քաղաքականություն

Մի քանի տոննա կարտոֆիլը չի կարող համեմատվել հազարամյակի ծրագրի հետ

26.12.2006

«Հայելի» ակումբի երեկվա հյուրը վարչապետ Մարգարյանն էր։ Լրագրողների համար զարմանալի էր, որ նա ընտրել էր լրագրողների հետ շփվելու՝ իրեն ոչ այնքան հատուկ ձեւ։ Սակայն, ինչպես պարզվեց, դրա համար առիթ կար։ «Հայելի» ակումբը հարցում էր անցկացրել՝ ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում իր ներդրած աշխատանքով եւ վարած քաղաքականությամբ 2006թ. քաղաքական գործիչներից ո՞վ է աչքի ընկել, եւ ամենից բարձր միավորներ …

կարդալ ավելին

Ոչ թե Բաղդասարյանը, այլ՝ Մանուկյանը

26.12.2006

«Օրինաց երկրի» եւ Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության միջեւ գոյություն ունեցող սերտ համագործակցությունն այսօր արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Քաղաքական դաշտում ապագա խորհրդարանական ընտրություններում այդ երկու կուսակցությունների համատեղ գործելու հավանականությունն այսօր շատ բարձր է գնահատվում (չնայած «Դաշինքի» ղեկավարները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ բացառում են որեւէ նախընտրական դաշինքով հանդես գալը): Բնականաբար, այդ կուսակցությունների միջեւ սերտ …

կարդալ ավելին

Հայտարարություն

26.12.2006

Վարչախմբի ոստիկանապետական գործելակերպը հասել է իր ծայրահեղ դրսեւորմանը` վերաճելով պետական ահաբեկչության: Սույն թվականի դեկտեմբերի 20-ին սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետը: Ինչպես նմանօրինակ նախորդ սպանությունների դեպքում, այստեղ եւս ակնհայտորեն գերակշիռ է քաղաքական բաղադրիչը: Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հովանու տակ ձեւավորվող բանդաները, քողարկվելով կուսակցական գործունեության դիմակով, իրականում անցել են քաղաքական ահաբեկչության: Նրանց խնդիրը ցանկացած …

կարդալ ավելին

«Մեր մեջ «սարսափի անասունը» վաղուց սպանված է»

26.12.2006

«Արտահայտելով ջավախահայության լուրջ մտահոգությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի նվիրյալ Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա զինակից Վարդան Մալխասյանի ձերբակալության կապակցությամբ` հասարակական նախաձեռնությամբ ձեւավորված կոմիտեն կոչ է անում ՀՀ իշխանություններին` վերանայել Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ որդեգրված անհամաչափ եւ քաղաքական բացահայտ հալածանքի տպավորություն ստեղծող պատժամիջոցները: Ընդդիմադիր քաղաքական հայացքներ մարտական ուղղամտությամբ արտահայտող ազատամարտի հերոսների ցուցադրական եւ իրավաբանորեն անհիմն …

կարդալ ավելին

Հարցը կանգնել է

26.12.2006

Վերջերս ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարել էր, թե քանի որ ՕԵԿ-ի ու ՀԴԿ-ի ներկայացուցիչները չեն մասնակցում հակակրիմինալ շարժման հավաքներին, ինքն առաջարկելու է կասեցնել նրանց անդամությունն այդ շարժմանը: Ի՞նչ եղավ այդ հարցը: Մեր այս հարցին ՆԺԿ ղեկավարը պատասխանեց. «Հաջորդ հանդիպումներին նրանց ներկայացուցիչները մասնակցեցին, ու հարցը կանգնեց: Ոչ թե օրակարգից հանվեց կամ չհանվեց, այլ կանգնեց, որովհետեւ մարդիկ …

կարդալ ավելին

Էներգետիկ ոլորտի դռները միշտ բաց են

26.12.2006

Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ երկու տարվա ընթացքում Հայաստանը մտադիր է նախապատրաստել տեխնիկատնտեսական հիմնավորումներ՝ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար: Նրա խոսքերով, անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման գործում ՄԱԳԱՏԷ-ն եւ ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսապես եւ տեխնիկապես կօժանդակեն հայկական կողմին: Դրանից հետո կկազմակերպվի դոնոր-երկրների գիտաժողով, որի ընթացքում կհստակեցվի յուրաքանչյուր երկրի եւ ՀՀ կառավարության մասնակցությունը ծրագրում: Նոր ատոմակայանի …

կարդալ ավելին

Կարապետիչը ձգտում է «Հայրենիքի զավակ» կոչմանը

26.12.2006

ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը երեկ բողոքել է, որ շատերն ուղղակի սեփական անգործությունից են քննադատում իր «բարեգործությունը»: «Այստեղ խնդիրը, ինձ թվում է, հետեւյալն է, որ այսպիսի մոտեցում չի եղել Հայաստանում, ընդհանրապես»,- ասել է Տիգրան Կարապետիչը: Ի պատասխան դիտարկման, թե բարեգործություն է անում, որպեսզի տեղ գտնի խորհրդարանում, նա նշել է, որ ինքը 5 տարվա ընթացքում բարեգործության …

կարդալ ավելին

Սպանել են Նալբանդյան գյուղի գյուղապետին

23.12.2006

Երեկ գիշեր, ժամը 3:40-ի սահմաններում իր տան բակում սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռոլանդ Մկրտչյանը: Նախկինում ՀՀԿ-ական Ռ. Մկրտչյանն, ինչպես հայտնի է, այդ պաշտոնում վերընտրվեց 2006թ. հուլիսին: Թերեւս շատերը կհիշեն այդ ընտրության շուրջ ծավալված աղմուկը, երբ քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ որոշ անձինք ահաբեկել էին ընտրահանձնաժողովի նախագահին` թույլ չտալով նրան մասնակցել …

կարդալ ավելին

Թռուցիկներն ուտելու համար չեն

23.12.2006

Արդեն երկրորդ օրն է, «Միավորված աշխատանքային կուսակցությունը» (ՄԱԿ) դուրս է եկել բնականոն աշխատանքի ռեժիմից: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը: «Երեկվանից ՄԱԿ-ի տարածքային կառույցների ղեկավարները ստացել են հանձնարարական, որ մենք դուրս ենք գալիս մեր բնականոն աշխատանքի ռեժիմից եւ անցնում ենք արդեն նախընտրական աշխատանքի ռեժիմի»,- երեկ հայտարարեց Գ. Արսենյանը: Իսկ «նախընտրական աշխատանքի …

կարդալ ավելին

Հրաժարական է տվել

23.12.2006

Երեկ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Չուկոտկայի նահանգապետ Ռոման Աբրամովիչը հայտարարել է, թե իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով դիմել է ՌԴ նախագահին: Միաժամանակ, Աբրամովիչը վստահեցրել է, թե շարունակելու է իրականացնել մի շարք տնտեսական նախագծեր՝ ուղղված, առաջին հերթին, Չուկոտկայում կենսամակարդակի հետագա բարձրացմանը: Հիշեցնենք, որ Ռ. Աբրամովիչը նաեւ հայտնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:

կարդալ ավելին

Ա՛յ քեզ փոփոխություն

23.12.2006

Երեկ ԱԺ-արտահերթ նիստում մի քանի պատգամավորների մասնակցությամբ սկսվել են Ընտրական օրենսգրքի «քննարկումները»: Երեկ ԱԺ ներկայացված ԸՕ տարբերակում բավականին ուշագրավ փոփոխություններ կան: Մասնավորապես, եթե գործող օրենքում ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, երբ նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին, ապա առաջարկվող տարբերակում ավելացել է հետեւյալ ձեւակերպումը. «բացառությամբ համապետական ընտրություններ նշանակելու օրվանից սկսած մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփման …

կարդալ ավելին

Դեռ օրհներգ չունենք

23.12.2006

Երեկ ԱԺ արտահերթ նիստում տեղի է ունեցել օրհներգի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը, որն իրենց ներկայությամբ պատվել են ընդամենը մի քանի պատգամավորներ: Կառավարությունն օրինագծի անցումային դրույթներից չի հանել, որ «Մեր Հայրենիքը» պետական օրհներգ է այնքան ժամանակ, քանի դեռ նոր օրհներգ չի ընդունվել: ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ դա անհարգալից վերաբերմունք է պետության խորհրդանիշերից մեկի հանդեպ: …

կարդալ ավելին

«Անշնորհակալ գործ է»

23.12.2006

2006թ. «էական առաջընթաց» է արձանագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Երեւանի եւ Բաքվի միջեւ անմիջական շփումների շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ: Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի 3 համանախագահներից մեկն է, եւ ընդգծել է, որ Մինսկի խմբի գլխավոր նպատակը …

կարդալ ավելին

«Սպասենք՝ ինչ աղետ կբերեն մեր գլխին, նո՞ր արձագանքենք»

23.12.2006

– Մամուլում հրապարակվեցին «Հայ կամավորականների համախմբման» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանի եւ նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանի՝ փակ համաժողովում հնչեցրած ելույթները, որոնց համար վերջիններս ձերբակալվել են: Ձեր կարծիքով, նրանց ելույթներում՝ «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխվելուն ուղղված» հրապարակային կոչեր կա՞ն, ինչում մեղադրվում են նրանք: – Ես այդ երեւույթներն իրավական տեսանկյունից չեմ նայում: Իրավապահ մարմիններն են գնահատում՝ կա՞ արդյոք …

կարդալ ավելին

Բողոքի ցույց

23.12.2006

Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության շարժման համակարգող խորհուրդը երեկ տարածել է հայտարարություն, որում ասված է. որ այսօր ժամը 14:00-ին` ի զորակցություն Ժ. Սէֆիլյանի եւ Վ. Մալխասյանի, տեղի կունենա բողոքի երթ՝ Կասյան-Բաղրամյան-Թամանյանի արձան-ԱԱԾ-Նալբանդյան-Հանրապետության հրապարակ երթուղով: Ցույցն արտոնված է քաղաքապետարանի կողմից:

կարդալ ավելին

Պարգեւներ ԱԱԾ աշխատակիցներին

23.12.2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով՝ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռ. Քոչարյանի մեկ այլ հրամանագրով ԱԱԾ-ի եւ դրա ստորաբաժանումների մի շարք ղեկավար աշխատակիցներ պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է հայերի մոտ ամեն ինչ երկու հատ

23.12.2006

Վերջին շրջանում Հայաստանում, ցավոք, մեծ տարածում են գտել այն «գեղցի» հայերը, որոնց չտես-գյորմամիշությունը չափ ու սահման չի ճանաչում: Բայց առանց այդ էլ հայերն ամեն ինչ միշտ բոլ-բոլ են սիրել, ինչի հետեւանքով էլ ամեն ինչից երկու հատ ունեն: Թող շատ լինի՝ քիչ չլինի: Օրինակ, որեւէ մեկը չի կարող բացատրել, թե ինչո՞ւ հայերն ունեն երկու կաթողիկոս (այս …

կարդալ ավելին

Ղարաբաղը դառնում է սպառող երկիր

23.12.2006

Տեղեկացնենք, որ նախագիծը կառավարությունը խորհրդարան է ներկայացրել դեկտեմբերի 1-ին, որից հետո ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել է երկրի հիմնական ֆինանսական փաստաթուղթը: Կառավարություն են ներկայացվել շուրջ 90 առաջարկություններ եւ հարցեր, որոնք, ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի խոսքերով, հիմնականում վերաբերում էին առողջապահության ոլորտին, ինչպես նաեւ` Ստեփանակերտի ջրամատակարարմանը: Սակայն, պատգամավորները, պարզվում է, այդքանով չեն բավարարվել, քանի որ ԱԺ նիստում …

կարդալ ավելին

Շահարկելով հնարավոր շահարկումների թեման

23.12.2006

Երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նախագահ Քոչարյանի այն հայտարարությունը, թե նախընտրական շրջանում բանակցային ակտիվությունը նվազելու է` ղարաբաղյան հարցում հնարավոր ներքաղաքական շահարկումներից խուսափելու համար, իսկապես սենսացիոն էր: Եվ խնդիրը միայն այն չէ, որ նման բաները սովորաբար բարձրաձայն չեն ասվում: Խնդիրն այն է, որ իր այդ հայտարարությամբ Քոչարյանը ոչ միայն որեւէ հարցի չպատասխանեց, այլեւ բազմաթիվ նոր հարցեր առաջացրեց: …

կարդալ ավելին

Հուշեր Հմայակի օրագրից

23.12.2006

ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը երեկ` վերհիշելով իր «արխիվները», ԱԺ-ում «ՀՀ պետական օրհներգի մասին» օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարել է. «1990 թվականին ինձ զանգահարեց Մոսկվայում «Նյուսուիք» շաբաթաթերթի թղթակից Էլիզաբեթ Թակերը` հայտնի, հռչակավոր պատմաբան Ռոբերտ Թակերի դուստրը: Նրան թույլ չէին տալիս այցելել Հայաստան, եւ թույլ չէր տալիս ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունը: Լիզա Թակերը խնդրում էր ինձ միջամտել, միջնորդել, …

կարդալ ավելին