Թվում է` Ավետարանն` իր տասը պատվիրաններով, օրենսդրական ողջ փաթեթը բավարար են կանոնավորելու մարդկային փոխհարաբերությունները: Այսինքն` որպեսզի մարդը, հատկապես, եթե նա նաեւ չինովնիկ է կամ պատգամավորության թեկնածու, չխաբի, չգողանա, ընտրակեղծիքներ չանի, բավական է ծանոթանա Ավետարանի պատգամներին, ծայրահեղ դեպքում` ՀՀ օրենսդրությանը, եւ վերջ: Սակայն քանի որ Բարձրյալն անտեսանելի է, իսկ Աղվան Հովսեփյանը` հեռու, հատկապես ընտրություններից առաջ մարդկային …
կարդալ ավելինՄեր օրերում դժվար գտնվի իրեն հարգող վերլուծաբան, որն, անկախ տեղի ունեցած իրադարձության կարեւորությունից, այն չհամարի ինչ-որ ուժերի դավադրություն եւ չփորձի փրփուրը բերանին ներկայացնել իր կասկածները հիմնավորող անհրաժեշտ փաստերը: Ինչպես ցույց է տալիս մարդկության պատմությունը, երբ ինչ-որ մեկի գլխին աղյուս է ընկնում, մարդիկ իրադարձությունն առավել հեշտ ու առավել հաճույքով են ընկալում, եթե այն ներկայացվում է որպես …
կարդալ ավելին«Մեր հասարակությունն իր ցանկություններով եւ հնարավորություններով հիշեցնում է արդեն տարիքն առած տղամարդու, որը երազում տեսնում է իր իդեալին` շիկահեր կամ, ըստ ճաշակի, սեւամորթ մի գեղեցկուհու, բայց առավոտյան արթնանում է իր` լաչառ, խելքը կորցրած կնոջ կողքին»: Հատկապես հայկական ընտանիքներին բնորոշ այս գողտրիկ համեմատության հեղինակը «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հ/կ ղեկավար, ԵՊՀ դասախոս Տիգրան Հակոբյանն է: Նրա համոզմամբ` …
կարդալ ավելինՄայիսի 12-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցանկով թերթը մեր տանը սկսեց օգտագործվել որպես էջանիշ: Թերթի տեղաշարժի ուրվագիծն ընտանիքի անդամներին հետաքրքրում էր նույնքան, որքան տանը պտտվող երեխաների շարժման ուղղությունը: Քնելուց առաջ հաճելի է լուսամփոփի թույլ լույսի տակ «Ըստ Մատթեոսից» առաջ մեկ անգամ էլ գրիչով հաստացնել այն թեկնածուների անունները, ում …
կարդալ ավելինԻրաքում տեղակայված բրիտանական զորքերը շուտով կհամալրվեն մարտական եւս մեկ անփոխարինելի միավորով. պատերազմ է մեկնում 22-ամյա կրտսեր լեյտենանտ Ուելսը, որը բրիտանացիներին առավել հայտնի է որպես արքայազն Հարրի: Նա վերջերս է ավարտել Սենդհյորթսի թագավորական ռազմական ակադեմիան: Իսկ իր ռազմական գիտելիքներն արքայազնը կկիրառի Իրաքի հարավում, Բասրայի մատույցներում: Ամբողջ վեց ամիս: Ինչպես աշխարհի բոլոր արքայազնների դեպքում է պատահում, սկսած …
կարդալ ավելինՄինչ օրս (իսկ դրսում 21-րդ դարն է) խորը արմատներ ունի այն կարծիքը, թե հայ կինը տարբերվում է աշխարհի մյուս ազգերի կանանցից, քանի որ նրանց ի վերուստ շնորհված է առաքինությունների մի մեծ ու էքսկլյուզիվ փունջ: Այն, որ դա սոսկ ականջի համար հաճելի առասպել է, եւ, որ աշխարհի բոլոր կանայք իրենց հույզերով նման են իրար, եւ, որ …
կարդալ ավելինՀամառ պարբերականությամբ` «Հայաստան-Սփյուռք», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» եւ նման տիպի միջոցառումներից հետո Մայր Հայաստանի վերաբերմունքը սփյուռքից Հայաստան ներգաղթել փորձող մեր հայրենակիցների հանդեպ հիշեցնում է այն փոքրիկ տղայի պատմությունը, որը ծնողների ննջարանի դռան ճեղքից տեսնում է այն, ինչ տեսնում է, եւ ընկերներին դժգոհում, թե այդքանից հետո ծնողներն իրեն արգելում են մատը քիթը մտցնել: Մեր 30 հազար …
կարդալ ավելինԹեեւ ոչ ոք չէր կասկածում, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հաջորդ վեց տարիներին եւս կղեկավարի Ալեքսան Հարությունյանը, սակայն, այնուամենայնիվ, մրցույթի ընթացքն ու արդյունքն անհամեմատ հրապարակային կլինեին, եթե այս պաշտոնին փորձեին հավակնել ոլորտի այլ գիտակներ եւս: Ենթադրում էինք, որ ընդդիմությունն, ամեն դեպքում, կգործուղի իր թեկնածուին մրցույթի, սակայն դա տեղի չունեցավ: Իսկ ընդդիմության շարքերում կային հեռուստառադիոյի ոլորտի լուրջ …
կարդալ ավելինԹեեւ հինգշաբթի կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա հերթական ասուլիսում նոր կամ մինչ այդ անհայտ միտք չհնչեց, սակայն հայ լրագրողներիս համար «ամենամյա հերթական ասուլիս» բառերի հերթագայությունն արդեն իսկ արտասովոր է: Սա նշանակում է, որ Պուտինը հերթական անգամ Կրեմլի դահլիճ է հրավիրել տվյալ դեպքում 1200 լրագրողի, այդ թվում` աշխարհի խոշորագույն լրատվական գործակալությունների ներկայացուցիչներին, որոնք ուղիղ եթերում …
կարդալ ավելին«Մինչ հայերս հետեւողականորեն գառներ ենք, թուրքերը բորենի են: Թուրքը մնում է թուրք: Թուրքն ազգ չի դառնա» եւ նմանատիպ գավառական, եթե չասենք` ռաբիս, որակումներ էին հնչում այս օրերին հայրենական ռադիոյով ու հեռուստատեսությամբ` հայրենի մտավորականության ներկայացուցիչների, կուսակցական գործիչների կատարմամբ: Այս գործում առավել ջանասեր էր ՀՅԴ-ն: Սակայն Թուրքիայում տեղի ունեցած Հրանտ Դինքի սպանությունը եւ դրան հաջորդած իրադարձություններն այլ …
կարդալ ավելինԸնտրություններից առաջ իրեն հարգող յուրաքանչյուր սոցիոլոգ պարտավորված է զգում սոցհարցումներ անել` հատկապես հեռախոսով: Նման հարցումներն անց են կացվում ցերեկային ժամերին, երբ տանը միայն կանայք ու երեխաներն են: Եվ մի ձեռքով ճաշը խառնող, մյուս ձեռքով հեռախոսափողը պահած կանանց պատասխաններով փորձ է արվում պատկերացում կազմել, թե, ասենք, ի՞նչ ակտիվությամբ հայ ժողովուրդը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Սակայն տնային …
կարդալ ավելինՀիսուս Քրիստոսի ծննդյան 2006-րդ տարվա վարագույրից առաջ կյանքից հեռացան միանգամից երեք բռնակալներ՝ Պինոչետը, Թուրքմենբաշին ու Սադամ Հուսեյնը: Աշխարհի ուշադրությունը, սակայն, առավել կենտրոնացած էր Իրաքի բռնակալ Սադամ Հուսեյնի վրա, որը կախաղան հանվեց Բաղդադում: Ինչ խոսք, նրան կարելի էր այն աշխարհ ուղարկել միջնադարում առավել ընդունված եւ հարգի միջոցով, ասենք, կապելով ձիու պոչից ու բաց թողնելով Իրաքի տափաստաններում: …
կարդալ ավելինԱյս տարի էլ Նոր տարին կգա այն ժամանակ, երբ երկրի նախագահը կիսաթեք նստած կարտաբերի. «Շնորհավոր Նոր տարի»: Ի տարբերություն տարվա ընթացքում նրա մյուս մաղթանքների՝ ամանորյա շնորհավորանքները երկրի նախագահը հնչեցնում է հնարավորինս անկեղծ, քանի որ շնորհավորանքի, բարի ցանկությունների ջերմությունը ոչինչ չի պարտադրում: Իսկ անկեղծորեն ասված շնորհավորանքը ժողովրդի ականջին հաճելի է: Նրանից մի քանի րոպե առաջ, մեկ …
կարդալ ավելինՄիջազգային հեղինակավոր ամսագրերը պարբերաբար տպագրում են աշխարհի մեծահարուստների ցուցակը: Հայաստանի շարքային քաղաքացիներին նման հրապարակումները ոչինչ չեն տալիս: Լավագույն դեպքում ցուցակում փնտրում ենք յան-ով վերջացող որեւէ ազգանուն եւ ակնկալում մեր իշխանությունների ճարպկությունը՝ որքանով կհաջողեն միլիարդատերին միլիոնատեր դարձնել: Լրիվ այլ էմոցիաներ են, երբ տպագրվում է Հայաստանի մեծահարուստների ցուցակը: Դեռեւս մի քանի ամիս առաջ նույն «Forbes»-ը տպագրել էր …
կարդալ ավելինԷլեկտորատի համակրանքին արժանանալու համար թե իշխանական թեւը, թե ընդդիմությունը փորձում են անել հնարավորը՝ հասկանալի է, իրենց պատկերացրածով: Ընդդիմությունն ակտիվորեն աշխատում է ոչինչ չանել (ընդ որում, բավական հաջող), սակայն խոստանում է Ծննդյան տոներից հետո դուրս գալ փողոց եւ տուն չգնալ՝ մինչեւ կա՛մ այսկողմ, կա՛մ այնկողմ: Իշխանական թեւերից մեկն ընտրել է հատկապես «գյուղական ինտելիգենցիայի» սրտի գրավման առավել …
կարդալ ավելինՇաբաթվա սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր անհանգստությունը հայտնեց, որ հարցման մասնակից զինակոչիկներից քչերն են պատասխանել, թե զինծառայության են մեկնում հայրենիքի հանդեպ սիրուց դրդված եւ հայրենիքը պաշտպանելու նպատակով: Որպես խնդրի լուծման կարեւոր տարբերակ` նախարարը մատնացույց արեց դպրոցը, մասնավորապես նշեց, թե պետք է բարձրացնել ռազմագիտություն առարկայի դերն ու նշանակությունը: Սակայն եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ …
կարդալ ավելինԲուժհիմնարկներում, մասնավորապես պոլիկլինիկաներում այս օրերին բժիշկներին ստիպում են իբր իրենց ցանկությամբ եւ իրենց հաշվին արձակուրդ գնալու դիմումներ գրել, եւ ողջ հիմնարկի աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը յուրացվում է: Այս ինֆորմացիան մեզ փոխանցեց մայրաքաղաքի պոլիկլինիկաներից մեկի մի բժիշկ: Քանի որ բժիշկներն իրենց աշխատավարձը ստանում են էլեկտրոնային քարտերով, այդ դիմումներն անհրաժեշտ են, որպեսզի օրինականացվի իքս չափի գումարի բանկային …
կարդալ ավելինՀայ, ինչպես նաեւ` աշխարհի բոլոր ուսանողները երեկ նշեցին իրենց օրը: Սա թերեւս այն օրն էր, երբ ուշադրությունը պետք է բեւեռվեր ուսանողության առաջ բարձրացած լուրջ խնդիրներին: Ուսանողներն ունեն մասնագիտական գրականության պակաս, բանիմաց, անկաշառ դասախոսների խնդիր, աշխատանքի տեղավորման եւ կենսական այլ խնդիրներ: Սակայն երեկ Կենտրոն համայնքի թաղապետարանն ու Հանրապետական կուսակցությունն առաջարկել էին ուսանողներին՝ իրենց տոնը նշանավորել՝ լսելով …
կարդալ ավելինՄասիսի սյուժեով որեւէ նկար՝ պատին, հայերենով հնչող ռաբիս երաժշտություն, Հայաստանը եւ Ցեղասպանությունը հիշելիս՝ թաց աչքեր. միլիոնավոր սփյուռքահայերի համար այսքանով սկսվում եւ այսքանով էլ ավարտվում է Հայրենիքը: Հայաստանցիներից շատերի համար եւս «Հայրենիք» հասկացությունն էմոցիա չէ, որ առաջացնում է: Հետեւաբար` այլ երկրներ փախչող եւ օտարներին ձուլվող սփյուռքահայության նոսրացող շարքերը թարմացնող հայերի թիվն ավելանում է: Հայաստանցիներիս գիտակցության մեջ …
կարդալ ավելինԹե ինչու մեր երկրի ղեկավարը, որը Հայաստանի ներսում բոլոր չինովնիկների շրջանում եթե ոչ ընդգծված հարգանք, գոնե կենդանական վախ է առաջացնում, չի կարողանում հզոր երկրների ղեկավարների հետ շփվելիս իրեն ավելի ինքնավստահ ու արժանապատիվ դրսեւորել, հոգեբանության թեկնածու, Հոգեվերլուծական ասոցիացիայի նախագահ Անժելա Վարդանյանը բացատրում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անձով, այլ մեր երկրի աշխարհագրական դիրքով, փոքր չափերով ու …
կարդալ ավելին