քաղաքականություն

Չեն ընդգրկվում

04.05.2005

Համառ լուրեր են տարածվում, թե կոալիցիան մտադիր է ընդլայնվել` իր կազմում ընդգրկելով ԱԺ ՄԱԿ խմբակցությանը: «Ով քննարկում է այդ թեման, նրանց էլ հարցրեք: Եթե մենք նման հայտարարությամբ հանդես չենք եկել, ուրեմն նման բան չկա,- մեզ հետ զրույցում հայտարարեց ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը։- Դրանք այլ ուժերի կողմից արվող խոսակցություններ են: ՄԱԿ-ը նման մտադրություն չունի»:

կարդալ ավելին

Անհրաժեշտ է հաղթահարել ռուսական վետոն

04.05.2005

«Բոլոր երեք հանրապետությունների իշխանությունները պետք է հասկանան, որ փոխադարձ շահերն ավելի կարեւոր են, քան ներկայիս  հակասությունները: Մի երկրի անվտանգությունը չի կարող կառուցվել ի հաշիվ մյուսի անվտանգության: Հարեւանների անվտանգությունը պետք է լինի մեր անվտանգության երաշխիքը»: – Ինչպե՞ս կգնահատեք Հարավային Կովկասի անվտանգության վրա տարածաշրջանի հակամարտությունների ունեցած ազդեցությունը: – Հարավային Կովկասի հանգուցային հակամարտությունը ղարաբաղյանն է: Ի տարբերություն վրաց-աբխազական …

կարդալ ավելին

Եվ վերադարձնելով ձեր ավանդները…

04.05.2005

Ավանդների վերադարձի հարցով ԱԺ արտահերթ նիստն այդպես էլ չկայացավ: Նախօրեին նախագահ Քոչարյանը համոզմունք էր հայտնել, թե մեր խորհրդարանում ողջամիտ պատգամավորների թիվն անհամեմատ ավելի մեծ է, եւ պատկերացրեք՝ ճիշտ էր գուշակել. ընդամենը երկու օրում «ոչ ողջամիտների» թիվը 66-ից իջավ 44-ի: Չէ, խնդիրն, իհարկե, ավանդների վերադարձը չէր: Ավանդներն, այսպես թե այնպես, չէին վերադարձնելու, եւ դա շատ լավ …

կարդալ ավելին