քաղաքականություն

Նման բան չկա

10.05.2005

Ընդդիմության գնահատականների առնչությամբ, թե կոալիցիոն ուժերի բացահայտ անհանդուրժողականության պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու նպատակ են հետապնդում, Ս. Սարգսյանը վրդովված ասաց. «Նման բան չկա: Ո՞վ է ասում՝ կոալիցիա՞ն: Գնացեք կոալիցիային հարցրեք»: «Ազատություն» ռ/կ թղթակցի հաջորդ հարցին, թե հետագայում նման մտադրություն ունի՞, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում հետագայում՝ ամբողջ կյանքի ընթացքո՞ւմ: Իրականությանը չի …

կարդալ ավելին

«Հայ օդաչուներին կարող եմ օգնել»

10.05.2005

«Հասարակածային Գվինեայում մեր օդաչուների Հայաստան տեղափոխելու խնդրում մենք Սփյուռքի ուժերը միավորելով մի քանի անգամ արագ կարող էինք լուծել այդ մարդկանց ազատման հարցը, քան Հայաստանը միայնակ: Ինձ ոչ ոք չի դիմել Հայաստանից, այն դեպքում, երբ կարող էի շատ օգտակար լինել: Ինձ մտերիմ մարդկանցից շատերը լավ հարաբերություններ ունեն այդ երկրի նախագահի հետ: Կդիմեի մի քանի ազդեցիկ հայերի, …

կարդալ ավելին

Ճիշտ է ասել

10.05.2005

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լուրջ մեղադրանք էր ներկայացրել ՕԵԿ-ին՝ ասելով, թե ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ԱԺ-ն դարձրել է ՕԵԿ նախընտրական շտաբ եւ ԱԺ գումարները վատնում է իր կուսակցության քարոզարշավի համար: «Որոշակի ճշմարտություն կա, բայց ոչ այն ծավալի, ինչպես Գալուստ Սահակյանն է ասել»,- երեկ հայտարարեց Անդրանիկ Մարգարյանը՝ փորձելով մեղմել այն:

կարդալ ավելին

Չպլանավորված արձակուրդ

10.05.2005

Երեւանի քաղաքապետարանում արդեն երկար ժամանակ ստուգումներ է անցկացնում ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայությունը: Ապօրինի շինարարություններին զուգահեռ ստուգումներ են անցկացվում նաեւ տրանսպորտի ոլորտում: Քաղաքապետ Երվանդ Զախարյանն իրեն խորհրդական էր բերել Դավիթաշենի կադաստրի նախկին պետ Գագիկ Շառաֆյանին, որը համակարգում էր հատկապես ապօրինի շինարարությունների ոլորտը: Օրերս Ե. Զախարյանը Գ. Շառաֆյանին խորհուրդ է տվել 2 ամսով արձակուրդ գնալ: Այս անսպասելի …

կարդալ ավելին

Խոջալու. մեղավորն ադրբեջանցիներն էին

10.05.2005

ԱՄՆ Կոնգրեսում Ինդիանայի ներկայացուցիչ, Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Դեն Բարտոնը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, Կոնգրեսին կոչ է արել «Խոջալուի ողբերգությունը» ճանաչել որպես ցեղասպանություն: «Մինչեւ 1992 թվականի փետրվարը Խոջալուն փոքրիկ քաղաք էր Ադրբեջանում: Այսօր այն գոյություն չունի: «Խոջալու» բառը բոլոր ադրբեջանցիների եւ տարածաշրջանի բնակչության համար վշտի եւ դաժանության խորհրդանիշ է դարձել: 1992 թվականի փետրվարի 26-ին …

կարդալ ավելին

ԼՂՀ-ն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին

10.05.2005

Ամռանը Ղարաբաղում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Դրա հետ կապված, վերջին ժամանակներս հանրապետության քաղաքական դաշտն աշխուժանում է։ Աշխուժությունը նկատվում էր դեռեւս 2004-ի օգոստոսին կայացած ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ։ Այդ ընտրությունների արդյունքում Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում անսպասելի ընտրվեց ոչ թե իշխանությունների ներկայացուցիչը, այլ ընդդիմության թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը։ 2004-ի աշնանը Ղարաբաղում ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենք, որից հետո …

կարդալ ավելին

Ուռա՜, չենք բնակեցնում

10.05.2005

Պատկերացնենք մի պահ, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը գնացել է ազատագրված տարածքներ եւ տեսել հոծ բնակեցված, լավ ապրող բնակավայրեր, որոնք այդպիսին են դարձել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունների, հասարակական կազմակերպությունների եւ Սփյուռքի կազմակերպված ջանքերի շնորհիվ։ Այսինքն՝ պատկերացնենք, որ մոտ 4000 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով այդ տարածքներում ապրում է ոչ թե 23.000 վերաբնակ, այլ՝ 123.000։ Ի՞նչ պիտի …

կարդալ ավելին

Թուրքիայում նույնպես

10.05.2005

Փետրվարի 24-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում քննարկվելու է «20-րդ դարում թուրքերի դեմ հայերի կողմից իրագործված Խոջալուի ցեղասպանության» հարցը: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, թուրք խորհրդարանականների առջեւ Խոջալուի ողբերգության մասին ելույթով հանդես կգան Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Նիզամի Ջաֆարովն ու Էլմար Մամեդովը: ԹԱՄԺ նիստին կմասնակցեն նաեւ Անկարայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանում կկազմակերպվի …

կարդալ ավելին

«ՏԷՑ-ի կռուգի» երեւույթը նախատեսված չի եղել

10.05.2005

– Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ դուք, տարբեր առիթներով հայտարարում եք, թե ներքաղաքական իրավիճակը կայուն է: Սակայն «Տէցի կռուգում» տեղի ունեցած փոխհրաձգությունը ցույց տվեց, որ դա, այնուամենայնիվ, այնքան էլ այնպես չէ: Ավելին, մամուլում նշվեցին որոշ գործարարների ու թաղային հեղինակությունների անուններ, ովքեր մասնակցել էին այդ միջադեպին, եւ նրանք հենց իշխանության այս կամ այն թեւի ներկայացուցիչներ …

կարդալ ավելին

Երկքաղաքացիություն. կարծիքները տարբեր են

10.05.2005

Երկքաղաքացիության հարցը վիճահարույց էր դեռեւս 1995-ին, երբ ընդունվեց գործող Սահմանադրությունը։ Այն ժամանակ, ի վերջո, որոշվեց Սահմանադրությամբ ամրագրել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի»: 1995-ին ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո շարունակ խոսվում է այն բարեփոխելու անհրաժեշտության մասին, եւ շատերն այն կարծիքին են, որ երկքաղաքացիությունն արգելող դրույթը պետք է հանել գործող Սահմանադրությունից` սփյուռքահայերին …

կարդալ ավելին

Ապագա մանկապարտեզ

10.05.2005

Սա ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Եղվարդի առանձնատունն է: Եվ մինչ լուրեր են տարածվում նրա հրաժարականի մասին, նա շարունակում է այն բարեկարգել: Իհարկե, Հայաստանում շատ ավելի շքեղ առանձնատներ կան, եւ հայկական «մենթալիտետով» այս առանձնատունն ավելի շատ վարչապետի համեստության մասին է խոսում: Այլ հարց է, որ վարչապետի առանձնատունն ու իրավական պետությունը դժվար համատեղելի երեւույթներ են:

կարդալ ավելին

Միայն լավատեսորեն

10.05.2005

«Երկիր» on-line-ին տված հարցազրույցում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Առաջին հերթին ինձ մտահոգում է մարդկանց հոռետեսությունը, ընդ որում՝ այն մարդկանց, ովքեր իրենց հոռետեսությամբ իրենց կամովին զրկել են որեւէ դրական բան տեսնելուց, մարդկային նորմալ հարաբերությունից հաճույք ստանալուց։ Հաճախ մենք շատ ավելի ենք ինքնախարազանմամբ զբաղվում, քան դա անհրաժեշտ է»։ Այս հարցազրույցից երեք օր հետո տեղի ունեցան …

կարդալ ավելին

Հավաքվել են

10.05.2005

Երեկ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ հանդիպել է քաղաքական կոալիցիայի իր գործընկերների հետ, որտեղ քննարկվել է Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի ընթացքը: Անդրադարձել են նաեւ Ընտրական օրենսգրքի նախագծին եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Ենթադրվում է, որ «հավաքի» հիմնական նպատակը եղել է ԱԺ առաջիկա նստաշրջանից առաջ համապատասխան դիտողություններ ու հրահանգներ ստանալը:

կարդալ ավելին

Հափշտակություն

10.05.2005

ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական վերահսկողության վարչության պետ Լյովա Շահինյանը մեղադրվում է հափշտակման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով: Ինչպես հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության Հասարակական կապերի եւ լրատվության բաժնում, մեղադրանքը ներկայացվել է փաստաթղթերի կեղծման միջոցով «Աուդիտ խորհրդատու» եւ «Աուդիտ խորհուրդ սերվիս» ընկերություններից առանձնապես …

կարդալ ավելին

Մտացածին կոմբինացիաներ

07.05.2005

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովն ադրբեջանական ATV հետուստատեսությանը հայտարարել է, թե «Ադրբեջանի կառավարությունը լիովին բացառում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցք բացելու վերաբերյալ հարցի քննարկման հնարավորությունը»: Բաքվի նման դիրքորոշման դեպքում ի՞նչ ձեւով կարող է ապահովվել հայկական կողմի գլխավոր սկզբունքի իրագործումը՝ ԼՂ անկլավային վիճակի բացառումը: Մյուս կողմից, իսկապե՞ս բանակցող կողմերը միեւնույն հարթության վրա …

կարդալ ավելին

Ադրբեջանցի լրագրողը հանգիստ աշխատում է Արցախում

07.05.2005

Արդեն մի քանի օր է, ինչ Ղարաբաղում է գտնվում ադրբեջանական «Մոնիտոր» հանդեսի թղթակից Էյնուլա Ֆաթուլաեւը: Դեռեւս տարվա սկզբին նա ցանկություն էր հայտնել այցելել Ղարաբաղ եւ այդ նպատակով դիմել էր ԼՂՀ իշխանություններին: Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը վերջերս կայացած մամուլի ասուլիսում ադրբեջանցի լրագրողին ընդունելու ԼՂՀ իշխանությունների համաձայնության կապակցությամբ նշել է. «Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բացակայության պայմաններում …

կարդալ ավելին

«Ջոջերի» առանձնատները Եղվարդում

07.05.2005

Եղվարդի բնակիչները տեղյակ չեն, թե ովքեր են իրենց քաղաքում շքեղ առանձնատներ կառուցում, բայց նրանց թանկարժեք VIP մեքենաներից հասկանում են, որ հասարակ մարդիկ չեն, իշխանավորներ են, որոնք ամռանն անընդհատ գալիս-գնում են՝ ընտրելով նոր կառույցներ կանգնեցնելու հարմարավետ տարածքներ: «Նրանցից ոչ ոք մեքենան չի կանգնեցնում, չի իջնում՝ մեզ հետ խոսի, որ երեսները տեսնենք, ասենք՝ սա է կամ նա …

կարդալ ավելին

«Երկրին տնտեսական զարգացում է անհրաժեշտ»

07.05.2005

– Վերջերս ասել էիք՝ «Աստված տա», սահմանը բացվի, իսկ որպես նախարար իշխանությունների առջեւ նման խնդիր դնո՞ւմ եք, եւ Հայաստանը կոնկրետ ի՞նչ քայլեր է անում դրա համար: – Որպես նախարար, իհարկե, ինքս եմ դնում այդ խնդիրը, եւ դա մեր երկրի տնտեսության զարգացման կարեւորագույն խնդիրներից մեկն է: Ճիշտ է, շրջափակման պայմաններում մենք ապահովում ենք համապատասխան զարգացում, բայց …

կարդալ ավելին

Տեսչական այց՝ «ֆորպոստ»

07.05.2005

Սերգեյ Լավրովը փետրվարի 2-3-ին գտնվում էր Բաքվում եւ հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ: Հենց Լավրովի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ այլեւս որեւէ տարաձայնություն չկա: Համենայնդեպս, Լավրովի այցից Բաքվում կարծես բավական գոհ էին: Ըստ տարբեր տեղեկությունների, Հայաստանի իշխանությունների հետ քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է ղարաբաղյան …

կարդալ ավելին

Իշխանափոխություն՝ առանց հրաժարականի պահանջի

07.05.2005

«Իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվեց ներքաղաքական ճգնաժամի առջեւ, իսկ արտաքին քաղաքական իրավիճակը դեֆոլտի մեջ է»,- Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության հիմնադրման մեկ ամյակի առթիվ երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Ըստ նրա, բոլոր այն կանխատեսումները, որ ինքն արել էր մեկ տարի առաջ՝ կուսակցության ստեղծման ժամանակ, այսօր իրականանում են: Այսօրվա իրողությունների …

կարդալ ավելին