քաղաքականություն

Մարտահրավերների 0,6 տոկոսն ընդունեցինք

16.12.2006

Եվ այսպես, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին հատկացվելիք 236 միլիոն դոլարի առաջին խմբաքանակը` մոտ 1,4 միլիոն դոլար, մինչեւ տարեվերջ կփոխանցվի: Ընդ որում, ծրագրի հայաստանյան պատասխանատուն մեզ «երեսով է տվել» 2005 թ. խայտառակ հանրաքվեն, բայց միաժամանակ հույս է հայտնել, թե 2007 եւ 2008 թթ. ընտրությունները կհամապատասխանեն ժողովրդավարության չափանիշներին: Ակնարկը հասկանալի է. ահա մենք ձեզ հատկացնում ենք ամբողջ …

կարդալ ավելին

Մտածում է

13.12.2006

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե ո՞ւմ է նա տեսնում որպես իր իրավահաջորդի, ասել է. «Ես, իհարկե, տեսնում եմ ոչ միայն մեկ, այլեւ մի քանի թեկնածուների: Չեմ կարող չմտածել այդ հարցի մասին, բայց չեմ գտնում, որ այսօր ճիշտ կլինի արտահայտվել կոնկրետ ինչ-որ թեկնածուների մասին»: Ի դեպ, ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվեն, նախնական տվյալներով, ստացել …

կարդալ ավելին

Չի ճանաչում

13.12.2006

Եվրամիությունը երեկ հայտարարել է, թե չի ճանաչելու ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի արդյունքները: ԵՄ-ն «մեկ անգամ եւս կրկնում է, որ միայն Ադրբեջանի եւ տարածաշրջանը վերահսկող էթնիկ հայերի միջեւ բանակցությունների ճանապարհով ձեռք բերված կարգավորումը կարող է հանգեցնել վերջնական լուծման»: ԵՄ-ն նաեւ «չի ճանաչում ԼՂ-ի անկախությունը, չի ճանաչում ո՛չ հանրաքվեն եւ ո՛չ էլ դրա արդյունքները»՝ հավելելով, որ այն «չի …

կարդալ ավելին

Ղուկասյանի նոր պաշտոնը

13.12.2006

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՀՀԿ մարզային խորհրդի որոշմամբ` օրերս միաձայն ընտրվել է ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ: Հիշեցնենք, որ մինչեւ այդ ՀՀԿ Շիրակի մարզային խորհուրդը ղեկավարում էր Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանը:

կարդալ ավելին

«Ի տակ, ի տակ»

13.12.2006

«Ազնվությամբ եմ ասում, որ մենք ընտրություններին չենք մասնակցելու: Առանց էդ էլ սաղ երկիրը զբաղված ա քաղաքականությամբ: Երկրապահի որոշ մասը, տարբեր տեղեր, ի տակ, ի տակ, քաղաքականությամբ զբաղվում են: Մեր կառույցները ոչ ոք ոչ մի տեղ ոչ մեկի առաջ պարտականություն չունեն, բացի Երկրապահից»,- շաբաթ օրը` ԵԿՄ հերթական համագումարից հետո հայտարարել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

կարդալ ավելին

Մասնակցել են

13.12.2006

Դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում կայացած սահմանադրական հանրաքվեի օգտին, նախնական տվյալների համաձայն, քվեարկել է 77.279 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 98,58 %-ը: «Դեմ» է քվեարկել 549.000-ը (0,70 %): Ընդհանուր առմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 78.389 ընտրող, ինչը կազմում է ԼՂՀ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 87 տոկոսը: Վերջնական արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 13-ին։ Ի դեպ, երեկ …

կարդալ ավելին

Սպասում են հայկական կողմի՞ն

13.12.2006

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳ նախարարներին առաջարկվել է հերթական հանդիպումն անցկացնել 2007թ. հունվարի վերջին: Ըստ «Թրենդի»՝ այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, Մինսկում նախագահների վերջին հանդիպման ժամանակ հայկական կողմը ժամանակ է խնդրել խորհրդածության եւ քննարկման համար: «Այդ պատճառով Մինսկում համանախագահների հետ հանդիպմանը …

կարդալ ավելին

Գիշերային ձերբակալություններ

13.12.2006

Նախօրեին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, ազատամարտիկ Վարդան Մալխասյանին եւ մի շարք այլ անձանց: Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, դեկտեմբերի 2-ին Երեւանի պարարվեստի ուսումնարանի դահլիճում կայացած փակ համաժողովի ընթացքում կառույցի որոշ ղեկավարների կողմից ՀՀ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչեր են արվել: Հարուցվել է քրեական գործ …

կարդալ ավելին

Հրապարակային կոչ՝ փակ համաժողովի ընթացքում

13.12.2006

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի գումարտակի հրամանատար, «Հայ կամավորականների համախմբման» նախաձեռնող, «Արաքս-Կուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխգնդապետ, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանին: Համաձայն «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության հայտարարության, խուզարկվել են «Արաքս-Կուր» հիմնադրամի գրասենյակը եւ վերոնշյալ կազմակերպությունների բազմաթիվ անդամների բնակարանները: Դեկտեմբերի լույս 10-ի գիշերը Երեւանում եւ մարզերում …

կարդալ ավելին

Չի հանելու ժողովրդի դեմ

13.12.2006

Շաբաթ օրը կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Երկրապահ» կամավորականների միության 7-րդ համագումարը: Առաջին անգամ ԵԿՄ համագումարին չի մասնակցել Վազգեն Սարգսյանի մայրը: Ներկա է եղել սակայն Վ. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Համագումարին ներկա է եղել նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «Հավատարիմ մնալով Սպարապետ Վազգեն Սարգսյանի որդեգրած սկզբունքներին, բարձր գնահատելով մեր անկախությունը, պահպանելով ազգային նկարագիրը` գիտակցելով աշխարհաքաղաքական …

կարդալ ավելին

Ումի՞ց է ինքնամաքրվում հակակրիմինալը

13.12.2006

Անցած շաբաթ «Հակակրիմինալ» շարժումը բավական անսպասելի իր ավանդական թիրախներին` իշխանություններին թողած հանկարծ սկսեց սեփական շարքերը մաքրելով զբաղվել: Այդ մասին սկզբից հայտարարեց Արամ Կարապետյանը, իսկ արդեն մի քանի օր անց «հակակրիմինալ» շարժման կազմում «Օրինաց երկիրի» եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հետագա անդամության հարցը քննարկվեց շարժման դռնփակ նիստում: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս գործընթացը, ըստ քաղաքական շրջանակներում պտտվող …

կարդալ ավելին

«Ամենաժողովրդավարական սահմանադրությունը»

13.12.2006

Դեկտեմբերի 11-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որին մասնակցում էին ոչ միայն տեղական լրատվամիջոցների լրագրողները, այլեւ ԼՂՀ սահմանադրության հանրաքվեն լուսաբանելու նպատակով Ղարաբաղ այցելած տարբեր երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ա.Ղուկասյանը, խոսելով Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, նշեց, որ Ղարաբաղի ժողովուրդը կարողացել է ոչ միայն դիմակայել Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմին, այլեւ կարողացել է Ադրբեջանից առաջ անցնել …

կարդալ ավելին

Պատգամավորը մահացել է

13.12.2006

Կիրակի օրը վախճանվել է Հայաստանի ԱԺ ամենատարեց պատգամավոր, ՀՀԿ անդամ, ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Երեմ Կարապետյանը (քեռի): 1999-2003թթ. Կարապետյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 32 ընտրատարածքից, իսկ 2003-ին՝ թիվ 23 ընտրատարածքից:

կարդալ ավելին

ԵԽ-ն չի ընդունում ԼՂՀ հանրաքվեի արդյունքները

13.12.2006

«Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից դե ֆակտո անցկացրած սահմանադրական հանրաքվեն չի կարող որեւէ իրավական հիմք ունենալ»,- այդ մասին ասվում է ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարության մեջ: «Հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից, հետեւաբար՝ այն կարեւորություն չի ներկայացնում: ԼՂՀ հակամարտության երկարաժամկետ հանգուցալուծումը հնարավոր է միայն Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացված քաղաքական գործընթացի շրջանակներում: …

կարդալ ավելին

Բաց արա սիրտդ, սփյուռքահայ

13.12.2006

Խոսելով Սփյուռքի աջակցության եւ վերջերս կայացած հեռուստամարաթոնի արդյունքների մասին, երեկվա ասուլիսում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, թե ինքը շատ բարձր գնահատեց մարաթոնի արդյունքները: «Գտնում եմ, որ մեր ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ Սփյուռքը վստահում է ԼՂՀ ժողովրդին եւ իշխանությանը: Սփյուռքն ունի այդ վստահությունը, եւ դրա շնորհիվ ԼՂՀ-ում իրականացվում են բազմաթիվ հումանիտար ծրագրեր: Եվ …

կարդալ ավելին

Չեն ողջունում

13.12.2006

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածած հայտարարությամբ «ընդունում են ի գիտություն», որ ԼՂ իշխանությունները դեկտեմբերի 10-ին անցկացրել են, այսպես կոչված, «ԼՂՀ-ի Սահմանադրության նախագծի հանրաքվե», եւ հույս հայտնում, որ հանրաքվեի արդյունքները «բացասական ազդեցություն չեն ունենա հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերման` երեւան եկած հեռանկարների վրա»: «Միջազգային հանրության որեւէ անդամ` ներառյալ համանախագահող երկրները, չեն …

կարդալ ավելին

Մեղադրում են

13.12.2006

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը «Երկխոսություն. Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա» ծրագրի շրջանակներում Երեւան էին ժամանել «Նոր Անատոլիա» թուրքական թերթի քաղաքական մասի խմբագիր Նուրսուն Էրելը, ադրբեջանցի լրագրող Ալեքպեր Ալիեւն ու մշակութաբան Էլմիր Միրզոեւը։ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» (ԽՆԿԿ) ղեկավար Գեորգի Վանյանը հայտարարել է, որ այդ օրերի ընթացքում հայկական «Panarmenian» եւ ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունները սխալներ եւ ապատեղեկատվություն են տարածել: Նոյեմբերի …

կարդալ ավելին

Քոչարյանը դժգոհ է

13.12.2006

Ռոբերտ Քոչարյանը երեկ կարծիք է հայտնել, թե «տարբեր հարկատեսակների գծով ներկայում ստացվող եկամուտները չեն համապատասխանում առկա ներուժին»: Նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Անդրանիկ Մարգարյանն ու մի շարք նախարարներ, նշվել է, որ 2007թ. նախատեսվում է եկամուտների ավելացում: Քոչարյանը պահանջել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել հարկային քաղաքականության սողանցքների վերացմանը, տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար հավասար դաշտի …

կարդալ ավելին

Դուրս չեն գալու

13.12.2006

Հնարավո՞ր է` ՀՅԴ-ն լքի կոալիցիան՝ ՀՀԿ-ի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այս հարցին ի պատասխան` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ նշել է, որ այդ հակասությունները բնական են, դրանք միշտ էլ եղել են, ու ՀՅԴ-ն դրանց պատճառով չի պատրաստվում դուրս գալ կոալիցիայից: Գ. Մանուկյանը հայտարարել է նաեւ, որ կոալիցիոն ուժերի հետ իրենց հակասությունները հայտնի են …

կարդալ ավելին

Նշանակեցին

13.12.2006

Երեկ ՀՀ կառավարության արտահերթ նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Լոռու մարզպետ է նշանակվել ՀՀԿ անդամ Արամ Քոչարյանը, իսկ Արմավիրի մարզպետ՝ Աշոտ Ղահրամանյանը: Ա. Քոչարյանը 1999-2005թթ. եղել է Լոռու մարզպետի տեղակալ, 2005թ.-ից մինչ այս նշանակումը՝ ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ: Իսկ Ա. Ղահրամանյանը 1996-1999թթ. աշխատել է Լոռու մարզային ՆԳ վարչության պետի …

կարդալ ավելին