Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հ 1, Հ 2, …Հ 17

06.10.2007

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ հարցազրույցը կարող է երկրորդ թարմության թվալ, քանի որ զրույցում բարձրացված խնդիրը երկու շաբաթվա վաղեմություն ունի: Սակայն քանի որ հայաստանյան իրականության մեջ հեռուստաընկերությունների, մասնավորապես՝ Հ1-ի անաչառության հարցը հավերժական եւ միշտ թարմ «արժեքների» շարքում է, այս հարցազրույցը կարելի է դիտարկել այդ ենթատեքստում: – ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ի …

կարդալ ավելին

Իսկ Դիոգենեսն ապրում էր տակառում

01.10.2007

Մի երկու տարի առաջ, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ինչ-որ երկիր կատարած այցելության ժամանակ կանգ էր առել փողոցում եւ զրույց սկսել անցորդների հետ, ճարպիկ մեկը հաջողացրել էր թռցնել նրա ձեռքի ժամացույցը: Բուշը բավական տխրել էր, եւ անգամ Սպիտակ տան մամուլի քարտուղարի միջոցով խնդրել էր գողին` վերադարձնել ժամացույցը: Ժամացույցը բնավ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության արտադրանքը չէր: Ինչպես …

կարդալ ավելին

Ամենահոգեհարազատ տոնը … ամանորից հետո

23.09.2007

Տակավին վերջերս էր` ռուսաստանյան ընկերություններից հերթականին մենք` հայերս, սիրահոժար հանձնեցինք մեր ռազմավարական ոլորտներից մեկը` կապի ոլորտը, իսկ մի քանի օր անց արդեն վրա հասավ Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձը: Առհասարակ, տեսնելով, թե ինչ արագությամբ ու հաճույքով ենք մենք հրաժարվում մեր պետության անկախությունը խորհրդանշող ցանկացած ատրիբուտից, ցանկություն է առաջանում հարցնել` սիրո՞ւմ ենք մենք անկախություն: Ո՛չ, չենք սիրում: …

կարդալ ավելին

Ովքե՞ր են դատախազի դատավորները

17.09.2007

Անկախ նրանից, թե ում թեկնածությունը կառաջադրեր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, Ազգային ժողովը, թող որ մի երկու օր ցուցադրական (ու, ցավոք, ոչ գրագետ) հարցուպատասխանից հետո, միեւնույն է, հաստատելու էր: Եվ առանց լուրջ վերլուծությունների էլ պարզ էր, որ ՀՀ հաջորդ գլխավոր դատախազը դարձյալ շարունակելու է մնալ Աղվան Հովսեփյանը: Թվում էր` փոփոխված սահմանադրությամբ գլխավոր …

կարդալ ավելին

Այստեղ եղել են Վասյան եւ Պետյան

10.09.2007

Որքան լավ է, որ այսօր չկան Վիկտոր Համբարձումյանը, Գեւորգ Ջահուկյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Լեւոն Ներսիսյանը, Խորեն Պալյանը: Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել նրանց արձագանքը կամ դեպրեսիայի աստիճանը, երբ տեսնեին, թե ովքեր էին սեպտեմբերի 1-ին շնորհավորում դպրոցականներին` կրթության եւ գիտության տոնի առիթով: Նրանք, ովքեր երեխաների համար, առանց հայացքը թղթից կտրելու, ընթերցում էին ուսման, կրթության առավելությունները, ամենեւին էլ …

կարդալ ավելին

«Ասեք մեկ նախադասություն, եւ ես ձեզ կձերբակալեմ»

02.09.2007

Երբ կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով Հայաստանում միմյանց հերթ չտալով ստեղծվեցին հասարակական կազմակերպություններ, երբ անգամ ՀՀ նախագահն իրեն կից ստեղծեց հակակոռուպցիոն մարմին, տրամաբանությունը հուշում էր, որ դեպի հայոց մեկուսարաններ տանող ճանապարհին պիտի որ հրմշտոց լիներ: Սակայն անցնում են անհույս տարիներ, իսկ բարձրաստիճան որեւէ չինովնիկի Ազգային անվտանգությունից կամ Ոստիկանությունից այդպես էլ չեն անհանգստացնում: Փոխարենը պարբերաբար սարկազմով արձանագրվում …

կարդալ ավելին

Ազգինը՝ ազգին, Հռոմինը՝ Հռոմին

25.08.2007

Վենետիկում հայտնվելուն պես յուրաքանչյուր հայ քաղաքի քարտեզին սկսում է փնտրել նախեւառաջ Ս. Ղազար կղզին, որտեղ 1717թ. գտնվում է Մխիթարյան միաբանությունը (միաբանությունը հիմնվել է 1701 թվականին, Կ. Պոլսում, Մխիթար Սեբաստացու նախաձեռնությամբ): Վենետիկ քաղաքի ամեն փողոց եւ նավակայան կրում է որեւէ սրբի անուն, եւ այդ սրբերի քաղաքում գտնել Սուրբ Ղազարի անունով կղզին` բարդ է: Սակայն՝ ոչ անհույս: …

կարդալ ավելին

«Ասեմ անկեղծ՝ դա անդուր տեսարան է»

21.07.2007

«Մեզ մոտ չեն ծխում անգամ «Մարլբորո»: Ժամանակին միջազգային չվերթեր իրականացնող օդանավերի վրա նման մակագրություններով էր արվում «Մարլբորո» ծխախոտի գովազդը: Արդեն դասական դարձած, լակոնիկ եւ ամեն ինչ մի տողով ասող գովազդային տեքստերին հիմա փոխարինում են երկարաշունչ, դատարկ ու տգետ տեքստերը, որոնք հնչում են հիմնականում գեղեցկատես օրիորդների շուրթերից: Իսկ օրիորդներն էլ, հասկանալի է, ունեն մինիմում հագուստ, մաքսիմում …

կարդալ ավելին

Երկիր, ուր ոչինչ չի կատարվում

15.07.2007

Համաձայնեք, այնքան էլ հաճելի չէ գերմանական լրագրին տված հարցազրույցից իմանալ, որ քո երկրի նախագահն ունի հաջորդ նախագահի նախապատվելի թեկնածու: Եվ այդ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Իհարկե, այստեղ կարելի է եւ առարկել, որ Քոչարյանը բազմիցս է հասկացրել, որ ինքը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եւ, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ՀՀԿ գրասենյակ գնալը չէր կարող այլ …

կարդալ ավելին

«Մեր տաղանդը կը պանծանա»

10.07.2007

Սահմանադրության օրվան նվիրված բազում նյութերում սահմանադրական փոփոխությունների ընձեռած հնարավորությունների մասին խոսելիս պետական այրերը հատկապես շեշտում էին, որ դրանք ավելի մեծ հնարավորություն են տալիս զարգացնելու Հայաստան-Սփյուռք կապը: Սակայն այդ հնարավորությունը գործում է ճիշտ այնքան, որքան սահմանադրության, ասենք, հոդված 17-ը, որում ամրագրված է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, որ …

կարդալ ավելին

Տաղանդներ եւ երկրպագուներ

01.07.2007

Մեր երկրի անվտանգությունը խարխլելու, Արեւմուտքից ֆինանսավորվելու եւ Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու մեղադրանքով «Ազատություն» ռ/կ-ն պարբերաբար կանգնում է հեռարձակումից զրկվելու վտանգի առջեւ: Մեղադրանքը բացահայտ չէ, այն շրջանառության մեջ է դրվում որոշակի պարբերականությամբ, կոնսպիրացիայի եւ գաղտնիության ժանրի կանոններով: Քաղաքականապես հասուն այրերն Ամերիկա ասելով` հասկանում են Իսրայել, հետեւաբար` սիոնիզմ: Հետո արդեն լռություն է, քանի որ գիտելիքները թույլ չեն …

կարդալ ավելին

Գրկախառնվել պաշտոնյայի հետ

24.06.2007

Արմեն Ջիգարխանյանը մի քանի տարի առաջ «Օգոնյոկ» հանդեսում խոստովանել էր, որ եթե իրեն սպառնան խոշտանգումներով, ինքը պատրաստ է տալ ցանկացած ցուցմունք, ստորագրել ցանկացած թղթի տակ, քանի որ (հասկանալը բարդ չէ) ինքը վախենում է ցավից, իսկ խոշտանգման յուրաքանչյուր ձեւ ցավ է պատճառում: Նույն հարցազրույցում նա պատմել էր նաեւ մի դեպք, երբ Օլեգ Եֆրեմովին հերթական ներկայացումից հետո …

կարդալ ավելին

Երկյուղում ենք, բայց ոսկե հորթից

17.06.2007

– Սրբազան, ամեն անգամ, երբ ՀՀ նախագահը պատարագներին ներկայանում է վերջին րոպեին, երբ չի համբուրում կաթողիկոսի պարզած խաչը կամ չի խաչակնքվում, հասարակությունը կարծես համակվում է երկրում տեղի ունեցող բացասական երեւույթները կապել նաեւ Ռոբերտ Քոչարյանի աթեիզմի հետ: Ըստ Ձեզ` երկրի առաջին դեմքի աթեիստ լինելը հասարակության արժեքային համակարգի ձեւավորման առումով լո՞ւրջ գործոն է: – Մարդու կրոնական հայացքների, …

կարդալ ավելին

«Կյանքի իմաստ» չփնտրող հասարակությունը

30.05.2007

Օրերս «Կուլտուրա» հեռուստաընկերությունը ցուցադրում էր, թե ինչպես իտալական մի փոքրիկ քաղաքում, կենտրոնի ամենամեծ դահլիճում, օրը ցերեկով հավաքվել էին հազարավոր մարդիկ: Դա հանդիպում չէր «Եվրատեսիլում», ասենք, 7-րդ տեղը զբաղեցրած իտալացի մասնակցի կամ շոու-բիզնեսի ինչ-որ մի աստղի հետ: Մարդիկ տոմսեր էին գնել եւ գնում էին դասախոսություն լսելու: Դասախոսության թեման բնավ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու մեխանիզմները եւ …

կարդալ ավելին

Կաշառք՝ առանց փողկապի, հողաթափերով

30.05.2007

Ներեցեք, անձամբ Դուք երբեւէ կաշառք վերցրե՞լ եք: Այս հարցը հասցեագրում ենք դպրոցների տնօրեններին, բուժհաստատությունների ղեկավարներին, բարձրաստիճան զինվորականներին, պետական չինովնիկներին, նախարարներին, ՀՀ նախագահին: Եվ, առհասարակ, մեզնից յուրաքանչյուրին: Դժվար գտնվի դպրոցի տնօրեն, որը պատասխանի` այո, ես 200 դոլար կաշառք եմ վերցրել աշակերտի ծնողից, որ նա ազատվի 10-րդ դասարանում դպրոց հաճախելու անհրաժեշտությունից: Կամ` այո՛, ես վերցրել եմ 5000 …

կարդալ ավելին

Ու վաղն ամեն ինչ կսկսվի նորից

13.05.2007

Երեկ ավարտված նախընտրական քարոզարշավը եւս գյուղական հարսանիք էր հիշեցնում, ուր յուրաքանչյուրն ի ցույց է դնում հարսի համար նախատեսված իր նվերը, ընդհուպ` էժանագին ներքնազգեստը: Ու այս կեղծ էյֆորիայի ֆոնին հոգեբանորեն բարդ էր հետեւել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Ահա Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակած Սարկոզիին շնորհավորում է մադամ Սեգոլեն Ռուայալն` արժանապատվորեն ընդունելով սեփական պարտությունը, քանի որ վստահ է` պարտվել …

կարդալ ավելին

Կուրտիզանուհիների պերճա՞նքը կտեսնենք, թե՞ թշվառությունը

06.05.2007

Օրերս «Եվրոպական շարժում» կազմակերպությունը «Տարվա եվրոպացի» կոչումն էր շնորհել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին: Արժե նշել, որ նախորդ տարի վերոնշյալ կազմակերպության` եվրոպացու մոդելով հայ չինովնիկի փնտրտուքը կանգ էր առել Արթուր Բաղդասարյանի վրա: Ամեն դեպքում, Տիգրան Թորոսյանի հետ որոշեցինք զրուցել ոչ թե եվրոպացու իր իմիջի մասին, այլ նախընտրական զարգացումներից: – Պարոն Թորոսյան, օրերս լրագրողների հետ …

կարդալ ավելին

«Դուք սիրո՞ւմ եք Բրամս»

29.04.2007

Հերթական անգամ հայ էստրադայի երգիչ-երգչուհիները հայտարարեցին, որ սատարում են հանրապետականներին եւ պատրաստ են, ճիշտ է, հոնորարով, սակայն դեգերել գյուղից գյուղ եւ հայ գյուղացուն հակել դեպի Հանրապետական կուսակցություն: Ավելի երիտասարդ երգիչների մի խումբ էլ պատրաստվում է նույն բանն անել` արդեն հօգուտ «Բարգավաճ Հայաստանի»: Նրանցից առաջ Արտո Թունչբոյաջյանն արդեն հասցրել էր իր արվեստը համատեղությամբ ծառայեցնել թե՛ «Ժառանգություն» …

կարդալ ավելին

Եվ դարձյալ սիրո մասին

22.04.2007

Ունի՞ որեւէ հայ մտավորական՝ Նոբելյան մրցանակ ստանալու շանս: Գրականության ասպարեզում մեր գրողների գործերը կարող է գնահատել լավագույն դեպքում ՀՀ նախագահը, այն էլ՝ որովհետեւ դրանք ընթերցելու ժամանակ եւ ցանկություն չունի: Սակայն ենթադրում ենք, որ կա՛ մի դեպք, երբ աշխարհը կարող է, ի վերջո, նկատել նաեւ հայ մտավորականին: Եթե հայտնվի հեղինակավոր մեկը, ով հանդգնություն կունենա հայտարարել, որ, …

կարդալ ավելին

Լավ ընկերոջ համար անգամ …

15.04.2007

ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի՝ Հայաստան կատարած այցի ամենահիշարժան միտքը, որն անխտիր ցիտում էին բոլոր ԶԼՄ-ներն, այն էր, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ նրա բարեկամության արմատները սկիզբ են առել տակավին նախորդ դարից: Առհասարակ, միջպետական հարաբերություններում ընդունված ժեստ է, երբ մի երկրի առաջին դեմքը կամ բարձր աստիճանավորը հեռուստախցիկների առաջ բարեկամաբար ժպտալով հիշատակում է, թե ինքն ու …

կարդալ ավելին