«Հայ օդաչուներին կարող եմ օգնել»

10/05/2005

«Հասարակածային Գվինեայում մեր օդաչուների Հայաստան տեղափոխելու խնդրում մենք Սփյուռքի ուժերը միավորելով մի քանի անգամ արագ կարող էինք լուծել այդ մարդկանց ազատման հարցը, քան Հայաստանը միայնակ: Ինձ ոչ ոք չի դիմել Հայաստանից, այն դեպքում, երբ կարող էի շատ օգտակար լինել: Ինձ մտերիմ մարդկանցից շատերը լավ հարաբերություններ ունեն այդ երկրի նախագահի հետ: Կդիմեի մի քանի ազդեցիկ հայերի, ազդեցիկ երկրների նախագահների, որոնց ես լավ գիտեմ: Բայց ես պետք է լիազորված լինեմ պետության կողմից՝ այդ հարցը ներկայացնելու համար: Կարող եմ այդ երկրի համար հիվանդանոց կառուցել, որեւէ աջակցություն ցուցաբերել այդ երկրին, որպեսզի նրանք շահագրգռված լինեն տղաներին հայկական կողմին փոխանցելու հարցում»: Մեր հարցին՝ «Եթե ընտանիքները դիմեն՝ կաջակցե՞ք», Արա Աբրահամյանը միանշանակ պատասխանեց՝ այո, միայն թե պետք է նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից առաջարկ լինի: