխարհ գալը, այնպես էլ մեզ հասու չէ …

կարդալ ավելին

Հետաձգենք 100 տարով

16.10.2010

Անդրեյ Գեյմը եւ Կոնստանտին Նովոսելովը ֆիզիկայի բնագավառի այս տարվա Նոբելյան մրցանակակիրներն են: Նրանք կկիսեն 1,5 մլն ԱՄՆ դոլարը: Մի քանի տարի առաջ հայտնաբերված գրաֆենն իրենից ներկայացնում է ածխածնի բարակ թաղանթ` մի ատոմի լայնությամբ: Այդ նոր երկչափ նյութն իր մեխանիկական մեծ դիմացկունության եւ բարձր հաղորդականության շնորհիվ էլեկտրոնիկայի բնագավառում կարող է հեղաշրջող դեր կատարել: Մեր հայ ֆիզիկոսներից …

կարդալ ավելին

Ճիշտ է, Երեւանը դուք եք

08.10.2010

Օրերս «Կուլտուրա» հեռուստաալիքով «Կյանքի գիծը» հաղորդաշարի հյուրն էր պատկառելի տարիքի մի ծաղրանկարիչ (ցավոք, անունը չեմ հիշում): Երբ նա նշեց իր տարիքը` 104, դահլիճն այդ լուրն ընդունեց բուռն ծափահարություններով: Հաղորդման հերոսն, ով հակառակ իր առաջացած տարիքին` իրականությունը սթափ գնահատելու կարողությունը չէր կորցրել, առարկեց. «Ինչո՞ւ եք ծափահարում, չէ՞ որ իմ տարիքն իմ արժանիքը չէ: Ինքս էլ չունեմ …

կարդալ ավելին

Ուսուցի՞չ, թե՞ դասատու

05.10.2010

Հոկտեմբերի 1-ին, Ուսուցչի մասնագիտական օրվան ընդառաջ, ուսուցիչներին պատվոգրեր եւ նվերներ փոխանցելիս` ՀՀ Կրթության եւ գիտության նախարարը, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հատուկ ընդգծեցին, որ պարգեւատրման համար ընտրված են հատկապես այն ուսուցիչները, ովքեր աշակերտներին մոտ են պահում ազգային արմատներին եւ նպաստում են հայրենասիրական ոգու ամրապնդմանը: Ի դեպ, ուսուցիչներն, ինչպես պարզվեց, կուսակցականներ էին` հիմնականում ՀՀԿ-ից: …

կարդալ ավելին

Բոլորը դեպի խորհրդարան

02.10.2010

Մոտալուտ ձմռան շեմին, երբ շարքային մարդկանց համար օրվա հացը, բնակարանի ջերմությունն ու առաջին անհրաժեշտության մթերքի թանկացման հեռանկարն արդեն լրջագույն խնդիրներ են, այնքան էլ հասկանալի չեն քաղաքական գործիչների աշխույժ եւ իրարամերժ վերլուծությունները կամ, ավելի ստույգ, վարկածները` ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին: Կուսակցականները, քաղաքականությամբ զբաղվող անհատները ձեւացնում են, թե հավատում են, որ մարդիկ ուշի ուշով հետեւում են իրենց …

կարդալ ավելին