Նախօրեին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, ազատամարտիկ Վարդան Մալխասյանին եւ մի շարք այլ անձանց: Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, դեկտեմբերի 2-ին Երեւանի պարարվեստի ուսումնարանի դահլիճում կայացած փակ համաժողովի ընթացքում կառույցի որոշ ղեկավարների կողմից ՀՀ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչեր են արվել: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր») հատկանիշներով: Չի բացառվում, որ փակ համաժողովի ընթացքում «հրապարակային կոչ» անող Ժ. Սեֆիլյանին արտաքսեն (կամ արդեն արտաքսել են) Հայաստանից: