Երեկ ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը վերլուծելու բավականին մեծ ֆորմատ էր վերցրել՝ սկսեց Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից, շարունակեց 2007 եւ 2008թթ. ընտրություններին վերաբերող կանխատեսումներով, անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի շատ բարձր եւ ընդդիմության շատ ցածր ռեյտինգին, Գալուստ Սահակյանին ու մինչեւ անգամ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Բնականաբար, ավելի շատ անդրադարձավ ընտրություններին, ժամանակից շուտ սկսված քարոզարշավին ու …
կարդալ ավելինԴեկտեմբերի 12-ին ընդդիմության բոլոր թեւերի ներկայացուցիչները հավաքվել էին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում եւ քննարկում էին Շուշիի անանձնագիր գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ այլ ազատամարտիկների ձերբակալության մանրամասները: Ու թեեւ հավաքի մասնակիցներից ոմանք՝ ազատամարտիկ Ռոլանդ Ղազարյանն ու «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ընդդիմությանն առաջարկեցին կոնկրետ գործ անել, մասնավորապես` առաջիկա օրերին հավաքվել ու որոշել ընդդիմության կոնկրետ քայլերի հաջորդականությունը, դա …
կարդալ ավելինՔոնդոլիզա Ռայսը հայտարարել է, թե իր երկրի կառավարությունը մշակել է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված 3 նոր նախաձեռնություն: Առաջինով ստեղծվելու է մարդու իրավունքների պաշտպանների հիմնադրամ, որի հաշվին դրված 1 միլիոն դոլարից փոքր դրամաշնորհներ են տրամադրվելու արտակարգ վիճակում հայտնված ոչ կառավարական կազմակերպություններին: Հիմնադրամի գումարն ամեն տարի լրացվելու է: «Ազատության» փոխանցմամբ՝ սահմանվել է նաեւ …
կարդալ ավելինՀիշեցմանը, թե տարիներ առաջ «Դրո» գործով ինքն էլ է ձերբակալված եղել նույն այն մեղադրանքով, ինչում այսօր մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է. «Այո, բայց մեր ժամանակ դա գեղեցիկ, սովետական 59-րդ հոդվածն էր: Ես հպարտանում եմ այդ հոդվածով: Այդ հոդվածով շատ լուրջ մարդիկ են նստել: Այսօր հոդվածը նախկին տեսքը …
կարդալ ավելին«Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծել բանակցություններով եւ ոչ թե հանրաքվե անցկացնել»,- հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեն: «Հանրաքվեն այն հարցն է, որն այսօր քննարկվում է բանակցային գործընթացի շրջանակներում: Եվրամիությունն իր հիասթափությունն է հայտնում, որ հանրաքվեն անցկացվել է այն ժամանակ, երբ վերսկսվել են կողմերի միջեւ բանակցությունները»,- …
կարդալ ավելինՉինաստանն անկնալում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը խնդրի լուծումը կգտնեն միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում: Չինաստանի կառավարությունը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը եւ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Այդ մասին նախօրեին Պեկինում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Քին Գանգը: Նա նշել է, որ Չինաստանը պատրաստ է …
կարդալ ավելինԱՄՆ-ում այսուհետ կգործի եւս մեկ հայկական լոբբիստական խումբ` ԱՄՆ-Հայաստան հասարակական հարցերով հանձնաժողովը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, կազմակերպությունը ստեղծվել է մի խումբ ակտիվիստների, այդ թվում` Ռոս Վարթյանի եւ Ջերարդ Գաֆեսճեանի նախաձեռնությամբ: Լոբբիստական այս խմբի հիմնադիրների հավաստմամբ, իրենք ոչ թե հակադրվելու են Ամերիկայի հայկական համագումարին, այլ փոխլրացնելու են միմյանց: Եվ, այնուամենայնիվ, որոշ հարցերում դիրքորոշումների տարբերություններ արդեն իսկ նկատելի …
կարդալ ավելինԴեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին միջազգային կառույցները շատ կոշտ արձագանքեցին, ինչին հաջորդեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակի ոչ պակաս կոշտ պատասխանը: Այս թեմային երեկ «Հայելի» ակումբում անդրադարձան ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը եւ ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ Ա. Մանասյանի, պետք չէ …
կարդալ ավելինԱմերիկյան Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունվելուց հետո օրինագիծը, որում ընդգրկված է Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարության ամերիկյան պետական ֆինանսավորումն արգելող դրույթ, ներկայացվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հաստատմանը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի սկզբին նախ` Ներկայացուցիչների պալատը, ապա` Սենատը միաձայն հավանություն են տվել «Արտահանման եւ ներմուծման բանկի վերալիազորման մասին» օրինագծին, որում ընդգրկված է դրույթ …
կարդալ ավելինԸստ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի, պետք է սառնասրտորեն մոտենալ բոլոր այն հայտարարություններին, որոնք ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հնչեցրել են միջազգային հայտնի կառույցները: «ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեն վերաբերում է իրենց ներքին կյանքի կազմակերպմանը: Դա է տարբերությունը ուրիշ հանրաքվեների, որ վերջերս չճանաչված հանրապետություններում անցան: Մենք օգնել ենք կազմակերպելու, որ այնտեղ գնան սահմանադրագետ էքսպերտներ, որովհետեւ դրանց դիտարկումները, մոնիտորինգը, դիտորդական …
կարդալ ավելինԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանն առայժմ ձեռնպահ է մնում իր նախկին կուսակից Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մասին որեւէ գնահատական հնչեցնել` պատճառաբանելով, թե գործը դեռեւս քննության փուլում է: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե` ինչո՞ւ չեն ձերբակալում այն պատգամավորներին, ովքեր ԱԺ ամբիոնից շատ ավելի կոպիտ ու գռեհիկ հայտարարություններ են հնչեցնում իշխանությունների հասցեին, քան Ժ. Սեֆիլյանի արած հայտարարությունն …
կարդալ ավելինՎերջերս ձեւավորված «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության նախաձեռնող խմբում քիչ չեն ՀՀՇ անդամները: «Այլընտրանքն» առաջնային խնդիր է դիտարկում գործող իշխանությունների հեռացումը՝ փորձելով ներկայացնել հստակ այլընտրանք: Ըստ «Այլընտրանքի», ՀՀ քաղաքացիները պետք է հստակ իմանան, թե ի՞նչ է լինելու իշխանափոխությունից հետո: Ի տարբերություն «Այլընտրանքի», դարձյալ վերջերս ձեւավորված «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներից ՀՀՇ անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը գտնում է, …
կարդալ ավելինԵրեկ վաղ առավոտից ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը տանից դուրս է եկել ու կարեւոր` իր սիրած ստորագրահավաքի գործով, գնացել է Ազգային Ժողով: Ճիշտ է` նա գիտի, որ այս օրերին, երբ նիստ չկա, խորհրդարանում դժվար է պատգամավորներ «բռնացնելը», բայց միեւնույն է` նա մտածել է, որ կգտնվեն սրտից թույլ պատգամավորներ, ովքեր մամուլից տեղեկանալով, որ ինքն այսօր «Ազատագրված տարածքների …
կարդալ ավելինՀարցին, թե հնարավո՞ր է` Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք հասցեագրվի նաեւ այն բանի համար, որ նրա ղեկավարած կազմակերպությունը գրանցված չէ, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը պատասխանեց. «Մեր կազմակերպության գրանցված կամ չգրանցված լինելն օրենքի խախտում չէ: Հազարավոր գրանցված կազմակերպություններ ու կուսակցություններ կան, որոնք մի ավտոբուսի մեջ իրար հետ կտեղավորվեն: Այսօր բոլորն էլ կարող են …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է «2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն օրինագիծը հաստատել էր նոյեմբերի 29-ին: 2007 թ. համար որոշված պետական բյուջեի եկամուտները, ինչպես հայտնի է, կկազմեն 490,2 մլրդ դրամ, ծախսերը` 558.7 մլրդ դրամ, դեֆիցիտը` 68,47 մլրդ դրամ: Դոլարի փոխարժեքը կլինի 357 դրամ: Կառավարությունը կանխատեսում է ՀՆԱ-ի 9%-անոց իրական աճ:
կարդալ ավելինՀՀ նախագահի երեկվա հրամանագրով վաղաժամկետ դադարեցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ Սեւակ Առաքելյանի լիազորությունները: Վերջինս ԿԸՀ-ում ներկայացնում էր ՄԱԿ խմբակցությունը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ: ԿԸՀ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի խոսքերով, Ս. Առաքելյանն իր դիմումի համաձայն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: «Նրա լիազորությունները ուժի մեջ են մինչեւ այս …
կարդալ ավելինՀայտնի կամ անվանի դառնալու համար հայերը հիմնականում օգտագործում են աշխարհում ընդունված նույն միջոցները: Սակայն այս դեպքում էլ մենք ունենք ազգային առանձնահատկություններ կամ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ «ազգային մենթալիտետ»: Բայց «ռասկրուտկայի մեր մենթալիտետի» մասին կփորձենք խոսել ստորեւ՝ ստանդարտ միջոցների մասին խոսելուց հետո: Ընդհանրապես ողջ աշխարհում հայտնի են դառնում քաղաքական գործիչները, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, շոու-բիզնեսի, մշակույթի …
կարդալ ավելին«Կոչ եմ անում, ի վերջո, գտնել այդ 2000 անկաշառ մարդուն, որ լինեն ընտրատեղամասերում, եւ կռիվ տանք։ Ամոթ է, որ չենք կարողանում այդ 2000-ին գտնել»,- օրերս «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած ընդդիմության հերթական հավաքի ժամանակ ասել է Մտավորականների ֆորումի ավագանու անդամ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը։ Եվ, որքան էլ առաջին հայացքից ակադեմիկոսի այս կոչն արտառոց թվա, իրականությունն այն է, …
կարդալ ավելինԼեհական Լյուբլին քաղաքում անհայտ անձինք կապույտ ներկով ներկել են Սուրբ Ընտանիքի եկեղեցու հարեւանությամբ գտնվող, Հռոմի Հովհաննես Պողոս II պապին նվիրված հուշատախտակը: Հովհաննես Պողոս II-ը Հռոմի առաջին պապն էր, ով ընդունեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Այդ կապակցությամբ, Լյուբլինի հայերը 2005թ. կանգնեցրել էին այդ հուշատախտակն` ի հիշատակ նրա եւ Ցեղասպանության զոհերի: Հոգեւորական Ռիչարդ Յուրակն ասել է, որ …
կարդալ ավելինԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էդգար Վասկեսը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է, թե ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեի արդյունքները: «Ափսոսում ենք, որ Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց սահմանադրության նախագծով, որն ամրագրում է տարածաշրջանի անկախությունը»,- ասել է նա: Վասկեսի խոսքերով՝ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկիր, աշխատում է խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու ուղղությամբ: «ԼՂ ապագա կարգավիճակը …
կարդալ ավելին