Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Պատժել պետք չէ ներել

11.04.2008

ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, թե փետրվարի 19-ից եւ մարտի մեկի իրադարձություններից հետո քրեական գործի շրջանակներում ձերբակալվածները, «ի՞նչ է եղել` որ, մի 20 օր թող նստեն», հետո կերեւա` ում կազատեն, ում` ոչ: Նրա` հարցազրույց տալու ընթացքում արդեն այդ գործով մոտ երեք տասնյակ ազատազրկված ՀՀ քաղաքացիներ հացադուլ էին հայտարարել: Հրանտ …

կարդալ ավելին

«Լեւոնը հայրենիքը ծախում է, սրանք՝ շահագործում»

02.04.2008

– Պարո՛ն Սահակյանց, նախագահական ընտրություններից հետո ժողովրդական բողոքի ակցիաները, դրանց հետեւած մարտի 1-ի իրադարձություններն անգամ ամենաանտարբեր կամ բացառապես իշխանություններին համակրող քաղաքացիներին էլ ստիպեցին մտածել, որ մեր երկրում ամեն բան այնքան էլ լավ չէ: Սակայն Դուք, եթե չեմ սխալվում, այն քիչ մարդկանցից եք, որին որեւէ իրադարձություն չի կարող ստիպել եզրակացություններ անել` հօգուտ այն մարդկանց, ովքեր համաձայն …

կարդալ ավելին

Հաճախորդը միշտ ճիշտ է

30.03.2008

Իրապես հետաքրքրություն ներկայացնող հարցը, որ այսօր կա օդում, թերեւս, հետեւյալն է` այնուամենայնիվ, կկայանա՞ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կամ կկայանա ա՞յն սցենարով, որով նախատեսում է ինքը` Սերժ Սարգսյանը: Իսկ հարցերը, թե նորաստեղծ կոալիցիայում պաշտոններն ինչպես են բաշխվելու, արդեն հետաքրքիր չէ այնքանով, որ, ըստ Ս. Սարգսյանի հավաստիացումների, վարչապետ լինելու է ամենեւին ոչ Ռոբերտ Քոչարյանը: Եվ գլխավորը սա …

կարդալ ավելին

«Սա ունի մեկ անուն՝ դիկտատուրա»

26.03.2008

Մարտի 20-ից հետո Երեւանում բազում քաղաքացիներ շարունակում են իրենց լուռ բողոքը` չընդունելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, բողոքելով մարտի մեկի իրադարձությունների դեմ: Խաղաղ եւ ինքնաբուխ հանրահավաքների մասնակիցներից է նաեւ թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բայանդուրը: – Տիկին Բայանդուր, Դուք 1988-ից ի վեր զբաղվել եք մեր երկրի պատմությամբ, Շարժման մասնակից եք եղել, առաջին գումարման ԳԽ պատգամավոր: …

կարդալ ավելին

Մի հոգին զոհ էր, յոթը՝ վիճակագրություն

25.03.2008

Մարտի մեկին զոհվեց ՀՀ ութ քաղաքացի: Պաշտոնական տեղեկատվությունը մեզ պարտադրեց ճանաչել զոհերից միայն մեկին` մի սպայի, որի հերոսության մասին պատմեցին նրա զինվորական ընկերները, որի թաղման արարողությանը մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ այդ ամենը ցուցադրվեց հեռուստատեսությամբ: Բայց մենք այդպես էլ չիմացանք` ովքեր են այն յոթ քաղաքացիները, որոնք զոհվեցին այդ օրը: Քանի՞ տարեկան էին, որտեղի՞ց էին, ի՞նչ հանգամանքներում …

կարդալ ավելին

Վատ է այն նախագահը, որը չի ձգտում քարտուղար դառնալ

03.03.2008

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի քայլը` ճանաչել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները եւ դարձյալ ընդգրկվել իշխանական կոալիցիայի կազմում` այս անգամ էլ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, նշանակում է՝ իր օգտին քվեարկած մարդկանց ձայները նվիրել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սակայն այդ նվերը Բաղդասարյանը նվիրելուց առաջ այնքան է օգտագործել, որ գոնե առաջիկա 5 տարիներին այն ոչնչի չի ծառայի. մարդիկ, ովքեր …

կարդալ ավելին

«Իրենց քաղաքացիներին վերաբերվում են որպես ոչնչության»

26.02.2008

– Պարոն Հովհաննիսյան, մեր նախորդ զրույցի ժամանակ Դուք, որպես ականատես, օրինակ էիք բերել արաբական երկրներից մեկում մոտ 20 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունները, որի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներին պարաններով կապել էին եւ նրանց առաջ խոտ էին լցրել: Փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների ընթացքը ինչ-որ ձեւով թարմացրե՞ց Ձեր հիշողությունները: – Ցավոք, մենք ամեն անգամ, սկսած 1996 …

կարդալ ավելին

Խնայողությո՛ւն, Հորացիո

26.02.2008

Մեկ փուլով անցկացված ընտրությունները իշխանության թեկնածուի եւ նրա թիմի պատկերացմամբ գուցեեւ լուծում էին ժամանակը խնայողաբար օգտագործելու, ֆինանսական միջոցները տնտեսելու հարցը, սակայն դրանով հիմք դրվեց հերթական ոչ լեգիտիմ նախագահ ունենալու մտավախությանը: Իսկ նման կասկածը կամ համոզմունքը բերում է նրան, որ հասարակությունն իրեն շարունակում է զգալ անկարող, անզոր ու անվստահ: Դեռեւս նախագահ, բայց վարչապետի համեստ պաշտոնի հավակնորդ …

կարդալ ավելին

Անկում

18.02.2008

Ահավոր ապատիա ու անորոշություն: Ահա այն զգացումները, որով շատ ու շատ մարդիկ փետրվարի 19-ին կգնան ընտրությունների: Այն հակաքարոզչությունը, որ թեկնածուները կիրառեցին միմյանց դեմ, այն որակումները, որոնք, որպես դեսերտ, պահվել էին վերջին օրվա համար, այն տեղեկությունները, այն կոմպրոմատները, որոնք ունեն միմյանց մասին թեկնածուներն ու որոնք ռեբուսներով ներկայացնում են ընտրողներին, անգամ ամենաակտիվ քաղաքացիներին ստիպում են կասկածի տակ …

կարդալ ավելին

Թեկնածուներն անկեղծ չեն

13.02.2008

Մի քանի օր անց պիտի ընտրություն անենք` նախագահի թեկնածուներից ընտրենք մեկին: Թեկնածուների քանակը տպավորիչ է` ինը, սակայն անգամ այս դեպքում կա ընտրողների մի մեծ խումբ, որը մինչ օրս չի կողմնորոշվել` ում օգտին է քվեարկելու: Ընդ որում, մարդիկ չեն կողմնորոշվել ոչ թե այն պատճառով, որ նրանց քաղաքացիական գիտակցությունը ցածր է, կամ բնույթով հեղհեղուկ են, այլ, որ …

կարդալ ավելին

«Հասարակություն» բառի արմատը «հասարա՞կն» է

11.02.2008

Հայաստանում 1996 թվականից այս կողմ ընտրությունները կեղծվել են ամենացածր մեթոդներով: Հիմնավորումը եղել է մեկը` ժողովուրդը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, ժողովրդին, խոշոր հաշվով, չի կարելի վստահել երկրի ղեկավարի ընտրության պես կարեւոր գործը: 96-ին ժողովուրդը չէր գիտակցում, որ երկրի համար վտանգավոր է հանրապետության ղեկը վստահել Վազգեն Մանուկյանին: Այդ ամենը երկար-բարակ բացատրելու հարկ չկար. ընտրվեց ամենաարդյունավետ միջոցը` ընտրությունները …

կարդալ ավելին

Վան Դա՞մ, թե՞ Վան Գոգ

06.02.2008

Երբ երիտասարդության մասին քամահրանքով ենք խոսում, նկատում ենք, որ ժամանակակից երիտասարդները գիրք չեն կարդում, լուրջ հետաքրքրություններ չունեն, հարմարվող են, երբեք իրենց նեղություն չեն տալիս բողոքել իշխանությունների, անարդարությունների, կոռուպցիայի դեմ, անկիրթ են եւ այլն, եւ այլն: Արժե նաեւ մտածել, թե իսկ ինչպիսի՞ն են այն մարդիկ, ովքեր վաղուց արդեն երիտասարդ չեն եւ ովքեր թե՛ իրենց անձնական օրինակով, …

կարդալ ավելին

Գավառական սյուժե

04.02.2008

Օրերս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը խոստովանեց իր ժողովրդին, որ ժամանակին ալկոհոլից կախվածության մեջ է եղել, եւ, երբ գիտակցել է դրա անուրախ հետեւանքները, Բարձրյալի օգնությունն ու իր ցանկությունը համադրելով` կարողացել է հաղթահարել թուլությունը խմիչքի հանդեպ: Համարել, որ Բուշն անկեղծության դասական օրինակ է եւ, որ նույն անկեղծությամբ նա կարող է խոսել Իրաքում սանձազերծած պատերազմի, Իրանի ատոմային ծրագրի …

կարդալ ավելին

Գիտնականներին՝ մի կողմ, ավանակներին՝ մի կողմ

30.01.2008

– Դավի՛թ, ֆիզիկան գիտության այն էլիտար ճյուղերից մեկն է, որով չափվում է տվյալ երկրի կշիռը աշխարհում: Թե որքանով է գիտության այս ճյուղը զարգացած այս կամ այն երկրում, ֆիզիկայից հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվողներիս համար ցուցանիշ է Նոբելյան մրցանակը, որը միշտ շրջանցում է Հայաստանը: Այսօր զարգացման ո՞ր փուլում է ֆիզիկան Հայաստանում: – Չէի ասի, թե հայկական գիտությունը …

կարդալ ավելին

Ո՜վ, Սուրբ անմեղություն

27.01.2008

Հավատալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի այն հավաստիացումներին, թե ընտրակեղծիքներ կատարելում առավելապես աչքի ընկած քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության, բարդ է: Կամ, ավելի ստույգ, նաիվ: Նախ` մեր հայրենիքում ընտրակեղծիքներ կատարելու մեջ ներգրավված են ոչ միայն ուժերի ծաղկման շրջանում գտնվող գրեթե բոլոր կանայք եւ տղամարդիկ: Հետո` սկսած ամենաբարձր չինովնիկից` մինչեւ ամենավերջին աուլի հայորդիները, առանց իրենց խնայելու, …

կարդալ ավելին

Մի՛ նսեմացեք՝ սրան-նրան հաճոյանալով

23.01.2008

– Պարոն Ավագյան, ընտրություններից առաջ հասարակությունը խիստ քաղաքականացվում է, իսկ մտավորականները հատկապե՛ս են ակտիվանում: Իշխանությունների ով լինելն ինչ-որ ձեւով անդրադառնո՞ւմ է մտավորականի ստեղծագործական ունակություններին: – Կարծում եմ, յուրաքանչյուր գործընթաց, որ տեղի է ունենում երկրում կամ աշխարհում, չի կարող վրիպել մտավորականի ուշադրությունից: Բայց ես դեմ եմ շատ կոնկրետացող, առանձին կուսակցությունների, առանձին փոքրիկ գաղափարների շուրջ համախմբված մարդկանց` …

կարդալ ավելին

«Ճանապարհ տվեք հիմարությանս»

21.01.2008

Կար ազգությամբ ռուս (կամ գուցե հրեա) ակադեմիկոս` Դմիտրի Լիխաչով, եթե հիշում եք: Նա իր ընտանիքի անդամների համար մշակել էր վարվեցողության կանոններ, որոնք, բացի այն, որ պարտադիր էին Լիխաչովների ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, այլեւ այդ կանոնների պահպանմամբ, ըստ ակադեմիկոսի, կիրթ (այլ ձեւակերպմամբ` ինտելիգենտ) մարդը տարբերվում էր անկիրթից: Մասնավորապես, ըստ հարգարժան ակադեմիկոսի` կիրթ մարդը սպորտով չպետք է …

կարդալ ավելին

Իսկ ի՞նչ է ճշմարտությունը

16.01.2008

Մարդկությանը, ավելի ստույգ` մարդկության մտածող մասին, հազարավոր տարիներ հուզում են նույն, գուցե տրիվիալ թվացող, սակայն պատասխանների առումով չափազանց բարդ հարցեր` ինչ է կյանքը, որն է կյանքի իմաստը, ինչի համար է կոնկրետ յուրաքանչյուրիս տրված կյանքը, եւ էլի նման բազում հարցեր: Պատասխաններ յուրաքանչյուրը փնտրում է իր կրթության, գիտակցության, գիտելիքների համաձայն: Կամ չի փնտրում, քանի որ այդպես ավելի …

կարդալ ավելին

Ստվերից դուրս պետք է լինի նաեւ առողջապահությունը

25.12.2007

– Պարոն Քուշկյան, մի քանի տարի առաջ ՀՀ նախագահին առընթեր Հակակոռուպցիոն վարչությունը պարզել էր, որ Հայաստանում առավել կոռումպացված ոլորտները առողջապահությունն ու կրթությունն է: Այդ գնահատականն այսօր, ըստ ձեզ, ուժի մե՞ջ է: – Կոռումպացված արտահայտությունն առհասարակ բժշկության հետ չեմ կարող համատեղել, որովհետեւ բժշկությունն ինքը շատ մարդասիրական է, ու «կոռուպցիա» խոսքն այնքան էլ չի սազում: Բայց, ցավոք, …

կարդալ ավելին

Ոչինչ չենք մոռացել եւ ոչինչ չենք սովորել

25.12.2007

Գալիք տարվա խորհրդանիշ կենդանին (դատելով բացառապես նրա ֆիզիկական ոչ այնքան տպավորիչ տվյալներից) առանձնակի լավատեսության հիմքեր չի տալիս: Մուկ: Այս մեկ բառն արդեն մեր ժողովրդի պարագայում հնչում է որպես դատավճիռ: Հատկապես, եթե նկատի առնենք գալիք տարվա կարեւորագույն իրադարձության` նախագահական ընտրությունների գործոնը: Միակ սփոփիչն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին չինական, արեւելյան հորոսկոպներին առանձնակի նշանակություն չի տալիս …

կարդալ ավելին