Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մոռանա՞լ Հերոստրատին

31.10.2006

Երեկ եւս քաղաքական գործիչները, կառավարության անդամներն ու պատգամավորներն օրվա տարբեր ժամերին եւ փոքրիկ խմբերով այցելում էին 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում սպանված իրենց գործընկերների շիրիմներին: Իրար երես չտեսնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծված են. ԱԺ բակում կա համապատասխան հուշարձան, ուր յուրաքանչյուր պատգամավոր կարող է իր ծաղկեփունջը տեղադրել, ապա փոքր-ինչ հեռանալով՝ գլուխը խոնարհել: Զոհվածների հարազատներին Պանթեոնում …

կարդալ ավելին

Սեւ քառակուսի

22.10.2006

Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է Ալեքսանդր Փափախչյան անուն-ազգանունը: Վստահ եմ՝ ոչ: Քանի որ դժվար մեր հասարակությունը հիշեր հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերում չորեքշաբթի հնչած մեկ նախադասությունը. «Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից երեք օր առաջ հրազենային վնասվածք է ստացել շարքային Ալեքսանդր Փափախչյանը՝ ծնված 1987 թվականին: Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է»: Ու վերջ: Զոհված երիտասարդի լուսանկարը չհայտնվեց …

կարդալ ավելին

Խնձո՞ր, թե՞ միտք

15.10.2006

Ինչ խոսք, ոչ ոք չի պատրաստվում վիճարկել այն իրողությունը, թե ներքաղաքական եւ գլոբալ զարգացումների մասին ճշգրիտ վերլուծություններ անելու համար որքան կարեւոր է գիտենալ, թե իրենց մերկությունը հատկապես ո՛ր ֆիրմայի ներքնազգեստով են նախընտրում ծածկել մեր քաղաքական գործիչները: Հմուտ վերլուծաբանն անհրաժեշտ հետեւություններ կարող է անել նաեւ այս տեղեկատվությունից: Սակայն եթե հետեւենք մեր տեղական մամուլով եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներով …

կարդալ ավելին

Իսկ կուպրի կաթսայում ջերմաստիճանը 100o C է

10.10.2006

Մեր հասարակությունը ոչ միայն պատրաստ չէ պայքարել կոռուպցիայի, կրիմինալի դեմ, այլ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստակամությամբ սպասարկում է յուրաքանչյուր հանցագործի, եթե վերջինս փող կամ պաշտոն ունի: Հիշենք, թե ինչ պատահեց, երբ Լոռվա մարզպետ Հենրիկ Քոչինյանի մեղքով ձյան տակ մնացին եւ մահացան նրա պատվերով որսի գնացած երկու որսորդներ: Թե ինչ ակնկալիքով էին իրենց կյանքը վտանգելով՝ տղաները …

կարդալ ավելին

Տխուր անեկդոտ

03.10.2006

Անկախության 15-ամյակի կապակցությամբ Հայաստան ժամանող Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցի առիթով մեր մայրաքաղաքի կենտրոնական խաչմերուկներից մեկն անվանակոչվելու է եւ դառնալու է Ֆրանսիայի հրապարակ: (Ի դեպ, Մաշտոցի պողոտայի, Բաղրամյան եւ Սայաթ-Նովա փողոցների այդ բանուկ խաչմերուկը հետեւողականորեն փորձում են ներկայացնել որպես հրապարակ): Դժվար է ըմբռնել անվանակոչության պատճառահետեւանքային կապը.Հայաստանը տոնում է անկախությա՛ն 15-ամյակը, իսկ հրապարակն անվանակոչվում է Ֆրանսիա …

կարդալ ավելին

«Մեր ուզածը սեր է եւ փող»

24.09.2006

Մայրաքաղաքի Փակ շուկայի դիմաց (Մաշտոցի պողոտա) կա կարուձեւի մի արհեստանոց: Իհարկե, Զայցեւի սրահ չէ, սակայն հաճախորդների պակաս էլ կարծես չի զգացվում: Մի գործով վերջերս մտել էի այդ արհեստանոց, եւ այդ պահին հայտնվեց մի, թույլ տվեք ասել, «բլանդինկա»՝ երկար, դեղին մազերով, հարուստ հագուկապով: Մարմնի բոլոր հնարավոր մասերում տիկինը համապատասխան զարդեր էր կրում: Շպարի՝ կոսմետիկայի հաստ շերտն …

կարդալ ավելին

Տոն, որը երբեք մեզ հետ չէ

17.09.2006

Տակավին անցած տարի էր. մեծ շուքով նշեցինք եղեռնի 90-ամյակը: Որքա՜ն ակտիվորեն մասնակցեցին զանազան միջոցառումներին սփյուռքի մեր հայրենակիցները: Իհա՛րկե, ցեղասպանությունից անցել էր կլոր՝ 90 տարի: Իսկ ցեղասպանությունը մեզ համար, ինքներդ էլ հասկանում եք, ազգային արժեք է: Սակայն, եթե նույն այդ ցեղասպանությունը դիտարկենք զուտ ֆորմալ առումով, այսինքն՝ պարզապես գնանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կտեսնենք, որ անմար կրակից ոչ շատ …

կարդալ ավելին

Հոգոցներ եւ ճիչեր եթերում

10.09.2006

Չորս կիսամերկ օրիորդներ՝ սպունգները («գուբկաները») ձեռքներին, հարձակվում են վաճառքի ենթակա ավտոմեքենայի վրա եւ առանց իրենց խնայելու՝ լվանում են այն: Ընդ որում՝ հասցնելով հաճելին օգտակարի հետ համատեղելով՝ լվանալ նաեւ իրենց եւ ցեխի իրենց մյուս գործընկերուհիների մարմինները: Տանջալի ու ծանր աշխատանքից օրիորդներն ընկնում են հալյուցինացիաների մեջ. եւս մեկ հպում մեքենային, զուգընկերուհու եւս մեկ շոյանք, եւ օրիորդներն արդեն …

կարդալ ավելին

Կոռումպացված է նաեւ հոգեւորականությունը

03.09.2006

«Ադրբեջանի եւ Կովկասի հոգեւոր առաջնորդ շեյխ-ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հեղինակության լուրջ խնդիր ունի: Դեռեւս խորհրդային տարիներին նշանակվելով Կովկասի կրոնական առաջնորդ՝ նրան ընկալում են որպես ՊԱԿ-ի դրածո: Վերջերս լուրջ բախում տեղի ունեցավ Փաշազադեի եւ Ադրբեջանի Կրոնական գործերով հատուկ գործակալության նախկին ղեկավար Ռաֆիկ Ալիեւի միջեւ: Վերջինս Ալլահշուքյուր Փաշազադեին մեղադրում էր կոռուպցիայի մեջ՝ նշելով, որ կրոնի անվան տակ …

կարդալ ավելին

Այդ ցանկալի բառը՝ ցեղասպանություն

28.08.2006

«ՀՀ կառավարությունն իր համաձայնությունն արդեն տվել է Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելուն: Իսկ դեսպանի աշխատանքը կատարելու համար ամենեւին էական չէ, թե Ռիչարդ Հոգլանդն ինչպես է ցանկանում անցկացնել իր ազատ ժամանակը: Սակայն Հոգլանդը դեռեւս պետք է անցնի ներպետական ընթացակարգեր, եւ դրանից հետո նա, հավանաբար, նշանակում կստանա»,- մեր հետաքրքրությանը՝ ՀՀ Արտգործնախարարությունում տեղյա՞կ են, որ Հայաստանում (ամենայն …

կարդալ ավելին

Ձեռագրերը գուցե՛ չեն այրվում, սակայն չեն էլ ընթերցվում

21.08.2006

Թերեւս բացառություն է Արմեն Շեկոյանն՝ իր «Հայկական ժամանակով»: Նրա աշխատասիրությունն այսօր թերեւս ամենամեծ եւ Հայաստանի համար ֆանտաստիկ տպաքանակն ունի. շաբաթը միայն 5000 օրինակ տպագրվում է վեպի յուրաքանչյուր գլուխը (նկատենք, որ հեղինակն իր վեպը խոհեմաբար տպագրում է օրաթերթում, որի ընթերցողներից յուրաքանչյուրը վստահ է, որ գլուխներից կամ երկխոսություններից մեկի արանքում անպայման կկարդա նաեւ իր անունը): Իսկ բոլորովին …

կարդալ ավելին

Այստեղ, ուր մենք ենք ապրում, մարդիկ բարեկիրթ չեն

16.08.2006

Երբ պալատականները Եկատերինա թագուհուն վախվորած ասում են, թե ժողովուրդը դժգոհ է, ուտելու հաց չունի, թագուհին անկեղծորեն զարմանում է՝ «Թող գաթա ուտեն»: Երբ ՀՀ նախագահը Ծաղկաձորում ընդունում էր ճոպանուղու հերթական գիծը, հավաքված լրագրողներին վստահեցնում էր, որ Հայաստանը տուրիզմի գոտի դարձնելու հերթական խոչընդոտներից մեկը եւս արդեն հաղթահարված է: Քանի որ Սեւանում կամ Ծաղկաձորում նախագահն իր ընտանիքի հետ …

կարդալ ավելին

Ընդդիմությունը դեպրեսիայի մեջ չէ

08.08.2006

ՀՀԿ-ի կամ «Բարգավաճ Հայաստանի» վարկանիշները համեմատելիս՝ որոշ վերլուծաբաններ պնդում են, որ «ԲՀԿ»-ն ժողովրդի մեջ ավելի բարի համբավ ունի, քան ՀՀԿ-ն: Ինչ խոսք, այս կուսակցություններից որեւէ մեկին առավելություն տվողները պարզապես պակաս ինֆորմացված են եւ եզրակացություններ անելիս՝ հիմք են ընդունում հեռուստատեսությամբ այդ կուսակցությունների համագումարի մասին պատմող տեսանյութերը: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ի համագումարին ամբիոնն ու նրա ետնամասը զբաղեցրել էին …

կարդալ ավելին

Մտավորականության՝ առայժմ միայն թշվառությունը

01.08.2006

Մինչ իշխանական թեւերում աշխույժ եռուզեռ է՝ առավել ներկայացուցչական են փորձում դառնալ հանրապետականները, «Բարգավաճ Հայաստանում» փորձում են ընդգրկել կյանքի բոլոր դեպքերի համար անհրաժեշտ մասնագետների՝ պարողների, նկարիչների, գինեկոլոգների, մարզիկների, գիտության թեկնածուների, դոկտորների եւ անգամ մեկ ակադեմիկոսի, ընդդիմադիր դաշտում ճնշող լռություն է: Ոչ մի նախաձեռնություն, ապագայի հետ կապված սփոփիչ կամ լավատեսական ոչ մի հայտարարություն: Սակայն հնարավոր չէ բացառել, …

կարդալ ավելին

Սպառնալիք Մերձավոր Արեւելքի՞ց, թե՞ Մերձավոր Արեւելքին

23.07.2006

«Լիբանանից նման զանգվածային էվակուացիան վկայում է, որ բոլոր երկրները մեծ պատերազմի են սպասում»,- օրերս մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը: Նրա կարծիքով՝ Թել Ավիվը դուրս է եկել հակաահաբեկչական պայքարի շրջանակներից. «Հիզբալլահի» (արաբերեն՝ «Ալլահի կուսակցություն») դեմ Իսրայելի պայքարը վեր է ածվել լուրջ պատերազմի: Իսկ Բուշի՝ վերջերս արած հայտարարությունը, թե «աշխարհը պետք է …

կարդալ ավելին

Հիվանդասենյակ N118

16.07.2006

Տատիկիս առողջությունը օրերս կտրուկ վատացավ, եւ Շտապ օգնության ավտոմեքենան նրան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն (Հանրապետական հիվանդանոց): Ընդունարանում մեզանից պահանջեցին սահմանված 80.000 դրամը, ինչը, հասկանալի է, վճարեցինք՝ վստահ, որ տատիկին կցուցաբերվի անհրաժեշտ առաջին բուժօգնությունը՝ տանելի պայմաններում: Սակայն երբ տեղափոխեցին նյարդաբանության բաժանմունքի 118 սենյակը, հասկացանք, որ նման կարգի հիվանդասենյակներում բուժվելու համար հիվանդության բերումով գոնե առաջին մի քանի …

կարդալ ավելին

Ակնարկներ անհայտ բարեկամիս

09.07.2006

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, օրերս էլ` Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իրենց քաղաքական ապագան փորձում են ներկայացնել անախրոնիկ դարձած ռեբուսի ժանրով: «Գուցե անդամակցեմ Հանրապետական կուսակցությանը: Տեսնենք: Դեռ պարզ չէ: Պարզ կդառնա տասը օրից: Կլինի համագումարը՝ կիմանաք»: Սա Սերժ Սարգսյանի հայտարարության մոտավոր տեքստն է: Եվ դա` այն բանից հետո, երբ արդեն հանրապետականներն ի լուր ամենքի՝ Գալուստ Սահակյանի …

կարդալ ավելին

Կառլոս Մեծի սրի պես՝ երկար եւ տափակ

03.07.2006

Համաձայն Ադրբեջանի ՆԳՆ Թմրանյութերի դեմ պայքարի վարչության պետ Մազախիր Ալիեւի՝ Լեռնային Ղարաբաղի բնակլիմայական պայմանները պարզապես հրաշալի են թմրանյութերի հարուստ բերք ստանալու համար: Եվ քանի որ Հայաստանում այդ մասին գիտեն, բայց լռում են, վերջինս եզրակացրել է, թե Հայաստանում դրա վրա բիզնես են անում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «525-րդ թերթը»: Սակայն ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման հարցում …

կարդալ ավելին

Ո՞վ է բռնում մոմը

26.06.2006

Կառավարության կազմում արվամոլների ստվար ցուցակի մասին Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հայտնի հայտարարությունից հետո բարձրաստիճան շատ չինովնիկներ հասարակական մարդաշատ վայրերում սկսեցին երեւալ սիրուհիների ընկերակցությամբ՝ չարագույժ կասկածն իրենցից վանելու ցանկությամբ: «Անձամբ են տեսել»,- մեզ հետ զրույցում նշեց PR մասնագետ, «PArt» գործակալության տնօրեն Կարեն Քոչարյանը: Իսկ հայոց տխուր իրականությունն այն է, որ հրապարակում գտնվող գործիչները հասարակության աչքում …

կարդալ ավելին

«Ինֆորմացիոն արտահոսքն արվել է միտումնավոր եւ տգետ ձեւակերպմամբ»

18.06.2006

Սեւ ծովում աղետի ենթարկված A-320 ինքնաթիռի սեւ արկղերի վերծանման աշխատանքներին որպես հայերենի գիտակ մասնակցած ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն իր առաքելության ավարտից հետո որքան էլ ջանացել է լրագրողներին ոչինչ չասել, նկատել է սակայն, որ վթարի պատճառը «մարդկային գործոնն» էր: Դրանից մեկ-երկու օր անց «Մոսկովսկի կոմսոմոլեցը» («ՄԿ»)` ներկայացնելով սեւ արկղերի ինքնագրիչների վերծանման աշխատանքներին մասնակցած մի անանուն …

կարդալ ավելին